Մամուլի տեսություն 02.08.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i178424-Մամուլի_տեսություն_02.08.2022
Եվրոպա էներգակիրների ամենախոշոր արտահանող գերտերության՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շուրջ քննարկումներն օր օրի ավելի են թեժանում: Բրիտանացիներն այսօր գազի համար ավելի շատ են վճարում, քան անցած տարի: Մյուս կողմից, Ռուսաստանն ավելացրել է դեպի Ասիա էներգակիրների արտահանման ծավալները, ստանալով հսկայական շահույթ:
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Օգոստոս 02, 2022 13:19 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02.08.2022

Եվրոպա էներգակիրների ամենախոշոր արտահանող գերտերության՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շուրջ քննարկումներն օր օրի ավելի են թեժանում: Բրիտանացիներն այսօր գազի համար ավելի շատ են վճարում, քան անցած տարի: Մյուս կողմից, Ռուսաստանն ավելացրել է դեպի Ասիա էներգակիրների արտահանման ծավալները, ստանալով հսկայական շահույթ:

Քեյհան օրաթերթ

Պատերազմը Եվրոպայի արևելքից անցնում է հարավ. Սերբիայի և Կոսովոյի սահմանին հնչել է ավիահարվածի ազդանշան.

Ուկրաինայի պատերազմի ֆոնին, ԶԼՄ-ները լուրեր են հաղորդում Սերբիայի և Կոսովոյի սահմանին ավիահարձակման  ազդանշանների մասին: ՆԱՏՕ-ն և Ռուսաստանն այս կապակցությամբ փոխադարձ նախազգուշացում են հրպարակել:

Պատերազմի մեկնարկից 159 օր անց, այն տնտեսական ու քաղաքական խորը ազդեցություն է թողել ամբողջ աշխարհի վրա, հանգեցնելով լարվածության, և Արևմուտք-Արևելք հարաբերությունների սրման:

Լուրերը վկայում են այս անգամ Հարավային ԵՎրոպայում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև նոր ճակատի  ձևավորման մասին:

Կոսովոն պատերազմ է հայտարարել հյուսիսում սերբերի կողմից աջակցվող խմբավորմանը, հայտնում են աղբյուրները: Այս խմբի անդամներին, ըստ երևույթին, աջակցում է Սերբիայի նախագահը։

 

Իրան օրաթեթր

Ծովը՝ պատժամիջոցներին դիմակայելու առաջնագծում

Միջազգային կոշտ պատժամիջոցների պայմաններում, Իրանի նավատորմը դրանց դիմակայելու առաջնագծում է: Թշնամին նույնպես դա գիտակցում է:

Իրանի ազգային նավատորմը, որպես երկրի պաշտպանության առաջնագիւծ,  միջազգային ճնշումների և ամենաբարդ պայմաններում իրականացնում է իր ռազմավարական առաքելությունը, թույլ չտալով, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակում երկրի արտադրական ոլորտում որևէ բանի պակաս առաջանա:

Բացի այդ, նավատորմն ապահովում է առաջին անհրաժեշտության ապրանքների մուտքը երկրի նավահանգիստներ, անգամ ամենախիստ ճնշման պայմաններում՞

Հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների ողջ ընթացքում, ազգային նավատորմը մշտապես եղել է իրանցի բանակցողների թիկունքում և օգնել  ամրապնդել սակարկելու հանրավորությունները:

 

Էթելաաթ օրաթերթ

Ռուբլին ամրապնդել է իր դիրքերն ապացուցելով, որ աևմտյան պատժամիջոցներն անօգուտ էին

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շուրջ քննարկումներն օր օրի ավելի են թեժանում:

Որոշ քաղաքական շրջանակներ պաշտպանում են հակառուսական պատժամիջոցների խստացումը, մեկ այլ խումբ համոզված է, որ դա  կործանարար հետևանքներ կունենա հենց պատժամիջոցները սահմանած  երկրների և ամբողջ աշխարհի համար։

Արդյունքում, բրիտանացիներն անցած տարվա համեմատ ավելի բարձր գին են վճարում գազի դիմաց, իսկ ռուսական ռուբլին շարունակում է ամրապնդել իր դիրքերը՝ գրանցելով 50 տոկոս աճ:

 

Քեյհան օրաթերթ

New York Times. Դպրոցների և մանկապարտեզների ուսուցիչները կզինվեն

Անդրադառնալով ԱՄՆ-ում զենքով իրականացվող բռնություններին ու հանցագործությունների աճին, New York Times-ը գրել է, որ ԱՄՆ որոշ նահանգներում նախատեսվում է ընդունել օրենք, որը ուսուցիչներին թույլ կտա աշխատանքի ժամանակ զենք կրել:

Աշխարհի խոշորագույն տնտեսությունը և ամենարդիական զենքն ու հազարավոր միջուկային հրթիռներ ունեցող ԱՄՆ-ն  ի վիճակի չէ ապահովել իր դպրոցների, ուսուցիչների և ուսանողների անվտանգությունը:

 

armenpress.am

 Բելգիայում սառեցրել են ավելի քան 50 միլիարդ եվրոյի ռուսաստանյան ակտիվներ. Echo

 Բելգիայում ավելի քան 50 միլիարդ եվրոյի ռուսաստանյան ակտիվներ են սառեցվել Եվրամիության սահմանափակիչ միջոցառումների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է  Echo բելգիական հրռատարակությունը: «Ավելի քան 50 միլիարդ եվրոյի ռուսաստանյան ակտիվներ են սառեցվել Բելգիայում»,-ասվում Է հոդվածում:

Հրատարակությունը վկայակոչում Է երկրի ֆինանսների նախարարության տվյալները: Երեք ամսվա ընթացքում Բելգիայում պատժամիջոցների տակ հայտնված անձանց սառեցված ռուսաստանյան ակտիվների ծավալն ավելացել Է գրեթե տասնհինգ անգամ, նշվում Է նրանում: Լրացուցիչ սառեցված միջոցները կապված են ԵՄ-ի այն պատժամիջոցների վերջին երկու փաթեթների հետ, որոնք սահմանվել Էին հունիսի 3-ին եւ հուլիսի 21-ին:

Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության սկսվելուց հետո Արեւմուտքը խստացրել Է պատժամիջոցների ռեժիմը Ռուսաստանի նկատմամբ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել Էր, որ Ռուսաստանի զսպման եւ թուլացման քաղաքականությունն Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն Է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արեւմուտքի հիմնական նպատակն Է՝ վատթարացնել միլիոնավոր մարդկանց կյանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները կարևորել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակումը

 Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում երկուստեք կարևորվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: 

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների վերաբերյալ:

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող անվտանգության իրավիճակը: 

Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային օրակարգի այլ հարցերի:

 

armenpress.am

ՆԱՏՕ-ն հետեւում Է Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների սրմանը, բայց դրան չի մասնակցում

 ՆԱՏՕ-ի երկրները ուշադրությամբ հետեւում  են ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների սրմանը, բայց չեն մասնակցում դրան: Օգոստոսի 2-ին Բրյուսելում այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է դիվանագիտական մի աղբյուր՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի դիրքորոշումն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցչիների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Ասիա ուղեւորության եւ Տայվան նրա այցի հնարավորության առանչությամբ:

Պաշտոնական մեկնաբանություններց ՆԱՏՕ-ի կենտրոնակայանն առայժմ ձեռնպահ Է մնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Դաշնակիցները (ՆԱՏՕ-ի երկրները – ծանոթ. խմբ.) ուշադրությամբ հետեւում են իրադությանը եւ հռետորաբանության սրմանն ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ: ՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն գործնական մասնակցություն չունի դրան»,- ասել Է դիվանագետը:

«Մադրիդում կայացած գագաթնաժողովում (հունիսի 26 – 28) դաշինքն ընդունեց նոր Ռազմավարական հայեցակարգ, որտեղ առաջին անգամ քննում Է Չինաստանի հետ հարաբերությունները՝ նշելով, որ նա համակարգային մրցակից Է (ՆԱՏՕ-ի համար): Դաշինքի երկրները նաեւ ընդգծել են Եվրոպայի եւ Ամերիկայի միջեւ անդրատլանտյան համագործակցության անխախտությունն անվտանգության ցանակած մարտահրավերների դեմ հանդիման»,- հավելել Է նա: Տայվանի նեղուցում իրադրության սրումը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Տայբեյ հնարավոր այցի մասին հաղորդումների ֆոնին:

Ավելի վաղ Տայվանի զանգվածային լրատվամիջոցները նաեւ, վկայակոչելով անկախ զինվորական մեկնաբանի, հայտնել են Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի երկու գործող ավիակիրների՝ ծով դուրս գալու եւ Տայվանի նեղուցի շրջան ուղեւորվելու մասին: Այդ տեղեկությունների համաձայն՝ «Լյաոնին» եւ «Շանդուն» ավիակիրները ոչ այնքան վաղուց դուրս են եկել Ցինդաո եւ Սանյա նավահանգիստներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի դեմ նոր միջպետական գանգատով, այդ թվում` Փառուխի մասով

 Հուլիսի 27-ին Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի: Այդ մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

Նշված գանգատը, ի թիվս այլնի, վերաբերում է 2022-ին Ադրբեջանի կողմից Արցախի Խրամորթ և Փառուխ գյուղերի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտմանը, ԱՀ սահմանամերձ գյուղերի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցվող իրական սպառնալիքներին, ինչպես նաև 2021-2022 թվականների ընթացքում Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման դեպքերին, որոնց արդյունքում խախտվել է անձանց կյանքի իրավունքը:

2022-ի մարտի 22-ին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փառուխ գյուղին հարակից հայ-ադրբեջանական շփման գծի հատվածում հակամարտող կողմերի զորքերի հայելային հետքաշման մասին, քանի որ այդ հատվածում տեղադրվել է ռուսական դիտակետ։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն իր ստորաբաժանումները հետ է քաշել, իսկ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը՝ ոչ։

Մարտի 24-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, շրջանցելով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետը, Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, գրավել գյուղը և զբաղեցրել նոր դիրքեր։ Գյուղի բնակչությունը տարհանվել է։ Միաժամանակ տարհանվել են նաև Փառուխի հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։

 

panarmenian.net

Բայդենը հաստատել է․ Ալ-Կաիդայի առաջնորդը սպանվել է ԿՀՎ գործողության արդյունքում

  Քաբուլում սպանվել է ահաբեկչական «Ալ-Կաիդա» կազմակերպության առաջնորդ Այման ազ Զավահիրին՝ նրան վերացրել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության անօդաչու թռչող սարքի հարվածից։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է այդ տեղեկությունը։

«Արդարադատությունն իրականացվեց, ահաբեկիչների այդ առաջնորդն այլևս չկա։ Մենք երբեք չենք նահանջում»,-ասել է նա, գրում է Deustche Welle-ն։

Բայդենը նշել է, որ Ազ Զավահիրիի ընտանիքի անդամներից ոչ մեկը չի տուժել հարվածից, Աֆղանստանի խաղաղ բնակչության շրջանում զոհեր ևս չկան։ Բայդենը հույս է հայտնել, որ «Ալ-Կաիդայի» ղեկավարի ոչնչացումը հանգստություն կբերի 2001-ի սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատներին։

Ազ Զավահիրին ղեկավարում էր «Ալ-Կաիդան» 2011-ից ի վեր՝ Ուսամա բեն Լադենի մահից հետո։

11 ամիս առաջ ԱՄՆ զորքերը հեռացան Աֆղանստանից, որից հետո իշխանությունն անցավ ծայրահեղական իսլամիստական «Թալիբան» շարժմանը։

 

panarmenian.net

Կոսովոյում հետաձգել են սերբերի վրդովմունքն առաջացրած միջոցների կիրառումը

Կոսովոյի իշխանությունները որոշել են մինչև սեպտեմբերի 1-ը հետաձգել տարածաշրջանում ապրող սերբերի ավտոմեքենաների համարների և անձնագրերի փոխանակումը։ Օգոստոսի լույս 1-ի գիշերն այդ մասին հայտարարել է Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրտին՝ հավելելով, որ դրա համար պետք է վերացվեն Կոսովոյի հյուսիսում կանգնեցված բարիկադները, որպեսզի երթևեկությունը ազատ լինի, գրում է Deutsche Welle-ն։

Հուլիսի 31-ի երեկոյան հարյուրավոր սերբեր բեռնատարներ և այլ ծանր տրանսպորտային միջոցներ են կայանել Կոսովոյի և Սերբիայի սահմանին՝ արգելափակելով երթևեկությունը։ Սերբերը բարիկադներ են կառուցել։ Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրտինը հայտարարել է, թե իրավիճակի սրացման մեղավորը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն է։ Վուչիչն իր հերթին հայտարարել է, որ իրավիճակը Կոսովոյում «երբեք ավելի բարդ» չի եղել Սերբիայում և Կոսովոյում բնակվող սերբերի համար, քան հիմա։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Կոսովոյի վարչակարգի այդ որոշումը։

«Հուսով ենք, որ բոլոր արգելափակումները կհանվեն»,-գրել է Բորելը Twitter-ում՝ հավելելով, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն ԵՄ աջակցությամբ՝ երկխոսության միջոցով։

Վերջին անգամ իրավիճակը տարածաշրջանում սրվել էր 2021-ի սեպտեմբերին, երբ հարյուրավոր սերբեր ամենօրյա երթեր ու բողոքի ակցիաներ էին իրականացնում և արգելափակում երթևեկությունը երկու սահմանակետում։ Պատճառը կրկին Պրիշտինայի որոշումն էր՝ պարտավորեցնել Սերբիայում գրանցված ավտոհամարներով վարորդներին ժամանակավոր համարներ ստանալ Կոսովո մուտք գործելիս։ Կոսովոյից Սերբիա մեկնողները նույն կերպ պետք է վարվեին։ ‌