Մամուլի տեսություն 20.07.2022
Այսօր իրանական թերթերի մեծ մասն անդրադարձել է ՌԴ և Թուրքիայի նախագահների Իրան կատարած այցին և ԻԻՀ առաջնորդի հետ նրանց հանդիպումներին:
Քեյհան օրաթերթ
Նախատեսվում է Ռուսաստանի և Թուրքիայի հետ Իրանի առևտուրն առանց ՀԳՀԾ-ի և և FATF-ի հասցնել 70 միլիարդ դոլարի
Երեկ Թեհրանում կայացան Իրան-Թուրքիա հարաբերությունների բարձր կոմիտեի և Աստանայի նախաձեռնության անդամ երկրների ղեկավարների հանդիպումները, որոնց ուղերձն է անվտանգության ոլորտում համագործաակուևթյան կայունացումը և առանց ԱՄՆ-ի ու Արևմուտքի, հարևանների հետ Իրանի առևտուրը մինչև 70 միլիոն դոլարի հասցնելը:
Նախատեսվում է Թուրքիայի հետ Իրանի առևտուրը հոսցնել 30 միլիարդ դոլարի:
Նշելով, որ Իրանը վճռակամ է ընդլայնել հարևանների հետ հարաբերություններն ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հավելել է. «Իրանը ողջունում է իր բոլոր հարևանների հետ հարաբերությունների բարելավումը: Թուրքիան լավ դիրք է զբաղեցնում տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական և առևտրային հարաբերություններում՝ շնորհիվ բազմաթիվ ընդհանրությունների և Իրանի հետ երկարամյա բարեկամության»:
Ջավան օարթերթ
Սեփական աչքերով ենք տեսել Իրանի ԱԹՍ-ների հզորությունը
Սպիտակ տան պաշտոնյան հայտարարել է, որ ամերիկացիները սեփական աչքերով են տեսել Իրանի ԱԹՍ-ների հզորությունը:
Ռազմավարական հաղորդակցության հարցերով ամերիկյան ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին մտահոգություն է հայտնել Իրանի անօդաչու թռչող սարքերի հզորության կապակցությամբ և ասել, որ ԱՄՆ-ը այդ հզորությունը տեսել է Արևմտյան Ասիայում իր դիրքերի վրա հարձակումների ժամանակ։
Չորեքշաբթի առավոտյան կայացած մամուլի ասուլիսում, Քիրբին պնդել է, որ ԱՄՆ-ն տեղեկություններ ունի, որոնք ցույց են տալիս, որ Ռուսաստանը դիտարկում է Ուկրաինայի որոշ շրջաններ իր տարածքին միացնելու հնարավորությունը։
Պատասխանելով Ռուսաստանի նման գործողությանը Ամերիկայի արձագանքի վերաբերյալ հարցին, Սպիտակ տան պաշտոնյան ասել է, որ, հավանաբար ավելի շատ պատժամիջոցներ կկիրառվեն մաշեցնող պատերազմի ընթացքում Ռուսաստանին թուլացնելու համար:
Ամերիկացի պաշտոնյան խոսելով Պուտինի՝ Իրան կատարած այցի մասին, առանց անդրադառնալու Թեհրանի և Մոսկվայի համագործակցության պատմությանը, ասել է, որ այցը վկայումէ այն մասին, որ Ռուսաստանն ունի Իրանի կարիքը, քանի որ Ուկրաինայի վրա հարձակման արագությունը շատ մեծ է, և Մոսկվան չի պատրաստվում կանգ առնել։
Համշահրի օարթերթ
Ռազմավարական դաշինք՝ կարևոր դիվանագիտական այցերի արդյունքում
Բայդենի տարածաշրջանային այցիցի անմիջապես հետո Պուտինի և Էրդողանի այցը Թեհրան, այժմ առավել քան երբևէ բոլորի ուշադրությունը սևեռել է տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող զարգացումների վրա
Երկամյա ընդմիջումից հետո, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների ներկայությամբ, երեկ երեկոյան Թեհրանում կայացել է Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների յոթերորդ գագաթնաժողովը: Տարածաշրջանում ետղի են ունենում նոր իրադարձություններ, իսկ հարևան երկրների ու մեծ տերությունների հետ Իրանի հարաբերությունները թևակոխել են նոր փուլ:
Աստանայի հանդիպումների այս փուլի անցկացումը Թեհրանում կարող է կարևոր լինել մի քանի տեսանկյուններից՝՝ Սիրիայի հարցը, տարածաշրջանում զարգացումները և ահաբեկչության դեմ պայքարը, որը Աստանայի հանդիպման իրական նպատակն է։
Համշահրի օրաթերթ
ԱՄՆ-ում բենզինի գներն աճում են
Սաուդյան Արաբիայից ամերիկյան նախագահի վերադարձից 24 ժամ էլ չանցած, համաշխարհային շուկայում նավթի գինը սկսել է աճել։
Բայդենի վերադարձից մեկ օր անց նավթի գինը սկսեց աճել: Երկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գինն աճել է ավելի քան 4%-ով և հասել 105 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Երեկ նավթի մեկ բարելի գինը հերթական աճով հասել է 106,31 դոլարի։
armenpress.am
Բայդենի պաշտպանության մակարդակը 19 ամսում իջել է մինչեւ ամենացածր ցուցանիշը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հասարակական պաշտպանության մակարդակն ընթացիկ շաբաթում իջել Է մինչեւ 36 տոկոս, ինչը դարձել Է ամենացածր ցուցանիշը Սպիտակ տանը նրա գտնվելու 19 ամսվա ընթացքում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում Reuters գործակալության եւ Ipsos սոցիոլոգիական ծառայության կատարած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հուլիսի 20-ին:
Համազգային հետազոտության արդյունքների համաձայն՝ Բայդենի վականիշը նվազել Է 3 տոկոսային կետով մեկ շաբաթ առաջ արձանագրված 39 տոկոսի համեմատւթյամբ:
Ըստ որում նախագահի աշխատանքին հավանություն չի տալիս ամերիկացիների 59 տոկոսը:
Դեմոկրատական կուսակցությունում Բայդենի պաշտպանության մակարդակը, ինչպես նշում Է Reuters-ը, նույնպես իջել Է: Անցյալ շաբաթ այն կազմել Էր 74 տոկոս, իսկ այժմ իջել Է մինչեւ 69 տոկոս: Հանրապետական կուսակցության ներկայացուցչների թվում նախագահի գործունեությանը հավանություն Է տալիս սոսկ 11 տոկոսը:
Հունիսին Սպիտակ տան ղեկավարի ուղեգծին հավանություն Է տվել ամերիկացիների 39 տոկոսը, մինչդեռ 47 տոկոսը դրան «վճռականորեն հավանություն չի տվել»: Բայդենի ժողովրդականությունը տուժել Է գնաճի կտրուկ բարձրացումից, որը հունիսին հասել Է տարեկան հաշվարկով 9,1 տոկոս 40-ամյա առավելագունյին:
Հարցումը կատարվել Է հուլիսի 18-ին եւ 19-ին առցանց ռեժիմով ԱՄՆ-ի ամբողջ տարածքում: Դրան մասնակցել Է 1 003 չափահաս ամերիկացի, այդ թվում 437 դեմոկրատներ եւ 377 հանրապետականներ: Սխալանքի մոտավոր մակարդակը կազմում Է 4 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Մշտական առճակատումը հաջողության չի բերի ՉԺՀ-ի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում. Քիսինջեր
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար (1973 – 1977) եւ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական (1969 – 1975) Հենրի Քիսինջերը կարծում Է, որ ԱՄՆ-ը հաջողության չի հասնի Չինաստանի հետ հարաբերություններում՝ գտնվելով մշտական առճակատման վիճակում: Այդ կարծիքը նա հայտնել Է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հուլիսի 19-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Քիսինջերի կարծիքով՝ Միացյալ Նահանգների ղեկավարությունը պետք Է «նկատի ունենա Չինաստանի կայունությունը եւ այն, որ Չինաստանի խնդրից անհնար Է ազատվել»:
«Անհրաժեշտ Է գտնել Չինաստանի հետ գոյակցելու եղանակը»,- նշել Է նա: Ինչպես ընդգծել Է Քիսինջերը, «կարեւոր Է Չինաստանին կամ ցանկացած այլ երկրի թույլ չտալ դառնա համաշխարհային հեգեմոն»: «Բայց դրան անհնար Է հասնել մշտական առճակատման հաշվին»,-ընդգծել Է նախկին պետքարտուղարը:
Ավելի վաաղ Քիսինջերն այն կարծիքն Էր հայտնել, որ ԱՄՆ-ը մտնում Է Չինաստանի հետ դիմակայության դարաշրջան, ինչի պատճառով արեւմտյան քաղաքական գործիչները պետք Է հրաժարվեն ՉԺՀ-ի հնարավոր արեւմտականացման պատրանքներից: Նա նաեւ նշել Է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ լուրջ երկխոսության բացակայությունը «խորին մտահոգությոն Է առաջացնում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Ավստրիայի, Սլովակիայի եւ Չեխիայի ԱԳՆ ղեկավարները չհայտարարված այցով ժամանել են Կիեւ
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը նախապես չհայտարարված այցով ժամանել Է Կիեւ, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Հուլիսի 20-ն այդ մասին հայտնել Է Puls 24 հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաաալքի տվյալներով՝ Շալենբերգի հետ Ուկրաինա են ժամանել Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորոչոկը եւ Չեխիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Յան Լիպավսկին: Նախարարների ծրագրում նշված Է հանդիպում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի եւ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ:
Այլ տեղեկատվություն հեռուստաալիքը չի հայտնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Նարիշկինը Բաքվում է․ Գործակցության մասին համաձայնագիր է կնքվել
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն Ադրբեջանում է։ ՌԴ և Ադրբեջանի Արտաքին հետախուզության ծառայությունների միջև համագործակցության մասին համաձայնագիր է կնքվել։
«Դա հիմնարար փաստաթուղթ է։ Այն լրացուցիչ խթան կհանդիսանա մեր հարաբերությունների զարգացման, մեր փոխգործակցության համար»,-ասել է Նարիշկինը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ արտաքին հետախուզական ծառայությունների պլաններում են «համատեղ գործողություններն, ուղղված երկու պետությունների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը, պայքարին միջազգային ահաբեկչության դեմ և երրորդ երկրներում ՌԴ և Ադրբեջանի քաղաքացիների շահերի պաշտպանությանը»։
Նարիշկինը Բաքու է մեկնել Երևան այցից հետո։ Հուլիսի 18-ին Երևանում Նարիշկինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին արտաքին հետախուզության առանձին ծառայության ստեղծման հարցում։ Նա ավելացրել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ընդհանուր խնդիրներ ունեն, որոնք պետք է լուծեն։
panarmenian.net
Բայրաքթար․ Երբեք ԱԹՍ-ներ չենք վաճառի Ռուսաստանին
Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ հայտնի թուրքական Baykar Makina ընկերության կառավարիչ Հալուկ Բայրաքթարը հայտարարել է, որ Թուրքիան երբեք ԱԹՍ-ներ չի վաճառի ՌԴ-ին։
«Թուրքիան սատարում է Ուկրաինային մարտական անօդաչուներով, մենք նաև Ուկրաինայից ենք գնում մեր ԱԹՍ-ների տուրբինային շարժիչները։ Մենք մեր հարաբերություններn Ուկրաինայի հետ այնպես ենք կառուցել, որ երկու երկրներին շահավետ լինի»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը։
Նա հայտարարել է, որ երբեք թույլ չի տա, որ Bayraktar ԱԹՍ-ները վաճառվեն Ռուսաստանին և սատարում է Ուկրաինային իր ինքնիշխանության և անվտանգության համար պայքարում։
«Մենք դա չենք արել և երբեք դա չենք անի, քանի որ սատարում ենք Ուկրաինային, սատարում ենք նրա պայքարին՝ հանուն իր ինքնիշխանության և անկախության»,-ասել է նա։
Միայն 2020-ին Baykar ընկերությունն արտահանել է 360 միլիոն դոլարի ավիացիոն համակարգեր: Դեռ 2018-ի վերջին Կիևը բայրաքթարներ գնեց Թուրքիայից: 2019-ին էլ ուկրաինական պետական մի ընկերություն թուրքական Baykar-ի հետ համատեղ ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր ստորագրեց: Baykar-ի Աքընջը (Akıncı) տեսակի նոր հարվածային ԱԹՍ-ների շարժիչը հենց այս ընկերության արտադրությունն է: 021-ին անօդաչուները դարձել են ամենագովազդվող թուրքական ապրանքը: Իսկ Baykar-ի ինժեներական թիմն այժմ նախագծում է նոր թռչող սարք․ այն, իրենց ասելով, պիտի մրցի կամ մոտ լինի 5-րդ սերնդի կործանիչներին, միաժամանակ, ԱԹՍ մնալով։