Մամուլի տեսություն 16.07.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i177342-Մամուլի_տեսություն_16.07.2022
Հուշանվեր ստանալուց և քարոզչական նպատակներով լուսանկարվելը Բայդենի միակ ձեռքբերումն էր օկուպացված տարածքներ կատարած այցից: Եվ նույնիսկ սիոնիստական ​​աղբյուրներն են ընդունել այս այցի անիմաստությունը։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 16, 2022 14:21 Asia/Tehran

Հուշանվեր ստանալուց և քարոզչական նպատակներով լուսանկարվելը Բայդենի միակ ձեռքբերումն էր օկուպացված տարածքներ կատարած այցից: Եվ նույնիսկ սիոնիստական ​​աղբյուրներն են ընդունել այս այցի անիմաստությունը։

Էթելաաթ օրաթերթ

Սաուդյան ռեժիմը պաշտոնապես բացեց Սաուդյան Արաբիայի երկինքը Սիոնիստական ​​ռեժիմի ինքնաթիռների համար

Ջո Բայդենի տարածաշրջանային այցին զուգահեռ, արաբական երկրների և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորման քաղաքականության շրջանակյում, Սաուդյան ռեժիմը պաշտոնապես բացեց իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար։

Սաուդյան քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարություն հրապարակելով թույլ է տվել բացել երկրի օդային տարածքը բոլոր ավիաընկերությունների, այդ թվում՝ Սիոնիստական ​​ռեժիմի ինքնաթիռների համար։

 

Քեյըհան օրաթերթ

Հուշանվեր ստանալուց և քարոզչական նպատակներով լուսանկարվելը Բայդենի միակ ձեռքբերումն էր օկուպացված տարածքներ կատարած այցից:

Եվ նույնիսկ սիոնիստական ​​աղբյուրներն են ընդունել այս այցի անիմաստությունը։

 Ջո Բայդենը վերջին երեք օրերին ու գիշերներն տարածաշրջանի լրատվական գործակալությունների կողմից անընդմեջ հեռարձակվող «ֆիլմի գլխավոր դերակատարն էր»:  Բայդենը մոտ երկու օր է անցկացրել օկուպացված տարածքներում՝  հանդիպելով բազմաթիվ սիոնիստ գործիչների ու պաշտոնյաների, իսկ ուրբաթ օրը Բեթղեհեմում հանդիպել է Մահմուդ Աբբասի հետ: Հանդիպումը տևել է ընդամենը երկու ժամ։

Բայդենի տարածաշրջանային այցի դեմ դժգոհությունը միայն պաղեստինցիներով չսահմանափակվեց: Սիոնիստական ​​շրջանակները նույնպես խոստովանեցին, որ Բայդենի այցն անարդյունք էր։

 

Խորասան օրաթերթ

Տարանցումը և Իրանի ապագան

Այս օրերին Իրանի տարանցման աճի մասին ծավալների վերաբերյալ դրական նորություններ են հրապարակվում:

Նախորդ տարվա համեմատ, Իրանում տարանցման ավելի քան 90 տոկոս աճ է գրանցվել, իսկ այս տարվա առաջին երեք ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այդ ցուցանիշն աճել է 43 տոկոսով:

Բացի այդ, Իրանից տեղի է ունեցել  երկաթուղային տրանսպորտով առաջին տարանցումը՝ Ղազախստանի կոնտեյներային գնացքով:

Կասպից ծովը հատող  առաջին միջազգային բեռնատար գնացքը նույնպես Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող  Յինչուանից մեկնել է Անզալի նավահանգիստ.

Իրականացվել է նաև Ռուսաստանի առաջին բեռների ժամանումը Հնդկաստան՝ Իրանի երկաթուղային ճանապարհով: Առաջին անգամ Ռուսաստանից Հնդկաստան մուլտիմոդալ տարանցիկ բեռներն անցել են Հյուսիս-Հարավ միջանցքով և Բանդար Աբբասի ջրերով անցնելով, հասել Հնդկաստան:

 

Էթեմադ օրաթերթ

 Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակը վերջերս նոր նկարներ է ուղարկել Երկիր

Միայն Ծիր Կաթին գալակտիկայում կա Երկրի նման 6 միլիարդ մոլորակ: Մինչ այժմ նկատվել է երկու տրիլիոն գալակտիկա։ Տիեզերքում հաստատ կան նաև այլ էակներ։  Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակից Երկիր ուղարկված լուսանկարում  երևում են Երկրին նմանվող 2 մոլորակներ:

 

rmenpress.am

ԱՄԷ նախագահն ու Իրաքի վարչապետը քննարկել են տարածաշրջանային հարցեր

 Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը և Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին հուլիսի 16-ին հանդիպել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։

Ջիդդայում տեղի է ունենում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովը: Հանդիպմանը մասնակցում են նաև ԱՄՆ նախագահը, Եգիպտոսի և Հորդանանի ղեկավարները։

Հանդիպման ընթացքում ԱՄԷ նախագահը և Իրաքի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները: Բացի այդ, Ալ Նահյանը և Ալ-Քազիմին կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ։

 

rmenpress.am

Պորտուգալիայում անտառային հրդեհների մարման ժամանակ ինքնաթիռ է կործանվել

 Պորտուգալիայում անտառային հրդեհների մարման աշխատանքներին կցված ինքնաթիռը կործանվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռի օդաչուն մահացել է:

Պորտուգալիայում շարունակվում են մեծաթիվ անտառային հրդեհները: Իշխանությունները հայտնել են, որ դրանցից 70 տոկոսի պարագայում պատճառը կրակի հետ անզգույշ վարվեցողությունն է:

Մեկ շաբաթվա ընթացքում անտառային հրդեհների հետևանքով տուժել է առնվազն 187 մարդ:

Պորտուգալիայի հյուսիսում օրերս գրանցվել էր ռեկորդային՝ 47 աստիճան ջերմություն:

 

rmenpress.am

Սաուդյան Արաբիան հնարավոր է համարել նավթի օրական արդյունահանումը հասցնել 13 մլն բարելի

 Սաուդյան Արաբիան նավթի օրական արդյունահանումը ներկայիս 10 մլն բարելից կարող է հասցնել 13 միլիոնի, ինչից հետո ածխաջրածինների արդյունահանումն ավելացնելու երկրի հնարավորությունները կսպառվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Պարսից ծոցի երկրների ու ԱՄՆ գագաթնաժողովի բացմանը հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը:

Ավելի վաղ նա բանակցություններ էր վարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, ով նախագահի պաշտոնում առաջին անգամ ժամանել է Սաուդյան Արաբիա՝ քննարկելու թագավարությունում նավթի արդյունահանման ծավալների ավելացման հարցը:

 

 panarmenian.net

Կաթողիկոսը Գերմանիայի պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է գերիների վերադարձի հարցին

 Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի։

Ողջունելով Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝ Վեհափառը խոսել է հայ ժողովրդի կյանքում Եկեղեցու ունեցած կարևորագույն դերակատարության մասին՝ հավելելով, որ Հայ Եկեղեցու առաքելությունն անջնջելիորեն միահյուսված է հայ ժողովրդի պատմությանը:

Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաև արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքերին, գերիների վերադարձման հարցին և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրության աջակցությամբ տարածաշրջանում կվերահաստատվի արդարությունը և խաղաղությունը:

Այս առնչությամբ կաթողիկոսը նկատել է, որ քրիստոնեական հավատքի շնորհիվ հայորդիները դարերի ընթացքում դիմագրավել են իրենց առջև ծառացած փորձությունները՝ պահպանելով ազգային ինքնությունը: Նա իր երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի իշխանություններին Հայոց ցեղասպանության ճանաչման և Բունդեսթագի կողմից ընդունած դատապարտող բանաձևի, ինչպես նաև արցախյան 44-օրյա պատրեազմի ընթացքում ցուցաբերած զորակցության համար:

Անդրադառնալով Գերնամիայում հայկական համայնքի գործունեությանը՝ կաթողիկոսը գոհունակությամբ արձնագրել է, որ հայ համայնքը և Հայ Եկեղեցին մշտապես վայելում են Գերմանիայի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը։ Իր հերթին նախագահ Գուննար Շելլենբերգերն ընդգծել է, որ իրենց նպատակն է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և ՀՀ հարաբերությունների սերտացմամբ էլ առավել ամրապնդել երկու ժողովուրդների բարեկամական կապը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը: ‌

 

 panarmenian.net

Ռուսաստանը հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ բարեկամական, եղբայրական գործընկերությունը. հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Վիտալի Սավելևը

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը գոհունակությամբ նշել է հայ-ռուսական հարաբերություններում արձանագրվող ինտենսիվությունը՝ ի դեմս պաշտոնական հաճախակի այցերի, որոնք ընդգծում են երկկողմ կապերի առանձնահատուկ բնույթը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային ոլորտում փոխգործակցությունը և նաև բարձր գնահատել ռուսական կողմի ջանքերն ու օպերատիվ արձագանքը Վերին Լարսի անցակետում առաջացող ճգնաժամային իրավիճակների կարգավորման ուղղությամբ:

Վիտալի Սավելևը վարչապետ Փաշինյանին է փոխանցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ջերմ ողջույնները և արդյունավետ գնահատել ՀՀ գործընկեր գերատեսչությունների հետ աշխատանքը: Նա նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է զարգացնելու  Հայաստանի  հետ բարեկամական, եղբայրական գործընկերությունն ու փոխշահավետ ծրագրերը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տրանսպորտի և լոգիստիկայի բնագավառներում համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել ավիացիոն ու ավտոմոբիլային հաղորդակցությանը, հանրային տրանսպորտի ենթակառուցվածքին, երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումն ու միջգերատեսչական ակտիվ աշխատանքն այս ուղղություններով: Նշվել է, որ տրանսպորտային հաղորդակցության զարգացումը կնպաստի երկկողմ  ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալի աճին, կակտիվացնի տնտեսական շփումները, զբոսաշրջային կապերը: 

Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ողջույնները փոխանցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին:

 

 panarmenian.net

Շարունակվող անտառային հրդեհներն ու օդի բարձր ջերմաստիճանը նոր խնդիրներ են առաջացնում Եվրոպայում

 Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, Իսպանիայում և Պորտուգալիայում չդադարող անտառային հրդեհներն այս օրերին հազարավոր մարդկանց տարհանման պատճառ են դարձել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ Եվրոպայի տարբեր հատվածներում ահագնացող իրադրություն է ստեղծվել:

Մասնավորապես, Ֆրանսիայի Ժիրոնդ շրջանից հուլիսի 16-ի առավոտից տարհանվել է ավելի քան 12 հազար մարդ: Կրակի մարման աշխատանքներում ներգրավված է ավելի քան հազար հրշեջ: Նշվում է, որ հրդեհն ընդգրում է մոտ 10 հազար հեկտար տարածք:

Նմանօրինակ իրադրություն է նաև Իսպանիայում, որտեղ հրշեջները 45.7 աստիճան Ցելսիուսի պայմաններում պայքարում են կրակի դեմ: Մալագայի Միյաս բնակավայրում ավելի քան 3 հազար մարդ է տարհանվել: Նրանց մեծ մասը տեղավորվել է ժամանակավոր ապաստարաններում:

Իսկ Պորտուգալիայի առողջապահության նախարարությունը հրապարակել է տվյալներ այն մասին, որ հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում խիստ բարձր ջերմաստիճանի հետևանքով մահացել է 238 մարդ, որոնք մեծ մասը առողջական խնդիրներ ունեցող տարեցներ են: