Մամուլի տեսություն 15.07.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i177230-Մամուլի_տեսություն_15.07.2022
Փորձագետների կարծիքով՝ Բայդենի վերջին այցը Իսրայել և Սաուդյան Արաբիա կավարտվի առանց որևէ առանձնահատուկ արդյունքի, և իրականում մեծ աղմուկ է բարձրացել ոչնչի շուրջ։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 15, 2022 11:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 15.07.2022

Փորձագետների կարծիքով՝ Բայդենի վերջին այցը Իսրայել և Սաուդյան Արաբիա կավարտվի առանց որևէ առանձնահատուկ արդյունքի, և իրականում մեծ աղմուկ է բարձրացել ոչնչի շուրջ։

Համշահրի օրաթերթ

Ուկրաինայում Թուրքիայի առաքելությունն անհնար է

Աշխարհի հացահատիկի ավելի քան 28%-ի մատակարար Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել. որը խորանում է պատերազմին զուգահեռ։

Պատերազմի կենտրոնից հեռու գտնվող երկրներում տասնյակ միլիոնավոր մարդիկ կանգնած են սաստիկ սովի վտանգի առջև: Պատերազմի ազդեցությունը Ուկրաինայում հացահատիկի արտադրության և արտահանման վրա առանցքային դեր է խաղացել պարենային ապրանքների գների աճի և աշխարհում պարենային ճգնաժամի առաջացման գործում։

Ըստ Համաշխարհային բանկի ցուցանիշների՝ այս տարվա երրորդից չորրորդ ամիսներին աշխարհում հիմնական ապրանքների ինքնարժեքը միջինը 15%-ով աճել է: Աղքատ և ճգնաժամային երկրների բնակիչների համար նշանակում է հիմնական պարենային ապրանքների հասանելիության ամբողջական դադարեցում:

  Թուրքիան նպատակ ունի ապահովել 22 միլիոն տոննա ուկրաինական հացահատիկի կուտակված պաշարների մուտքը համաշխարհային շուկա՝ բավարարելով պատերազմի կողմերի պահանջները։

 

Ջամե ջամ օրաթերթ

Ճապոնիայի վարչապետ. Ոստիկանությունը պատասխանատու է Սինձո Աբեի սպանության համար 

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան  հայտարարել է, որ ոստիկանությունը պատասխանատու է նախկին վարչապետ  Սինձո Աբեի սպանության համար:

Քննադատելով իր երկրի ոստիկանության գործունեությունը, Ճապոնիայի վարչապետն ասել է. Անվտանգության միջոցառումներում խնդիրներ կան։

Կիշիդան  հավելել է, որ Ազգային անվտանգության հանձնաժողովը և ոստիկանական գործակալությունը հետաքննում են Սինձո Աբեի սպանության հնարավոր սխալներն ու թերությունները, և մի խումբ ոստիկաններ ուղարկվել են Նարա քաղաք՝ հետաքննելու միջադեպը:

 

Իրան օրաթերթ

Մեծ աղմուկ ոչնչի համար

Չնայած Սպիտակ տունը փորձում է  շատ կարևոր ներկայացնել Բայդենի այցն Արւևմտյան Ասիա, փորձագետների կարծիքով՝ Բայդենի վերջին այցը Իսրայել և Սաուդյան Արաբիա կավարտվի առանց որևէ առանձնահատուկ արդյունքի, և իրականում մեծ աղմուկ է բարձրացել ոչնչի շուրջ։

 

Էթեմադ օրաթերթ

Մեծ աղմուկ ոչնչի համար

Ամերիկացի հանրապետական ​​սենատոր Բիլ Հագերթին հայտարարել է, որ Իրանը, ամենայն հավանականությամբ, պայթուցիկ անօդաչու թռչող սարքեր կմատակարարի Ռուսաստան՝ Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար։

Ըստ Al-Arabiya-ի, նա ափսոսանք է հայտնել ԱՄՆ ներկայիս կառավարության կողմից Իրանի դեմ «առավելագույն ճնշման արշավի» ձախողված քաղաքականության  հետաձգման համար և Twitter-ի իր էջում գրել է. «Իրանի այս գործողությունը ևս մեկ պատճառ է  Բայդենի համար՝ փորձելու վերակենդանացնել Թեհրանի հետ կործանարար միջուկային համաձայնագիրը»:

 

armenpress.am

 Ինդոնեզիան G20-ին առաջարկում է միավորել նախարարությունները պարենային ճգնաժամի դեմ պայքարի համար

 Քսանի խումբը (G20) կարող Է ստեղծել ֆինանսների եւ գյուղատնտեսության միասնական նախարարություններ պարենային ճգնաժամի դեմ պայքարի համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 15-ին այդ մասին հայտարարել Է Ինդոնեզիայի ֆինանսական գերատեսչության ղեկավար Սրի Ինդրավաթին, որը նախագահում Է G20-ի երկրների ֆինանսների նախարարների եւ Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը, որը տեղի Է ունենում Ինդոնեզիայում:

Reuters գործակալության տվյալներով՝ G20-ի նախարաները եւ Կենտրոնական բանկերի ղեկավարները նաեւ նշել են հիմնական խնդիրները եւ ձեւակերպել կոնկրետ քայլեր՝ նպատակաուղղված պարենային ճգնաժամի դեմ պայքարին: Միեւնույն ժամանակ Ինդրավաթին ընդգծել Է, որ պարարտանյութերի շուկայում իրադրության վատթարացումը կարող Է կանխապես տարիներով սաստկացնել պարենային ճգնաժամը:

Ինդոնեզիայի գերատեսչության ղեկավարը նաեւ վստահություն Է հայտնել, որ «աշխարհը սովի կհանդիպի պատերազմի, արտահանական սահմանափակումների եւ համավարակի շարունակվող ազդեցության ֆոնին»: Քսանի խմբի (G20) ֆինանսների նախարարների եւ Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը տեղի Է ունենում հուլիսի 15 – 16-ը Բալիում (Ինդոնեզիա), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Էստոնիայի վարչապետը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին

 Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել Է իր գլխավորած կաբինետի հրաժարականի մասին: Հուլիսի 15-ին այդ մասին հաղորդել Է ERR պետական հեռուստառադիոհաղորդումների ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կառավարության ղեկավարը հանդես Է եկել նախարարների կաբինետի հրաժարականի մասին պաշտոնական հայտարարությամբ»,- տեղեկացրել Է ռադիոկայանը: Ռադիոկայանի տվյալներով՝ Կալլասն առաջիկա ժամերին հանդես կգա զեկույցով նոր կաբինետ կազմելու սկզբունքների մասին: Այն կազմել Կալլասին առաջարկել Է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը: «Սակայն այդ լիազորությունները վարչապետը կստանա, եթե դրա օգտին քվեարկի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը»,- ճշտել Է ռադիոկայանը:

Կալլասը վարչապետի պաշտոնն զբաղեցել Է վերջին մեկուկես տարվա ընթացքում: Դեռ անցյալ շաբաթ նա ասել Է իր պաշտոնաթողության հնարավորության մասին՝ կառավարող կոալիցիայում ճգնաժամի պատճառով:

Հունիսի 3-ին Էստոնիայի նախագահը պաշտոնից ազատել Է ԱԳՆ-ի, ՆԳՆ-ի ղեկավարներին եւ եւս հնգ նախարարների, որոնք կառավարությունում ներկայացնում Էին Ցենտրիստական կուսակցությունը: Կառավարող կոալիցիայում տարաձայնությունների պատճառ Է դարձել խորհրդարանում ցենտրիստների կողմից քվեարկությունն Էստոներենով տարրական կրթության մասին օրինագծի դեմ, որին հավանություն Էր տվել կառավարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Ճապոնիան ավարտել է մարդասիրական օգնության առաքումն ուկրաինացի փախստականներին

 Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն ավարտել Է ուկրաինացի փախստականների համար, որոնք գտնվում են Ուկրաինայի հարեւան երկրների տարածքում, մարդասիրական բեռների առաքումը: Հուլիսի 15-ին այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի պաշտպանակտան գերատեսչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ ընդհանուր առմամբ մայիսից մինչեւ հունիս ընկած ժամանակամիջոցում կատարվել Է ութ չվերթ Արաբական Միացյալ Էմիրություններում ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության հենակայանից: Բեռները, մասնավորապես, հասցվել են Լեհաստան եւ Ռումինիա: Մարտ ամսին Ուկրաինա են ուղարկվել երկու խմբաքանակի բեռներ Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի պահուստներից:

Դրանց մեջ են մտել զրահաբաճկոնակներ, սաղավարտներ, ձմեռային համազգեստ, պարենային օրաբաժիններ, վրաններ, սանիտարական միջոցներ եւ Էլետրագներատորներ: Ճապոնիայի պաշտպանության նախարարության ղեկավար Նոբուո Կիսին բազմիցս հայտարարել Է, որ իր գերատեսչությունն ուսունասիրում Է Կիեւին լրացուցիչ աջակցություն ցույց տալու հնարավորությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

ԱՀԿ-ն հորդորել է բոլոր երկրներին վերադառնալ դիմակային ռեժիմի

 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն հորդորել է բոլոր երկրներին վերադառնալ դիմակ կրելու ռեժիմին։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը։

«Ես մտահոգված եմ, որ կորոնավիրուսով հիվանդացության աճ է գրանցվում, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում առողջապահության համակարգում և բուժաշխատողների շրջանում»,-ասել է նա, գրում է «Իզվեստիան»՝ SkyNews-ին հղումով։

Ըստ նրա, գիտական հանրույթի, քաղաքական առաջնորդների և հանրության միջև «լուրջ խզում կա» կորոնավիրուսի տարածման ռիսկի ընկալման հետ կապված։

«Հիվանդության նոր ալիքները վկայում են, որ կորոնավիրուսը դեռ չի ավարտվել»,-ասել է նա՝ հավելելով, սակայն, որ այժմ երկրները «շատ ավելի լավ վիճակում են, քան պանդեմիայի սկզբում»։ ‌