Մամուլի տեսություն 19.07.2022
Իրանը վերածվել է տարածաշրջանի քաղաքական խորհրդակցությունների կենտրոնի. Թեհրանում են Էրդողանը և Պուտինը:
Քեյհան օրաթերթ
Իրանը վերածվել է տարածաշրջանի քաղաքական խորհրդակցությունների կենտրոնի. Թեհրանում են Էրդողանը և Պուտինը:
Դիվանագիտական այցելությունները Թեհրան շարունակվում են: Այս անգամ Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պատրաստվում են երեքշաբթի օրը, երկամյա ընդմիջումից հետո, մասնակցել Թեհրանի հանդիպմանը՝ տարածաշրջանում դեէսկալացիայի գործընթացի և սիրիական ճգնաժամի շուրջ քննարկումների նպատակով։
Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները, որպես Սիրիայում հրադադարի երաշխավորներ, 2016 թվականի վերջից 18 հանդիպում են անցկացրել՝ նպատակ ունենալով ուսումնասիրել հումանիտար խնդիրները, ամրապնդել վստահությունը և զարգացումներին համահունչ միջոցներ ձեռնարկել՝ խաղաղության գործընթացի և սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ:
Էթելաաթ օրաթերթ
Ռոյթերս. Բայդենը տարածաշրջանային այցից դատարկաձեռն է վերադարձել
Իրանի ու Ռուսաստանի կոշտ արձագանքներից և Թեհրանի հետ առճակատումից վախը երկու պատճառներն էին, որոնք տարածաշրջանի արաբական երկրներին ստիպեցին մերժել Ջիդդայում Բայդենի հնչեցրած առաջարկը՝ հակաիրանական կոալիցիա ձևավորելու և Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արտահանման ծավալներն ավելացնելու վերաբերյալ: Արդյունքում, Բայդենը դատարկաձեռն վերադարձավ Սպիտակ տուն:
Այդ հարցին անդրադարձան բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում Ռոյթերսը:
ԱՄՆ նախագահի տարածաշրջանային այցի վերաբերյալ հոդվածում, Ռոյթերսը գրել է, որ այցն ապարդյուն էր
Ջավան օրաթերթ
Պուտինի և Էրդողանի Իրան կատարած այցերը տարածաշրջանում նոր կարգի ձևավորման սկիզբն են
Ուկրաինայում ընթացող պատերազմին զուգահեռ, Պուտինի այցը Թեհրան վկայում է, որ Ռուսաստանըւ փորձում է ամրապնդել իր հարաբերություններն Իսլամական Հանրապետության հետ և ամերիկացիների ու նրանց դաշնակիցների համար տեղ չթողնել:
Հուլիսի 19-ին Թեհրանում տեղի կունենա սիրիական ճգնաժամի քննարկման թեմայով Աստանայի բանակցությունների 19-րդ հանդիպումը՝ Ռուսաստանի, Թուրքիայի և ՌԴ նախագահներ Վլադիմիր Պուտինի Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Էբրահիմ Ռայիսիի մասնակցությամբ:
Այս հանդիպումը տեղի կունենա մի իրավիճակում, երբ Թուրքիան վերջին շաբաթներին բազմիցս հայտարարել է Սիրիայի հյուսիսում գործողություն իրականացնելու մտադրության մասին, և լարվածության աճի վերաբերյալ մտահոգությունները մեծացել են։
Իրան օրաթերթ
Իրանի թիմը օլիմպիադայում «մեդալների բերքահավաք» է կազմակերպլե
Տաղանդավոր երիտասարդների կենտրոնի հաղորդմամբ՝ Հայաստանում անցկացված կենսաբանության համաշխարհային 22-րդ օլիմպիադայում Իրանի թիմը նվաճել է չորս մեդալ, արժանանալով չեմպիոնի կոչմանը: Օլիմպիադան անց է կացվել 65 երկրների մասնակցությամբ:
Իրանն ու Ռուսաստանը կիսել են առաջին տեղը:
armenpress.am
«Պատրաստված է Չինաստանում»-ից մինչև «Խելամտորեն պատրաստված է Չինաստանում». ապագայի չինական տեսլականը
Չինաստանը պլանավորում է իր տնտեսական հզոր ներուժը ծառայեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում իր ուրույն տեղն ունենալուն՝ շեշտը դնելով ներքին ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու և դրանք համաշխարհային տնտեսության զարգացմանն ուղղելու վրա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինական համաշխարհային մեդիա կենտրոնի կազմակերպած ծրագրի շրջանակներում մասնակից լրագրողների համար հատուկ դասախոսության ընթացքում նման կարծիք հայտնեց Պեկինի Օտար լեզուների համալսարանի պրոֆեսոր Յան Հունբոն:
Վերջինիս խոսքով` համաշխարհային տնտեսական տենդենցներից հետ չմնալով՝ Չինաստանն այժմ հետևողականորեն ձգտում է որակապես նոր մակարդակի հասցնել «Պատրաստված է Չինաստանում» պիտակը ստացած յուրաքանչյուր ապրանք, որը տարածում է ստանում աշխարհով մեկ:
Հունբոն նկատեց, որ «Պատրաստված է Չինաստանում» պիտակով ապրանքները տարածվում են աշխարհով մեկ, իսկ Չինաստանը «համաշխարհային ֆաբրիկայի ստատուս ունի, սակայն «համաշխարհային գործարան» համարվող երկրների համեմատ Չինաստանը կարելի է միայն «համաշխարհային արտադրության գործարան» համարել:
Նա նշեց, որ 2015 թվականին Չինաստանն առաջարկել է «Չինական արտադրություն-2025» ռազմավարությունը ՝ հույս ունենալով չինական արտադրանքը վերածել Չինաստանի «Խելացի արտադրության», ինչի շնորհիվ հնարավոր կլինի վերացնել առկա դժվարություններն ու մարտահրավերները, որոնք են կախվածությունն էժան աշխատուժից, սեփական բրենդների բացակայությունը:
«Չինաստանն ուսումնասիրում է տնտեսական զարգացման նոր ճյուղ, որը հիմնված կլինի երկրի ներքին տնտեսական հզոր ներուժը արտաքին տնտեսական զարգացմանը ծառայեցնելունՉինաստանը քայլ է կատարում դեպի բարձրորակ տնտեսություն, որի հիմնասյուներից մեկը ինովացիոն տեխնոլոգիաներն են »,- նշում է Հունբոն:
Պրոֆեսորի կարծիքով` գլոբալիզացիոն հեռանկարների համատեքստում այժմ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Չինաստանում մեծ տեղ են հատկացնում ինովացիային:
«Չինաստանը եղել և մնում է արտադրողական մեծ ներուժ ունեցող երկիր: Այն շարունակում է ներդրողների համար պարարտ հող մնալ: Ապագան պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաներին և ոչ միայն Չինաստանի, այլ ամբողջ աշխարհի տնտեսական հեռանկարները կապված են հենց ՏՏ ոլորտի հետ»,- ասաց Հունբոն:
Պրոֆեսորը հավելեց նաև, որ Չինաստանին հաջողվեց հաղթահարել համաշխարհային պանդեմիան իր հսկայական ռեսուրսների շնորհիվ:
armenpress.am
Ուկրաինային ռազմական օգնությու ցույց տալու՝ Արեւմուտքի խմբի նոր նիստը կկայանա հուլիսի 20-ին
Կիեւին ռազմական օգնություն ցույց տալու համակարգման՝ Արեւմուտքի երկրների կողմից ստեղծված խմբի հերթական նիստը կկայանա հուլիսի 20-ին: Այդ մասին ասված Է այն հայտարարության մեջ, որն ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի եւ Ալեքսեյ Ռեզնիկովի հեռախոսազույցի արդյունքների ամփոփմամբ հուլիսի 18-ին տարածել Է Պենտագոնի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Թոդ Բրեսիլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ ռազմական գեկատեսչությունների ղեկավարները վարել են զրույց՝ քննարկելու համար նշանակված խմբի նիստի նախապատրաստման ընթացքը, որը «դաշնակիցների եւ գործընկերների հետ վիրտուալ ձեւաչափով կանցկացվի հուլիսի 20-ին»: Օսթինը եւ Ռեզնիկովը «կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի ռազմական օգնության շուրջ եւ պայմանավորվել են պահպանել» գործողությունների «սերտ համակարգումը», նշել Է Բրեսիլը:
ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ կոլեկտիվ Արեւմուտքի այլ երկրներ արդեն անցկացրել են հիշյալ խմբի մի քանի նիստեր: Ինչպես ապրիլի 30-ին Սինհուա գործակալությանը տված հարցազույցում հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՆԱՏՕ-ի երկրներն ամեն ինչ անում են, որպեսզի խանգարեն Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության ավարտմանը քաղաքական համաձայնությունների միջոցով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Կորոնավիրուսի դեմ երկարժեք պատվասանյութի արտադրությունը կսկսվի 2022 թվականի աշնանը: Հուլիսի 9-ին այդ մասին Žinių radijas ռադիոկայանի եթերում հայտարարել Է Եվրոպայի տարածաշրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Վիտյանիս Անդրյուկայտիսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ընդհանուր համաճարակային իրադրությունը չի ուրախացնում, ուստի անհրաժեշտ Է պահպանել զգոնությունը: Հուսով ենք, որ կորոնավիրուսի դեմ երկրաժեք պատվաստանյութը կօգնի վարակի եւ դրա մուտացիաների դեմ պայքարում,- ասել Է նա:
- Պատրաստուկը պետք Է կիրառման համար պատրաստ լինի աշնանը»: Անդրյուկաստիսի խոսքով՝ դեղագործական ընկերությունների հաղորդումների համաձայն՝ երկարժեք պատվաստանյութի ատադրության աշախատնանքը մոտենում Է ավարտին: «Մի քանի պատրաստողներ պնդում են, որ ամեն ինչ գործնականում պատրաստ Է զանգվածային արտադություն սկսելու համար»,- ասել Է ԱՀԿ-ի ներկայացուցիչը: Երկարժեք պատվաստանյութն, ինչպես պնդում են բժիշկները, պաշտպանում Է թե՛ սկզբնական վարակից եւ թե՛ մուտացիոն շտամներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Խորվաթիան արգելել է Սերբիայի նախագահին այցելել Յասենովացի հուշահամալիր
Խորվաթիայի իշխանություններն արգելել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին մասնավոր կարգով այցելել Յասենովացի համակենտրոնացման ճամբարի տեղում գտնվող հուշահամալիր։ Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչն այդ որոշումը որակել է սկանդալային և հակաեվրոպական։
Վուչիչը մտադիր էր մասնավոր այցով լինել Յասենովացում և հարգել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդ ճամբարում զոհված սերբերի հիշատակը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ըստ Associated Press-ի, Խորվաթիան իր այդ որոշումը պատճառաբանել է նրանով, որ Խորվաթիայի իշխանություններին պաշտոնապես չեն իրազեկել նախատեսվող այցի մասին, ինչն անընդունելի է։ ԱԳ նախարարն ասել է, որ դա դիտարկվում է որպես սադրանք։
Սերբիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Խորվաթիայի իշխանություններին։
Յասենովացն անվանել են «Բալկանյան Օսվենցիմ»։ Այնտեղ մոտ 70,000 մարդ է մահացել՝ սերբեր, հրեաներ, գնչուներ և քաղաքական հակառակորդներ, այդ թվում՝ խորվաթ կոմունիստներ։
panarmenian.net
Եվրահանձնաժողովի նախագահը Բաքվում է․ ԵՄ-ն մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի ներմուծումը
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել է Ադրբեջան։ Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ ԵՄ-ն մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի ներմուծումը։
«Եվրամիությունը էներգիայի ավելի հուսալի մատակարարների է դիմում։ Այսօր ես Ադրբեջան եմ ժամանել նոր համաձայնագիր կնքելու համար։ Մեր նպատակն է կրկնապատկել գազի ներմուծումն Ադրբեջանից ԵՄ առաջիկա մի քանի տարում։ Ադրբեջանը վճռորոշ գործընկեր կդառնա առաքումների անվտանգության ճանապարհին»,-գրել է նա։
panarmenian.net
Մուրադովն Ուկրաինայում ղեկավարում է «Արևելք» ուղղությունը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեսչական այցով եղել է Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցող «Արևելք» խմբավորման դիրքերում և լսել է խմբավորման հրամանատար, գեներալ լեյտենանտ Ռուստամ Մուրադովի զեկույցը։
ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ է հայտնել հրամանատարի անունը, որը նախկինում ղեկավարել է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների զորախումբը։
Մուրադովը զեկուցել է ռազմաճակատում ընթացիկ իրավիճակի մասին, գրում է Meduza-ն։
ՌԴ ՊՆ-ից նշել են, որ Շոյգուն հանձնարարել է գերակա հարվածներ հասցնել Ուկրաինայի ԶՈւ մեծ հեռահարության հրթիռային և հրետանային ուժերին, որոնց միջոցով գնդակոծվում են Դոնբասի բնակելի թաղամասերը, ինչպես նաև «հրկիզվում են ցորենի դաշտերն ու հացահատիկային մշակաբույսերի պահետարանները»։
Հուլիսի 16-ին Շոյգուն տեսչական այցերով եղել էր «Հարավ» և «Կենտրոն» խմբավորումների դիրքերում։