Մամուլի տեսություն 21.08.2022
Ռուսաստանը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերը, որոնք իրանցիները արտադրել են պատժամիջոցների պայմաններում և ցուցադրվել են Մոսկվայի ռազմական մրցումներում, զարմանքի առիթ են տվել:
Քեյհան օրաթերթ
Անօդաչու թրչող սարքերը, որոնք իրանցիները արտադրել են պատժամիջոցների պայմաններում, զարմանալի են
«Բանակ 2022» 7-րդ միջազգային ռազմական մրցույթում Ռուսաստանի հավաքականի ղեկավարն ասել է. «Իրանական անօդաչու թռչող սարքերը, որոնք ցուցադրվել են մրցույթում, զարմանանքի առիթ են տվել»։
Նա հավելել է. «Թիմերը կարող են միմյանց հետ կիսել իրենց փորձը և լավ համագործակցություն ծավալել: Մյուս կողմից՝ դա կարող է բարձրացնել այս մրցաշարի թիմերի հմտություններն ու պատրաստվածությունը»
։
Էթելաաթ օրաթերթ
Հաարեց. Իրանի դեմ ուղղված Իսրայելի վարած քաղաքականությունը հռետորական է
Իսրայելական «Հաարեց» թերթը խոստովանել է, որ Սիոնիստական ռեժիմն Իրանի նկատմամբ դատարկ հռետորաբանությունից բացի այլ քաղաքականություն չունի։ Պարբերականը հավելել է, որ Թել Ավիվը Թեհրանի նկատմամբ կոնկրետ քաղաքականություն չունի և հանդես է գալիս միայն միայն «դատարկ հռետորաբանությամբ»։
Թերթը գրել է, որ Իրանի հետ նոր միջուկային համաձայնագրի Եվրամիության վերջնական նախագիծը թույլ տեքստ է, հավելելով. «Իսրայելը ուշադիր վերլուծել է այս փաստաթուղթը, մինչդեռ Սպիտակ տունը, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը, ԱՄՆ Պետդեպարտամենտը և ԿՀՎ-ն չեն կարդացել և չեն հասկացել այն։ Անցել են այն ժամանակները, երբ ԱՄՆ-ը լսում էր Իսրայելի դժգոհությունները»:
:
Էթեմադ օրաթերթ
Իսրայել․ Պաղեստինյան խմբավորումների զենքը մատակարարվում է Ռուսաստանի կողմից
Մոսկվայի և Թել Ավիվի միջև լարվածության աճի ֆոնին Իսրայելը պաշտոնապես բողոքել է Ռուսաստանից պաղեստինյան խմբավորումներին զենք փոխանցելու դեմ։ Սիոնիստական «Մաարիվ» թերթը գրել է, որ այն զենքերը, որոնք գտնվում է պաղեստինյան խմբավորումների տրամադրության տակ, փոխանցվել են Ռուսաստանի միջոցով։
Ըստ թերթի՝ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը տեղեկություններ է փոխանցել Պուտինին այդ բեռնափոխադրումների մասին, սակայն Կրեմլի իրազեկ աղբյուրները հերքել են այդ տեղեկությունը և ընդգծել, որ Հերցոգի և Պուտինի զրույցի ժամանակ նման բան չի քննարկվել։
Քեյհան օրաթերթ
Արևմուտքի համար համաձայնությունը կյանքի և մահվան հարց է
«Դեյլի Էքսպրես» թերթը բրիտանացիներին կոչ է արել է ուշադրություն չդարձնել սննդամթերքի փաթեթավորման ամսաթվին և եթե տեսնեն բորբոսնած մթերք, այն դեն չնետեն և ուտեն։ Նման իրավիճակում Արևմուտքը կարող է բլեֆ անել, բայց, իհարկե, չի կարող իր նախկին դիրքերից Իրանին թելադրել իր պահանջները։ Մինչև ոչ պաշտոնական լուրեր են հրապարակվում միջուկային բանակցությունների և Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ համաձայնության հնարավորության մասին, արեւմտյան ԶԼՄ-ներում շատ նորություններ ու հաղորդումներ հրապարկվում Արևմուտքում առաջացած ճգնաժամերի մասին: Ճգնաժամերը, որոնք կա՛մ այս երկրների միջամտության արդյունքն են ուկրաինական պատերազմին, կա՛մ բնության ցասման և երաշտի հետևանք։
araratnews.am
Մերձմոսկովյան տարածաշրջանում ռուս հայտնի վերլուծաբան, ըստ գնահատականների՝ Ռուսաստանի եվրասիական հեգեմոնիայի գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի դստեր՝ Դարիա Դուգինայի մեքենան։ Պայթյունի ժամանակ վերջինս եղել է մեքենայում և տեղում մահացել։ Ըստ ականատեսների, մեքենայի պայթյունը տեղի է ունեցել հենց վարելու ընթացքում։
Ռուսական ԶԼՄ-ները վարկած են առաջ քաշում, որ այդ՝ պայթեցված մեքենան պետք է վարեր Ալեքսանդր Դուգինը, սակայն վերջին պահին նա նստել է մեկ այլ մեքենա և, ըստ էության, փրկվել։
armenpress.am
Սոմալիի մայրաքաղաքում պայթյուններ են հնչում. «Աշ-Շաբաբ»-ի զինյալները պաշարել են Hayat հյուրանոցը
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պայթյուններ են հնչում «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման կողմից Hayat հյուրանոցի շարունակվող պաշարման պայմաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Somali Guardian պարբերականին:
Ավելի վաղ Goodjoog պարբերականը հաղորդել էր Hayat հյուրանոցի շրջանում տեղի ունեցած երեք պայթյունի և կրակոցների մասին: Ավելի ուշ տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ հյուրանոցի տարածքում փոխհրաձգություն է տեղի ունենում «Աշ-Շաբաբ»-ի զինյալների և անվտանգության ուժերի միջև: Տարբեր տվյալներով զոհվել է 16-20 մարդ: Daslan ռադիոկայանը հայտնում է, որ զոհերի թվում է հյուրանոցի սեփականատերը՝ Աբդիռահման Հասան Իմանը:
Շաբաթ առավոտյան՝ օգոստոսի 20-ին, Սոմալիի խորհրդարանի նիստը չեղարկվել է, քանի որ առայժմ հյուրանոցում են մի շարք հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Խորհրդարանի անդամներ:
«Աշ-Շաբաբ» («Երիտասարդ մոջահեդների շարժում») իսլամիստական ծայրահեղական խմբավորումը, որը հիմնված է Սոմալիում, սերտ կապեր ունի «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ: Այն զինված պայքար է մղում Սոմալիի կենտրոնական կառավարության դեմ և խոչընդոտում է ՄԱԿ-ի մարդասիրական գործունեությունը։ ԱՄՆ զինված ուժերը պարբերաբար հարվածներ է հասցնում «Աշ-Շաբաբ»-ի դիրքերին:
araratnews.am
Վիգեն Նազարյանը` Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում Հայաստանի մարզիկ Վիգեն Նազարյանը դրամատիկ գոտեմարտից հետո նվաճեց ոսկե մեդալ:
Գոտեմարտի ավարտից մեկ վայրկյան առաջ մրցավարը միավոր տվեց մեր մարզիկի իրանցի մրցակից Չուբանիին՝ պատճառաբանելով, թե Վիգենը մեկ ոտքը դուրս է դրել գորգից:
Որոշումը վիճարկեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը (Նա արդեն նշանակվել է մեծահասակների հավաքականի գխլավոր մարզիչ):
Դրանից հետո հաղթանակը շնորհվեց ՀՀ ներկայացնող մարզիկին:
yerevanlur.am
Bloomberg-ը հայտնել Է ՆԱՏՕ-ի ամենաթույլ տեղը
ՆԱՏՕ-ն ձգտում Է ամրապնդել սահմաններն իր համար ամենախոցելի տեղում՝ Ռումինիայի սեւծովյան ափին: Այդ մասին գրում Է Bloomberg-ը: Ինչպես ճշտվում Է նյութի մեջ, այսօր դաշինքի շուրջ 200 զինծառայողներ Ֆրանսիայից, Բելգիայից եւ Նիդեռլանդներից ակտիվ ինժեներական աշխատանք են տանում Տրանսիլվանիայում:
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունն սկսվելուց հետո ՆԱՏՕ-ի երկրները հաստատապես որոշել են թույլ չտալ, որպեսզի Եվրոպայի ամենաաղքատ տարածաշրջաններից մեկն այդչափ անպաշտպան լինի: Փորձագետների կարծիքով, Ռուսաստանի համար Սեւ ծովը «դարպաս Է Միջերկրական ծովում, ինչպես նաեւ ճանապարհ՝ դեպի «ազդեցության պրոյեկտում» մերձավորարեւելյան եւ աֆրիկյան երկրներ»:
Ինչպես հայտարարել Է վերլուծաբան Մեթյու Օրը, Մոսկվան առաջնահերթությունը տալիս Է Հարավարեւելյան Եվրոպային: «Դա ցույց Է տալիս, թե որքան են ռուսներն անհանգստացած այս տարածաշրջանով, թե որքան են նրանք ցանկանում այնտեղ ուժեղ ռազմական ներկայություն ունենալ. եւ դրան ՆԱՏՕ-ն պետք Է պատասխանի»,-պնդում Է նա: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց հետո Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները պայմանավորվել են Բուլղարիայի, Հունգարիայի, Սլովակիայի եւ Ռումինիայի համար չորս նոր մարտական խմբեր ստեղծելու շուրջ: Ինչ վերաբերում Է վերջինին, ապա այս երկրում ենթակառուցվածքի օբյեկտների շինարարության վրա ծախսերը կկազմեն ոչ պակաս, քան 12,2 միլիարդ դոլար: Դրա հետ մեկտեղ ամենաթանկը կնստի Patriot զենիթահրթիռային համալիրի մարտկոցը, ամփոփվում Է նյութի մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին
news.am
ՄԻԵԴ-ը վերահաստատել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար կիրառված միջանկյալ միջոցը
Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջի հիման վրա սույն թվականի օգոստոսի 19-ին ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված եւ նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնված միջանկյալ միջոցը՝ նշելով, որ այն շարունակում է ուժի մեջ մնալ: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
«ՄԻԵԴ-ը կողմերին հրավիրել է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտմանը, այդ թվում նրանց՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ եւ 8-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքները վտանգի տակ դնելուց:
ՄԻԵԴ-ը նաեւ արձանագրել է, որ ՀՀ կառավարության վկայակոչած իրադարձությունների, այն է՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող զինված հարձակումներ, Բերձոր եւ Աղավնո համայնքների բնակչության տեղահանման սպառնալիքներ, նկատմամբ կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 29-ի կայացված եւ մինչ օրս ուժի մեջ գտնվող որոշումը»,-նշվում է հայտարարության մեջ: