Նախընտրում եք դառը սուրճ․ կապշեք՝ այս նյութը կարդալով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i17938-Նախընտրում_եք_դառը_սուրճ_կապշեք_այս_նյութը_կարդալով
Ավստրիայում կատարված հետազոտությունը պարզել է, որ դառը խմիչքներ և ուտեստներ նախընտրող մարդիկ հակված են սադիզմի և հակահասարակական վարքագծի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2016 08:36 Asia/Tehran
  • Նախընտրում եք դառը սուրճ․ կապշեք՝ այս նյութը կարդալով

Ավստրիայում կատարված հետազոտությունը պարզել է, որ դառը խմիչքներ և ուտեստներ նախընտրող մարդիկ հակված են սադիզմի և հակահասարակական վարքագծի։

Ուսումնասիրելով անհատականության և համային նախասիրությունների միջև եղած կապը՝ Ավստրիայի Ինսբրուք համալսարանի հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր նախտընտրում են դառը համեր, առավել են հակված սադիզմի, ինքնասիրահարվածության և հակահասարակական վարքագծի։

Հետազոտությունը կատարվել է կամավորների միջոցով, ովքեր ունեին համային տարբեր նախասիրություններ և պատասխանել են իրենց անհատականության հետ կապված հարցերի։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այն անհատները, ովքեր սիրում են դառը համեր, նրանց մոտ առկա է հոգեկան խանգարման ախտանշաններ։

Որքան քիչ է մարդու մոտ դառը համերի նախընտրությունը, նա այնքան բարի է և պատրաստ համագործակցության։

HARTAK.am

21/5/2016