Մամուլի տեսություն 20.08.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i179938-Մամուլի_տեսություն_20.08.2022
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ երկրում էթնիկ խմբերի և կրոնների բազմազանությունը Իրանի համար առավելություն և հնարավորություն է:
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Օգոստոս 20, 2022 13:13 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20.08.2022

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ երկրում էթնիկ խմբերի և կրոնների բազմազանությունը Իրանի համար առավելություն և հնարավորություն է:

Քեյհան օրաթերթ

Սպիտակ տուն. ՀԳՀԾ-ում Իսրայելի և ԱՄՆ-ի նպատակները նույնն են

ՀԳՀԾ-ի վերականգման շուրջ բանակցությունները տապալելու Իսրայելի ջանքերին զուգահեռ,   ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը, փորձելով գնդակը նետել Իրանի դաշտ,  հայտարարել է. «Վաշինգտոնը և Թել Ավիվը նույն նպատակն ունեն Իրանի հարցում. միջուկային ծրագրի հարցում»:

Ավելի վաղ, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր. «Անկախ նրանից՝ ԱՄՆ-ն Իրանի հետ համաձայնության կգա՞ ՀԳՀԾ-ի շուրջ, թե՝ ոչ, Վաշինգտոնը վճռական է համագործակցել Իսրայելի հետ տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործողությունների դեմ պայքարում»:

Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Յաիր Լապիդն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ուղղված բողոքի նամակում գրել է, որ Եվրամիության կողմից Իրանին փոխանցված համաձայնագրի նախագիծը խախտում է Բայդենի վարչակազմի կարմիր գծերը։

 

Իրան օրաթերթ

Սովի ստվերը՝ Կանաչ մայրցամաքի գլխավերևում

Կանաչ մայրցամաքի մեծ թվով շրջաններում  շաբաթներ տևած շոգից և երաշտից հետո և Եվրահանձնաժողովի կողմից մայրցամաքի տարածքի 47%-ում երաշտի մասին նախազգուշացումից հետո, սաստիկ փոթորիկների հետևանքով զոհերի թվի աճը և գլոբալ տաքացումը սարսափելի հեռանկար են ստեղծել Եվրոպայի համար:

Independent Online-ի փոխանցմամբ՝ Եվրոպայում օդի ջերմաստիճանի աննախադեպ աճը և գետերի ու լճերի չորացումը ահազանգ են հնչեցրել այս մայրցամաքի զարգացած երկրների համար:

Չեխիայի հետազոտական ​​կենտրոնի հետազոտությունների համաձայն՝ վերջին մի քանի ամիսների երաշտը, որն աննախադեպ է եղել Եվրոպայի համար վերջին 500 տարում, կհանգեցնի գյուղատնտեսության ոլորտի կործանմանը, սննդամթերքի դեֆիցիտի, գների աճի և սովի վտանգի՝ խոցելի խմբերի համար։

 

Իրան օրաթերթ

Իսրայելում քաղաքական փակուղին շարունակվում է

Ըստ Iran Online-ի՝ սիոնիստական «Մաարիվ» թերթի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կոալիցիան Քնեսետի առաջիկա ընտրություններում կստանա 59 մանդատ, իսկ նրա հակառակորդները՝ 55 մանդատ, ինչը նշանակում է քաղաքական փակուղու շարունակություն։

Թերթը գրում է, որ Սիոնիստական ​​ռեժիմի Քնեսեթում հզոր կոալիցիայի բացակայության պատճառով, ռեժիմի ներսում անկայունությունը և պառակտումը կշարունակվեն, ինչպես  վերջին չորս տարիներին:

Սիոնիստական ​​ռեժիմը վերջին չորս տարում հինգ ընտրություններ է անցկացրել։

 

Էբթեքար օրաթերթ

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ  երկրում էթնիկ խմբերի և կրոնների բազմազանությունը Իրանի համար առավելություն և հնարավորություն է:

Հինգաշբթի օրը, մի խումբ ազատամարտիկների հետ հանդիպման ժամանակ,  ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ ազատամարտիկները կանգունության, խորաթափանցության, վստահության, համբերության, ճշմարտության հանդեպ երախտագիտության, հեղափոխական լինելու և հեղափոխական մնալու խորհրդանիշ են։

Իսլամական խորհրդարանում սուննի խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ, Ռայիսին նշել է, որ Իսլամական Հանրապետության համար առավելություն և հնարավորություն է  երկրում էթնիկ խմբերի և կրոնների բազմազանությունը, հավելելով, որ դա միանշանակ կնպաստի  երկրի աճին ու առաջընթացին։

 

armenpress.am

ԱՄՆ-ն եւս 800 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային. Reuters

 ԱՄՆ-ի վարչակազմը պատրաստվում Է շուրջ 800 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինայի անվտանգության ապահովման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների:

Աղբյուրները հաղորդել են, որ նախագահ Ջո Ջայդենն օգտագործում Է իր լիազորությունները սպառազինությունների կրճատման ուղղությամբ, որոնք նրան թույլ են տալիս արտոնել ամերիկյան պահուստներից զենքի չափից ավելի հանձնումը:

Սպասվում Է, որ լրացուցիչ օգնության հատկացման մասին կհայտարարվի օգոստոսի 19-ին: Տասն օր առաջ Պենտագոնը հայտարարել Էր Ուկրաինային մեկ միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին. դրա մեջ մտել են՝ Javelin-ը եւ РСЗО HIMARS-ի ու NASAMS հակաօդային պաշտպանության համար զինամթերքները:

Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինային ԱՄՆ-ի օգնությունը նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի սկզբից ի վեր հասել Է 9,8 միլիարդի եւ 11,8 միլիարդի՝ 2014 թվականից ի վեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Bloomberg-ը հայտնել Է ՆԱՏՕ-ի ամենաթույլ տեղը

ՆԱՏՕ-ն ձգտում Է ամրապնդել սահմաններն իր համար ամենախոցելի տեղում՝ Ռումինիայի սեւծովյան ափին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Bloomberg-ը: Ինչպես ճշտվում Է նյութի մեջ, այսօր դաշինքի շուրջ 200 զինծառայողներ Ֆրանսիայից, Բելգիայից եւ Նիդեռլանդներից ակտիվ ինժեներական աշխատանք են տանում Տրանսիլվանիայում:

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունն սկսվելուց հետո ՆԱՏՕ-ի երկրները հաստատապես որոշել են թույլ չտալ, որպեսզի Եվրոպայի ամենաաղքատ տարածաշրջաններից մեկն այդչափ անպաշտպան լինի: Փորձագետների կարծիքով, Ռուսաստանի համար Սեւ ծովը «դարպաս Է Միջերկրական ծովում, ինչպես նաեւ ճանապարհ՝ դեպի «ազդեցության պրոյեկտում» մերձավորարեւելյան եւ աֆրիկյան երկրներ»:

Ինչպես հայտարարել Է վերլուծաբան Մեթյու Օրը, Մոսկվան առաջնահերթությունը տալիս Է Հարավարեւելյան Եվրոպային: «Դա ցույց Է տալիս, թե որքան են ռուսներն անհանգստացած այս տարածաշրջանով, թե որքան են նրանք ցանկանում այնտեղ ուժեղ ռազմական ներկայություն ունենալ. եւ դրան ՆԱՏՕ-ն պետք Է պատասխանի»,-պնդում Է նա: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց հետո Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները պայմանավորվել են Բուլղարիայի, Հունգարիայի, Սլովակիայի եւ Ռումինիայի համար չորս նոր մարտական խմբեր ստեղծելու շուրջ: Ինչ վերաբերում Է վերջինին, ապա այս երկրում ենթակառուցվածքի օբյեկտների շինարարության վրա ծախսերը կկազմեն ոչ պակաս, քան 12,2 միլիարդ դոլար: Դրա հետ մեկտեղ ամենաթանկը կնստի Patriot զենիթահրթիռային համալիրի մարտկոցը, ամփոփվում Է նյութի մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Գուտերիշը ժամանել Է Օդեսա, որտեղ Զելենսկիի եւ Էրդողանի հետ կքննարկի հացահատիկի մատակարարումների հարցը

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն օգոստոսի 19-ին ժամանել Է Օդեսա, որտեղ նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ կշարունակի բանակցությունները Սեւ ծովով ուկրաինական հացահատիկի մատկարարումների շուրջ: Այդ մասին հայտնել Է ուկրաինական «Դոմ» հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Գուտերիշը ժամանել Է Օդեսայի նավահանգիստ, որտեղ այսօր շարունակվում են Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահների հետ բանակցություններն ուկրաինական ագրոարտադրանքի արտահանման համար հացահատիկային միջանցքների հարցի շուրջը: «Դոմ» հեռուստաալիքը հրապարակում Է կարճատեւ տեսահոլովակ, որտեղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ նրան ուղեկցող անձինք Օդեսայի նավահանգստում գնում են առափնյա փողոցով: Օգոստոսի 18-ին Գուտերիշն Ուկրաինայի Լվով քաղաքում բանակցություններ Է վարել Զելենսկիի եւ Էրդողանի հետ, հաղորդել ՏԱՍՍ-ը:

 

 

panorama.am

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնականի հետ

Բրյուսելում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը:

Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով ևս ներկա է եղել հանդիպմանը:

 

panorama.am

Վրաստանը 3,980 մլն դոլարի էլեկտրաէներգիա է վաճառել Հայաստանին

Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը ռեկորդային աճ է գրանցել: Այս մասին գրում է Ալիք մեդիան։

Geostat-ի նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանը վաճառել է 64,780 մլն դոլարի էլեկտրաէներգիա, և նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 337,3 տոկոս։

Ըստ այդմ, այս տարի էլեկտրաէներգիան ընդգրկվել է տեղական արտադրանքի արտահանման առաջին տասնյակում։

Ինչ վերաբերում է արտահանվող երկրներին, ապա 2022 թվականի 7-րդ ամսում Վրաստանն ամենաշատ՝ 60,229 մլն դոլար արժողությամբ էլեկտրաէներգիա է վաճառել Թուրքիային, Հայաստանը երկրորդ տեղում է՝ 3,980 մլն դոլար, երրորդում՝ Ադրբեջանը՝ 569,700 դոլար։

Նշվում է, որ երբևէ այսքան մեծ ծավալի էլեկտրաէներգիա Վրաստանը չի վաճառել։

 

panorama.am

Վրաստանն արտահանումը 34,1%-ով ավելացրել է

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հուլիսին Վրաստանից արտահանված ապրանքների ծավալը (առանց չհայտարարագրված արտահանման) կազմել է 3 100,7 մլն. դոլար, ինչը 36,4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը, գրում է վրացական «Առաջւն ալիք»-ը։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ տեղական արտահանումը (արտահանումն առանց վերաարտահանման) կազմում է ընդհանուր արտահանման 71,8 տոկոսը։

Բացի այդ, նշված ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 34,1 տոկոսով և հասել 2 225,9 մլն. դոլարի։

Գերատեսչության նախնական տվյալների հիման վրա 2022 թվականի հունվար-հուլիսին տասը խոշորագույն երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր տեղական արտահանման մեջ կազմել է 81,9 տոկոս։ Այս առումով արտահանման ամենամեծ գործընկերներն են՝ Չինաստանը (447,7 մլն ԱՄՆ դոլար), Ռուսաստանը (295,8 մլն ԱՄՆ դոլար) և Թուրքիան (274,3 մլն ԱՄՆ դոլար):

Ինչ վերաբերում է ապրանքախմբերին, ապա, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, այս տարվա հունվար-հուլիսին տեղական արտահանման առաջին տասնյակում առաջին տեղում են պղնձի հանքաքարերը և խտանյութերը՝ 621,0 մլն. ԱՄՆ դոլարով: