Մամուլի տեսություն 24.07.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i177886-Մամուլի_տեսություն_24.07.2022
Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի անօդաչու սարքերի հզորությունը զգալիորեն աճել է։ Այնպես, որ Իրանի թշնամիները ապշած են և փորձում են այս զարգացումը ներկայացնել որպես սպառնալիք տարածաշրջանի համար:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 24, 2022 13:41 Asia/Tehran

Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի անօդաչու սարքերի հզորությունը զգալիորեն աճել է։ Այնպես, որ Իրանի թշնամիները ապշած են և փորձում են այս զարգացումը ներկայացնել որպես սպառնալիք տարածաշրջանի համար:

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ սպառնում է Իրանի նավթի բաժինը

Էներգետիկ ճգնաժամը լուծելու նպատակով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին այցը տարածաշրջան ապարդյուն անցավ։ Բազմաթիվ օտարերկրյա փորձագետներ և վերլուծաբաններ Բայդենի այցը տարածաշրջան վերլուծել են որպես «անպտուղ», «թանկ», «ամոթալի», «մեծ սխալ» և «տհաճ»։ Նրանք կարծում են, որ ԱՄՆ-ի նախագահը ոչ միայն չի կարողացել ակտիվացնել Իրանին զսպելու ճակատը և Սաուդյան Արաբիայի ու Սիոնիստական ​​ռեժիմի հարաբերությունները կարգավորելու հարցը,  նաև չի կարողացել ճնշում գործադրել Սաուդյան Արաբիայի վրա՝ նավթի արդյունահանումն ավելացնելու համար: Բայդենի տարածաշրջան այցի հիմնական նպատակը  նավթ մուրալն էր։ Դեմոկրատները հայտարարեցին, որ այս այցը տարածաշրջանում ԱՄՆ-ի ավելի մեծ ներկայության մասին հայտարարություն էր։ Սակայն իրականությունն այն, որ աշխարհի ներկայիս զարգացումներում և տնտեսական ճգնաժամերից, կորոնավիրուսի համաճարակից և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմից հետո, ամերիկացիները պայքարում են էներգետիկ ճգնաժամի դեմ։ Ճգնաժամեր, որոնք նրանց ձեռքերը դատարկ են թողել Իրանի դեմ և ստիպել են նրանց նավթ մուրալ։

 

Ջավան օրաթերթ

Ինչպե՞ս է Իրանի անօդաչու թռչող սարքերն օգնում տարածաշրջանում անվտանգության ապահովմանը

Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի անօդաչու սարքերի հզորությունը զգալիորեն աճել է։ Դա ապշեցրել է թշնամիներին, որոնք փորձում են այս զարգացումը ներկայացնել որպես սպառնալիք է տարածաշրջանի համար:

Անցած մի քանի օրերին Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի հրամանատարների և ռազմական պաշտոնյաների կողմից Իրանի անօդաչու թռչող սարքի վերաբերյալ   մեծ թվով մեկնաբանություններ են հնչել։

CENTCOM ահաբեկչական կազմակերպության ռազմաօդային ուժերի հրամանատար Ալեքսոս Գրինկևիչն ասել է. «Ամերիկյան կործանիչները դեռ գերիշխում են Մերձավոր Արևելքի երկնքում, սակայն Իրանը որդեգրել է իր մարտավարությունը և մեծ առաջընթաց է գրանցել իր անօդաչու սարքերի ոլորտում»:

Նրա խոսքով. «Եթե թշնամին կարող է անել այն, ինչ ուզում է, իսկ մենք չենք կարող կանգնեցնել, ապա  նա օդային գերազանցություն ունի»։

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչ Թեդ Դոյչն ասել է.«Իրանի անօդաչու թռչող սարքերը վտանգավոր են և ապացուցել են իրենց արդյունավետությունը»։

 

Վաթան էմռուզ օրաթերթ

ԱՄՆ-ն ​​սպասում է քաղաքացիական պատերազմի

Կալիֆորնիայի համալսարանի Բռնության կանխարգելման հետազոտական ​​ծրագրի և  Զենքով իրականացվող բռնության հետազոտությունների կենտրոնի հետ փոխկապակցված մի խումբ ակադեմիկոսների ուսումնասիրության համաձայն, ամերիկացիների կեսից ավելին կարծում է, որ մոտ ապագայում երկրում քաղաքացիական պատերազմ է սկսելու։ Նախագահի ֆիզիկական խնդիրները, ամերիկյան կառավարության քաոսային վիճակը, գնաճը վերահսկելու թուլությունը, զինված բռնության ու սոցիալական խտրականության աճը ստիպել են փորձագետներին լրջորեն վերաբերվել այս հարցման արդյունքներին։ Կարելի է դիտարկել Թրամփի կողմնակիցների ներուժը ԱՄՆ-ի կենցաղային տարածքում դաժան բռնությունների ի հայտ գալու հարցում։

 

Քեյհան օրաթերթ 

Հյուսիսային Իրաքի վրա թուրքական հրետանային հարձակման հետևանքով զոհվել է 11 կին և երեխա զբոսաշրջիկ

Իրաքի Քուրդիստանի Բատիֆա շրջանում գտնվող հանգստավայրի վրա թուրքական բանակի հրետանային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 11 անմեղ իրաքցի կին և երեխա։ «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը հաղորդել է. «Հարձակման հետևանքով զոհվել է 11 զբոսաշրջիկ, որոնք բոլորն էլ իրաքցի արաբ կանայք և երեխաներ են, ևս առնվազն 24-ը վիրավորվել են: Զոհերի թիվը կարող է աճել»։

 

armenpress.am

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ուկրաինական նավահանգիստները ականներից մաքրելու անհրաժեշտություն չկա

Հացահատիկի արտահանման ուղղությամբ աշխատանքները սկսելու համար ուկրաինական սևծովյան նավահանգիստների ամբողջական ականազերծման կարիք չկա, բավական է ստեղծել անվտանգ միջանցքներ առևտրային նավերի անցման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում  է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ ականազերծման կարիք չկա, լինելու է Համատեղ համակարգման կենտրոն, որտեղ կորոշվի նավերի անվտանգ ընթացքը:

Միաժամանակ Աքարն ասել է, որ պայմանագրերը չեն սահմանում դրանց գործողության ժամկետները, դրանք «կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ աշխատանքները կշարունակվեն»։

news.am

ՀՀ կառավարությունը ձգտում է փոխել տնտեսության կառուցվածքը․ Վահան Քերոբյան

Հայաստանի կառավարությունը ձգտում է փոխել տնտեսության կառուցվածքը՝ սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցնելով ներդրումների վրա հիմնված աճի։ Այս մասին հուլիսի 22-ին ասաց հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ելույթ ունենալով «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» USAID ծրագրի կողմից մշակված ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզի շնորհանդեսին։

Նախարարը նշեց, որ ճանապարհային քարտեզը մշակվել է էկոնոմիկայի նախարարության պատվերով։

Նրա խոսքով, տնտեսական աճի ներդրման վրա հիմնված մոդելին անցումը հնարավոր է միայն ներդրումային ոլորտում հետևողական բարեփոխումների դեպքում։ Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ ճանապարհային քարտեզը հիմնված է կառավարության ծրագրում ամրագրված թիրախների և առաջնահերթությունների վրա։

«Ճանապարհային քարտեզի իրականացումը կապահովի ծրագրի նպատակային ցուցանիշների ձեռքբերումը։ Առաջարկվող փաստաթղթով ներդրումային պայմանները ներդրողներին կապահովեն ինչպես հարմարավետություն, այնպես էլ հուսալիություն»,- վստահեցրեց Քերոբյանը։

araratnews.am

ԱՄՆ-ում գրանցվել են երեխաների շրջանում կապիկի ծաղիկի առաջին դեպքերը

ԱՄՆ-ում առաջին անգամ կապիկի ծաղիկի դեպքեր են հայտնաբերվել երեխաների մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը:

Իշխանությունները հայտնել են, որ դեպքերը գրանցվել են Կալիֆորնիայում՝ մանկահասակ երեխայի և ԱՄՆ-ի բնակիչ չհանդիսացող նորածնի մոտ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հայտարարության համաձայն՝ այդ երկու դեպքերը միմյանց հետ կապված չեն: Երեխաների առողջական վիճակը լավ է, նրանք բուժում են ստանում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ամբողջ աշխարհում հաստատել է կապիկի ծաղիկի 14 000 դեպք, որից 5-ն Աֆրիկայում մահացել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է The Guardian-ը՝ այս մասին հայտարարել է ԱՀԿ տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։

Նշվում է, որ առայժմ հաստատված դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Եվրոպայում տղամարդկանց շրջանում, թեև բոլոր մահերը գրանցվել են Աֆրիկայում:

news.am

Իլիա Երկրորդն Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ քննարկել է Դավիթ Գարեջիի վանական համալիրի խնդիրը

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին պարգեւատրել է Վրաց ուղղափառ եկեղեցու հատուկ պարգեւով՝ Բարեկամության շքանշանով, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Պարգեւը շնորհվել է «վրաց եւ ադրբեջանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ակնառու ավանդի համար», հաղորդում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։

Պատրիարքարանում կայացած հանդիպման ժամանակ բարձրացվել է ադրբեջանաբնակ վրացիների համար Վրաստանի թեմի բացման հարցը։ Անդրադարձ է եղել նաեւ վրաց-ադրբեջանական սահմանի վիճելի հատվածում գտնվող Դավիթ Գարեջի միջնադարյան վանական համալիրի մի մասի թեմային։

Պատրիարքարանը նշում է, որ «երկու հոգեւոր առաջնորդներին կապում է վաղեմի բարեկամությունը»։ Հանդիպմանը եւս մեկ անգամ ընդգծվել են ադրբեջանցի եւ վրացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում Ադրբեջանի դեսպանը եւ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներ։