Մամուլի տեսություն 25.07.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i177928-Մամուլի_տեսություն_25.07.2022
Իրանը հայտարարել է, որ իր հարևանների հետ տնտեսական և քաղաքական հարաբերությունները զարգացնելու քաղաքականության շրջանակներում ձգտում է ընդլայնել սահմանային ազատ գոտիները:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 25, 2022 12:48 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25.07.2022

Իրանը հայտարարել է, որ իր հարևանների հետ տնտեսական և քաղաքական հարաբերությունները զարգացնելու քաղաքականության շրջանակներում ձգտում է ընդլայնել սահմանային ազատ գոտիները:

Էթելաաթ օրաթերթ 

Իրանն ու Ռուսաստանը համատեղ տնտեսական ազատ գոտի են ստեղծում

Իրանի ազատ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Թեհրանը նպատակ ունի հարևան երկրների հետ համատեղ ազատ գոտի ստեղծել, հավելելով .«Ռուսաստանի հետ  պայմանավորվածություն է ձեռք բերվել ապագայում համատեղ ազատ գոտի ստեղծելու վերաբերյալ»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սաիդ Մոհամմեդը Անզալի նավահանգիստ կատարած այցի ժամանակ ասել է, որ  ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ բանակցություններում այդ կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել և երկու երկրները կառևորել են Հյուսիս-Հարավ ճանապարհի ավարտը:

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Տարաձայնություններ՝ ուկրաինական ճակատի հետնաբեմում 

ԱՄՆ-ի Հանրապետական ​​կուսակցության սենատորներն ու լրատվամիջոցները պահանջել են հետաքննել Զելենսկիի կոռուպցիոն գործը և վերանայել Ուկրաինայի կառավարությանը տրամադրվող  ֆինանսական աջակցության նախագիծը:

Foreign Policy ամսագիրը գրել է. «Հաշվի առնելով Չինաստանի և աշխարհի այլ զարգացող տերությունների հետ մրցակցության ֆոնին ԱՄՆ-ի բյուջետային նեղ պայմանները,  Վաշինգտոնը չի կարող հավերժ երաշխավորել Եվրոպայի անվտանգությունը»։ 

Իտալիայի կառավարության տապալումից և Եվրոպայի միացյալ ճակատում պառակտումից հետո, այժմ լուրեր են շրջանառվում ուկրաինական պատերազմից ԱՄՆ-ի դուրս գալու մասին։

Foreign Policy -ն եվրոպական երկրների զսպող ուժի նվազման պատճառ  է համարում ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի հզոր ներկայության շարունակումը: կայքը գրել է.«Չնայած 2022 թվականին եվրոպական երկրների պաշտպանական բյուջեների ավելացմանը՝ Եվրոպայի անվտանգության պահպանումը դարձել է շքեղություն, որի կարիքն ԱՄՆ-ն ​​այլևս չունի»: 

Մեջբերելով նախկին դիվանագետ Ուիլյամ Բերնսի խոսքերն ամսագիրը  գրել է. «Տասնամյակներ շարունակ տարածված կարծիք կար, որ ՆԱՏՕ-ն շատ արժեքավոր է Վաշինգտոնի համար»:

 

Քեյհան օրաթերթ

Եվրոպայի վերադարձը մութ ժամանակաշրջան. Եվրոպայում գազի և էլեկտրաէներգիայի խնդիր կա

Ուկրաինայի պատերազմի ֆոնին ո Արևմուտքում սրվում է էներգետիկ ճգնաժամը: Թեև այս ճգնաժամից տուժել են աշխարհի բոլոր երկրները, էներգակիրների գինը բարձրացել է, բայց եվրոպական երկրներում, որոնք ուղղակիորեն մտել են Ռուսաստանի հետ էներգետիկ պատերազմի մեջ, իրավիճակը շատ ավելի վատ է։ Միևնույն ժամանակ, ուսումնասիռական կենտրոնների և միջազգային կառույցների զեկույցները ցույց են տալիս, որ էներգետիկ ճգնաժամը կարող է շատ ավելի խորանալ, քան ներկա իրավիճակը, և  ինչպես «Էկոնոմիստն» է գրել ,- Այս ճգնաժամը կհանգեցնի Եվրամիության անկմանը։

 

Դոնյայե Էղթեսադ

Twitter-ի օգտատերերի տեղեկատվության վաճառք 

Այս շաբաթ մեծ աղմուկ բարձրացավ Twitter-ի  բազմաթիվ օգտատերերի վերաբերյալ տեղեկատվության վաճառքի կապակցությամբ  

Bloomberg թերթը հայտարարել է դատարանի անցկացման մասին, որում, Twitter-ի որոշ աշխատակիցների վկայությամբ, ընկերության երկու նախկին աշխատակիցներ՝ Ահմեդ Աբու Ամունը և Ալի Ալ-Զաբարեն, մեղադրվել են Սաուդյան Արաբիայի օգտին լրտեսության մեջ։ Նրանք փորձել են հավաքել Twitter-ի օգտատերերի անձնական , հատկապես Սաուդյան Արաբիայի կառավարության ընդիմադիրների տվյալները։

Twitter-ի երկու նախկին աշխատակիցներ այս տեղեկությունը տրամադրել են Սաուդյան Արաբիայի գործակալներին, որպեսզի նրանք կարողանան բացահայտել այս երկրի կառավարության հակառակորդներին։ Ահմեդ Աբու Ամուն և Ալի Ալ-Զաբարեն դատապարտվել են Twitter-ի ավելի քան վեց հազար օգտատերերի տեղեկատվությունը ստանալու և Սաուդյան Արաբիայի կառավարության օգտին լրտեսելու հանցագործության համար։

 

aysor.am

Հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել

Թուրքիայի Կարս նահանգի Արփաչայ շրջանում՝ հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել 1 մարդ, հաղորդում է Ermenihaber-ը:

Ըստ աղբյուրի՝ վիրավորվածը եղել է ականազերծման աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցը: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, այս պահին նրա վիճակը բավարար է:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին թուրքական «GazeteKars» լրատվական կայքը տեղեկություն էր տարածել առ այն, որ արդեն 20 օր է՝ հայ-թուրքական սահմանին «Դողուքափը» անցակետի շրջակա գյուղերում ականավերծման աշխատանքներ են իրականացվում:

armenpress.am

Իրանում մտադիր են ընդլայնել ՌԴ-ի հետ համագործակցությունն ազգային արժույթներով առեւտրի հաշվին

Իրանական եւ ռուսական կողմերը կարող են ընդլայնել տնտեսական համագործակցությունն ազգային արժույթներով առեւտրի հիմքի վրա: Հուլիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քանանի Չաֆին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանի եւ Ռուսաստանի առեւտրա-տնտեսական հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի վրա,- ասել Է նա: Երկու պետություններն Էլ համաձայն են, որ այդ համագործակցությունը կարող Է ընդլայնվել ազգային արժույթներով առեւտրի հիման վրա»:

Հունվարի 28-ին Իրանում ՌԴ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռուստամ Ժիգանշինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել Է, որ երկու պետությունների առեւտրական շրջանառությունը 2021 թվականի արդյունքներով կազմել Է ռեկորդային 4 միլիարդ դոլար: Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ առեւտրական գործառնությունների շուրջ 70 տոկոսն իրականացվում Է ազգային արժույթներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

aysor.am

Հեղինակավոր CNN-ն աշխարհի լավագույն արշավային ուղղություններում է ներառել Հայաստանը

Ամերիկյան հեղինակավոր CNN-ն իր ճանապարհորդական շարքի շրջանակում առանձնացրել է աշխարհի  լավագույն արշավային ուղղություններից՝ արահետներից 23-ը՝ ցանկում ներառելով նաև Հայաստանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանին վերաբերող հատվածը վերնագրված է՝ «Հայաստանը և Մետաքսի ճանապարհը»:

Ընդգծվում է, որ Հայաստանում են Եվրոպայում լավագույն արահետներից մի քանիսը:

«Հայաստանն ու Մետաքսի ճանապարհը» 11-օրյա ճանապարհորդությունն անցնում է լավագույն երթուղիներով՝ միացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող Սանահին և Հաղպատ վանքերը, անցնելով կրաքարային լեռնագագաթներով և սաղարթախիտ անտառներով՝ Գեղամա վայրի լեռներում՝ քայլարշավի, և երկրի ամենաբարձր լեռը՝ Արագածի գագաթը բարձրանալու հնարավորությամբ», - ասվում է հոդվածում:

Ցանկում ընդգրկվել են նաև ուղղություններ Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Միացյալ Նահանգներում, Արգենտինայում, Մարոկկոյում, և այլ երկրներում:

yerevan-times.com

Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի գազից ամբողջական դադարեցմանը

Քանի որ Ռուսաստանից գազի մատակարարումները նվազում են, Եվրոպան պետք է պատրաստվի դրանց ամբողջական դադարեցմանը, ինչը պետք է տեղի ունենա վաղ թե ուշ , նախազգուշացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Այս մասին Եվրահանձնաժողովի նախագահը ասել է գործակալությանը երկուշաբթի օրը հրապարակված հարցազրույցում։

«Ներկայումս Ռուսաստանը մասնակիորեն գազ է մատակարարում կամ ընդհանրապես կապույտ վառելիք չի մատակարարում 12 ԵՄ անդամ երկրներին»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

«Ուստի Եվրոպան պետք է պատրաստ լինի ամենավատ սցենարին՝ վաղ թե ուշ գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։