ՌԴ-ն նախազգուշացնում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խզելու հնարավորության մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i179408-ՌԴ_ն_նախազգուշացնում_է_ԱՄՆ_ի_հետ_հարաբերությունները_խզելու_հնարավորության_մասին
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության շարունակմամբ և Ռուսաստանին որպես ահաբեկչության հովանավոր ներկայացնելու Վաշինգտոնի նոր սպառնալիքով, Մոսկվան զգուշացրել է, որ նման որոշմամբ երկկողմ հարաբերությունները կհասնեն անվերադարձ կետի, և կա հարաբերությունների խզման հավանականություն։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Օգոստոս 14, 2022 08:03 Asia/Tehran
  • ՌԴ-ն նախազգուշացնում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խզելու հնարավորության մասին

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության շարունակմամբ և Ռուսաստանին որպես ահաբեկչության հովանավոր ներկայացնելու Վաշինգտոնի նոր սպառնալիքով, Մոսկվան զգուշացրել է, որ նման որոշմամբ երկկողմ հարաբերությունները կհասնեն անվերադարձ կետի, և կա հարաբերությունների խզման հավանականություն։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հյուսիսամերիկյան դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Դարչևը զգուշացրել է.«Եթե ​​ԱՄՆ Սենատը հավանություն տա Ռուսաստանին որպես ահաբեկչությանը աջակցող պետություն ներկայացնելու ծրագրերին, ապա այդ գործողությունը ամենալուրջ վնասը կհասցնի երկկողմ դիվանագիտական ​​հարաբերություններին՝ այն նվազեցնելու կամ նույնիսկ խզելու չափով»։

Տարիներ շարունակ ԱՄՆ-ն ​​իր արտաքին քաղաքականությունն առաջ մղելու համար օգտագործում է ճնշման լծակներ, ինչպիսիք են երկրներին կամ անհատներին ահաբեկիչներ հայտարարելը։ Այդ իսկ պատճառով Վաշինգտոնը փորձում է շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա ուկրաինական պատերազմի պատառով և բացել նոր փուլ՝ Ռուսաստանի կառավարությանը որպես ահաբեկիչ ճանաչելու անվան տակ, որպեսզի հիմք ստեղծի այս երկրի դեմ ավելի շատ պատժամիջոցներ կիրառելու համար։ Այս կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ խնդրել են  երկրի արտաքին գործերի նախարարությանը ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչության հովանավոր՝ Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում իրականացրած գործողությունների պատճառով:

Ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածությունը կտրուկ աճել է։ Այդ ընթացքում Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները շատ են մթագնել։ Կրեմլը բազմիցս զգուշացրել է Արևմուտքին, հատկապես՝ ԱՄՆ-ին, Ուկրաինա զենք փոխադրելու մասին և հայտարարել, որ Վաշինգտոնի նման գործողությունները կվատթարացնեն Ուկրաինայում պատերազմական իրավիճակը։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները շարունակում են ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում։ Սակայն չնայած արևմտյան երկրների բոլոր ջանքերին և աջակցությանը ու հակառակ բոլոր կանխատեսումներին, Ռուսաստանը դեռևս առաջատար է ուկրաինական պատերազմի ճակատներում, և Մոսկվայի դեմ քաղաքական և տնտեսական ծանր պատժամիջոցներ կիրառելու հարցում Արևմուտքի գործողությունները չեն կարողացել Կրեմլին ստիպել վերանայել վերանայել իր մոտեցումն Ուկրաինայի նկատմամբ։ Այն էլ այն դեպքում, երբ էներգետիկայի ոլորտում արևմտյան պատժամիջոցները բացասաբար են ազդել Եվրոպայի վրա։

Իհարկե, ԱՄն-ում վառելիքի թանկացումն ու գնաճը բարդացրել են տնտեսական պայմանները։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնի պաշտոնյաները, որոնց քաղաքականությունը Ռուսաստանի դեմ ձախողվել է, այժմ մտածում են Ռուսաստանին  ահաբեկիչ անվանելով այս երկրի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու մասին:

ԱՄՆ Սենատը այն դեպքում է փորձում ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, երբ Սպիտակ տան պաշտոնյաները պնդում են, որ նման միջոցները կարող են հակառակ ազդեցություն ունենալ և որևէ գործնական ազդեցություն չունենան Ռուսաստանի վրա:

Ռուսական իշխանությունները սպառնացել են, որ եթե Վաշինգտոնը քայլեր ձեռնարկի և Ռուսաստանին ներկայացնի որպես ահաբեկչությանը աջակցող պետություն, ապա այդ քայլը կդառնա «անվերադարձ կետ» երկկողմ հարաբերությունների առավել սրման հարցում:

Ռուս ազգերի բարեկամության համալսարանի պրոֆեսոր Ահմադ Վախշիտեն այս առնչությամբ ասում է.«Այժմ Ռուսաստանի և Ամերիկայի հարաբերություններն Արևմուտքի աշխարհագրության մեջ հիմնված են երկբևեռացման վրա, և Սպիտակ տունը փորձում է երկարացնել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների սառեցման շրջանը՝ բարու և չարի հասկացությունների արմատականացման ևմիֆացման միջոցով»։

Նման մոտեցումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերությունների խզմանը, մի իրադարձություն, որը տեղի չունեցավ նույնիսկ 20-րդ դարի սառը պատերազմի ամենաթեժ պահին: