Մամուլի տեսություն 23.07.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i177826-Մամուլի_տեսություն_23.07.2022
29-րդ նահանգային այցի շրջանակում, Իրանի նախագահը մեկնել է Կենտրոնական նահանգ և Խոմեյնում կատարել արևային մարտկոցների արտադրության ամենամեծ հոսքագծի բացումը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 23, 2022 13:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23.07.2022

29-րդ նահանգային այցի շրջանակում, Իրանի նախագահը մեկնել է Կենտրոնական նահանգ և Խոմեյնում կատարել արևային մարտկոցների արտադրության ամենամեծ հոսքագծի բացումը:

Արման Էմռուզ օրաթերթ

Դավաքի ռմբակոծություն. Էրդողանի լարախաղը խնդիրներ է ստեղծել վերջինիս համար

Թուրքիայի ներխուժումն Իրաք: Այս լուրը հայտարարում ու մեկնաբանում են Իրաքի բոլոր քաղաքական ու սոցիալական շրջանակները, նույնիսկ նրանք, ովքեր գնացել էին հանդիպելու Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա հետ լուսանկարվել։

Ըստ փորձագետների՝ նա մեկնել էր Թեհրան՝ սիրիական տարածքի վրա հարձակման համար Ռուսաստանից և Իրանից կանաչ լույս ստանալու նպատակով և բախվեց իր երկու զրուցակիցների համառ և նույնիսկ քննադատական ​​դիրքորոշմանը այս հարցում. Այնպես, որ կորավ լեգիտիմության նույնիսկ այն փոքր բազան, որն Անկարան պնդում էր, թե ձեռք է բերել, իհարկե առաջ քաշելով, ահաբեկչության դեմ պատերազմի կատեգորիան։ Ջրային պատերազմն այս օրերին իր գագաթնակետին է հասել նաև Իրաքի հետ և տարածվել նրա մյուս հարևան Իրանի վրա, այնպես որ հեռանում է նաև Թեհրանի հետ դիվանագիտական ​​փափուկ շրջանակներից, ինչի մասին հայտարարել է նաև Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահյանը, մի հարցազրույցում խոսելովէ այդ կապակցությամբ Իրանի նախագահի՝ իր թուրք գործընկերոջ հասցեին հնչեցրած հստակ ձևակերպման մասին։

 

Քեյհան օրաթերթ

Նիքի Հեյլի. Ամերիկյան հաջորդ վարչակազմը կխափանի Իրանի հետ ցանկացած համաձայնագիր

Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչ Նիքի Հեյլին ասել է, որ իր երկրի հաջորդ կառավարությունը կպատռի Իրանի հետ գործող կառավարության ցանկացած պայմանավորվածություն։

Ըստ Fox News կայքի՝ Հեյլին «Միացյալ Քրիստոնյաները Իսրայելի համար» հանդիպման ժամանակ իր ելույթում ասել է.«Գործարք չկնքելը ավելի լավ է, քան վատ գործարքը, և եթե այս նախագահը որևէ գործարք ստորագրի, ես ձեզ խոստանում եմ, որ հաջորդ նախագահը կպատռի այն առաջին օրը»:

 

Ջավան օրաթերթ

Արևային մարտկոցների գործարանի բացումը խոմեյն քաղաքում

 29-րդ նահանգային այցի շրջանակում, Իրանի նախագահը մեկնել է Կենտրոնական նահանգ և Խոմեյնում կատարել արևային մարտկոցների արտադրության ամենամեծ հոսքագծի բացումը: Այս հոսքագծի կարևորությունը կայանում է նրանում, որ այսօր ամբողջ աշխարհում ապագայի պլանավորումը և մաքուր էներգիա տրամադրելը պտտվում է միջուկային և արևային էներգիայի շուրջ, իսկ հանածո էներգիան իր տեղն արագորեն  զիջում է այս երկուսին: Իսլամական Հանրապետությունը նույնպես բացառություն չէ, և այս ոլորտում քաղաքականություն մշակելը սկսվել է անցյալ տարիներից, և այժմ  հասել  շահագործման փուլ։

 

Խորասան օրաթերթ

Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերը՝ խոշորացույցի տակ

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների համատեղ հանդիպումը տեղի ունեցավ Թեհրանում: Հանդիպման շրջանակում ստորագրվեցին մի շարք փոխըմբռնման հուշագրեր տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, որը համարվում է Իրանի նավթային արդյունաբերության պատմության ընթացքում ամենամեծ օտարերկրյա ներդրումային հուշագիրը :

Էներգետիկայի ոլորտում Իրանի նավթարդյունաբերության պատմության մեջ ամենախոշոր օտարերկրյա ներդրումային հուշագիրը ստորագրվել է Իրանի ազգային նավթային ընկերության և ռուսական «Գազպրոմի» միջև՝ 40 միլիարդ դոլարի ներդրումով, որպեսզի վերջնական պայմանագրի վերածվելու դեպքում երկու երկրների միջև իրականացվեն նավթի և գազի մի շարք համագործակցություններ, այդ թվում՝ Հարավային Փարս գազի հանքավայրում ճնշման բարձրացումը, Իրանի երկու անկախ գազի և վեց նավթահանքերի շահագործումը, LNG նախագծերի կատարելագործումը, գազի արտահանման խողովակաշարերի կառուցումը, նավթի և գազի փոխանակումները ինչպես նաև գիտական ​​ու տեխնոլոգիական համագործակցությունները։

 

armenpress.am

ՀՀ նախագահն ու ՏԿԵ նախարարը մտքեր են փոխանակել նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունների և խնդիրների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Գնել Սանոսյանը նախագահին է ներկայացրել «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման ընթացիկ դրությունը՝ մասնավորապես Սյունիքի մարզի ճանապարհահատվածում ներկայումս տարվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում Գնել Սանոսյանը նախագահ Խաչատուրյանին տեղեկացրել է  Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրական գծի կառուցման աշխատանքների ավարտի վերաբերյալ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր ատոմակայանի կառուցման շուրջ առկա հնարավորությունների և խնդիրների վերաբերյալ:

 

armenpress.am

Նիկոլ Փաշինյանը Եգիպտոսի նախագահին շնորհավորել է հեղափոխության 70-ամյակի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին՝ հեղափոխության 70-ամյակի առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ հեղափոխության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ։

Հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններն առանձնանում են պատմական սերտ առնչությունների վրա հիմնված բարեկամությամբ և զարգացման մեծ ներուժով։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ մենք հայ-եգիպտական հարաբերությունները կբարձրացնենք նոր մակարդակի՝ ընդլայնելով երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը։

Հայաստանը մեծապես շահագրգռված է Միջին Արևելքի կայունությամբ և բարձր է գնահատում Եգիպտոսի դրական դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում և ահաբեկչության դեմ պայքարում։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

 

news.am

«Իրենց պարգեւավճարների համար զինհաշմանդամներին զրկում են թոշակներից»․ նախկին պայմանագրային զինծառայողի կին

2013 թվականին երրորդ կարգի հաշմանդամ ճանաչված նախկին պայմանագրային զինծառայող Հ․ Մ․-ն մեկ ամիս առաջ զրկվել է հաշմանդամության իր կարգից եւ այլեւս չի կարողանում ստանալ զինհաշմանդամության թոշակ։ NEWS.am-ի հետ զրույցում նախկին զինծառայողի կինը, որի խնդրանքով իր անունը չենք հրապարակի, որոշումը սխալ համարեց, քանի որ վստահ է՝ իր ամուսին հաշմանդամություն ունի։

«Ամուսինս 2013 թվականին մարտական դիրքերում հիվանդություն է ձեռք բերել։ Նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որն այդ ժամանակ փոխնախարար էր, հաստատել էր, որ ամուսինս ծառայության ընթացքում է ձեռք բերվել հիվանդությունը։ Նրանք հաշմանդամության երրորդ կարգ տրվեց։ Վահանաձեւ գեղձի հետ կապված հիվանդություն է, որի պատճառով ամբողջ կյանքում պետք է դեղորայք օգտագործի»,- պատմեց կինը։

Նախկին պայմանագրային զինծառայողը հունիսի 24-ին փորձաքննությունն է անցել, որից հետո իրենց ասել են, որ ինքը հաշմանդամություն չունի։

«Ասում են՝ քո առողջական վիճակը նորմալ է, մեր չափորոշիչներին չես համապատասխանում։ Այսպես շատերին են կարգից զրկում՝ անգամ 44-օրյա պատերազմում վիրավորվածներին։ Դիմել ենք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, ասել են՝ մեկամսյա ժամկետում կպատասխանեն։ Ես աշխատակիցներին ասացի, որ շատերին են կարգերից զրկում, ու ըստ էության՝ իրենք չզարմացան ու չհակադարձեցին»,- նշեց կինը։

Կնոջ խոսքով՝ իրենց երեք անչափահաս երեխաներից երկուսը առողջական խնդիրներ ունեն եւ թոշակ են ստանում։ Երեխաների եւ մինչ այս ամուսնու 45 հազար դրամ թոշակների եւ նպաստի միջոցով ընտանիքը կարողանում էր գոյատեւել, բայց այժմ իրենց կյանքն անհամեմատ դժվարացել է։

«Ամուսինս աշխատում է, բայց ոչ կանոնավոր, մանր աշխատանքներ է կատարում։ Կարող է շաբաթվա մեջ ընդամենը մեկ օր աշխատել։ Պայմանագրային աշխատանքին էլ վերադառնալ էլ չի կարող։ Ես կաշխատեի, բայց երեխաներին եմ պահում։ Գոնե իր թոշակով հասցնում էինք, հիմա շատ դժվար է։ Սա կառավարություն չի։ Զինհաշմանդամներին զրկում են թոշակներից իրենց պարգեւավճարների համար։ Իրենց համար մեկ է՝ ինչ վիճակում է նախկին զինծառայողը, իր երեխաները»,- ընդգծեց նա։

 

news.am

Ճապոնիան կմերժի Պուտինին Աբեի հուղարկավորությանը մասնակցելու հարցում, եթե նա ցանկանա ներկա գտնվել. Nikkei

Սպասվում է, որ Ճապոնիայի կառավարությունը կմերժի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այս աշնանը նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական ​​հուղարկավորությանը մասնակցելու հրավերի հարցում, եթե նա ցանկանա մասնակցել, հայտնում է Nikkei-ն:

ՌԴ նախագահի վրա տարածվում է մուտքի դե ֆակտո արգելքը՝ Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժմանն ի պատասխան:

Պուտինն իր ցավակցությունն էր հղել Աբեի մահից հետո՝ հուլիսի 8-ին՝ նրան «ականավոր պետական ​​գործիչ անվանելով», ով «շատ բան է արել մեր երկրների միջեւ լավ հարաբերությունների զարգացման համար»։

Հայտնի չէ՝ արդյո՞ք Պուտինը ցանկություն է հայտնել մասնակցել պետական ​​հուղարկավորությանը, որը, ըստ տեղեկությունների, նախատեսված է սեպտեմբերի 27-ին Տոկիոյի Nippon Budokan-ում:

Ճապոնիայի ղեկավարի պաշտոնավարման ընթացքում Աբեն եւ Պուտինը բարձր մակարդակի մի քանի հանդիպումներ են անցկացրել։ Աբեն հյուսիսային կղզիների շուրջ տասնամյակ տեւած փակուղային իրավիճակը լուծելու փորձը դիվանագիտական ​​առաջնահերթություն էր դարձրել, որը խոչընդոտում է պաշտոնական խաղաղության պայմանագրի կնքմանը երկու երկրների միջեւ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Ուրբաթ արտգործնախարար Յոշիմասա Հայաշին լրագրողներին հայտնել է, որ Ճապոնիան Թայվանին կտեղեկացնի միջոցառման անցկացման օրվա եւ վայրի մասին։ Ժամանակացույցը կփոխանցվի այն երկրներին, որոնց հետ Ճապոնիան դիվանագիտական ​​կապեր ունի, ինչպես նաեւ՝ միջազգային կազմակերպություններին եւ տարածաշրջաններին, ինչպիսին է Թայվանը, որոնք ցավակցություն են հայտնել:

 

panorama.am

ՔՏՀԱ տեսչական մարմինը Ծիծեռնակաբերդի խճուղում շինարարությունում թույլ տրված խախտումների հիմքով դիմել է դատախազություն

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Ծիծեռնակաբերդի խճուղում շինարարության ընթացքում թույլ տված խախտումների հիմքով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

«Այս տարվա մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի էր ունեցել ճանապարհահատվածի փլուզում։ Դրա հետևանքով խճուղին մինչև հունիսի 14-ը երկկողմանի փակ էր։ Տեղի ունեցած փլուզման հիմքով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ըստ անհրաժեշտության ստուգում իրականացնելու հանձնարարական էր իջեցվել։

Ըստ այդմ՝ 2022 թվականի հուլիսի 3-ին ՀՀ, ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 12/5, 13, 39, 39/1, 39/2, 39/3, 39/4, 39/5 հասցեներում իրականացվել է ըստ անհրաժեշտության ստուգում, որի արդյունքում խախտումներ են հայտնաբերվել։

Մասնավորապես՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից 2020 թ. հունիսի 26-ին աշխատանքային նախագիծը համաձայնեցվել է նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ ՃՏԱ ) 9-րդ կետի պահանջի խախտմամբ, այն է՝ բնակելի շենքերի ստորգետնյա հարկերի՝ ավտոկայանատեղիի մուտքի և ելքի համար նախատեսված հանգույցները աշխատանքային նախագծով նախագծվել են սեփականությամբ պատկանող հողամասի սահմաններից դուրս՝ համայնքային սեփականության հողամասի սահմաններում։

Աշխատանքային նախագիծը նույն խախտմամբ 2022թ․ մարտի 31-ին  վերահամաձայնեցվել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կողմից։

Շինարարության կազմակերպման նախագծում կառուցվող շենքերի հիմքերը նախագծվել են համայնքային սեփականության հողամասի սահմաններում։ Երևանի քաղաքապետի կողմից նախագծման թույլտվությանը չհամապատասխանող աշխատանքային նախագիծ է համաձայնեցվել։

ՀՀ օրենսդրության խախտմամբ մշակված նախագիծը 2020 թվականի մարտի 4-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից ենթարկվել է պետական համալիր փորձաքննության և դրական եզրակացություն ստացել։

Կապալառու «Սահակյանշին» ՓԲ ընկերությունը շինարարական աշխատանքներն իրականացրել է համաձայնեցված աշխատանքային նախագծից կոպիտ շեղումներով․ քանդման և հողային շինարարական աշխատանքներն իրականացվել են շինարարական հրապարակի սահմաններից դուրս՝ համայնքային սեփականության հողամասի սահմաններում՝ խճուղու եզրագծով։ Բացի այդ, շինարարական աշխատանքների ընթացքում չի պահպանվել համաձայնեցված աշխատանքային նախագծով նախատեսված փոսորակի լանջի 27 աստիճան թեքությունը, որի պատճառով տեղի է ունեցել խճուղու մի հատվածի փլուզում։

«Սահակյանշին» ՓԲ ընկերության կողմից թույլ տրված կոպիտ նախագծային շեղումը հանգեցրել է տեխնիկական վթարի։

Տեսչական մարմնի կողմից իրավախախտումների վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո միջնորդություն է ներկայացվել ՀՀ քաղաքաշինության կոմիտե՝ «Սահակյանշին» ՓԲ ընկերության քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար տրամադրված լիցենզիայի դադարեցման վերաբերյալ։

Վերոնշյալ հասցեում իրավախախտում թույլ տված բոլոր քաղաքաշինական սուբյեկտների նկատմամբ կիրառվել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ։

Փաստացի իրավասու մարմինների կողմից ոչ միայն չի կանխվել համայնքային սեփականության հողամասի զավթումը, այլև նախագծի համաձայնեցմամբ և փորձաքննությամբ ակտիվ գործողություններով օժանդակվել է դրան։

Հողազավթման դեպքի առթիվ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից իրավախախտման հայտնաբերման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել։ Չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ հետևանքների վերացման ուղությամբ։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը,  բարձր վտանգավորությամբ  գնահատելով վերոնշյալ արարքները և առաջացած տեխնիկական վթար հանդիսացող հետևանքը,  հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն»,- նշված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։

 

aravot.am

Քաղաքը պիտի շուտ արթնանա․ Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի: Այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում: Բացի այդ, մեր համաքաղաքացիները օրվա ժամին ու օդի ջերմաստիճանին դարձյալ կարող են ծանոթանալ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքին տեղադրված նոր LED էկրանից: