Մամուլի տեսություն 27.07.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i178088-Մամուլի_տեսություն_27.07.2022
Իրաքի կառավարության վրա ժողովրդական ճնշումների արդյունքում, պաշտոնական Բաղդադը որոշել է լրջորեն հետամուտ լինել այդ երկրում Թուրքիայի ագրեսիվ գործողությունների խնդրին և Իրաքից վտարել Էրդողանի բանակը։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 27, 2022 13:06 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27.07.2022

Իրաքի կառավարության վրա ժողովրդական ճնշումների արդյունքում, պաշտոնական Բաղդադը որոշել է լրջորեն հետամուտ լինել այդ երկրում Թուրքիայի ագրեսիվ գործողությունների խնդրին և Իրաքից վտարել Էրդողանի բանակը։

Վաթան էմռուզ օրաթերթ

Թուրքիային Իրաքից վտարելու ոսկե հնարավորություն

Թուրքիայի բանակը շարունակում է հարևան երկրներում օկուպացիոն քաղաքականությունը և ռազմական գործողություններ իրականացնում Իրաքում:

Իրաքի կառավարության վրա ժողովրդական ճնշումների արդյունքում, նախկինում միայն քաղաքական հայտարարություններով սահմանափակվող պաշտոնական Բաղդադը որոշել է լրջորեն հետամուտ լինել այդ երկրում Թուրքիայի ագրեսիվ գործողությունների խնդրին և  վտարել Էրդողանի բանակին։

Իրաքի ԱԳՆ-ի և անվտանգության ու ռազմական կառույցների  վերջին քայլերը ցույց են տալիս, որ այս անգամ Բաղդադը վճռական է Թուրքիայի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագրեսիվ քաղաքականության դեմ հիմնարար քայլեր ձեռնարկելու հարցում։

Այդ շրջանակում, Նաջաֆ, Քերբալա և Բասրա քաղաքներում թուրքական վիզաների տրամադրման գրասենյակները փակվել են: ՄԱԿ-ի ԱԽ պաշտոնական բողոք ներկայացնելու կապակցությամբ, Իրաքի ԱԳՆ է կանչվել Թուրքիայի դեսպանը: Իսկ Իրաքի ԱԳ նախարար  Ֆուադ Հոսեյնը,  հաստատելով, որ այդ երկրի տարածքում իրականացված վերջին հարձակումը թուրքական բանակի ձեռքի գործն է, պահանջել է Թուրքիայից զերծ մնալ երկրի տարածքում գործողություններ ձեռնարկելուց։

Իրաքի խորհրդարանի որոշ անդամներ նույնպես պատրաստվում են արգելք դնել թուրքական ապրանքների ներկրման ապրանքների վրա և արգելել Թուրքիայի հետ առևտուրը որոշ տարածքներում:

 

Էթելաաթ օրաթերթ

Ըստ Չիկագոյի համալսարանի հարցման արդյունքների, ամերիկացիների մեկ երրորդը պատրաստ է զինված պայքար սկսել կառավարության դեմ

ԱՄերիկացիների մեծ մասը համոզված է, ու կառավարությունը կոռումպացված է: Հարցմանը մասնակցած ամերիակցիների գրեթե մեկ երրորդն ասում է, որ պատարստ է զենք վերցնել ու պայքարել կառավարության դեմ: 

Հարցման արդյուքներով՝ հանրապետականների և անկուսակցականների երկու երրորդը նշել է, որ կառավարությունը կոռումպացված է։ Ըստ Hill լրատվական կայքի՝  ընտրողների 28 տոկոսը, այդ թվում՝ զենք կրողների 37 տոկոսը, համաձայնել են, որ շուտով կարող է անհրաժեշտ լինել, որ քաղաքացիները զենք վերցնեն կառավարության դեմ պայքարելու համար: Այս կարծիքը  կիսում է հանրապետականների մոտ 35 տոկոսը և անկուսակացակնների 35 տոկոսը։ Նույն կարծիքն է ունեցել նաև հարցված հինգ դեմոկյրատներից մեկը:

 

Էբթեքար օրաթերթ

Թեհրանի արձագանքը ՀԳՀԾ-ի վրաբերյալ մեղադրանքներին

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, երկուշաբթի օրը լրագորղների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությանն ասել է. «20 տարվա ընթացքում բոլոր նախորդ կառավարությունները բանակցել են, և այդ բանակցությունների արդյունքը  եղել է ՀԳՀԾ-ն: Հիմա այս երկրները կրկին սեղանին են դրել նախկին մեղադրանքները»:

 

Քեյհան օրաթերթ

Իսրայելի ավարտը մոտ է

«Ալ-Մայադին» ցանցը Հեզբոլլահի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ իր հատուկ ծրագրերի շրջանակներում հատուկ հարցազրույց է կազմակերպել կուսակցության գլխավոր քարտուղար  Սայեդ Հասան Նասրալլահի հետ։

Այս հարցազրույցում, որը հեռարձակվել է երկուշաբթի երեկոյան, Հըզբոլլահի գլխավոր քարտուղարն ասել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը երկար կյանք չունի:

Նա նշել է..«իսրայելի վերջը մոտ է։ Սա կանխատեսում կամ երազանք չէ, այլ հիմնված է վիճակագրության վրա։ Դուք տեսնում եք, թե քանի իսրայելցի ունի երկրորդ քաղաքացիություն և պատրաստ է հեռանալ:  Եվս 40 տարի պետք չէ Իսրայելի վերջը տեսնելու համար։ Իսրայելի վերջի տեսարանը, իմ կարծիքով, այն է, որ մարդիկ  հեռանում են օդանավակայաններով,  նավահանգիստներով և սահմանային անցումներով: Միջազգային զարգացումները նույնեպս մեծ դեր ունեն այդ ռեժիմի կյանքի ավարտի հարցում»։

 

armenpress.am

Ստամբուլում տեղի է ունեցել հացահատիկային միջանցքների կառավարման կենտրոնի բացման արարողությունը

Ստամբուլում հուլիսի 27-ին տեղի է ունեցել ուկրաինական հացահատիկի փոխադրման համակարգման նպատակով ստեղծված համատեղ կենտրոնի բացման արարողությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Կենտրոնը ստեղծվել է Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ փոխադրման համար փոխըմբռնման նախաձեռնության դրույթների իրականացման շրջանակներում:

Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Կենտրոնը գործելու է Թուրքիայի ազգային պաշտպանության համալսարանի տարածքում։

Թուրքիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ այստեղ աշխատելու են ՄԱԿ-ի դիվանագետներ։

Կենտրոնի միջոցով նախատեսվում է, անհրաժեշտության դեպքում, ստուգել Սեւ ծովի Ուկրաինայի երեք նավահանգիստներից (Օդեսա, Չեռնոմորսկ, Յուժնի.-խմբ) հացահատիկի արտահանմամբ զբաղվող նավերը:

Դիմելով Կենտրոնի մասնակիցներին՝ Հուլուսի Աքարն ընդգծել է, որ  25 միլիոն տոննա ուկրաինական հացահատիկի մատակարարման կապահովվի այն երկրների համար, որոնք գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերելու կարիք ունեն։

Նրա խոսքով, հացահատիկի անխափան մատակարարումների կազմակերպումը կնվազեցնի պարենային ապրանքների գներն աշխարհում և կվերացնի պարենային ճգնաժամը։

«Հացահատիկային միջանցքի համաձայնագրով ծովային գոտիները ականներից մաքրելու կարիք չկա։ Ուկրաինայի նավահանգիստներում հացահատիկի մատակարարման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են»,- ասել է թուրք նախարարը։

Աքարը նշել է, որ Թուրքիան շարունակում է երկխոսությունը թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ։

Հացահատիկային միջանցքի մասին համաձայնագիրը ստորագրվել է հուլիսի 22-ին Ստամբուլում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայությամբ։ Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները։

 

armenpress.am

Գերմանիայում հնարավոր են համարել երկրում ատոմակայնների շահագործման երկարաձգումը

 Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել Է, որ հնարավոր Է համարում երկրում ատոմային Էլեկտրակայանների օգտագործման երկարաձգումը, որոնց շահագործումը պետք Է ըստ պլանի ավարտվի ընթացիկ տարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերմանիայում ներկայումս մնում են երեք գործող ատոմակայաններ, ըստ պլանի դրանք ցանցից կանջատեն 2022 թվականի դեկտեմբերի 31-ին:

Գազի ճգնաժամի ֆոնին երկրում կրկին ակտիվացել են քննարկումները դրանց օգտագործման երկարաձգման հնարավորության շուրջ: Ներկայումս իշխանությունները կատարում են իրադրության տեխնիկական վերլուծություն, որի արդյունքներով կընդունվի վերջնական որոշում:

«Ներկայիս իրավիճակում ես բաց եմ միջուկային Էներգտիկայի օգտագործման շարունակման համար, չպետք Է առաջանա ԷլեկտրաԷներգիայի դեֆիցիտ»,- հայտարարել Է Լինդները հուլիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում: Նա նշել Է, որ Գերմանիան պետք Է «պահպանի ԷլեկտրաԷերգիայի ստացման բոլոր կարողությունները եւ կառուցի նորերը»:

Նա ըստ որում ընդգծել Է, որ ԱԷԿ-ների հնարավոր օգտագործումը վերաբերում Է սոսկ այն երեքին, որոնք այժմ դեռ աշխատում են, բայց ոչ արդեն շահագործումից հանվածներին:

«Նրանց վերաբերյալ, որոնք դեռ շահագործման մեջ են, մեզ անհրաժեշտ Է քննարկում: Այդ քննարկումը պետք Է վարվի առանց գաղափարախոսական տարրերի»,- հայտարարել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

 Եվրոգոտում ռեցեսիան կսկսվի 2022 թվականի երկրորդ կեսին. Goldman Sachs

 Եվրոգոտում տնտեսական անկումը կսկսվի մինչեւ 2022 թվականի վերջը: Ինչպես հուլիսի 27-ին հաղորդում Է Bloomberg գործակալությունը, այս եզրակացությանն են հանգել ամերիկյան Goldman Sachs բանկի տնտեսագետները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փորձագետները նշել են, որ եվրոգոտում ռեցեսիան արդեն, հնարավոր Է, տեղի Է ունենում, իսկ հետո կսաստկանա եւ կտեւի մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Երրորդ եռամսյակում այն կարող Է կազմել 0,1 տոկոս, իսկ չորրորդում՝ 0,2 տոկոս, գրում Է գործակալությունը:

Որպես անկման պատճառներ Bloomberg-ը նշում Է Էներգակիրների մատակարարումների ընդհատումները, համավարակից հետո վեկանգնման հետ կապված իրավիճակը եւ քաղաքական անկայությունն Իտալիայում:

«Ինչ վերաբերում Է երկրներին, Գերմանիայում եւ Իտալիայում կլինի ակնհայտ ռեցեսիա երկրորդ կիսամյակում, մինչդեռ Իսպանիան եւ Ֆրանսիան (տնտեսությունները) կշարունակեն աճել»,- ասված Է տնտեսագետների խմբի եզրակացության մեջ, որից մեջբերում Է կատարում գործակալությունը:

Նրանց տվյալներով՝ Եվրոպայում ռեցեսիան կարող Է ընդունել «ավելի կտրուկ» շրջադարձ, եթե դժվարություններ ծագեն գազի մատակարարումների հարցում կամ տնտեսական անկում սկսվի ԱՄՆ-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Պեսկով․ Պուտինն ու Էրդողանը Սոչիում, հավանաբար, կքննարկեն նաև ռազմատեխնիկական գործակցությունը

 ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը կարող են քննարկել ռազմատեխնիկական գործակցությունն ու ցորենի գծով ստամբուլյան գործարքը։ Այդ մասին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովին հարցրել են, թե խոսել է արդյոք Պուտինն Էրդողանի հետ Bayraktar ԱԹՍ-ների արտադրողի հետ Մոսկվայի հնարավոր գործակցության մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ռազմատեխնիկական համագործակցությունը երկու երկրների միջև մշտապես օրակարգում է։ Եվ այն փաստը, որ գործակցությունը զարգանում է նման զգայուն ոլորտում, վկայում է այն մասին, որ ընդհանուր առմամբ մեր հարաբերությունների ամբողջ համալիրը բավականին բարձր մակարդակի վրա է»,-պատասխանել է Պեսկովը։

Նա հավելել է, որ նախագահները վերջին հանդիպմանը քննարկել են ռազմատեխնիկական գործակցության տարբեր ասպեկտներ։

«Ուստի, այո, ռազմատեխնիկական թեման, հավանաբար, կքննարկվի նաև Սոչիում»,-ասել է նա։

Հուլիսի 26-ին Էրդողանը CNN Türk հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Պուտինը ցանկություն է հայտնել համագործակցություն հաստատել թուրքական մարտական Bayraktar ԱԹՍ-ների արտադրողի հետ։

Պուտինի և Էրդողանի վերջին հանդիպումը Թեհրանում էր՝ հուլիսի 19-ին, Աստանայի ձևաչափով գագաթնաժողովի շրջանակում։

 

 

panarmenian.net

ՌԴ-ում չեն բացառում` Եվրոպան կկասեցնի շենգեն վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին

 Ռուսաստանի ԱԳՆ-ում չեն բացաում, որ արևմտյան երկրների գործողությունների ֆոնին Եվրոպան կկասեցնի շենգեն վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Իվան Վոլինկինը։

Ըստ նրա, ռուսաստանցիների շենգենից զրկելու կոչերը հնչում են հիմնականում ռուսատյաց և «օդիոզ քաղաքական գործիչներից»,-գրում է ՏԱՍՍ-ը։

Վոլինկինը նշել է, որ արդեն իսկ նկատվում է ռուսաստանցիների համար վիզաների ձևակերպման «փաստացի լիովին դադարեցում» Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի և Էստոնիայի հյուպատոսական հաստատություններում։

Դիվանագետը հույս է հայտնել, որ եվրոպական երկրների պրագմատիզմն ու սթափ մտածելակերպը կհաղթի։

«Սակայն, եթե նույնիսկ պատկերացնենք, որ դա իրականություն է դարձել, մենք կարող ենք նման փոխգործակցություն ծավալել երկկողմ հիմունքներով այլ եվրոպական երկրների հետ»,-ասել է նա։