Մամուլի տեսություն 22.07.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i177732-Մամուլի_տեսություն_22.07.2022
Որոշ տեղեկությունների համաձայն, մի քանի տարի առաջ, երբ Թուրքիայում տեղի ունեցավ հեղաշրջման փորձ, Էդրողանն ինքնաթիռով մեկնել է Իրան և կարելի է ասել, որ Իրանը մեծ դերակատարություն է ունեցել նրա՝ իշխանության ղեկին մնալու հարցում:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 22, 2022 07:36 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22.07.2022

Որոշ տեղեկությունների համաձայն, մի քանի տարի առաջ, երբ Թուրքիայում տեղի ունեցավ հեղաշրջման փորձ, Էդրողանն ինքնաթիռով մեկնել է Իրան և կարելի է ասել, որ Իրանը մեծ դերակատարություն է ունեցել նրա՝ իշխանության ղեկին մնալու հարցում:

Համշահրի օրաթերթ

ԿՀՎ-ի ղեկավարի արձագանքը հեղափոխության առաջնորդի և Պուտինի համատեղ լուսանկարին

ԿՀՎ-ի ղեկավար Ուիլյամ Բըրնսը հայտարարել է, որ Իրանի «միջուկային փախուստի ժամանակը» կրճատվել է մինչև մի քանի շաբաթ և հավելել. «Այս երկրի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի ծրագիրը մտահոգում է ԱՄՆ-ին»:

Նշելով, որ երկու կողմերը փորձում են ցույց տալ, թե ունեն այլ տարբերակներ, Բըրնսը հավելել է. «Պուտինի այցն Իրան վկայում է, որ ռուսական պաշտպանական արդյունաբերությունն ունի խնդիրներ: Կարծում եմ, որ  միմյանց օգնելու հարցում նրանք սահմանափակումներ ունեն»:

 

Էթեմադ օրաթերթ

Հեղաշրջման ժամանակ Էրդողանն ապաստան է գտել Իրանում

Ըստ որոշ լուրերի՝ այն բանից հետո, երբ F16 ինքնաթիռը չի կարողացել խոցել Էրդողանին տեղափոխող ինքնաթիռը, նա անձնակազմին հրամայել է թռիչքը շարունակել դեպի Իրանի օդային տարածք:

Եթե ինքնաթիռը խոցվեր ու Էրդողանը զոհվեր, դա կլիներ հեղաշրջման կազմակերպիչների հաղթանակը ու կմեծացներ հաջողության հասնելու նրանց հնարավորությունները:

Թուրքիայի  Quds հեռուստաալիքի տնօրեն Նուրուդդին Շիրինը մի հեռուստածրագրում ասել է. «ԻՀՊԿ «Ղուդս» ուժերի  նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանին նշանակալի դեր է խաղացել Թուրքիայում հուլիսի 15-ին կազմակերպված հեղաշրջման տապալման գործում։  Նա միայնակ կանգնեց թուրքական իշխանությունը տապալելու ամերիկա-սիոնիստ-սաուդյան ծրագրի դեմ»։

 

Իրան օրաթերթ

Իրանի տեղեկատվության նախարար. Թեհրանի գագաթնաժողովը ցույց տվեց Իրանի արտաքին քաղաքականության հեղինակությունը

ԻԻՀ տեղեկատվության նախարար Էսմայիլ Խաթիբը հայտարարել է. «Թեհրանի գագաթնաժողովը ցույց տվեց Իրանի  արտաքին քաղաքականության հեղինակությունը տարածաշրջանում և աշխարհում: Այն նաև փաստեց, որ Իրանը կարող է լինել նոր բազմակողմ համագործակցության կենտրոն տարածաշրջանում և աշխարհում»:

Նշելով, որ թշնամիներին դիմակայելու ամենակարևոր զենքը մնարդկանց հույս ներշնչելու և  տեղեկատվորւթյան ջիհադն է, Խաթիբն ընդգծել է համացանցում  հեղափոխական և ջիհադական ուժերի ուժի միջոցով բացատրական ջիհադի անհրաժեշտությունը»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Փենջաբի միջանկյալ ընտրություններում հաղթում է Իմրան խանի կուսակցությունը

Թեև մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ի շարունակական ճնշումներից հետո և հեղաշրջման արդյունքում Իմրան Խանը հեռացվեց Պակիստանի վարչապետությունից, սակայն այս երկրի քաղաքական գործընթացը վկայում է այն մասին, որ ամերիկյան ծրագրերը չեն ընթանում այնպես, ինչպես պետք է և մարդկանց ցանկությունների վրա արտաքին ճնշումն ազդեցություն չունի:

 

armenpress.am

Սոցիալիստական կոալիցիան Լուլա դա Սիլվային պաշտոնապես առաջադրել է Բրազիլիայի նախագահի պաշտոնին

 «Բրազիլիայի հույսի դաշնություն» կոալիցիան հուլիսի 21-ին երկրի նախկին նախագահ (2003 – 2010) Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային պաշտոնապես առաջադրել Է պետության ղեկավարի պաշտոնին հոկտեմբերին կայանալիք ընդհանուր ընտրություններում: Նրա զուգընկեր եւ փոխնախագահի պաշտոնի հավակնորդ Է հաստատվել Սան Պաուլուի նախկին նահանգապետ Ժերալդո Ալկմինը:

«Լուլա-Ալկմին բանաձեւն այսօր առավոտյան միաձայն հավանության Է արժանացել համագումարում ներկա գտնվողների կողմից»,- ասված Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Աշխատավորության կուսակցության (PT) կայքում, կուսակցություն, որը մտնում Է կոալիցիայի կազմի մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի PT-ից կոալիցիայի կազմում են Բրազիլիայի կոմունիստական կուսակցությունը եւ «Կանաչ կուսակցությունը»: «Եթե դուք ցանկանաք, մեք կհոգանք այս երկրի ժողովրդի մասին: Որովհետեւ (գործող նախագահ Ժաիր) Բոլսոնարուն արժանի չԷ բրազիլացի ժողովրդին»,- հուլիսի 21-ին գրել Է Լուլա դա Սիլվան:

Հերթական ընդհանուր ընտրությունները, որոնցում հարավամերիկյան հանրապետության քաղաքացիները պետք Է, բացի նախագահից, ընտրեն նաեւ պատգամավորներին եւ դաշնային խորհրդարանի սենատորների մեկ երրորդին, ինչպես նաեւ նահանգների նահանգապետերին, նշանակված են 2022 թվականի հոկտեմբերի 2-ին:

Անհրաժեշտության դեպքում, եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 50 տոկոսից ավելին, հոկտեմբերի 30-ին տեղի կունենա երկրորդ փուլը: Վերջին հարցումների համաձայն՝ Լուլա դա Սիլվան ունի ամենաբարձր շանսերը դառնալու պետության հաջորդ ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Շրի Լանկայի նոր վարչապետ է դարձել Դինեշ Գունավարդենան. News First

 Շրի Լանկայի ներքին գործերի, պետական կառավարման, նահանգային խորհուրդների եւ տեղական ինքնակառավարման նախկին նախարար Դինեշ Գունավարդենան նշանակվել Է կղզի պետության կառավարության նոր ղեկավար: Հուլիսի 22-ին այդ մասին հայտնել Է News First նորությունների պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դինեշ Գունավարդենան հուլիսի 22-ին Կոլոմբոյի կառավարական դիվանատան շենքում երդում Է տվել որպես Շրի Լանկայի նոր վարչապետ՝ նախագահ Ռանիլ Վիքրամասինգհեի ներկայությամբ»,- նշել Է հրատարակությունը:

Դա առաջին նշանակումն Է, որը նոր նախագահը կատարել Է պաշտոնում իր գտնվելու առաջին օրը: Շրի Լանկայի նախկին վարչապետ Ռանիլ Վիքրամասինգհեն հուլիսի 21-ին նախագահական երդում Է տվել եւ պաշտոնապես դարձել կղզի պետության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կապիկի ծաղիկի 14 հազար դեպքի և Աֆրիկայում մահվան 5 դեպքի մասին

 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ամբողջ աշխարհում հաստատել է կապիկի ծաղիկի 14 000 դեպք, որից 5-ն Աֆրիկայում մահացել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է The Guardian-ը՝ այս մասին հայտարարել է ԱՀԿ տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։

Նշվում է, որ առայժմ հաստատված դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Եվրոպայում տղամարդկանց շրջանում, թեև բոլոր մահերը գրանցվել են Աֆրիկայում:

 

panarmenian.net

ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչություն․ Թուրք զինծառայողները ՀՀ սահմանը չեն հատել

 Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքել են լուրը, թե Արագածոտնի մարզում թուրք զինվորականներ են հայտնվել։

«ԶԼՄ–ների տարածած տեղեկությունը, թե թուրք զինծառայողներն ապօրինի հատել են պետական սահմանը և հակաիրավական գործողություններ կատարել Արագածավանի բնակիչների նկատմամբ, չի համապատասխանում իրականությանը»,– հայտնել են ՀՀ–ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Լրատվամիջոցին վստահեցրել են, որ ՀՀ պետական սահմանի պահպանության ծառայությունն իրականացվում է ամենօրյա ռեժիմով:

Ավելի վաղ 168.am-ը գրել էր, թե Արագածավան գյուղում լարված իրավիճակ է. երեք զինված թուրք է մտել գյուղ և 8 հովիվների իրենց անասուններով գերեվարել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին: Պարբերականը նաև նշել էր, որ զինված և հայերենին լավ տիրապետող թուրքերը դեռ գյուղում են, ոստիկանությունը փնտրում է նրանց` ժողովրդին կոչ անելով տներից դուրս չգալ: ‌

 

panarmenian.net

Ռուսաստանցիները ռեկորդային թվով տներ են գնել Թուրքիայում

 Ռուսաստանցիները ռեկորդային թվով տներ են գնել Թուրքիայում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը։

Ընդհանուր առմամբ, հունիսին նախորդ տարվա համեմատ անշարժ գույքի գնումների քանակն աճել է 80 տոկոսով՝ կազմելով ռեկորդային 8600 գործարք, որի 21 տոկոսը կազմել են ռուսաստանցիները, գրում է Incrussia.ru-ն։

Գնորդների առաջին եռյակում են նաև Իրանի և Իրաքի բնակիչները։

Ընդհանուր առմամբ, ռուսաստանցիները 2022-ին 5800 տուն են գնել Թուրքիայում։ Այդ առումով ամենապահանջվածները Ստամբուլն ու Անթալիան են՝ 3900 և 2500 վաճառք համապատասխանաբար։

Խորհրդատվական Knight Frank Russia ընկերությունը վերլուծել է արտասահմանյան բնակարանների պահանջարկն ունևոր ռուսաստանցիների շրջանում, որտեղ առաջին տեղում կրկին Թուրքիան է։ Երկրորդ տեղում ԱՄԷ-ն է, 3-րդ տեղը կիսում են Պորտուգալիան և Կիպրոսը։

Ռուսաստանցիները գերադասում են այն երկրները, որտեղ գույքի գնումը թույլ է տալիս արագ ստանալ կացության իրավունք և քաղաքացիություն։ ‌