Մամուլի տեսություն 31-7-2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i178324-Մամուլի_տեսություն_31_7_2022
Եվրոպայում ուկրաինական պատերազմի պատճառով էներգետիկ ճգնաժամն այնքան է սրվել, որ Իսպանիայի վարչապետը քաղաքացիներին խնդրել է ավելի քիչ ցնցուղ ընդունել և փողկապ չկրել՝ էներգիան խնայելու համար։
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Հուլիս 31, 2022 14:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 31-7-2022

Եվրոպայում ուկրաինական պատերազմի պատճառով էներգետիկ ճգնաժամն այնքան է սրվել, որ Իսպանիայի վարչապետը քաղաքացիներին խնդրել է ավելի քիչ ցնցուղ ընդունել և փողկապ չկրել՝ էներգիան խնայելու համար։

Վաթան էմռուզ օրաթերթ

The Guardian. Պուտինն ավելի ուժեղ է, քան երբևէ

The Guardian օրաթերթում անդրադառնալով ուկրաինական պատերազմի պատճառով Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցների անարդյունավետությունը Սայմոն Ջենքինսի գրել է.<<Քանի որ ռուսական արժույթը` ռուբլին, թանկանում է, նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի ուժեղ է, քան երբևէ: Այսինքն՝ պատժամիջոցները տվել են հակառակ արդյունքը>>։

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները համարվում են   ոչ կառուցողական քաղաքականությունը միջազգային պատմության մեջ։ Ուկրաինային ռազմական օգնությունը կարող է արդարացված լինել, սակայն Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմը եղել է անարդյունավետ և կործանարար։ Զեկույցի համաձայն՝ էներգակիրների համաշխարհային գները աճում են, գնաճը աճում է, պարենային ապրանքների մատակարարումները քաոսի մեջ են։ Եվ միլիոնավոր մարդիկ տառապում են գազի, հացահատիկի ու պարարտանյութի պակասից, և այս իրավիճակում Պուտինը ավելի է հզորանում։

Քեյհան օրաթերթ

Իսպանիայի վարչապետ. Էներգախնայողության համար փողկապ մի՛ կրեք

Իսպանիայի վարչապետը, ում երկիրը այս օրերին էներգետիկ ճգնաժամի մեջ է, այս երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել էներգիա խնայելու համար փողկապ չկրել։  Երբ կրճատվում է ռուսական գազի մատակարարումը եվրոպական մայրցամաք, Էներգիայի սպառումը խնայելու համար, Եվրամիությունը միջոցներ է ձեռնարկել, ինչպիսիք են ցնցուղ չընդունելը, դռներն ու պատուհանները փակելը, ջեռուցման և հովացման համակարգեր ջերմաստիճանի կարգավորումը։ Գերմանիայում լրատվամիջոցներից մեկը հայտարարել է, որ  Ուկրաինային օգնելու համար մարդիկ պետք է խնայողություն անեն։ Իսպանիայի վարչապետ «Պեդրո Սանչեսը» խնդրել է իր երկրի տղամարդկանց փողկապ չկրել և ամռանը օդափոխիչների և օդազովիչների օգտագործումը նվազեցնելու համար օգտագործել թեթև հագուստ։

Էթելաաթ օրաթերթ

Հռոմի պապը ընդունել է Կանադայում բնիկ երեխաների ցեղասպանությունը 

Աշխարհի կաթոլիկների առաջնորդը, Կանադա կատարած իր այցից վերադառնալուց հետո, հայտարարել է, որ այս երկրում բնիկ երեխաների սպանությունը ցեղասպանություն է։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը լրագրողներին ասել է. «Ես օգտագործում եմ ցեղասպանություն բառը և Աստծուց ներողություն եմ խնդրում այս գործընթացի համար, որը ցեղասպանություն էր»:

Հռոմի պապը Կանադա կատարած իր ուղևորության ժամանակ՝ ներողություն  է խնդրել այս երկրի բնիկներից եկեղեցու և Կանադայի կառավարության սարսափելի հանցագործության համար կանադական բնիկների դեմ:

Կանադա կատարած իր ճամփորդության ժամանակ Հռոմի Պապը այցելել է Քվեբեկ քաղաք և Իկալուիտ բնիկ բնակիչների բնակավայր և հանդիպել է քրիստոնեական դպրոցների զոհերի վերապրածների հետ։ Նա աել է.<<Եկեղեցին շատ է ցավում իր սև անցյալի համար>>։

 

Իրան օրաթերթ

Ռազմավարական ծավալում․ Ազգային հզորության բարձրացում

Միջազգային հարաբերությունների տեսությունները կառավարությունների միջև դաշինքներ և կոալիցիաներ ստեղծելու հիմնական պատճառը համարում են ընդհանուր արտաքին սպառնալիքների դեմ պայքարը։

Կոալիցիայի և դաշինքի գլխավոր տեսաբաններից Սթիվեն Ուոլթը կարծում է․<<Կառավարությունները միավորվում են միմյանց հետ երկու պատճառով. նախ՝ ստեղծել ուժերի հավասարակշռություն՝ անվտանգության միջավայրում սպառնալիքները վերացնելու համար. Երկրորդ՝ արտաքին սպառնալիքին դիմակայելու համար>>։

armenpress.am

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ պարզաբանելով, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

ՀՀ ՊՆ տեղեկացմամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:

news.am

Չավուշօղլուն հայտարարել է Էրդողանի՝ Թբիլիսի այցի մասին

Ուկրաինայի պատերազմի ֆոնին մեծացել է նաեւ Միջին տրանսպորտային միջանցքի նշանակությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Ստամբուլում իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Anadolu-ն:

«Թուրքիան կողմ է այս միջանցքի առավել ակտիվ օգտագործմանը, որի կարեւոր օղակը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն է։ Դա կարեւոր է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլեւ միջազգային առեւտրի եւ լոգիստիկայի համար»,- ընդգծել է թուրք նախարարը։

Նրա խոսքով՝ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ միասին «մենք կարեւոր նախագծեր ենք  իրականացրել, որոնք փոխել են մեր տարածաշրջանի դեմքը»։

«Միջանցքն այդ ըմբռնումով է իրականացվել։ Չավուշօղլուն հայտարարել է այդ հարցով Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին։ Նա հիշեցրել է, որ վերջերս Բաքվում կայացել է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան արտաքին գործերի եւ տրանսպորտի նախարարների հանդիպումը։ «Այս շաբաթ մենք կհանդիպենք Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան արտաքին գործերի, տրանսպորտի եւ էներգետիկայի նախարարների հետ։ Մենք կցանկանայինք մոտ ապագայում ընդգրկել Վրաստանն այդ հանդիպումների մեջ, ուստի պետք է միասին աշխատենք էներգետիկ անվտանգության եւ լոգիստիկայի ուղղությամբ։ Դա կարեւոր է մեր տարածաշրջանի տնտեսական զարգացման, ինչպես նաեւ միջազգային շուկաների տեսանկյունից»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես մոտ ապագայում այց է նապատեսում Վրաստան։

Նա նաեւ նշել է, որ Թուրքիան այն երկրների թվում է, որոնք վճռականորեն աջակցում են Վրաստանի «ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։ «Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, մենք աջակցում ենք նաեւ Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։ Մեր հանդիպմանը մենք քննարկել ենք տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Ուկրաինան եւ Ղարաբաղը»։Չավուշօղլուն ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը Թբիլիսիում։ «Մեր նպատակը Հարավային Կովկասում ամուր խաղաղության եւ կայունության հաստատումն է»,- ասել է նա։

araratnews.am

Բայդենը կրկին վարակվել է կորոնավիրուսով

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը կրկին դրական է եղել և նա վերադառնում է խիստ կարանտինի։ Ասել է նրա բժիշկը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։

«Երեքշաբթի երեկոյան, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրը բացասական թեստից հետո նախագահը դրական արդյունքներ է ստացել շաբաթ առավոտյան», – ասել է բժիշկը:

Բժշկի խոսքով՝ ԱՄՆ-ի առաջնորդը չունի հիվանդության ակնհայտ ախտանիշներ, նա շարունակում է իրեն բավականաչափ լավ զգալ։

Նշենք, որ նախագահը անցած շաբաթ ևս կորոնավիրուսի թեստի դրական արդյունք էր ստացել։

armenpress.am

Ադրբեջանն ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային

Ռուսական սոցցանցային հարթակներն ու տարբեր երկրների լրատվամիջոցներ ողողված են տեղեկությամբ, ըստ որի` Ադրբեջանը, ռուս-ուկրաինական կոնֆլիկտում, առերես չեզոք դիրք գրավելով, ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Տելեգրամի Wings of war («Крыля войны») ռուսական ալիքը սկանդալային տեղեկություններ է հրապարակել այդ մասին՝ վկայակոչելով իրաքյան Sabereen News Տելեգրամ ալիքի կողմից հրապարակված փաստաթղթերը, որոնց համաձայն՝ Ադրբեջանը 2022 թ. ապրիլին գաղտնի զինամթերք է մատակարարել Ուկրաինայի զինվորականներին:

Ըստ այդ փաստաթղթերի՝ Ադրբեջանի Հանրապետության ՊՆ-ին կից գործող CIHAZ արդյունաբերական ասոցիացիան ավիառումբեր է ուղարկել ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերությանը: Բեռնափոխադրումն իրականացրել է «Մերիդիան» ավիաընկերությունը՝ Սուդանի Խարտում քաղաքից դեպի Լեհաստան, այնտեղից էլ՝ Ուկրաինա:

«Այսպիսով, Ադրբեջանը (և որոշ չափով նաև Թուրքիան) ուղղակիորեն մասնակցել են Ուկրաինայի զինված ուժերը բարձր ճշգրտության ավիառումբերով զինելուն՝ չնայած Ուկրաինայում զինված հակամարտության նկատմամբ պաշտոնական չեզոքությանը: Մնում է երկու հիմնական հարց՝ քանի՞ այդպիսի ռումբ է կիրառվել Ռուսաստանի Դաշնության և Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների դեմ, և Ադրբեջանի ինչի՞ն է պետք նման կեղտոտ պատմությունը: Հանուն կասկածելի օգուտների՞», - եզրափակում է ռուսական Տելեգրամ ալիքը:

Ուկրաինայում ռազմական գործողության հենց նախօրեին՝ 2022 թ. փետրվարի 22-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիր էին ստորագրել:

radar.am

Հռոմի պապն ակնարկել է, որ կարող է թոշակի գնալ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ պետք է ավելի քիչ ճանապարհորդի և, հնարավոր է, թոշակի անցնի։

«Կարծում եմ, որ իմ տարիքում այս սահմանափակումներով պետք է էներգիա խնայեմ, որպեսզի կարողանամ ծառայել եկեղեցուն կամ, հակառակը, մտածեմ թոշակի անցնելու հնարավորության մասին»,- ասաց նա։