Մամուլի տեսություն 29.07.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i178208-Մամուլի_տեսություն_29.07.2022
Օգտվելով Ուկրաինայի պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից՝ Սիոնիստական ​​ռեժիմը փորձում է այդ երկրից փախած հրեա փախստականներին տեղակայել գրավյալ տարածքներում:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 29, 2022 14:36 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29.07.2022

Օգտվելով Ուկրաինայի պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից՝ Սիոնիստական ​​ռեժիմը փորձում է այդ երկրից փախած հրեա փախստականներին տեղակայել գրավյալ տարածքներում:

Իրան օրաթերթ

Սիոնիստական ​​ռեժիմը նպատակ ունի օկուպացված տարածքներում տեղակայել Ուկրաինայից փախած հրեաներին 

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով տեղահանված և վիրավոր հրեաների քաոսային ու անօգնական վիճակը բացառիկ հնարավորություն է ընձեռել Սիոնիստական ​​ռեժիմին ակտիվացնել հրեաների ներգաղթի գործընթացը դեպի օկուպացված տարածքներ, քանի որ նորմալ պայմաններում այս տարածաշրջանի հրեաների կողմից նման ցանկություն չի եղել։

Սակայն ժամանակի ընթացքում օկուապցված տարածքներում տիրող իրավիճակը կբացահայտի իրականությունը:

ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ ուկրաինացի փախստականների մոտ 90%-ը պայքարում է աղքատության դեմ և զրկված է աօրյա կյանքի համար անհրաժեշտ ամենատարրական ծառայություններից:

Այս ֆոնին, հրեական ներգաղթի գործակալության գրասենյակներն ակտիվացել են և խրախուսում են Ուկրաինայի և Ռուսաստանի և նույնիսկ Արևելյան Եվրոպայի երկրների հրեաներին ներգաղթել օկուպացված տարածքներ։ Իսրայելի պաշտոնյաները պնդում են, որ օկուպացված Պաղեստին մուտք գործած փախստականների թիվը գերազանցել է 30000 հոգին և ակնկալվում է, որ այդ ըթնացքը կշարունակվի:

 

Համշահրի օրաթերթ

 Սաուդյան Արաբիան Բայդենին միտումնավո՞ր է վարակել կորոնավիրուսով

Սպիտակ տան խոսնակը փորձում է խեղդել լուրերն այն մասին, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը կարող է միտումնավոր կորպեվ Բայդենին վարակած լինել:կորոնավիրուսով:

79-ամյա Բայդենը ավելի քան երկու տարի պուսափել է վիրուսից, սակայն  Սաուդյան Արաբիա կատարած այցից հետո նրա մոտ թեստը դրական է եղել:

Ջոն Քիրբին ի պատասխան New York Post-ի թղթակցի հարցին՝ թե հնարավո՞ր է, որ Սաուդյան Արաբիան միտումնավոր է ԱՄն նախագահին  վարակել վիրուսով, պատասխանել է. «Ես չգիտեմ, թե որտեղից է գալիս այդ միտքը, չգիտեմ, թե ինչն է ձեզ ստիպել նման հարց տալ»:

«Բայց այն միտքը, թե օտար պետությունը միտումնավոր կերպով  վարակել է Միացյալ Նահանգների նախագահին, ծիծաղելի է, բացարձակապես ծիծաղելի», - ասել է նա:

 

Ջամե Ջամ օրաթերթ

 Քիսինջերին ստիպել են փոխել կարծիքը

Ամերիկացի ականավոր ստրատեգ Քիսինջերի վրա ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործադրած ճնշումը, կարծես վերջինիս ստիպել է փոխել իր դիրքորոշումը: ԱՄՆ նախկին պետքարտուղարը խորհուրդ է տվել Ուկրաինային և Արևմուտքին ռուսների հետ բանակցություններում չզիջել ռուսների  Ռուսաստանի վերահսկողության տակ անցած հողերը:  

 

Էթեմադ օրաթերթ

Սի Ծինփինը Բայդենին կոչ է արել կրակի հետ չխաղալ

Իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում, Չինաստանի նախագահն ԱՄՆ-ին կոչ է արել Թայվանի հարցով  կրակի հետ չխաղալ ։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Պեկինը կտրականապես դեմ է Թայվանի գործերին միջամտությանը և կպաշտպանի իր ինքնիշխանությունը:

Նա հավելել է, որ իր երկրի կառավարության և ժողովուրդը վճռական են պաշտպանելու երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

 

armenpress.am

Եվրոյի գոտում գնաճը հուլիսին հասել է տարեկան հաշվարկով ռեկորդային 8,9 տոկոսի

 Եվրոգոտու երկրներում հուլիսին գնաճը հասել Է տարեկան հաշվարկով ռեկորդային 8,9 տոկոսի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 29-ին այդ մասին հայտնել Է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ Եվոստատը:

Ինչպես նշում Է գործակալությունը, ցուցանիշն ամսական արտահայտությամբ աճել Է 0,1 տոկոսով ՝ հունիսին 0,8 տոկոսվ բարձարցումից հետո: Եվրոստատը պարզաբանում Է, որ բարձր գնաճի գլխավոր պատճառը Էներգակիրների գների բարձրացումն Է:

Այն կազմել Է տարեկան հաշվարկով 39,7 տոկոս՝ անցյալ ամսին 42 տոկոսով բարձրանալուց հետո: Սննդամթերքը, ալկոհոլը եւ ծխախոտը հունիսին թանկացել են 9,8 տոկոսվ՝ մայիսի 8,9 տոկոսի դիմաց, արդյունաբերական ապրանքները՝ 4,5 տոկոսով՝ 4,3 տոկոսի դիմաց:

Ծառայությունների արժեքի աճն արագացել Է մինչեւ 3,7 տոկոս՝ հունիսի 3,4 տոկոսի դիմաց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Հնդկաստանը, Ֆրանսիան եւ ԱՄԷ-ն քննարկել են համագործակցության խորացումը հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

 Հնդկաստանի, Ֆրանսիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներն անցկացրել են հանդիպում "Focal points" («Կենտրոնական կետեր» - ծանոթ. խմբ.) կառույցի շրջանակներում, որի ընթացքում քննարկել են համագործակցության խորացումը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Հուլիսի 29-ին այդ մասին հաղորդել Է Doordarshan հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կողմերը կարծիքներ են փոխանակել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրադրության շուրջ եւ ուսումնասիրել են եռակողմ համագործակցության պոտենցիալ բնագավառները, ներառյալ ծովում անվտանգությունը, հումանիտար աջակցությունը եւ օգնությունը տարերայն աղետների դեպքում, «երկնագույն » տնտեսությունը (ծովամթերքների առեւտուրը – ծանոթ. խմբ.), տարածաշրջանային կապերը»,- նշել են Հնդկաստանի նախարարությունում:

Բացի դրանից, հանդիպմանը քննարկվել Է «համագործակցությունը բազմակողմ համաժողովներում, Էներգետիկական եւ պարենային անվտանգությունը, նրաստեղծությունները եւ ստարտապերը, մատակարարումների շղթաների կայունությունը, ինչպես նաեւ կապերը մարդկանց միջեւ եւ մշակութային համագործակցությունը»: «Նրանք նաեւ քննարկել են հետագա քայլերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եռակողմ փոխգործակցության խորացման համար»,- ընդգծել են Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

armenpress.am

Մակրոնն ընդգծել է Էր Ռիադի հետ համակարգման կարեւորությունն Էներգամատակարարման բազմազանացման համար

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ հանդիպանն ընդգծել Է Էր Ռիադի հետ համակարգման կարեւորությունը Էներգամատակարարման բազմազանացման եւ պարենային անվտանգության նպատակով: Այդ մասին ասված Է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը հուլիսի 29-ին տարածվել Է ֆրանսա-սաուդական բանակցությունների արդյունքներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանրապետության նախագահը եւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնն ընդգծել են ուկրաինական ճգնաժամից դուրս գալու միջոցի որոնման եւ համագործակցության ուժեղացման կարեւորությունը, որպեսզի սահմանափակվի դրա հետեւանքների ներգործությունը Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ ամբողջությամբ վերցված աշխարհի վրա»,- նշված Է հայտարարության մեջ:

