Մամուլի տեսություն 21.07.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i177666-Մամուլի_տեսություն_21.07.2022
Իրանի կարևոր առավելություններից է ռազմավարական և աշխարհաքաղաքական դիրքը, որը կարող է հնարավորություն տալ երկրին դառնալ տարածաշրջանի տարանցիկ խաչմերուկը միջազգային մայրուղիներով։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 21, 2022 05:19 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21.07.2022

Իրանի կարևոր առավելություններից է ռազմավարական և աշխարհաքաղաքական դիրքը, որը կարող է հնարավորություն տալ երկրին դառնալ տարածաշրջանի տարանցիկ խաչմերուկը միջազգային մայրուղիներով։

Խորասան օրաթերթ

Իրանի Հյուսիս-Հարավ միջանցքի աշխատանքներն ավարտվում են

Իրանի 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության գերակայությունը հարևանների հետ տնտեսական դիվանագիտության զարգացումն է, ինչի մասին վկայում են  այս օրերին Թեհրան կատարած դիվանագիտական ​​այցերը:

Իրանի կարևոր առավելություններից է ռազմավարական և աշխարհաքաղաքական դիրքը, որը կարող է հնարավորություն տալ երկրին դառնալ  տարածաշրջանի տարանցիկ խաչմերուկը միջազգային մայրուղիներով։

Սակայն նպատակի լիարժեք իրականացմանը խանգարում են որոշ ենթակառուցվածքներում առկա թերությունները, որպես օրինակ՝ Ռաշթ-Աստարա երկաթուղային գծի աշխատանքների ձգձումը:

Ռաշթ-Աստարա 162 կմ երկարությամբ երկաթուղային գիծը լրացնում է Հյուսիս-Հարավ երկաթուղային միջանցքը և նվազեցնում ապրանքների ուղարկման ժամանակն ու ծախսերը:

Այս երկաթգծի աշխատանքների ավարտը  այնքան կարևոր է, որ այդ հարցը քննարկվել է հեղափոխության առաջնորդի և Ռուսաստանի նախագահի հանդիպման ժամանակ:

 

Շահրվանդ օրաթերթ

Մեծ իրադարձություն Իրանի նավթի արդյունաբերության ոլորտում

Հարևան երկրների և տարածաշրջանի հետ տնտեսական տարբեր ոլորտներում հավասարակշռված և ակտիվ դիվանագիտությունն Իրանի 13-րդ կառավարության խոստումներից  էր, որի ուղղությամբ  քայլեր են ձեռնարկվել անցնող տարում։

13-րդ կառավարության պաշտոնյաները բազմաթիվ շրջագայություններ են կատարել տարածաշրջանի երկրներ, և էներգետիկայի ոլորտում ակտիվ դիվանագիտությունը եղել է այդ այցերի կարևոր բաղկացուցիչներից մեկը։

 

Քեյհան օրաթերթ

Մինչ  երբ Թեհրանը, Մոսկվան և Անկարան ինչ-որ կերպ գտնվում են ԱՄՆ-ի իակողմանի քաղաքականության և Արևմուտքի թշնամական  քաղաքականության ճնշման տակ, քաղաքական և տնտեսական հարթություններում սերտաճումը պայմանավորված է երեք երկրների եզակի դերով և դիրքով՝ էներգետիկայի, տարանցման, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ոլորտներում: 

«Ռիա Նովոստի» գործակալության հրապարակած՝ Պյոտր Ակոպովի հեղինակած հոդվածում ասվում է. «Ռուսաստանն ու Իրանը այժմ գնում են դեպի համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագիր, որը կարող է տևել 20 կամ 25 տարի և, ամենայն հավանականությամբ, կստորագրվի այս տարի: Հունվարին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Մոսկվայում Վլադիմիր Պուտինին ներկայացրեց Իրանի նախագիծը, իսկ անցյալ ամիս Սերգեյ Լավրովը (ՌԴ արտգործնախարար) Թեհրանում ներկայացրեց ռուսական տարբերակը»։

 

Իրան օրաթերթ

Իրանում մանգո են մշակում

Մանգոն մշակվում է հիմնականում Պակիստանում, սակայն Իրանի Բանդար Աբբաս քաղաքից 90 կմ հեռավորության վրա գտնվող Մինաբ քաղաքում հիմնվել է 1700 ՀԱ մանգոյի այգի:

Այս տարի Հորմոզգան նահանգում տեղի է ունենում «Մանգոյի ու Հասմիկ ծաղկի» ութերորդ փառատոնը «Մինաբ՝ ուրախության և երջանկության քաղաք» կարգախոսով:

Փառատոնի նպատակն է քաղաքը վերածել մանգոյի արտադրության կենտրոնի և այնտեղ իրականացնել ներդրումներ ու ստեղծել աշխատատեղեր:

 

armenpress.am

Պենտագոնում հայտարարել են Ուկրաինայի հակամարտության վճռական փուլի մասին

 Ուկրաինայում մարտերը մտել են վճռական փուլ, և Արևմուտքը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին,  այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

«Սա հակամարտության վճռական փուլն է, և մեր հավաքական աջակցությունն Ուկրաինային կենսական և անհրաժեշտ է: Մենք Ուկրաինային կապահովենք տեխնոլոգիաներով, զինամթերքով և կրակային ուժով», - նշել է Օսթինը:

Նրա ելույթի ձայնագրությունը հրապարակվել է Defense Flash News-ի YouTube-ի ալիքում:

 

armenpress.am

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

 Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 20-ին հեռախոսազրույց են ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ  հաղորդագրությունում ասվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել  տարածաշրջանային և միջազգային  մի շարք հարցերի վերաբերյալ՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Կողմերն ընդգծել են համապատասխան աշխատանքների շարունակումը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ամենաբարձր մակարդակով ընդունված եռակողմ հայտարարությունների դրույթներին համապատասխան»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 

armenpress.am

Դանիայում գերազանցվել է 81 տարի պահպանվող ջերմաստիճանի ռեկորդը

 Դանիայում հուլիսի 20-ին գրանցվել է 1941 թվականից մինչ օրս ամենաշոգ օրը: Օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 35, 6 աստիճան ցելսիուս:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին,  այս մասին հայտնել է The Local Denmark-ը՝ վկայակոչելով Դանիայի օդերևութաբանական ինստիտուտին:

«35, 6 աստիճան ցելսիուս տաքություն է գրանցվել Բորիս քաղաքում, որը Յուտլանդիայի արևմտյան հատվածքում է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հստակեցվում է, որ Դանիայում ջերմաստիճանի նախորդ ռեկորդը՝  35,3 աստիճան, գրանցվել է  1941 թվականին:

Վերջերս անոմալ շոգ եղանակ է գրանցվել եվրոպական մի շարք երկրներում։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ներկայացուցիչ Ռոբերտ Ստեֆանսկին ասել է, որ եվրոպական երկրներում օդի անոմալ բարձր ջերմաստիճանը կշարունակվի պահպանվել մինչև հաջորդ շաբաթվա կեսերը։

 

panarmenian.net

Խորհրդակցություններ՝ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև

 Հուլիսի 19-ին Մոսկվայում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովի նախագահությամբ։

Անդրադարձ է եղել նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին առնչվող հարցերին:

Բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, եվրասիական տարածքում բազմակողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների, ՇՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ: Ընդգծվել է ասիական ուղղությամբ մոտեցումների համադրման կարևորությունը։

Մնացական Սաֆարյանը և Իգոր Մորգուլովը կարևորել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացման պրակտիկայի շարունակությունը։

 

panarmenian.net

Բորել․ ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասն անվտանգ և կայուն տարածք դարձնելու ջանքերին

  Եվրամիությունն աջակցում է Հարավային Կովկասը բոլոր ժողովուրդների համար անվտանգ, կայուն ու բարգավաճ տարածք դարձնելու ջանքերին։ Այդ մասին ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է Բրյուսելում կայացած ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի 18-րդ նիստից հետո։

Նա ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների Թբիլիսիում կայացած երկկողմ հանդիպումը՝ հավելելով, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին ու ակտիվորեն աշխատել՝ նպաստելով, որ կողմերը լուծումներ գտնեն տարաձայնություններում համար։

Կարևորելով որպես գործընկեր Բաքվի դերը Եվրամիության համար՝ Բորելը ողջունել է Բաքվում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենի մասնակցությամբ էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին ԵՄ-ի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։

Նա նշել է, որ հուշագիրը թույլ կտա կրկնապատկել ադրբեջանական գազի առաքումը Եվրոպա, ինչը հիմք կհանդիսանա ընդլայնված համագործակցության և քաղաքական երկխոսության համար: