Մամուլի տեսություն 26.07.2022
Իրանի ու Հայաստանի պաշտոնյաների միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել ֆինանսաբանկային, շինանյութերի արտադրության, սննդի և դեղորայքի ոլորտներում համագործակցության վերաբերյալ, որից կշահեն երկու երկրների ժողովուրդները։
Էթելաաթ օրաթերթ
Իրանի ու Հայաստանի պաշտոնյաների միջև մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտարարել է Հայաստանի հետ ֆինանսաբանկային, շինանյութերի արտադրության, սննդի և դեղորայքի ոլորտներում համագործակցության շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին, հյավելելով, «Տարբեր ոլորտներում Իրանի և Հայաստանի համագործակցության շնորհիվ մենք գնում ենք տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման ու ընդլայնման ճանապարհով»։
Ալիռեզա Փեյման Փաքն Իրան-Հայաստանի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ հայտարարել է. «Այդ շրջանակում, առաջիկա շաբաթ կստորագրվի համաձայնագիր, որը վերաբերվում է Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում շինանյութի և սննդամթերքի մատակարարման շղթայի ստեղծմանը»:
Քեյհան օրաթերթ
Հետհեղափոխական շրջանում Իրանում կյանքի միջին տևողությունը 55-ից հասել է 75-ի
Իրանի բարեկեցության նախարարի պաշտոնակատար Մոհամմադ Հադի Զահեդիովան, Ընտանիքի օրվա և թոշակառուների մեծարման 17-րդ արարողության ժամանակ, անդրադառնալով մարդկանց կյանքի տևողության աճին, հայտարարել է. «Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում կյանքի միջին տևողությունը 55-ից հասել է 76,2-ի։ Կյանքի ևողության այս 21 տարվա աճը մեծ ձեռքբերում է»։
Նա հավելել է. «Կյանքի միջին տևողության ցուցանիշի աճը, ինչպես նաև գրագիտության մակարդակի, ուսանողների թվի և գիտական աճը, ռազմական առաջընթացը, տնտեսական զարգացումը, համարվում են երկրների աճի և զարգացման փաստագրված և կարևոր գործոնները»:
Ջավան օրաթերթ
Աննախադեպ լարվածություն՝ Մոսկիվա-Թել Ավիվ հարաբերություններում
Ուկրաինայի պատերազմը շատ բան փոխեց. դաշինքների ու կոալիցիաների փոխակերպումից մինչև աշխարհում Եվրոպայի դիրքի փոփոխություն: Այսօր քննարկվում է նաև հետպատերազմյան շրջանում նոր աշխարհակարգի ձևավորման հավանականությունը: Այս փոփոխությունների ցանկին պետք է ավելացնել նաև Մոսկվա-Թել Աաիվ հարաբերություններում առաջացած փոփոխությունը:
Կողմերի հարաբերությունները սկիզբ են առել 1947 թվականին Իսրայելի ստեղծման մասին հռչակագրից հետո, որը Խորհրդային Միությունը ճանաչեց երեք օր անց՝ մայիսի 17-ին։ Սակայն այսօր հարաբերություններն այն աստիճան են լարվել, որ ռուսները զգուշացրել են, որ կարող են փակել այդ երկրում գործող բոլոր հրեական կազմակերպությունները: Սիոնիստները հայտարարում են, որ դա կարող է հանգեցնել հարաբերությունների խզման։
Իրան օրաթերթ
Իրանում մեկնարկել է 2800 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայանի աշխատանքը
Երեկ Իրանի առաջին փոխնախագահի ներկայությամբ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել արևային էլեկտրակայանների արտադրած էլեկտրականության միջոցով անապահով խավին աջակլցության վերաբերյալ: Ըստ այդմ՝ առաջիկա 5 տարում երկրում կկառուցվի 5 կՎտ հզորությամբ 550 հազար միավոր արևային էլեկտրակայան։ Առաջին մեկ տարում կկառուցվի 110 հազար նման էլեկտրակայան:
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերն այս կապակցությամբ ասել է. «Այս ծրագրի շնորհիվ կստեղծվեն նոր աշխատատեղեր, կապահովիի արտադրություն և կներգրավվի ունի աշխատատեղերիհամագործակցություն կծավալվիօ գիօտահենք ընկերությունների հետ»:
armenpress.am
ՄԱԿ-ը կշարունակի մարդասիրական օգնություն ցույց տալ Աֆղանստանին
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) կշարունակի մարդասիրական օգնություն ցույց տալ Աֆղանստանին եւ աջակցել խաղաղության ապահովմանն այդ երկրում: Այդ մասին ասված Է Տաշքենդում ընթացող «Աֆղանստան. անվտանգություն եւ տնտեսական զարգացում» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հղած ուղերձում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Միավորված ազգերի կազմակերպությունը կշարունակի աջակցել խաղաղության ապահովմանը, ցույց տալ մարդասիրական օգնություն, օժանդակել կայուն զարգամանը եւ պատշտպանել մարդու իրավունքներն Աֆղանստանում»,- ասված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում, որն ընթերցել Է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վլադիմիր Նորովը:
«Հակազդումն ահաբեկչությանը, մարդու իրավունքների ապահովումը եւ հասարակության կյանքին կանանց ու աղջիկների ակտիվ մասնակցության խրախուսումը կենտրոնական նշանակություն ունեն Աֆղանստանում, ինչպես նաեւ տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս խաղաղության եւ զարգացման ապահովման համար: Այդ առնչությամբ կենսականորեն կարեւոր Է հարեւան երկրների դերն, ինչպիսին ձեր երկիրն Է, Աֆղանստանի կայունության համար»,- նշել Է Գուտերիշը:
Միջազգային խորհրդաժողովին մասնակցում են Աֆղանստանի խնդրով տարբեր երկրների, այդ թվում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության եւ Իրանի հատուկ ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության, միջազգայն ֆինանսական իստիտուտների ներկայացուցիչներ, ընդամենը 100 արտասահմանյան պատվիրակություններ: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Ուզբեկստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Յուսուպ Կաբուլժանովը, խորհրդաժողովի հիմնական խնդիրներն են աֆղանական վեկտորով միջազգային հանրակցության համակարգված գործողությունների, երկրի տնտեսական վերականգնման կոնկրետ առաջարկությունների եւ գործողությունների մշակումը, անհետաձգելի մարդասիրական օգնության ցուցաբերումն աֆղան ժողովրդին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
ԵՄ-ի երկրները համաձայնեցրել են գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու պլանը. DPA
Եվրամիության (ԵՄ) երկրների ներկայացուցիչները համաձայնեցրել են գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու արտակարգ պլանը: Հուլիսի 26-ին այդ մասին հաղորդել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագետների, տեղեկացնում Է «Արենպրես»-ը:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ նոր պլանը կհաստատվի հուլիսի 26-ին Բրյուսելում Միության Էներգետիկայի նախարարների հատուկ հանդիպմանը: Դիվանագետները DPA-ին հավաստել են, որ պլանի համաձայն, որն առաջարկել Է Եվրահանձնաժողովը (ԵՀ), երկրները կամավոր պետք Է 15 տոկոսով կրճատեն գազի սպառումը 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ 2023 թվականի մարտի 31-ը:
Հուլիսի 20-ին Եվրահանձնաժողովը հրապարակել Է փաստաթուղթ, որտեղ ասված Է, որ ԵՄ-ի երկրները պետք Է մինչեւ սեպտեմբերի վերջը ներկայացնեն մնչեւ 2023 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակամիջոցում կամավոր գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու պլաններ: Բրյուսելում նաեւ հավանական սցենար են համարել ռուսական գազի լիակատար անջատումը եւ կոչ են արել սկսելու դրան նախապատրաստվելը՝ պահպանելով ԵՄ-ի միասնությունը: Մի շարք երկրներ, այդ թվում Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը, հավանություն չեն տվել ԵՀ-ի նախաձեռնությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Հնդկաստանը մտադիր է մեծացնել ռազմական ներկայությունը Չինաստանի հետ սահմանին
Հնդկաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Չինաստանի հետ սահմանի վիճելի հատվածների մոտ գտնվող իր տարածքում՝ այնտեղ տեղափոխելով լրացուցիչ ավիացիոն ստորաբաժանումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «The Economic Times»-ին։
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը մարտական ինքնաթիռներ են տեղակայել արևելյան Լադախում, սահմանային օդանավակայաններում, ներառյալ վերջերս Ֆրանսիայից ձեռք բերված կործանիչները։
Նաև առաջիկա ամիսներին հնդկական զինուժը նախատեսում է տարածաշրջանում տեղակայել С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ մարտկոցը, որը մատակարարվում է Ռուսաստանի Դաշնության կողմից 2018 թվականի պայմանագրով։
panarmenian.net
Բլինքենը կոչ է արել Ալիևին ազատ արձակել բոլոր հայ գերիներին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հորդորել է նրան ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
Բլինքենն ու Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի համար տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորությունը։
Պետքարտուղարը վերահաստատել է տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցման ուղիներին աջակցելու վերաբերյալ ԱՄՆ առաջարկը։ Բլինքենը կոչ է արել շարունակել երկկողմ երկխոսությունը, ինչպիսին էր վերջերս Թբիլիսիում կայացած Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Պետքարտուղարը նաև հաստատել է աջակցությունը ԵՄ-ի միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին:
Բլինքենը նշել է նաև, որ ԱՄՆ-ն 1994 թվականից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է և պատրաստ է համագործակցել ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ համախոհ գործընկերների հետ՝ օգնելու հասնելու Հայաստանին և Ադրբեջանին երկարաժամկետ համապարփակ խաղաղության։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 25-ին տեղի ունեցած հարցազրույցում քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցեր: Քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր:
panarmenian.net
Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը Փաշազադեի հետ քննարկել է Դավիթ Գարեջի վանական համալիրի հարցը
Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդն իր նստավայրում ընդունել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին։ Նրանք քննարկել են Դավիթ Գարեջի վանական համալիրի հարցը։
Հանդիպմանըւ նաև բարձրացվել է Ադրբեջանում բնակվող վրացիների համար վրացական թեմ բացելու հարցը, գրում է Apsny.ge-ն։
Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը «Բարեկամության շքանշանով» է պարգևատրել Ալլահշուքյուր Փաշազադեին՝ վրաց և ադրբեջանցի ժողովրդների միջև բարեկամական հարաբերություններին նպաստելու համար։
Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանը ձևավորվել է 1921 թվականին, Վրաստանի խորհրդայնացումից հետո: Հենց այդ ժամանակ բոլշևիկները Ադրբեջանին հանձնեցին այն տարածքը, որտեղ գտնվում է Դավիթ Գարեջի վանական համալիրը: Դավիթ Գարեջի վանական համալիրը համարվում է միջնադարի եզակի վանական համալիր՝ կազմված 16 եկեղեցիներից: Այդ հուշարձաններից երեքը ներկայումս Ադրբեջանի տարածքում են:
Վանական համալիրների շուրջ իրավիճակը սրվեց 2019-ի ապրիլին, երբ ադրբեջանցի սահմանապահները մի քանի օր փակեցին Ուդաբնոյի վանք տանող ճանապարհը: Դեպքը տեղի էր ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Ադրբեջան կատարած առաջին այցից հետո: Նախագահը Բաքվում հրապարակավ հայտարարել էր երկու երկրների միջև սահմանազատման կարգը լրացնելու անհրաժեշտության մասին:
Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանը Վրաստանի հետ սահմանային գոտում ևս մեկ սահմանային հսկիչ կետ էր բացել՝«Կեշիկչի Գալա»: Սահմանային հսկիչ կետը գտնվում էԴավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում:
panarmenian.net
ԱՄՆ-ն Ուկրաինային ևս 4 միավոր HIMARS կտրամադրի և 580 Phoenix Ghost անօդաչու սարք
ԱՄՆ-ն Ուկրաինային ևս 4 միավոր HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր կտրամադրի և 580 Phoenix Ghost անօդաչու սարք։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կիևին օգնության նոր փաթեթի տրամադրման մասին՝ ընդհանուր առմամբ 270 մլն դոլարի։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն ստորագրել է հրամանագիրը, գրում է Deutshe Welle-ն։
Ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է նաև 4 հրամանատարաշտաբային մեքենա, 36,000 արկ, հակատանկային միջոցներ, պահեստամասեր և այլ սարքավորում։
Փաթեթը ներառում է USAI-ի շրջանակում տրամադրվող օգնությունը։
Այս փաթեթում ներառված է Բայդենի վարչակազմի հատկացրած 175 մլն դոլարի և Անվտանգության ոլորտում Ուկրաինային աջակցության նախաձեռնության (USAI) ֆոնդերում։ USAI-ի շրջանակում Վաշինգտոնը սպառազինությունը տրամադրում է ոչ թե Պենտագոնի պաշարներից, այլ գնում է արդյունաբերությունից։
Բայդենի վարչակազմը պարտականությունները ստանձնելուց ի վեր մոտ 8․2 մլրդ դոլարի օժանդակություն է տրամադրել Կիևին անվտանգության ոլորտում։ Բացի այդ, մայիսին, ՌԴ-ի Ուկրաինա ներխուժումից 3 ամիս անց, ԱՄՆ Կոնգրեսը որոշում էր կայացրել 40 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային՝ տնտեսական և ռազմական օգնության համար։