Մամուլի տեսություն 30.07.2022
Հարևան երկրների հետ հարաբերություններն ամրապնդելուց հետո 13-րդ կառավարությունը ծրագրում է առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնել այն երկրների հետ, որ Թրամփի կողմից սահմանված պատժամիջոցների հետևանքով դադարեցրել էին համագործակցություններն Իրանի հետ:
Էթելաաթ օրաթերթ
Ուկրաինայի բանակի սխալ ռմբակոծության հետևանքով զոհվել է 53 ուկրաինացի գերի
Ուկրաինայի արևելյան ինքնավար շրջանների տեղական իշխանությունները հայտարարել են, որ ուկրաինական բանակի ուժերը թիրախավորել են մի շենք, որտեղ պահվում էին ռազմագերիներ՝ սպանելով կամ վիրավորելով տասնյակ մարդկանց։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տեղեկատվության փոխնախարար Դանիել Նոզոնովը հայտարարել է, որ ուկրաինական բանակի ուժերը ռմբակոծել են Ելենովկայի տարածքում գտնվող ռազմագերիների շենքը, ինչի հետևանքով զոհվել է 53 և վիրավորվել 75 մարդ: Նա հավելել է. «Մենք կարծում ենք, որ ուկրաինական բանակն այս հարձակման ժամանակ օգտագործել է ԱՄՆ-ի տրամադրած «Հիմարս» բազմաֆունկցիոնալ հրթիռային կայանները»։
Քեյհան օրաթերթ
Անտեսելով պատժամիջոցներ երկրները իրանական նավթ են գնում
Oil Price-ի վերլուծական-լրատվական աղբյուրը, նշելով, որ Իրանի նավթային եկամուտները զգալիորեն աճել են, և երկիրը հզորանում է էներգետիկ ոլորտում, հայտնել է, որ Իրանի նավթի հաճախորդները շատ են ցանկանում գնել երկրի նավթը, և ԱՄՆ պատժամիջոցները դրա վրա ամենաքիչ ազդեցությունն ունեն:
Էթելաաթ օրաթերթ
Ռայ Ալ-Յոմ. Իսրայելը թուլանում է, դատարկ ատրանակով է սպառնում
Կատարում տպագրվող Raye Alyoum թերթը, Սիոնիստական ռեժիմի վատթարացման գործընթացի մասին գրություն հրապարակելով, սիոնիստների խոսքերից գրել է, որ 2006 թվականից ի վեր այս ռեժիմը կորցրել է իր կանխարգելիչ ուժը և սպառնում է դատարկ ատրճանակով, մինչդեռ սարդերի այս տունը օրեցօր թուլանում է: Raye Alyoum-ը այսօր գրել է, որ Գազայի հատվածում պաղեստինյան դիմադրության դեմ Սիոնիստական ռեժիմի զսպող ուժը մաշվել է, և օկուպանտների և դիմադրության խմբերի միջև իրազեկման համար պայքարը ավարտվել է հօգուտ Գազայում գործող ակտիվ շարժումների հատկապես հօգուտ Համաս շարժման, այն էլ մահացու հարվածով: Բացի այդ, Իսրայելը խոստովանեց իր անկարողությունը՝ իրականացնելու ցամաքային ռազմական գործողություններ Գազայի վերագրավման համար՝ պատրվակով, որ իսրայելական հասարակությունը չի կարող տանել մարդկային կորուստները, որոնք կպատճառվեն օկուպացիոն բանակին այս արկածախնդրության դեպքում։
Իրան օրաթերթ
Եվրոպացիների կոմերցիոն վերադարձ Իրան
Չնայած խիստ պատժամիջոցներին՝ Իրանի առևտուրը եվրոպական երկրների հետ բարելավվում է: Հարևան երկրների հետ հարաբերություններն ամրապնդելուց հետո 13-րդ կառավարությունը ծրագրում է առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնել այն երկրների հետ, որ Թրամփի կողմից սահմանված պատժամիջոցների հետևանքով դադարեցրել էին համագործակցությունն Իրանի հետ: Ուստի վերջին ժամանակներս երկրի կոմերցիոն պաշտոնյաները մասնավոր հատվածի ուղեկցությամբ բանակցությունների սեղանի շուրջ նստեցին Սերբիայի, Գերմանիայի և Բելառուսի պաշտոնյաների ու գործարարների հետ, և այդ հանդիպումներում քննարկվել և վերանայվել են համատեղ համագործակցության և իրանական ապրանքների արտահանման հետ կապված հարցեր և բանակցված կողմը նույնպես հայտարարել է իր գործունեությունը սկսելու և զարգացնելու պատրաստակամության մասին: Եվրոպական այլ երկրների, այդ թվում՝ Իտալիայի, Ֆրանսիայի և այլնի հետ բանակցություններին պետք է հետևի Առևտրի զարգացման կազմակերպությունը: Հետևաբար, այս ընթացքում կվերականգնվեն այն հնարավորությունները, որոնք կորցրեցին նախկին կառավարությունում, և գործարարներն ու տնտեսական ակտիվիստները կարող են մեծացնել իրենց տնտեսական գործունեությունը։
armenpress.am
Համայնքը նախաձեռնում է Երևանի հնավայրերի վերականգնումը. կհիմնվի ուրարտական ժամանակաշրջանի աղյուսների արտադրություն
Երևանում մեկնարկել է Էրեբունի հնավայրի պահպանման, արժևորման, զբոսաշրջության խթանման ու զբոսաշրջային ծառայությունների ընդլայնման ծրագրի առաջին փուլը: Ֆրանսիայից ժամանած գիտաշխատողները հայ մասնագետների հետ պարզելու են, թե ինչպես են կառուցել ուրարտացիները երևանյան հնավայրերն ավելի քան 2800 տարի առաջ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Գրենոբլի հողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի միջև կնքված պայմանագրով:
Ըստ աղբյուրի՝ առաջին փորձարկումներին ծանոթացել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Նշվում է, որ հայ և ֆրանսիացի մասնագետներն այս օրերին այցելել են Նուբարաշենի, Էրեբունի հնավայրին կից կավի հանքեր, ինչպես նաև Կարմիր բլուր և Էրեբունի հնավայրեր, որտեղից և վերցրել են նմուշարկման հողանմուշներ: Այս պահին փորձարկումներ են արվում՝ հասկանալու, թե որ կավի հանքն է առավել արդյունավետ լինելու աղյուսների պատրաստման համար:
Գիտնականները նկատում են. անցյալը բացահայտող նախաձեռնությունն ապագայի նախագիծ է: Երևանը բնապահպանապես մաքուր շինանյութի արտադրության հիմքն է դնում: «Սա կարևոր գործընթաց է ոչ միայն Կարմիր բլուրի և Էրեբունիի համար, այլև ամբողջ Հայաստանի, որովհետև հում աղյուսի արտադրության այս գործընթացը հնարավորություն կտա վերականգնել այլ հնավայրեր ևս: Հազարամյակների ընթացքում, կարելի է ասել, կորել են ավանդական բոլոր գիտելիքները, և այսօր փորձի փոխանակմամբ ցանկանում ենք վերականգնել բոլոր այդ հմտությունները»,- նկատել է Լիոնի ճարտարապետական համալսարանի դասախոս Սյուզան Մոնո-Տեր-Մեսրոպյանը:
news.am
ՊԲ պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպան կալանավորվել է. ՔԿ
Կալանավորվել է 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում պաշտպանության բանակի nւ պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպան: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 4-ը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ Ս.Ա.-ն, ուժեղացված մարտական հերթապահության մեջ գտնվելու պայմաններում խախտել է մի շարք նորմատիվ իրավական ակտերով սահմանված մարտական հերթապահություն կրելու կանոնները։ Մասնավորապես, Ս.Ա.-ն 2020 թվականի սեպտեմբերի 26-ին զորամասի սպայական կազմի հիմնական մասի և իր կողմից հրավիրված այլ հյուրերի` պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք՝ հացկերույթ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված ենթակա ստորաբաժանումների հրամանատարներից ստացել է առաջնագծում և հակառակորդի թիկունքում ուժերի և միջոցների տեղաշարժերի ու կուտակումների, մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ։ Այդ պայմաններում, վերջինս ի պաշտոնե պարտավոր է եղել որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով մարտական դիրքերը համալրելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջական պետին զեկուցելու համար, մինչդեռ որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ։
Ավելին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 06:10-ից, իր ենթակա զորամասի պահպանության բնագծում հակառակորդի կողմից դեպի առաջնագիծ տանկերի, զրահատեխնիկաների և անձնակազմի առաջ շարժվելու պայմաններում ի պաշտոնե պարտավոր լինելով իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին վերադաս հրամանատարին զեկուցելու համար, շարունակել է դրսևորել անգործություն և չի կատարել իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններն ու իր վրա դրված պարտականությունները, որի պայմաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը լայնածավալ հարձակում են գործել տվյալ պաշտպանական բնագծի երկայնքով և հաջորդող ժամերի ընթացքում յուրային զորքին մեծ կորուստներ պատճառելով ճեղքել են պաշտպանության շրջանի մի շարք մարտական դիրքերի, հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի պայմաններում յուրային զորքին չի հաջողվել պատշաճ վերախմբավորում կատարել, լրիվ ծավալով անցնել պաշտպանության, դիմակայել հակառակորդի հարձակմանը և կասեցնել այն, ինչն էլ հակառակորդի զորքին հնարավորություն է ընձեռել զարգացնել հաջողությունը` գրավել գերիշխող բարձունքները և հրամանատարական դիտակետերը, միաժամանակ գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի անձնակազմի մի մասին, որի հետևանքով զորամասի ողջ անձնակազմը պարտադրված նահանջել է, Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ:
Ս.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասին, այն է՝ մարտական հերթապահություն կրելու կանոն խախտելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն): Նույն օրը որոշում է կայացվել Ս.Ա.-ին ձերբակալելու մասին և միջնորդություն ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։
2022թ. հուլիսի 29-ին Ս.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
news.am
Գերմանիան պետք է պահպանի իր հավասարակշռված դիրքորոշումը Միջերկրական եւ Էգեյան ծովերի հարցում․Չավուշօղլու
Գերմանիան պետք է պահպանի իր հավասարակշռված դիրքորոշումը Միջերկրական եւ Էգեյան ծովերի հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն, հաղորդում է Hürriyet-ը։
«Մենք ցանկանում ենք, որ Գերմանիան պահպանի իր հավասարակշռված դիրքորոշումը Միջերկրական ծովի արեւելյան հատվածի եւ Էգեյան ծովի հարցում։ Երրորդ երկրները, ներառյալ՝ Գերմանիան, չպետք է լինեն սադրանքի եւ քարոզչության գործիք»,-ասել է Չավուշօղլուն։
«Այո, միջազգային իրավունքի շատ հարցեր բարդ են, բայց դրանցից մի քանիսը նաեւ շատ պարզ են։ Հունական կղզիները՝ Լեսբոսը, Խիոսը, Հռոդոսը եւ շատ այլ կղզիներ, հանդիսանում են հունական տարածք, եւ ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնել այդ փաստը»,-ավելի վաղ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։
panorama.am
Ադրբեջանի իշխանությունը շարունակում է Արցախից հայերին վտարելու,բոլոր հայերին նվաստացնելու քաղաքականությունը. Արտակ Բեգլարյան
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերմունքը հայերի նկատմամբ տասնամյակներ շարունակ դրսևորվել է ատելության, ֆիզիկական ու հոգեբանական բռնության, դիտավորյալ կյանքից զրկելու հանցավոր վարքագծի մեջ, և ոչ մի հիմք չկա նույնիսկ ենթադրելու, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը կարող է փոխել այդ ռազմավարությունը»,- Թելեգրամի ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Անդրադառնալով Արցախի Հանրապետության Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի՝ ադրբեջանական ԶՈւ կողմից վերջին կրակոցներին և վերջին օրերին հրադադրի ռեժիմի խախտման դեքպերին՝ նա գրել է, որ դրանք հերթական ապացույցներին են։
«Որքան էլ ադրբեջանական իշխանությունները խաղաղ ու քաղաքավարություն խաղան, միևնույն է, նրանք բացահայտորեն շարունակում են հայատյացության և ագրեսիվության քաղաքականությունը՝ Արցախից հայերին վտարելու և հայոց պետականությունը և բոլոր հայերին նվաստացնելու նպատակով:
Քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ չեն իրական և բոլոր կողմերի համար արժանի երկխոսության և խաղաղության, հակամարտությունը չի կարող կարգավորվել և տարածաշրջանում չի կարող լինել երկարաժամկետ կայունություն։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունն այլընտրանք չունեն, քանի որ մենք մեր ճակատագրի տերն ենք մեր հայրենիքում, և դա աշխարհում նոր ցեղասպանությունը կանխելու միակ միջոցն է»,-գրել է է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
panarmenian.net
Թուրքիայում 5 հոգով հարձակվել են աուտիզմով հայ երիտասարդի վրա և ծեծել նրան
Թուրքիայի Ուսքյուդար քաղաքում մի խումբ անձինք հարձակվել են աուտիզմով տառապող հայ երիտասարդի վրա և ծեծել նրան։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի Միլլի Մեջլիս հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։
«Մեկ շաբաթ առաջ Ուսքյուդարում Առլեն անունով աուտիզմով տառապող երիտասարդը հարձակման է ենթարկվել 5 հոգու կողմից։
Այն փաստը, որ հարձակվողները ծեծել են 45 կգ քաշ ունեցող Առլենին սպանելու նպատակով, իսկ հացագործները քրեական հետապնդման չեն ենթարկվել, կասկածներ է առաջացնում, որ միջադեպը ատելության հողի վրա կատարված հանցագործություն է։ Արդյո՞ք Առլենին հայ լինելու համար են ծեծել»,- գրել է Փայլանը։
aravot.am
Բաքվի կրակոցների երեք պատճառները. «Հայաստանի Հանրապետություն»
Նախկինում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտում էր կա՛մ ՀՀ սահմանին, կա՛մ Արցախի շփման գծում, իսկ հուլիսի 28-ին առաջին անգամ դա արեց միաժամանակ երկու ուղղությամբ էլ: Հայտնի փաստ է, որ պաշտոնական Բաքուն նման սադրանքներով է պատասխանում Արցախի հիմնահարցի շուրջ իրեն ոչ ձեռնտու քաղաքական զարգացումների դեպքում կամ տարածաշրջանային խնդրով կարեւորագույն հանդիպումների նախօրեին՝ հիշեցնելով իր մասին:
Հուլիսի 28-ին կրակելու համար Ադրբեջանը երկու առիթն էլ ուներ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետի հետ, որին հաջորդել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հերթական հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը պատրաստ է Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ, եւ որ իր այդ առաջարկը մնում է բաց: Դեսպանի հայտարարությունը, դիվանագիտական լեզվի առումով, կոշտ պատասխան էր Ադրբեջանի առաջնորդին, որը չի դադարում կրկնել, որ Մինսկի խումբն անելիք չունի, քանի որ Արցախի հարցը «լուծված» է: Իր շահերին հակասող նման հայտարարություններին Ադրբեջանը սովորության համաձայն արձագանքում է կրակոցներով, ինչն էլ իրեն սպասեցնել չտվեց՝ այս դեպքում արդեն գերտերություններին սպառնալով տարածաշրջանի ապակայունացմամբ, որը ձեռնտու չէ Ուկրաինայի ճգնաժամի վրա ուշադրությունը սեւեռած ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին, առավել եւս՝ ՌԴ-ին, որի խաղաղապահներն են կանգնած Արցախում: Սահմանային հրադադարի ռեժիմների խախտումների երկրորդ գործոնը՝ Արցախի խնդիրը շոշափող հանդիպումը, նույնպես առկա է: Օգոստոսի 5-ին Վլադիմիր Պուտինը եւ էրդողանը հանդիպելու են Սոչիում: Եթե արձանագրենք, որ այդ հանդիպումը կայանում է Թեհրանի հանդիպումից բառացիորեն մի քանի օր անց, ապա միանշանակ կարելի է պնդել, որ բանակցությունների օրակարգային հիմնական հարցերից մեկն Արցախում առկա իրավիճակն է լինելու, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունները: Բաքուն ինքնագլուխ չէր կրակի Արցախում ռուս խաղաղապահների ուղղությամբ, պարզ է, որ նրան դրդել է իր «ավագ եղբայրը»՝ Թուրքիան, ինչը փաստում է, որ Սոչիում առանցքային հարցեր են քննարկվելու: Հրադադարի այս աննախադեպ խախտման փաստն ունի նաեւ մեկ այլ՝ երրորդ պատճառը եւ ուղերձը: Թուրքիայի պատվերով ադրբեջանական զինուժի կրակոցները Սիրիայից եւ Իրաքից Անկարայի ձայնի հնչեցումն է: