Մամուլի տեսություն 18.07.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i177446-Մամուլի_տեսություն_18.07.2022
Newsweek ամսագիրը գրել է, որ առանց միջուկային զենքի էլ Իրանը բավարար զսպող ուժ ունի։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 18, 2022 08:23 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18.07.2022

Newsweek ամսագիրը գրել է, որ առանց միջուկային զենքի էլ Իրանը բավարար զսպող ուժ ունի։

Էթեմադ օրաթերթ

Իրանի հարցում ԱՄՆ-ի և Իսրայելի միջև տարաձայնությունները շարունակվում են

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ օկուպացված տարածքներ կատարած այցից հետո Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը խոստովանել է, որ Իրանին դիմակայելու հարցում Իսրայելը և ԱՄՆ-ը չեն հասել ընդհանուր դիրքորոշման։ Լապիդը հստակեցրել է, որ երկու կողմերը Իրանի հարցում ընդհանուր տեսակետի չեն հասել, և նրանց տարաձայնությունները շարունակվում են։ Նա հավելել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի պաշտոնյաները Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ պահանջել են Իրանի դեմ «վստահելի ռազմական սպառնալիք» ստեղծել։

 

Համշահրի օրաթերթ

Պուտինի սպանությո՞ւնը. Բրիտանիայի զինված ուժերի շտաբի պետի արձագանքը

Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Թոնի Ռադակինը արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հիվանդությանը կամ սպանությանը։

Ռադակինը բրիտանական դեղին մամուլին տված հարցազրույցում Պուտինի՝ քաղցկեղ ունենալու կամ նրան շրջանցելու մերձավորների փորձի վերաբերյալ ասել է.«Կարծում եմ, որ այն հայտարարությունները, թե Պուտինը հիվանդ է, կամ  ոմանք պատրաստվում են սպանել նրան ու հեռացնել իշխանությունից,  ֆանտաստիկա են»։

Նա հավելել է. «Որպես ռազմական մասնագետներ՝ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում կայուն ռեժիմ է հաստատվել, և նախագահ Պուտինը կարողացել է հաղթահարել ցանկացած ընդդիմություն»։

 

Իրան օրաթերթ

ԱՄՆ-ի համար լավագույն տարբերակն իրանական նավթի եվրոպական շուկա մուտքի շուրջ համաձայնության հասնելն է

Բանակցային խմբի խորհրդական Մոհամմեդ Մարանդին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է համաձայնության գալ Վաշինգտոնի հետ, ընդգծելով, որ ամերիկացիները պետք է որոշ զիջումների գնան, քանի որ  չեն կարող ամեն ինչ մեկտեղ ուզել։

«Եթե ​​ԱՄՆ-ը սրի իրավիճակը, ապա միայն կբարձրացնի էներգակիրների գինը, ինչը ձեռնտու է Իրանին»,- ասել է նա, հավելելով.«Մենք հաճախորդների պակաս չունենք, բայց եթե պատժամիջոցները չեղարկվեն, մենք կարող ենք ավելացնել մեր արտադրությունը Մեր միակ մրցակիցն Ամերիկան ​​է. Իսրայելն ու Սաուդյան Արաբիան փոքր են և թույլ»։

 

 

Ջամե Ջամ օրաթերթ

Newsweek. Առանց միջուկային զենքի անհրաժեշտության Իրանն ունի բավարար զսպող ուժ

Ամերիկյան թեթը գրել է, առանց միջուկային զենքի անհրաժեշտության  Իրանը բավական զսպող ուժ ունի տարածաշրջանում։

Պաշտպանության հարցերով փորձագետ Դանիել Ռ. Դիպետրիսը Newsweek ամսագրում գրել է.«Իրանը միջուկային զենք արտադրելու կարիք չունի, քանի որ այժմ ունի բարձր զսպող ուժ»։

Նա գրել է, որ «բոլոր տարբերակները սեղանին են» արտահայտությունը նշանակում է, որ ռազմական գործողությունը  ընտրություններից մեկն է: Այս նախադասությունը Ջորջ Բուշից սկսած ԱՄՆ նախագահները մշտապես կրկնել են Իրանի վերաբերյալ։ Իհարկե, Վաշինգտոնը նախընտրում է ռազմական գործիքները պահել պահեստում և օգտագործել այլ գործիքներ, ինչպիսիք են բանակցությունները և պատժամիջոցները կիբերհարձակումների համար:

 

armenpress.am

Պակիստանը վերսկսել է առեւտրական հաղորդակցությունն Իրանի հետ

 Պակիստանի եւ Իրանի միջեւ Zero Point հսկիչ անցակետը, որտեղով իրականացվում են առետրային բեռնափոխադրումներ, վերսկսել Է աշխատանքը տասնօրյա ընդմիջումից հետո: Հուլիսի 17-ին այդ մասին հայտնել Է Doon թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ սահմանին հսկիչ անցակետը փակ Է մնացել Իդ ալ Ադհա տոնի (զոհաբերության մուսուլմանական տոն, Ղուրբան բայրամ – ծանոթ, խմբ.) ժամանակ: Նշվում Է, որ առեւտրական հաղորդակցության վերսկսումից հետո, ապրանքները, որնք առավելապես պարենային են, ստացվում են սոսկ իրանական կողմից, մինչդեռ Պակիստանը վերջին օրերին «ոչինչ չի արտահանել Իրան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Araratnews.am

Գերմանիայի երկարաժամկետ նպատակը պետք է լինի ՆԱՏՕ-ի լուծարումը․ Բունդեսթագի պատգամավոր

Եվրոպայի երկրները պետք է հաղթահարեն առճակատման ցանկությունը և վերջ տան բլոկային մտածողությանը՝ խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար։ Չինական Global Times թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Բունդեսթագի ձախակողմյան կուսակցության պատգամավոր Սեւիմ Դագդելենը։Նրա խոսքով՝ այս իրավիճակում կարել է ծառայել թուլացման քաղաքականությունը, որը ժամանակին վարել է Գերմանիայի նախկին կանցլեր Վիլի Բրանդտը։ Դագդելենը նշել է, որ այժմ շահերի խաղաղ բալանսավորումը միակ ճանապարհն է դուրս գալու «էսկալացիայի պարույրից»։«Չնայած այսօր սա Գերմանիայում շատերի համար կարող է ուտոպիա թվալ, մեր երկարաժամկետ նպատակը պետք է լինի ՆԱՏՕ-ի լուծարումը և այն փոխարինելը հավաքական անվտանգության համակարգով, որը կենտրոնացած կլինի զինաթափման և համագործակցության վրա»,- պարզաբանել է պատգամավորը։Դագդելենը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն, չնայած բոլոր հավաստիացումներին, ամենևին էլ պաշտպանական դաշինք չէ, քանի որ երկար տարիներ դաշինքի անդամ երկրները առաջին տեղում են տնտեսական և աշխարհաքաղաքական շահերի համար, որոնք նրանք հետապնդում են առանց վարանելու։ Մյուս կողմից ԵՄ-ն պետք է դադարի հարմարվել ԱՄՆ ռազմավարությանը, քանի որ առանց Ռուսաստանի շահերը հաշվի առնելու Եվրոպայում խաղաղություն չի ապահովվի։ 

news.am

ԱՄՀ-ն «էապես» կկրճատի համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումները

Արժույթի միջազգային հիմնադրամն իր հաջորդ զեկույցում «էապես» կկրճատի համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումները, հայտնում է Bloomberg-ը։

Պարենի եւ էներգակիրների գնաճը, դեպի զարգացող շուկաներ կապիտալի ներհոսքի դանդաղումը, Չինաստանում շարունակվող համաճարակը եւ տնտեսական դանդաղ զարգացումը «շատ ավելի են դժվարացնում» քաղաքականություն մշակողների գործը, ասել է ԱՄՀ-ի ռազմավարության, քաղաքականության եւ վերանայման տնօրեն Ջեյլա Փազարբասիօղլուն՝ Բալիում կայացած պանելային հանդիպման ընթացքում:

ԱՄՀ-ն իր ապրիլյան զեկույցում արդեն իջեցրել էր այս տարվա համաշխարհային աճի իր կանխատեսումը՝ մինչեւ ուկրաինական պատերազմը հայտարարված 4,4 տոկոսից հասցնելով 3,6 տոկոսի։

«Հուլիսի վերանայման ժամանակ մենք զգալիորեն կնվազեցնենք մեր կանխատեսումը», - ասել է Փազարբասիօղլուն:

civic.am

Գերմանիան հրաժարվել է ապաստան տալ ադրբեջանցի ընդդիմադիրներին

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Գերմանիան Ադրբեջան է ուղարկել միանգամից վեց ընդդիմադիր ակտիվիստների։ Նրանք բոլորն էլ քաղաքական ապաստան են խնդրել, և Գերմանիայի իշխանությունները նրանց բոլորին մերժել են։Անցյալ տարվա հունիսից մինչև նոյեմբեր Գերմանիան մերժել է ապաստան տրամադրել և արտաքսել ադրբեջանցիներին: Նրանք բոլորը ընդդիմադիր ակտիվիստներ էին, և նրանց բոլորին ձերբակալել են ժամանելուց հետո ՝ մեղադրելով թմրանյութերի վաճառքի մեջ ։