«Ֆրանսիայի նախագահն ընգդծել Է Սաուդյան Արաբիայի հետ համակարգման անհրաժեշտությունը Եվրոպայի պետությունների Էնեգամատակարարման բազմազանացման նպատակով,- նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:- Նա նաեւ ուշադրություն Է հրավիրել «Պարենային ապահովման եւ գյուղատնտեսական կայունության առաքելություն» (FARM – ծանոթ. խմբ.) նախաձեռնությանը պարենային անվտանգության համար»:

Ֆրանսա-սաուդյան բանակցությունները տեղի են ունեցել հուլիսի 28-ին Ելիսեյան պալատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Թուրքիայում հայտարարել են` ՌԴ հետ ԱԹՍ-ների համատեղ արտադրության հարց չեն քննարկում

 Թուրքիայի նախագահի աշխատակազմի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Իսմաիլ Դեմիրը հայտարարել է, որ ԱԹՍ-ների արտադրության հարցում ՌԴ հետ համագործակցության հարց թուրքական ռազմարդյունաբերության օրակարգում դեռևս չկա։

«Ես չեմ կարող ասել, որ դա հնարավոր է, քանի որ այդ թեմայով մեր օրակարգում ոչինչ չկա և այդ ուղղությամբ աշխատանք չի տարվում»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին Hürriyet-ի վրա հղումով։

Պաշտոնյան հավելել է, որ գործընթացը ձևավորվում է Թուրքիայի քաղաքականության շրջանակում, իսկ իրենք աշխատում են հարցի տեխնիկական կողմի վրա։

Ավելի վաղ CNN Türk հեռուստաալիքի եթերում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինը ցանկություն է հայտնել համագործակցություն հաստատել թուրքական մարտական Bayraktar ԱԹՍ-ների արտադրողի հետ։ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը կարող են քննարկել ռազմատեխնիկական գործակցությանն առնչվող հարցեր։

 

panarmenian.net

ՄԻԱՎ-ից ապաքինման 4-րդ դեպքն է գրանցվել

 Աշխարհում ՄԻԱՎ-ից ապաքինման 4-րդ դեպքն է գրանցվել։ Տղամարդը, որի մոտ ՄԻԱՎ էր ախտորոշվել դեռևս 1980-ականներին, հավանաբար, լիովին ապաքինվել է այդ վիրուսից։

Լեյկեմիայից բուժման ընթացքում հիվանդին փոխպատվաստվել է դոնորի ոսկրածուծը՝ դոնորը ԴՆԹ հազվադեպ մուտացիա է ունեցել, որը մարդուն անընկալունակ է դարձնում վիրուսի հանդեպ, գրում է BBC-ն։

Ապաքինված տղամարդը, որը խնդրել է չհրապարակել իր անունը, այժմ 66 տարեկան է։ Եվ նա այլևս չպետք է ընդունի ՄԻԱՎ-ը չեզոքացնող դեղամիջոցներ։

Ըստ նրա, իմանալով, որ իր օրգանիզմում այլևս չկա վիրուսը, նա մեծ երախտագիտություն է զգացել։

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը։ Ներթափանցելով օրգանիզմ՝ ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային (պաշտպանական) համակարգը (իմունիտետ), ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է վարակների, նաև մի շարք չարորակ ուռուցքների դեմ պայքարելու ունակությունը։ ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ ժամանակի ընթացքում զարգանում են մի շարք հիվանդություններ, որոնք իմունային համակարգի բնականոն վիճակի պայմաններում չէին զարգանա։ Առավել հաճախ զարգացող օպորտունիստական հիվանդություններից են տուբերկուլոզը, պնևմոցիստային թոքաբորբը, Կապոշիի սարկոման, հերպեսը, սնկային հիվանդությունները։ ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է։