Մամուլի տեսություն 1-8-2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i178364-Մամուլի_տեսություն_1_8_2022
The Sunday Times օրաթերթը բացահայտել է, որ արքայազն Չարլզը 1 միլիոն ֆունտ ստերլինգ է ստացել Ալ-Ղաիդայի նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի ընտանիքից:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Օգոստոս 01, 2022 13:39 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 1-8-2022

The Sunday Times օրաթերթը բացահայտել է, որ արքայազն Չարլզը 1 միլիոն ֆունտ ստերլինգ է ստացել Ալ-Ղաիդայի նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի ընտանիքից:

Ջավան օրաթերթ

Sunday Times. Բեն Լադենի ընտանիքը Բրիտանիայի թագաժառանգին է տվել  մեկ միլիոն ֆունտ ստերլինգ

Sunday Times թերթը բացահայտել է, որ Բրիտանիայի արքայազն Չարլզը մեկ միլիոն ֆունտ ստերլինգ է ստացել Ալ-Ղաիդա ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի ընտանիքից։

Հնարավոր է, Բրիտանիայի ապագա արքան իր բարեգործության համար այս գումարը ստացել է Ալ-Ղաիդայի նախկին առաջնորդի ընտանիքի անդամներից, սակայն Լոնդոնի թագավորական նստավայրի՝ Կլարենս Հաուսի պաշտոնյաները վիճարկել են այս պնդումը։

Sunday Times-ը պնդում էր, որ արքայազն Չարլզն այս գումարը ստացել է Ուսամա բեն Լադենի երկու խորթ եղբայրներ՝ Բաղր բեն Լադենից և Շաֆիկից։ Clarence House-ի պաշտոնյաները պնդում են, որ նվիրատվությունն ընդունել է Ուելսի արքայազնի հետ կապված բարեգործական կազմակերպությունը։

 

Քեյհան օրաթերթ

Թուրքիայում 81 տոկոս գնաճ կա

Այն իրավիճակում, երբ Թուրքիայի ներքին արևմտամետները կարծում են, որ գնաճը նվազեցնելու միակ միջոցը ԱՄՆ-յի հետ հարաբերություններն են և FATF-ին անդամակցելը, այժմ Թուրքիայից հաղորդում են, որ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հարաբերություններին և FATF-ին անդամակցությանը, այս երկրի գնաճը հուլիսին կհասնի. 81 տոկոսի:

Աշնանից ի վեր Թուրքիայի գնաճի մակարդակը աճում է Երբ այս երկրի կենտրոնական բանկը նվազեցրեց բանկային տոկոսադրույքը մինչև 14 տոկոս, իսկ լիրայի արժեքը ընկավ։ Փորձագետները կարծում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի սխալ  քաղաքականությունն այս երկրում գնաճի մակարդակի բարձրացման պատճառ է դարձել։

Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Շահաբ Քաֆչօղլուն ասել է. «Երկրի տնտեսությունը մեծ գին է վճարում դոլարից շարունակական կախվածության պատճառով>>։

 

Էթելաաթ օրաթերթ

Հարված Սիոնիստական ​​ռեժիմի լրտեսական կազմակերպությանը. Բացահայտվեց Մոսադի գաղտնի գործողությունը Թուրքիայում

Թուրքիայում Մոսադի գաղտնի գործողությունների հետ կապված տեղեկատվության բացահայտումը բազմաթիվ բանավեճեր է առաջացրել Իսրայելի հետախուզական կառույցներում։

Երբ եբրայական լրատվամիջոցները հրապարակեցին օկուպացված Պաղեստինում  Սիոնիստական ​​ռեժիմի նախկին վարչապետ Նաֆթալի Բինթի խորհրդական Շամրաթ Մեյերի կողմից Մոսադի գաղտնի գործողությունների մանրամասները, Թել Ավիվը հրամայեց հետաքննություն սկսել այդ մասին։

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Պուտին. ծովային նոր դոկտրինում սահմանվում են Ռուսաստանի ազգային շահերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ  «Ռուսական նավատորմի» օրվա կապակցությամբ ստորագրել է երկրի ռազմածովային նոր դոկտրինը։

Պուտինը նշել է.<<Այս փաստաթղթում հստակորեն սահմանված են Ռուսաստանի ազգային շահերի սահմաններն ու շրջանները՝ ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմավարական։ Այդ տարածքների թվում են Արկտիկական ծովի, Սև ծովի, Օխոտսկի և Բերինգի ծովերի, Բալթյան և Կուրիլյան նեղուցների ջրերը, որոնք Ռուսաստանի համար համարվում են ռազմավարական տարածքներ։

 

armenpress.am

Ուկրաինական եգիպտացորենով բեռնված առաջին նավը Ստամբուլ կհասնի օգոստոսի 2-ին

 

Ուկրաինական  եգիպտացորենով բեռնված առաջին նավը, որը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից «հացահատիկային համաձայնագրի» շրջանակներում, Ստամբուլ կհասնի երեքշաբթի՝ օգոստոսի 2-ին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ «Ռազոնի» անունով նավը Օդեսայից ուղեւորվել է  լիբանանյան Տրիպոլի նավահանգիստ։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ նավը  Ստամբուլի ափերի մոտ ստուգում անցնելուց հետո կշարունակի իր ընթացքը դեպի Լիբանան։

Հուլիսի 22-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայությամբ համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ տեղափոխման մասին։

Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները։

Ստամբուլում գործում է հացահատիկի  փոխադրման աշխատանքները կազմակերպող «Համատեղ համակարգող կենտրոն»:

araratnews.am

ԵՄ-ի միջնորդությամբ Սերբիայի եւ Կոսովոյի երկխոսությունը թույլ կտա վերացնել լարվածությունը. Բորել

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն օգոստոսի 1-ին հայտարարել Է, որ ԵՄ-ի միջնորդությամբ Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ երկխոսությունը թույլ կտա վերացնել լրավածությունը տարածաշրջանում եւ թուլ չտալ հետագա Էսկալացիա:

«Մենք ողջունում ենք Կոսովոյի որոշումը (սերբական փաստաթղթերի արգելքի) սահմանման ընթացակարգը սեպտեմբերի 1-ին հետաձգելու որոշումը եւ ակնկալում ենք, որ բոլոր ուղեփակոցներն անմիջապես կվերացվեն,- գրել Է Բորելը Twitter-ի իր Էջում: Բաց հարցերը պետք Է լուծվեն ԵՄ-ի միջնորդությամբ երխոսության շրջանակներում եւ նպատակաուղղվեն Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունների համակողմանի նորմալացմանը, ինչն անհրաժեշտ Է ԵՄ-ին նրանց ինտեգրացման համար»:

Կիրակի երեկոյան Կոսովոյում եւ Մետոքիայում իրադրությունը կտրուկ սրվել Է այն բանից հետո, երբ չճանաչված կազմավորման ոստիկանությունը փակել Է հսկիչ անցակետերը Սերբիայի հետ վարչական գծում: Ի պատասխան Կոսովոյի հյուսիսային մասի սերբերը դուրս են եկել ցույցերի եւ փակել հիմնական մայրուղիները: Երկրամասի հյուսիսի մի շարք քաղաքներում հնչել են շչակներ: Իբար գետի կամրջի մոտ, որը միացնում Է Կոսովսկա Միտրովիցայի հյուսիսը եւ հարավը, կենտրոնացվել են ոստիկաններ եւ Կոսովոյի անվտանգության միջազգային ուժերի ծառայողներ, որոնք գործում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո: Միջազգային ուժերի ջանքերի արդյունքում Պրիշտինան որոշել Է  սերբական փաստաթղթերի արգելքի սահմանման ընթացակարգը հետաձգել մինչեւ սեպտեմբերի 1-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

news.am

Կան բոլոր հնարավորությունները ՀՀ-Իրան առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելու համար

Հուլիսի 29-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Զեյնոլաբեդին Խոռամի հետ: Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

Զրուցակիցներն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը և ապրանքաշրջանառության ավելացմանը։ Երկուստեք նշվել է, որ առկա են բոլոր հնարավորությունները ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելու համար։

Դեսպան Ավագյանը ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների համատեքստում առանձնակի կարևորել է ՀՀ Սյունիքի մարզի և վերջինիս սահմանակից ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև տարբեր ոլորտներ ընդգրկող փոխգործակցության զարգացումը։

 

 

armenpress.am

 

ԱՄՆ-ի Քենտուկիի նահանգում հեղեղման զոհերի թիվը հասել Է 28-ի

ԱՄՆ-ի Քենտուկիի նահանգում հեղեղման զոհերի թիվը հասել Է 28-ի: Այդ մասին ասված Է նահանգապետ Էնդի Բեշիրի հայտարարության մեջ, որը կիրակի օրը հրապարակվել Է նրա կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նահանգապետ Բաշիրն այսօր հայտնել Է, որ աղետալի հեղեղման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 28-ի»,- նշված Է հայտարարության մեջ: Հուլիսի 31-ի առավոտյան Քենտուկիի նահանգապետը հայտնել Էր 26 զոհվածների մասին: Ինչպես նշված Է հայտարարության մեջ, զոհերի թիվը, հավանաբար, կշարունակի աճել: Անցած շաբաթ Քենտուկիում տեղացել են տեղատարափ անձրեւներ, որոնց հետեւանքով ջրով են լցվել տները եւ առաջացել հեղեղումներ նահանգի հարավ - արեւելքում: Վեց օկրուգներում սահմանվել Է արտակարգ դրություն:

Այս պահին հեղեղումներից վնասն իշխանությունները գնահատում են միլիոնավոր դոլարներ, առանց Էլեկտրականության են մնացել ավելի քան 12 հազար սպառողներ: Քենտուկիի իշխանությունները գործի են դրել Ազգային գվարդիան եւ ոստիկանությունը, որոնք օգնում են հեղեղումից տուժածներին եւ մարդկանց տարհանում են ուղղաթիռներով եւ նավակներով: Անցած հինգշաբթի օրը նահանգապետն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին խնդրել Է Քենտուկիին օգնություն ցույց տալ սաստիկ հեղեղումների հետեւանքների դեմ պայքարի համար: Պետության ղեկավարը հավանություն Է տվել տեղի իշխանությունների խնդրանքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: