Մամուլի տեսություն 17.07.2022
Զեկույցների համաձայն, 25-ամյա փաստաթղթի ստորագրումից հետո Իրանի նավթի արտահանումը Չինաստան 8 անգամ աճել է։
Ջավան օրաթերթ
Բայդենը մնացել է առանց նավթի
Եթե Բայդենը հետ վերցներ Սաուդյան կառավարության «ատելության» մասին իր խոսքերը և մեկնեց Սաուդյան Արաբիա միայն մեկ պատճառով, և դրա պատճառը նավթային ճգնաժամ է։ ԱՄՆ-ում գնաճը հասել է 1,9 տոկոսի խախտելով 40 տարվա շեմը, և ինչպես Ջո Բայդենն ու ամերիկացի պաշտոնյաներն են ասում, այս գնաճի կեսը պայմանավորված է էներգակիրների գների աճով։
Քեյհան օրաթերթ
25 տարվա փաստաթղթի ստորագրումից հետո Իրանի նավթի արտահանումը Չինաստան աճել է 8 անգամ
Որպես աշխարհում ածխաջրածնային ամենամեծ ռեսուրսներ ունեցող երկիր, Իրանի տնտեսությունը կախված է նավթի արտահանումից: Այս հարցը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանի իրանական նավթի վաճառքի դեմ՝ արտահանումը սահմանափակելու և տնտեսությանն ու մարդկանց վնասելու նպատակով։ Փորձագետների կարծիքով՝ նավթի շուկայի ապահովումը պատժամիջոցների ու շուկայի բորբոքման պայմաններում իրանական նավթի վաճառքն ապահովելու միջոցներից մեկն է։ Սա նշանակում է, որ պատժամիջոցների հարցը ԱՄՆ-ի և Իրանի երկկողմ հարցից կդառնա երրորդ կողմի մտահոգությունը Իրանի նավթային փոխաակումներում: Այս կերպ Իրանի նավթի շուկան պատժամիջոցների նվազագույն ազդեցությունն է կրում և շարունակվում է նավթի վաճառքը։
Իրան օրաթերթ
Եվրոպան՝ Ռուսաստանի դեմ էներգետիկ պատերազմի պարտվող կողմն է
Եվրոպան անցնում է իր պատմության ամենադառը ժամանակաշրջաններից մեկը
Կանաչ մայրցամաքի խաղաղությունը, որի մերձեցումն ու միասնությունը մինչև 30 տարի առաջ ամենամեծ մտահոգությունն էր՝ տուժել է ուկրաինական պատերազմի հետևանքով: Եվրոպայում ներքին տարաձայնություններ կան այն հարցի շուրջ, թե ինչպես դիմակայել այս ճգնաժամին և Ռուսաստանին: Ամեն օր եվրոպական երկրներում տեղի են ունենում բողոքի ցույցեր՝ էներգետիկ ճգնաժամի, միգրանտների ճգնաժամի և բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների կոչերով:
Խորասան օրաթերթ
Երշիկեղենի օգտագործման դեպքում հաստ աղիքի քաղցկեղի հավանականությունը մեծ է
Երշիկների ուժեղ համը մեզանից շատերին ստիպում է սիրել այս համեղ, բայց անառողջ մթերքը: Դրանք վտանգավոր են հատկապես արագ սննդի մեջ։ Ֆրանսիայի Առողջապահության անվտանգության ազգային գործակալությունը (ANSES) հրապարակել է գիտական հետազոտության արդյունքները, որոնք հաստատում են երշիկի մեջ կիրառվող նիտրատների և հաստ աղիքի քաղցկեղի միջև կապը։
armenpress.am
ՀՀ վարչապետը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ շնորհավորել է Վրաստանի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում նշված է.
«Հարգելի պարոն Ղարիբաշվիլի, սիրելի Իրակլի,
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։
Իրավամբ կարող եմ նշել, որ 30 տարին հայ և վրացի ժողովուրդների դարավոր տարեգրության մեջ ընդամենը մի ակնթարթ է, սակայն անկախությունը վերականգնած մեր երկու երկրների նորօրյա պատմության մեջ այն բնորոշվում է որպես բարիդրացիական միջպետական հարաբերությունների հաստատման ու կայացման կարևորագույն ժամանակաշրջան, որը հարուստ է նշանակալի ձեռքբերումներով և հաջողություններով:
Մեր պատմամշակութային հարուստ ժառանգության և նույնական արժեհամակարգի վրա խարսխված երկու եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները հետևողական աշխատանքի ու սերտ համագործակցության շնորհիվ շարունակում են ավելի ամրանալ՝ դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով հետագա համագործակցության և պետականաշինության համար:
news.am
Ի՞նչ են քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները Թբիլիսիում
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Թբիլիսում այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից։
ԱԳՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։
Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, և այս համատեքստում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։
ՀՀ արտաքին գործերի նախարարը շեշտել է հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։
Արձանագրվել է շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը:
araratnews.am
Ճապոնիայում կորոնավիրուսի նոր ռեկորդային թիվ է գրանցվել
Ճապոնիայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 110 հազար 675 նոր դեպք: Այս մասին հայտնում է Japan Times-ը։ Սա ռեկորդային ցուցանիշ է երկրի համար՝ նախկին առավելագույն թիվը սահմանվել էր փետրվարի 5-ին (104 հազար 168 դեպք)։
Պարբերականի տվյալներով՝ հուլիսի 16-ին Տոկիոյում բացահայտվել է 18 հազար 919 նոր դեպք՝ գրեթե կրկնակի ավել նախորդ շաբաթ գրանցված ցուցանիշից: Ճապոնիայի մայրաքաղաքում երկու մարդ մահացել է վիրուսից։
Ճապոնիայում այս օրերին ակտիվորեն տարածվում է կորոնավիրուսի օմիկրոն շտամի BA.5 խիստ վարակիչ ենթատարբերակը:
civic.am
Պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևից Հայաստանը համաշխարհային կոնգրես կհյուրընկալի
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) առաջիկա արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում։
Ալժիրում կայացած հերթական նիստի ընթացքում քվեարկության է դրվել առաջիկա ընդլայնված կոնգրեսն անցկացնելու վայրի ընտրության հարցը։Հավակնող երկրներն էին Հայաստանը, Թուրքիան և Նիդերլանդները։Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հաղթել է բացահայտ առավելությամբ։17 քվեարկողներից 15-ը նախապատվությունը տվել են մեր երկրին։ Նման ընտրությունը IBA-ն և քվեարկությանը մասնակցած անձիք բացատրել են նրանով, որ համաշխարհային բռնցքամարտի ընտանիքում կտրուկ բարձրացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հեղինակությունը, իսկ վերջերս ամենաբարձր մակարդակով անցկացված Եվրոպայի առաջնությունը դրա վառ ապացույցն էր։Այսպիսով պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևից Հայաստանը կհյուրընկալի համաշխարհային կոնգրես։Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Երևան կժամանի համաշխարհային բռնցքամարտի ամբողջ էլիտան։
armenpress.am
Սաուդյան Արաբիան հնարավոր է համարել նավթի օրական արդյունահանումը հասցնել 13 մլն բարելի
Սաուդյան Արաբիան նավթի օրական արդյունահանումը ներկայիս 10 մլն բարելից կարող է հասցնել 13 միլիոնի, ինչից հետո ածխաջրածինների արդյունահանումն ավելացնելու երկրի հնարավորությունները կսպառվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Պարսից ծոցի երկրների ու ԱՄՆ գագաթնաժողովի բացմանը հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը:
Ավելի վաղ նա բանակցություններ էր վարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, ով նախագահի պաշտոնում առաջին անգամ ժամանել է Սաուդյան Արաբիա՝ քննարկելու թագավարությունում նավթի արդյունահանման ծավալների ավելացման հարցը: