Մամուլի տեսություն 28.07.2022
Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի պատերազմում իր ռազմավարությունը և վարում է մաշող պատերազմի ռազմավարություն:
Ջավան օրաթերթ
ՀԳՀԾ-ն փրկելու շուրջ եվրոպացիների բարձրացրած աղմուկը
Եվրոպացիներն անընդհատ տարբեր ծրագրեր են ներկայացնում ՀԳՀԾ-ն փրկելու համար, կարծես փորձելով փրկել խեղդվողին:
Կատարի բանակցությունները տեղի ունեցան եվրոպացիների նախաձեռնությամբ: Դոհայի հանդիպումից մեկ ամիս չի անցել: Եվ հիմա, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը խոսում է Իրանի և ԱՄՆ-ի միջև հաշտեցման բանակցությունների նախագիծ ներկայացնելու մասին։ Փաստաթուղթ, որի բովանդակությունը հայտնի չէ, սակայն Բորելի տեղակալ Էնրիկե Մորան այն անվանել է «սեղանին դրված լավագույն համաձայնագիր»։
Վաթան էմռուզ
Նեթանյահու. Իսրայելում ամեն ինչ փլուզվում է
Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետն անդրադառնալով Թել Ավիվում իրավիճակին, ասել է, որ գրավյալ տարածքներում ամեն ինչ ոչնչացվում է։
Բենիամին Նեթանյահուն, ով հայտնի է որպես Սիոնիստական ռեժիմի ամենաերկարակյաց վարչապետը և հրաժարական տվեց անցյալ տարի, գորոծղ ժամանակավոր վարչապետ և նախկին քաղաքական գործընկեր Բենի Գանցին մեղադրել է Ռուսաստանի նկատմամբ թշնամական հռետորաբանությամբ Իսրայելի անվտանգությունը խաթարելու մեջ:
Նեթանյահուն երեքշաբթի ուղիղ եթերում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սերտ ռազմական համակարգման իր ժառանգությունը ոչնչացվում է: Նա ասել է.«Ես անհանգստանում եմ, որ այն ամենը, ինչին հասել ենք անցած տարիներին, կկործանվի մեր աչքի առաջ, ամեն ինչ կործանվում է»։
Էթելաաթ օրաթերթ
Ուկրաինայի պատերազմը հասնում է կրիտիկական շրջադարձի
Ամերիկացի ականավոր վերլուծաբան, Պուլիցերյան մի քանի մրցանակների դափնեկիր Թոմաս Ֆրիդմանը New York Times-ի համար հոդվածում անդրադարձել է Ուկրաինայի պատերազմին և կարծիք հայտնել, որ ռուսները փոխել են իրենց մարտավարությունը, ինչը կարող է պատերազմը մտցնել վտանգավոր փուլ։
Նրա վերլուծության համաձայն՝ Ուկրաինայում պատերազմը թեւակոխել է քայքայման փուլ, որը կարող է փլուզել Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն՝ որպես Ուկրաինայի ամենամեծ ռազմական դաշնակիցները։
Վերլուծաբանը պնդում է, որ Պուտինը ներկայումս չի ձգտում գրավել Ուկրաինայի ավելի շատ քաղաքներ, այլ փորձում է այդ երկրիրը վերածել այրված տարածքի, իսկ հետո առաջխաղացման հրաման արձակել՝ զոհերից խուսափելու համար:
Քեյհան օրաթերթ
Թրամփ. ԱՄՆ-ում գրանցվել է վերջին 49 տարվա համար աննախադեպ գնաճ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է Բայդենի գործունեությունը և ասել, որ երկրում գարնցվել է վերջին 49 տարիների համար աննախադեպ գնաճ և ամերիկացիները վերածվել էին մուրացկանների։
Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հետաքննում է Դոնալդ Թրամփի՝ 2020 թվականի ընտրությունների արդյունքները տապալելու փորձը և նրա դերը 2021 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսի վրա հարձակման մեջ:
Հատկանշական է, որ Թրամփը մեծ շանսեր ունի մասնակցելու 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին: օրերս, New York Times-ը, զգուշացնելով Բայդենի իշխանության վերադարձի մասին, Դոնալդ Թրամփին անվանել էր «քաղաքական գիշատիչ», գրելով, որր «եթե նա քրեական պատասխանատվության չկիրառվի, ամերիկյան քաղաքական համակարգի ողջ կառուցվածքը կփլուզվի»։
armenpress.am
Սպիտակ տունը հայտարարել է Բայդենի վերընտրվելու մտադրության մասին, չնայած սոցհարցումների տվյալներին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր Է վերընտրվել 2024 թվականի ընտրություններում, չնայած հասարակական կարծիքի հարցման արդյունքներին, որոնք վկայում են, որ Դեմոկրատական կուսացության կողմնակիցների 75 տոկոսը չի ցանկանում նրան թեկնածու տեսնել: Հուլիսի 27-ին Սպիտակ տանը լրագրողների համար կայացած ճեպազրույցում դա հասկանալ Է տվել պետության ղեկավարի մամուլի քարտուղար Քարին Ժան Պիերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրան խնդրել են մեկնաբանել հասարակական կարծիքի հարցման, հուլիսի 27-ին հրապարակված արդյունքները, որը CNN հեռուստաալիքի պատվերով կատարել Է SSRS ծառայությունը, որոնց համաձայն՝ Դեմոկրատական կուսակցության ընտրողների սոսկ 25 տոկոսն Է հավանություն տալիս 2024 թվականին Բայդենի առաջադրմանը: «Մենք չենք անհանգստանում հարցումների առիթով:
Նախագահը հստակ ասել Է, որ մտադիր Է առաջադրել թեկնածությունը, բայց մինչեւ դա այնքան հեռու Է, որ մտածելն այդ մասին վաղ Է»,- պատասխանել Է դրան Ժան Պիերը: Մեկ շաբաթ առաջ Քվինիպեկի համալսարանի հետազոտական ծառայությունը հայտնել Է, որ 2024 թվականին նախագահական ընտրաշավին Բայդենի մասնակցության դեմ Է հանդես եկել Դեմոկրատական կուսակցության կողնակիցների 54 տոկոսը:
Պետության ղեկավարի պաշտպանության նվազումը նրա կուսակցությունում տեղի Է ունենում երկրում նրա ժողովրդականության անկման ֆոնին: Անցյալ շաբաթ այդ ցուցանիշը կրճատվել Է մինչեւ 36 տոկոս, ինչը դարձել Է ամենացածր մակարդակը Սպիտակ տանը նրա աշխատանքի 19 ամիսների ընթացքում:
Պատճառներից մեկն ԱՄՆ-ում ապուստի արժեքի աճն Է: Հունիսին գնաճը հասել Է 40-ամյա առավելագույնին՝ 9,1տոկոսի տարեկան հաշվարկով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Ռուսաստանի համար գլխավորը Հարավային Կովկասում «թաքուն խաղեր» թույլ չտալն է. ՌԴ ԱԳՆ փոխխոսնակ
Ռուսաստանը Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման գոտու վերածելու կողմնակից է և չի պատրաստվում մրցակցել որևէ մեկի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը՝ պատասխանելով ռուսական լրատվամիջոցի լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է նա մեկնաբանում մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ Արևմուտքը ցանկանում է դուրս թողնել Ռուսաստանին Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացից:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն ի պատասխան վերահաստատել է Մոսկվայի այն դիրքորոշումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը պետք է ձեռնարկվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և 2021 թ. նոյեմբերի 26-ին ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների համապատասխան:
«Մենք դեմ չենք արտատարածաշրջանային խաղացողների՝ գործընթացին միանալուն, եթե նրանք գործում են հիշատակված պայմանավորվածությունների հունի մեջ և նպաստում են դրանց իրագործմանը: Գլխավորը՝ թույլ չտալ կրկնօրինակում և թաքուն խաղեր՝ ինչ-որ մեկին թուլացնելու, «անիվների մեջ փայտիկներ դնելու» նպատակով», - ասել է Իվան Նեչաևը:
armenpress.am
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են սահմանափակել ռուսական նավթի գները
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են մինչև ս.թ. դեկտեմբերի 5-ը Ռուսաստանից արտահանվող նավթի գների սահմանափակման մեխանիզմ սահմանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հաղորդել է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, որն էլ իր հերթին վկայակոչում է յոթնյակի անանուն ներկայացուցչի հաղորդած տեղեկությունը:
Բացի այդ, ըստ աղբյուրի՝ G7-ի երկրները ուզում են ռուսական նավթի գների այնպիսի շեմ սահմանել, որպեսզի ռուսական նավթի գինը ինքնարժեքից բարձր լինի, բայց անհամեմատ ցածր լինի շուկայական գներից:
panorama.am
Նախկին դեմոկրատներն ու հանրապետականները հայտարարել են ԱՄՆ-ում երրորդ կուսակցության ստեղծման մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգներում կսկսի գործել երրորդ քաղաքական կուսակցությունը: «Իզվեստիա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Reuters-ը։
Նոր կուսակցությունը ստեղծվել է տասնյակ հանրապետականների և դեմոկրատների կողմից։ Նպատակն է դիմել ամերիկացիներին, որոնք անհանգստացած են երկկուսակցական համակարգի անարդյունավետությունից:
Հոդվածում ասվում է, որ կուսակցությունը կստեղծվի «Serve America Movement»-ի և «Renew America Movement»-ի միաձուլման արդյունքում և կղեկավարեն նախագահի նախկին դեմոկրատ թեկնածու Էնդրյու Յանգը և Նյու Ջերսիի հանրապետական նախկին նահանգապետ Քրիստին Թոդ Ուիթմանը:
Քաղաքական կազմակերպության ղեկավարները հայտարարել են, որ աշնանը միջոցառումներ են կազմակերպելու ամերիկյան 20 քաղաքներում՝ ընտրողների աջակցությունը ստանալու համար Կուսակության պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Հյուսթոնում, իսկ առաջին համագումարը տեղի կունենա հաջորդ ամռանը։
panorama.am
Միրզոյանը կհանդիպի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին
Հուլիսի 26-28-ը աշխատանքային այցով Երևանում է գտնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը:ՀՀ ԱԳՆ կայքից տեղեկանում ենք, որ հուլիսի 28-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդի հանդիպումը:
Նույն օրը ժամը Միրզոյանի և նախագահ Աբդուլա Շահիդի մասնակցությամբ տեղի կունենա ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի շրջանավարտների վկայականների հանձնումը:
panorama.am
Հունգարիայի վարչապետի խորհրդականը հրաժարական է տվել՝ նրան մեղադրելով նացիզմի մեջ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խորհրդական Ժուսսա Հեգեդուսը, որը նրա հետ աշխատել է գրեթե 20 տարի, հրաժարական է տվել գործադիր կաբինետի ղեկավարի՝ ժողովուրդների խառնման մասին ելույթից հետո՝ այն անվանելով նացիստական և Գեբելսին արժանի։ «Լենտա ռու»-ն գրում է, որ նրա հայտարարության տեքստը գլխավորում է HVG պորտալի լուրերը:
Օրբանը հուլիսի 23-ին ելույթ ունենալով Ռումինիայի համալսարաններից մեկում և խոսելով երկու երկրների ժողովուրդների մասին, ասել է, որ Կարպատներում նրանք այժմ «միախառնված ռասա չեն, այլ իրենց իսկ եվրոպական տանը ապրող ժողովուրդների խառնուրդ»։ «Մենք պատրաստ ենք խառնվել միմյանց, բայց չենք ցանկանում միախառնված ռասայի վերածվել»,-բացատրել է Օրբանը՝ հավելելով, որ երկրներն «այլևս ազգեր չեն»։
Պաշտոնանկ արված խորհրդական Հեգեդյուշը վարչապետի խոսքերը համարել է «գեբելսին արժանի զուտ նացիստական ելույթ», որի մասին «նույնիսկ մղձավանջներում» նրա մտքով չէր կարող անցնի։
«Անկեղծորեն ցավում եմ, որ ստիպված եմ ավարտել հարաբերությունները նման ամոթալի վիճակում, որն ինձ համար ավելի ու ավելի դժվար էր դառնում ձեր գաղափարական շրջադարձից հետո»,-Օրբանին խորհրդականի կոչից մեջբերում է արել կայքը։