Մեկնաբանություն - Բայդենի այցն օկուպացված տարածքներ որևե ձեռքբերում չի ունեցել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Արեւմտյան Ասիա կատարած այցից անցել է երեք օր։ Զարգացումները ցույց են տալիս, որ այն մինչ այս պահը որևէ արդյունք չի ունեցել։
Չորեքշաբթի օրը Ջո Բայդենը մեկնել է օկուպացված տարածքներ: Ուրբաթ օրը նա մեկնել է Բեթղեհեմ և հանդիպել Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ։ Այս հանդիպումից հետո նա կմեկնի Սաուդյան Արաբիա, իսկ վաղը՝ Եգիպտոսի, Հորդանանի և Իրաքի ներկայացուցիչների հետ միասին կմասնակցի Ջիդդայում կայանալիք, Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի 5 այլ երկրների հանդիպմանը։
Մինչ այժմ, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, ԱՄԷ-ի և Սիոնիստական ռեժիմի մասնակցությամբ կայացել է պարենային անվտանգության քառակողմ հանդիպում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը ստորագրել են «Երուսաղեմի համատեղ հռչակագիրը», որում նրանք ընդգծել են տարածաշրջանի երկրների հետ Թել Ավիվի հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը։ Բայդենն այցելել է Արևելյան Ղոդսի հիվանդաններից մեկը և ասել, որ ԱՄՆ-ն ֆինանսական օգնություն կտրամադրի այս քաղաքի հիվանդանոցներին։ Բացի այդ սաուդցիները բացել են Սաուդյան Արաբիայի օդային տարածքը Իսրայելի թռիչքների համար, նաև համաձայնություն է կայացել՝ Եգիպտոսից Սաուդյան Արաբիային փոխանցել Տիրան և Սանաֆիր կղզիների սեփականությունը։ Նշված երկու կղզիներն Իսրայելի և Եգիպտոսի միջև խաղաղության համաձայնագրի մաս են կազմում: Թել Ավիվը հիմնական կողմն է, որը որոշոել է կղզիների սեփականության իրավունքի փոխանցումը։
Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ նախագահի այցը տարածաշրջան մինչ այժմ որևէ էական և ձեռքբերում չի ունեցել։ Անկասկած, Սիոնիստական ռեժիմի ամենակարևոր պահանջը Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Բայց սիոնիստները գիտեն, որ հարաբերությունների կարգավորումը նման չի լինի Աբրահամի համաձայնությանը և կիրականացվի աստիճանաբար։ Սաուդյան Արաբիան նախկինում արտոնել էր իսրայելական ինքնաթիռների կիրառումը Սաուդյան Արաբիայի երկնքում: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բեն Սալմանը ցանկանում է ընդլայնել հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ։ Թիրանն ու Սանաֆիրը Սաուդյան Արաբիային հանձնելու պայմանագիրը նույնպես վերջնական տեսքի է բերվել Բայդենի այցից առաջ։ Չնայած Ջո Բայդենը «պատմական» է անվանել Սաուդյան Արաբիայի որոշումը՝ բացել իր օդային տարածքը Սիոնիստական ռեժիմի ինքնաթիռների համար, բայց Ռիադի այս որոշումը չպետք է վերագրել Բայդենի ճամփորդության ձեռքբերումներին։
Բայդենի և Լապիդի համատեղ Ղուդսի հայտարարությունը անսպասելի իրադարձություն չէր և չի համարվում սպառնալիք Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Թել Ավիվի և Վաշինգտոնի միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը միշտ երկու կողմերի հարաբերությունների մաս է կազմել։ Այս հայտարարությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանի անվտանգային համակարգի վրա ազդեցություն ունենալու փոխարեն օկուպացված տարածքներում քաղաքական խնդիրների քողարկում է։ Խնդիրներ, որոնք հանգեցրին Քնեսետի փլուզմանը և նոյեմբերին հինգերորդ խորհրդարանական ընտրությունների անցկացնելու որոշմանը։
Վերլուծաբանների մեծ մասը կարծում են, որ Ռուսաստանի հետ մրցակցությունը հիմք է դարձել Ջո Բայդենի Արևմտյան Ասիայի տարածաշրջան մեկնելու համար։ Բայդենը հասկանալով Սաուդյան Արաբիայի, աշխարհաքաղաքական նշանակությունը հատկապես այդ երկրի նավթի կարևորությունը, փորձում է Ռիադին համոզել ավելացնել նավթի արդյունահանումը, մյուս կողմից, փորձում է Իսրայելից բացի, որոշ արաբական երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի դիրքորոշում մոտեցնել ԱՄՆ-ի հակառուսական քաղաքականությանը։