Մամուլի տեսություն 22.08.2022
Ուկրաինայում պատերազմը Եվրոպայու էներգետիկ ճգնաժամ է առաջացրել և գործը հասել է այնտեղ, որ Կանաչ մայրցամաքի կառավարությունները պատրաստվում են ճնշել հնարավոր անկարգությունները և ընդհանուր գործադուլները։ Ճգնաժամի պատճառը ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունն է:
Քեյհան օրաթերթ
13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում Իրանի հասանելի արժութային պահուստները եռապատկվել են
Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները ցույց են տալիս, որ Իրանում 13-րդ կառավարության գործունեության ընթացքում հասանելի արժութային պահուստները զգալիորեն աճել են։ Դա վկայում է ԱՄՆ անօրինական պատժամիջոցների դեմ պայքարում կառավարության վարած ակտիվ դիվանագիտության և քաղաքականության հաջողության մասին։ 13-րդ կառավարության գործունեության սկզբում ձեռնարկվեց ակտիվ դիվանագիտություն և պատժամիջոցների չեզոքացման նպատակով առաջնահերթությունը տրվեց հարևան երկրների հետ առևտրի զարգացմանը, ազգային արժույթներով առևտրային և տեղական մեխանիզմներով ֆինանսական փոխանակումներին։ Նավթի վաճառքի աճն ու նավթային եկամուտների ավելացումը Իրանի արժութային պահուստների թռիչքի մյուս պատճառներն են։ 13-րդ կառավարությունըհիմնական ապրանքների ներկրման համար մինչեւ նախորդ տարվա վերջը տրամադրել է մոտ 12 մլրդ դոլար, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 4,5 մլրդ դոլար։
Իրան օրաթերթ
Իրանի կառավարության գործունեության հաշվետվությունը
Մինչ արևմտյան լրատվամիջոցները և որոշ ներքին հոսանքներ միտումնավոր սնուցում են բանակցությունների ոչ ճշգրիտ լուրերը, 13-րդ կառավարության կենտրոնական մոտեցմանը համահունչ՝ Իրանի նախագահը հայտարարեց, որ երկրի խնդիրները չպետք է կապել օտարների դիրքորոշումների հետ և հայտարարեց, որ չնայած պատժամիջոցներին ու սպառնալիքներին, կառավարությունը լրջորեն կշարունակի աշխատանքը։ Այաթոլլահ Ռայիսին, անդրադառնալով կառավարության պատվաբեր մոտեցմանը, նշեց, որ Իրանը որոշ երկրներից ստացել է իր պահանջների զգալի մասը։ Նա հայտարարեց.«Ոչ մի հանդիպման կամ բանակցությունների ժամանակ մենք չենք անտեսելու ժողովրդի իրավունքները»։
Էթելաաթ օրաթերթ
Ալ-Աղսա մզկիթի հրկիզման տարելիցի կապակցությամբ Պաղեստինյան խմբերը կոչ են արել արմատախիլ անել սիոնիզմը
Ծայրահեղական հրեաների կողմից Ալ-Աղսա մզկիթի հրկիզման 53-րդ տարելիցին պաղեստինյան խմբերը կոչ են արել միավորել մզկիթը պաշտպանելու և Սիոնիստական ռեժիմը վերացնելու ջանքերը: Երիտասարդ հրեա Դենիս Մայքլ Ռոհանի կողմից 1969թ-ին Ալ-Աղսա մզկիթի հրկիզման 53-րդ տարելիցի կապակցությամբ, ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է. «Այս նողկալի հանցագործությունն ապացույցն է բռնազավթիչ ռեժիմի և ծայրահեղ սիոնիստական խմբավորումների ահաբեկչական բնույթի և Ալ-Աղսա մզկիթի դեմ և այն ոչնչացնելու համար նրանց կասկածելի ծրագրերի: Այս ոճրագործությունից անցել է 53 տարի, և չնայած Ալ-Աղսայի դեմ Իսրայելի հանցագործությունների շարունակությանը, մեր ժողովրդի զգոնությունը, ինթիֆադան և դիմադրության համառությունը խափանեցին Ղոդսը և Ալ-Աղսան թիրախավորելու թշնամու բոլոր ջանքերը և ապացուցեցին Պաղեստինի ժողովրդի միասնությունը բոլոր ոլորտներում:
Քեյհան օրաթերթ
Շվեյցարիան սպասողական վիճակում է իսկ Բրիտանիայում պատրաստվում են ամենամեծ նավահանգստում գործադուլի դեմ պայքարելու համար
Եվրոպայում ուկրաինական պատերազմի քաղաքական, տնտեսական, սոցիալական և նույնիսկ անվտանգության ազդեցությունն ամեն օր ավելի է մեծանում:
Շվեյցարիայի ոստիկանությունը հայտարարել է, որ պատրաստվում է դիմակայել ձմռանը գազի բացակայության պատճառով հնարավոր անկարգություններին։ Բրիտանիայում ցածր աշխատավարձերի և գնաճի դեմ բողոքող 2000 աշխատող դադարեցրել է աշխատանքը երկրի ամենամեծ նավահանգստում: Ձմռանը գազի խիստ սակավության հավանականությունը մի կողմից բարձրացնում է Եվրոպայում գազի գինը, մյուս կողմից՝ ազդում այլ ապրանքների գնի վրա։
armenpress.am
Շոլցը մտադիր է Կանադայում համաձայնության գալ ռուսական հումքին փոխարինող մատակարարումների շուրջ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կանադա կատարած այցի ժամանակ մտադիր Է համաձայնություն ձեռք բերել ռուսականի հումքին փոխարինող մատակարարումների շուրջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 22-ին այս հայտարարությամբ նա հանդես Է եկել Մոնրեալ ժամանելուց հետո:
«Երկիրը (Կանադան) նույնպիսի հարուստ օգտակար հանածոներ ունի, ինչպես եւ Ռուսաստանը, միայն այն տարբերությամբ, որ սա հուսալի ժողովրդավարություն Է»,- մեջբերում Է կանցլերի խոսքը DPA գործակալությունը:
«Այս կերպ մենք մեզ համար բացում ենք համագործակցության նոր ոլորտներ: Մենք ցանկանում ենք սերտորեն փոխգործակցել հատկապես կանաչ ջրածնի հիման վրա տնտեսության կազմակերպման հարցում»,- ասել Է Շոլցը լրագրողներին:
DPA-ն ճշտում Է,որ կանցլերի այցի ժամանակ պլանավորվում Է Գերմանայի եւ Կանադայի միջեւ համաձայնագրի ստորագրում կանաչ ջրածնի արտադրության եւ փոխադրման բնագավառում սերտ կոոպերացիայի շուրջ: Բացի դրանից, կքննարկվի Կանադայից Գերմանիա հեղուկացված բնական գազի, ինչպես նաեւ այնպիսի միներալների եւ մետաղների մատակարարումների հարցը, ինչպիսիք են նիկելը, կոբալտը, լիթիումը եւ գրաֆիտը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
araratnews.am
Եվրամիությունը շահագրգռված է կողմերի հաշտեցմամբ և հիմնախնդրի կայուն լուծմամբ. Անդրեա Վիկտորին
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունները 30 տարվա համագործակցության ընթացքում անցել են տարբեր փուլերի միջով: Այսօր Հայաստանը և ԵՄ-ն համագործակցության շատ լայն շրջանակ են սահմանել, իսկ 2017 թվականին ստորագրված նոր շրջանակային փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով կողմերը հնարավորություն ունեն համագործակցելու բոլոր ոլորտային ուղղություններով: Այս մասին «Արմենպրեսին» տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը:
Հարցազրույցում դեսպանն անդրադարձել է համագործակցության տարբեր ոլորտներին՝ նշելով, որ Հայաստանն ու ԵՄ-ն հնարավորություն ունեն համագործակցելու բոլոր ուղղություններով:
lragir.am
Գերմանական IRIS-T եւ COBRA համակարգերը շուտով Ուկրաինայում կլինեն
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգերը և COBRA հակամարտկոցային ռադիոտեղորոշիչները շուտով Ուկրաինայում կլինեն։ Այս մասին նա ասել է դաշնային կառավարության բաց օրվա ընթացքում, գրում է Tagesschau-ն։
Բունդեսվերի նախկին գեներալ Կլաուս Վիտմանի հարցին, թե ինչու Գերմանիան Ուկրաինային զրահափոխադրիչներ չի մատակարարում, Շոլցն ասել է, որ երկիրը մատակարարում է «շատ զենքեր», այդ թվում՝ «ամենաժամանակակից և արդյունավետ սարքավորումներ»:
Նա հիշեցրել է IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգի և COBRA հրետանային ռադարի պլանավորված մատակարարումները։ «Շուտով նրանք կանեն»,- վստահեցրել է Գերմանիայի կանցլերը։
Վիտմանը մեղադրել է Շոլցին Ուկրաինային բավարար չափով չօգնելու համար, և որ տպավորություն է, փռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վախեցրել է Շոլցին։
armenpress.am
Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն սկսել են Ulchi Freedom Shield համատեղ զինավարժանքները
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն սկսել են Ulchi Freedom Shield համատեղ զինավարժանքները, որոնց շրջանակներում չորս տարվա ընթացքում առաջին անգամ տեղի կունենան դաշտային զորավարժություններ, այլ ոչ միայն հրամանատարական վարժանքներ՝ հիմնված համակարգչային սիմուլյացիայի վրա: Օգոստոսի 22-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ամերիկա-հարավկորեական զորավարժությունները կտեւեն մինչեւ սեպտեմբերի 1-ը: Կողմերը կմշակեն լայնընդգրկուն պատերազմի սցենար. նախ կհղկվեն մայրաքաղաքի տարածաշրջանի պաշտպանության գործողությունները ԿԺԴՀ-ի կողմից ագրեսիայի դեպքում, երկրորդ կեսին ուշադրությունը կկենտրոնացվի հակահարձակման վրա: Սեուլը եւ Վաշինգտոնը պլանավորել են դաշտային զորավարժությունների 13 ծրագիր:
Զուգահեռաբար տեղի կունենան քաղաքացիական պաշտպանության քառօրյա վարժանքներ՝ Հարավային Կորեայի կառավարության ղեկավարությամբ: Համավարակն սկսվելուց հետո առջին անգամ դրանք տեղի կունենան սովորական մասշտաբով: