Մամուլի տեսություն 19.08.2022
Սալման Ռուշդիի վրա հարվածողը հայտարարել է, որ Իրանի հետ կապ չի ունեցել
Ջամե Ջամ օրաթերթ
Ամերիկացի սենատոնրները ջանքեր են գործադրում Իրանի նավթային էմբարգոն մշտական դարձնելու ուղղությամբ
Ամերիկացի սենատորներից կազմված երկկուսակցական խումբը օրինագիծ է ներկայացրել 1996 թվականին Իրանի դեմ սահմանված էներգետիկ պատժամիջոցները մշտական դարձնելու համար։
Օրինագիծը մշակվել է օգոստոսի 2-ին՝ սենատոր Թիմ Սքոթի կողմից: Նա այդ կապակցությամբ ասել է. «Իրանի նկատմամբ սահմանված ԱՄՆ պատժամիջոցները զսպիչ գործոն, ուստի իմ մշակլած օրինագիծը մշտական կդարձնի Իրանի պատժամիջոցների հիմնաքարը»:
1996 թվականի Իրանի պատժամիջոցների մասին ակտով (ISA) ընդունված պատժամիջոցները թույլ են տալիս ԱՄՆ նախագահին երկրորդական պատժամիջոցներ կիրառել Իրանի էներգետիկ ոլորտի նկատմամբ: Այս պատժամիջոցների դրույթները ընդլայնվել են վերջին տարիների ընթացքում և ներառում են արդյունաբերության այլ ոլորտներ: Օրենքը խախտող ընկերությունները նույնպես կենթարկվեն պատժամիջոցների:
Համշահրի օրաթերթ
Նավթի գները նվազում են
Համաշխարհային տնտեսական աճի դանդաղեցման և վառելիքի պահանջարկի թուլացման մտահոգությունների ֆոնին վերջին երկու օրերին գրանցված աճից հետո, ուրբաթ օրը նավթի գները նավզել են: :
ԱՄՆ-ում վառելիքի սպառման ծավալների աճի, դրական տնտեսական վիճակագրության և այլ երկրներում դանդաղ տնտեսական աճի ու վառելիքի ցածր թույլ պահանջարկի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, հինգշաբթի օրը Brent և West Texas Intermediate անմշակ նավթը թանկացել էր մոտ երեք տոկոսով: Սակայն այս շաբաթվա սկզբից երկու ցուցանիշներն էլ նվազել են մոտ 1,5%-ով։
Իրան օրաթերթ
Ղուրանին անպատվող «Սատանայական բանաստեղծություններ» գրքի հավատուրաց հեղինակ Սալման Ռուշդիի վրա հարձակված Հադի Մաթարը մի հարցազրույցում հերքել է Իրանի հետ կապ ունենալու մասին լուրերը:
Անցյալ ուրբաթ Նյու Յորք նահանգի արևմտյան Չատակուա ինստիտուտում հարձակման էր ենթարկվել Ղուրանին անպատվող «Սատանայական բանաստեղծություններ» գրքի հավատուրաց հեղինակ Սալման Ռուշդին։
Հարձակվողը Հադի Մաթարն է, ով բանտում տված հարցազրույցում հերքել է Իրանի հետ իր կապի մասին ամերիկյան իշխանությունների և լրատվամիջոցների անհիմն պնդումները։
Նշելով, որ ինքը ատել է Սալման Ռուշդիին, Հադի Մաթարը հավելել է.«Ռուշդին «Սատանայական բանաստեղծություններ» գրքի հրատարակմամբ հարձակվել է իսլամի, մուսուլմանների հավատալիքների ու նրանց համոզումների համակարգի վրա»:
1988թ. սեպտեմբերին Սալման Ռուշդին հրատարակեց «Սատանայական բանաստեղծություններ» գիրքը, որը սկզբից մինչև վերջ վիրավոում էր իսլամի մարգարեին: Ռուշդի այս քայլը առթեց ողջ աշխարհի մուսուլմանների զայրույթը:
Էթեմադ օրաթերթ
ԱՄՆ-ն հայտարարել է ՀԳՀԾ-ի շուրջ Իսրայելի հետ տարաձայնությունների մասին
Վիեննայում հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններում ԱՄՆ-ի քաղաքական որոշմանը սպասելուն և այդ կապակցությամբ իսրայելցի պաշտոնյաների ակտիվությանը զուգահեռ, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է, որ Վաշինգտոնը ՀԳՀԾ-ի հարցով տարաձայնություններ ունի իսրայելցի գործընկերների հետ:
armenpress.am
Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուն կոչ է արել՝ Պուտինին թույլ չտալ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին
Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու, ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Ռիշի Սունաքը կոչ Է արել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ չտալ մասնակցելու «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին, որը նոյեմբերին անցկացվելու Ինդոնեզիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սունաքի ներկայացուցչին:
«Մենք պետք Է վճռական ազդակ ուղարկենք Պուտինին, որ նրա համար տեղ չի լինելու («Մեծ քսանյակի») սեղանի շուրջ, քանի դեռ նա չի դադարեցրել իր անօրինական պատերազմն Ուկրաինայում»,-հեռուստաալիքը մեջբերում Է Սունաքի ներկայացուցչի խոսքը: Ներկայացուցչի խոսքով՝ G20-ից Մեծ Բրիտանիայի գործընկերներն ու դաշնակիցները «կոլեկտիվ պատասխանատվություն են կրում Պուտինի գործելակերպը սարսափելի համարելու համար»:
«Քսանյակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովը կանցկացվի Բալի կղզում, նոյեմբերին: Սկզբում Արեւմուտքի մի շարք երկրներ, առաջին հերթին ԱՄՆ-ը եւ Կանադան, առաջարկում Էին ընդհանրապես «քսանյակից» բացառել Ռուսաստանին, սակայն G20-ի մյուս պետությունները չեն համաձայնել այդպիսի հարցադրմանը: Ինդոնեզիան որպես նախագահ ամենաբարձր մակարդակով ընդգծում Է, որ ցանկանում Է միավորել «քսանյակը» եւ թույլ չտալ դրա պառակտումը. գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ուղարկվել Է Պուտինին:
Ինդոնեզիան Արեւմուտքի երկրների հետ փոխզիջման կարգով «քսանյակի» հանդիպմանը որպես հյուր Է հրավիրել Ուկրաինային, որը չի մտնում G20-ի մեջ:
Ավելի վաղ ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Էր, որ Պուտինը G20-ի գագաթնաժողովին մասնակցելու լավագույն ձեւաչափի մասին որոշումը կընդունի այդ օրվա մոտենալուն համեմատ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Հայ-վրացական սահմանին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը
Հայ-վրացական սահմանին` Բագրատաշենի հատվածում, տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, հանդիպումը կայացել է Հայ-վրացական բարեկամության կամրջի գործարկման արարողության շրջանակում:
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել են կամուրջի գործարկումը և ընդգծել դրա դերը երկկողմ տրանսպորտային հոսքերն առավել դյուրին դարձնելու գործում:
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Երկուստեք վերահաստատվել է բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու և ակտիվ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:
armenpress.am
Սիրիայի կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ շփումները. Երկու երկրների հարաբերությունները զարգացման նոր միտումներ ունեն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 19-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ չնայած առաջիկայում նշվելու է Հայաստանի և Սիրիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ երկու երկրների ու ժողովուրդների միջև փոխգործակցությունն ու բարեկամական շփումները հարյուրավոր տարիների պատմություն ունեն:
«Մեծարգո՛ տիկին դեսպան, ուրախ ենք Ձեզ կրկին ողջունելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Սիրիան Հայաստանի բարեկամ երկիրն է, ուստի մենք պետք է առավել խորացնենք շփումները մեր գերատեսչության գործունեության շրջանակում գործող ոլորտներում՝ ամրապնդելով արդեն իսկ գոյություն ունեցող կապերը և նախաձեռնելով նոր ծրագրեր»,- ասել է փոխնախարարը և ընդգծել արաբական պետությունում գործող հայկական մեծ և ակտիվ համայնքի առկայության փաստը:
Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ սիրիական կողմը նույնպես շահագրգռված է հայ-սիրիական համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում զարգացնելու և ակտիվացնելու առումով:
«Իսկապես, քննարկելու և նոր նախաձեռնություններ սկսելու թեմաներ շատ կան: Վերը նշված բոլոր ուղղություններով ակտիվորեն աշխատելու հետաքրքրվածությունը մեծ է: Մենք պատրաստակամ ենք հանդիպելու ոլորտի պատասխանատուների հետ և քննարկելու հետագա փոխգործակցության հնարավոր բոլոր եզրերը»,- նշել է դեսպանը և ավելացրել, որ հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ ԳԱԱ և Երևանի պետական համալսարանի ղեկավարության հետ, զրուցել արևելագիտության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի շուրջ՝ ձեռք բերելով պայմանավորվածություններ:
Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ նոր նախաձեռնությունների մեկնարկը կարելի է սկսել հայագիտության ոլորտում ծրագրերի ներդրմամբ, ինչին կարող է նպաստել նաև Սիրիայի հայ համայնքը:
«Հայաստանը գտնվում է քաղաքակրթությունների խաչմերուկում, ինչի արդյունքում մեր երկրի ամենատարբեր բնագավառներում կիրառվում են և՛ եվրոպական, և՛ ասիական մոդելներ: Այդ իսկ պատճառով տարբեր մոդելների տեղայնացման առումով մենք բավականին մեծ փորձ ունենք, ուստի ցանկության դեպքում կարող ենք Սիրիայի մեր գործընկերներին ներկայացնել մեր փորձն ու գիտելիքները»,- ասել է փոխնախարարը:
Արտակարգ և լիազոր դեսպանը վստահեցրել է, որ Սիրիայի կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ շփումները և հետաքրքրված է նաև փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերով:
Արթուր Մարտիրոսյանը զրույցի ընթացքում ներկայացրել է նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտում իրականացվող մի շարք ծրագրեր:
panarmenian.net
ԱՄՆ Պետդեպ․ Խաղաղության հարցում առաջընթացի պատմական հնարավորություն դեռ կա
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ վերջերս տեղի ունեցած մարտերի առնչությամբ, որոնց հետևանքով գրանցվեցին մարդկային զոհեր ու վիրավորներ, ասել է, որ խաղաղության հարցում առաջընթացի պատմական հնարավորությունը դեռ պահպանվում է։
«Մենք կոչ ենք արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ թուլացնելու լարվածությունը և խուսափելու կողմերի միջև հետագա էսկալացիաներից։ Լարվածության վերջին աճը, կարծում ենք, ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերը բանակցային, համապարփակ ու կայուն կերպով կարգավորելու անհրաժեշտությունը»,- նշել է Փրայսը, գրում է ՍիվիլՆեթը։
Փրայսի կարծիքով՝ չնայած վերջին շաբաթների լարվածության աճին, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն շարունակում է տեսնել, որ կա պատմական հնարավորություն՝ առաջընթաց գրանցելու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ կողմերի հետ աշխատանքները շարունակելու իր հանձնառությանը։
«Մենք շարունակելու ենք դա անել ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության գործընկերների հետ, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու երկրներին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»,- ասել է Պետդեպի խոսնակը։
Oգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել էին նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել էր ՊԲ 2 զինծառայող, ևս 19 զինծառայող ստացել էին տարբեր աստիճանի վիրավորումներ։
Ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի էին դիմել նաև օգոստոսի 1-ին՝ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում։ Ադրբեջանական կողմը շփման գիծը հատելու փորձեր էր կատարել, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
panorama.am
ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է՝ ԱՄՆ-ը վիզաներ կտրամադրի Լավրովին և ռուսական պատվիրակությանը
Մոսկվան հուսով է, որ ԱՄՆ-ը սկանդալի չի դիմի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ու պատվիրակությանն այցագրեր կտրամադրի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթ այցելելու համար: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
Նա նշել է, որ ՄԱԿ-ի քարտուղարությունն այս պահին կարող է «ավելին անել» խնդրի լուծման համար, սակայն «առայժմ մենք մեծ ակտիվություն չենք տեսնում և կշարունակենք աշխատել»։
«Մենք հուսով ենք, որ դրա շուրջ նոր սկանդալ չի լինի, և ամերիկացիները խելամտորեն կմոտենան այս իրավիճակին»,- ասել է Ռյաբկովը։
panorama.am
Ասադի 5 պահանջը Էրդողանին
Իշխանամերձ «Türkiye» թերթը, անդրադառնալով Դամասկոս-Անկարա հարաբերություններին, գրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 5 պահանջ է ներկայացրել Անկարային:
Ինչպես տեղեկացնում է Էրմենիհաբերը, ըստ հիշյալ աղբյուրի՝ Դամասկոսը, որը «11 տարի անց Թուրքիայի հետ ցանկանում է կրկին հարևան է լինել» Անկարային հետևյալ պահանջներն է ներկայացրել․
1․ Իդլիբի վերադարձը Դամասկոսի վարչակազմին
2․ Քեսաբի մաքսակետի վերադարձը Ռեյհանլը-Ջիլվեգյոզու սահմանային անցակետի հետ միասին
3․ Տրանսպորտային միջանցք Ջիլվեգյոզուի և Դամասկոսի միջև
4․ Լիարժեք հսկողության սահմանում Սիրիայի արևլյան Դեր Զոր-Հասեկե քաղաքների և Հալեպ-Լաթակիա տրանսպորտային միջանցքի (M4) վրա
5․ Թուրքիայի աջակցությունը Եվրոպայի և ԱՄՆ-ի՝ Ասադի վարչակազմին աջակցող չինովնիկներին և գործարարներին։
Նշվել է, որ Թուրքիան էլ այդ ամենի դիմաց սեփական պահանջներն է ներկայացրել.
1. Ամբողջովին մաքրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» հսկողության տակ գտնվող (ԺԻՋ-YPG) շրջանները»։
2. Լիովին վերացնել ահաբեկչության վտանգը սահմանին»,
3. Ընդդիմության և Դամասկոսի միջև ամբողջացնել քաղաքական և ռազմական ինտերգրացիոն գործընթացները։
4. Ապահովել փախստականների անվտանգ վերադարձը։