Մամուլի տեսություն 23.08.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i180136-Մամուլի_տեսություն_23.08.2022
Իրանի 13-րդ կառավարությունը բացել է արտահանման կողպեքը` միանալով տարածաշրջանային համաձայնագրերին:
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Օգոստոս 23, 2022 12:00 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23.08.2022

Իրանի 13-րդ կառավարությունը բացել է արտահանման կողպեքը` միանալով տարածաշրջանային համաձայնագրերին:

Խորասան օրաթերթ

Իրանն արտահանման համար ունի 100 միլիոն բարել նավթ

Միջուկային համաձայնագրի հետ կապված բանակցությունները, բացի ներքին շրջանակների ուշադրությունից, գրավել  են նաև նավթի համաշխարհային շուկայի ուշադրությունը:

Bloomberg-ը մի հոդվածում նշել է, որ Իրանում  կա արտահանման համար պատրաստ 100 միլիոն բարել նավթ, որը համաձայնության դեպքում կարող է մուտք գործել համաշխարհային շուկա և փոխարինել ռուսական նավթին:

 

Քեյհան օրաթերթ

The Guardian-ն անդրադարձել է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի հնարավորությանը

Ամերիկյան The Guardian թերթը մի հոդված է հրապարակել, որում նշվում է ԱՄՆ քաղաքական ինստիտուտների նկատմամբ մարդկանց աճող անվստահության մասին: Թերթը հավելում է, որ քաղաքացիական պատերազմի հավանականությունն այդ երկրում մեծ է։

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ով այս օրերին հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում՝ ՀԴԲ-ի կողմից իր տանը իրականացված խուզարկության պատճառով, նախորդ երկուշաբթի հայտարարել է. «Մարդիկ շատ զայրացած են տեղի ունեցածից: Մենք ամեն ինչ անում ենք, որ երկրում ամեն ինչ  հանդարտվի։ Հակառակ դեպքում սարսափելի բաներ տեղի կունենան»:

Շատերն այս ելույթը  մեկնաբանեցին որպես քաղաքացիական պատերազմ սկսելու հրավեր, իսկ հետո Թրամփի կողմնակիցները սոցցանցերում  Բայդենի կառավարությանը սպառնացին պատերազմ սկսել։

 

էթելաաթ օրաթերթ

Մոսկվա. ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի կարմիր գծերի հատումը կավարտվի միջուկային պատերազմով

Մոսկվան արձագանքել է իր սահմանների մոտ  ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության գործընթացին:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ՆԱՏՕ-ին զգուշացրել է Մոսկվայի կարմիր գծերը չհարգելու  հետևանքների մասին՝ ասելով, որ դաշինքի քաղաքականությունը շատ վտանգավոր է և կարող է հանգեցնել միջուկային տերությունների միջև հակամարտության։

 

Ջավան օրաթերթ

Իրանի 13-րդ կառավարությունը բացել է արտահանման կողպեքը` միանալով տարածաշրջանային համաձայնագրերին:

Էբրահիմ Ռայիսիի կառավարությունը բացել է արտահանման կողպեքը` միանալով տարածաշրջանային համաձայնագրերին և դոլարը կրճատելով առևտրային համաձայնագրերից:

Արտարժույթի պահուստային ֆոնդից,  Ազգային զարգացման ֆոնդից  և Կենտրոնական բանկից պարտք չվերցնելը, ոչ դրամական պահուստների ավելացնելը և նախորդ կառավարության կուտակած խոշոր պարտքերը վճարելը 13-րդ կառավարության վերջին տարվա փայլուն գործունեության մի մասն է: Ճիշտ գործողությունների արդյունքում գնաճի աճի միտումը զսպվել է, և շուկան հասել է հարաբերական կայունության։

 

Վաթան էմռուզ օրաթերթ

Իրանը էներգիայի աշխարհաքաղաքական կենտրոնն է աշխարհում

Ստեղծված իրավիճակում և առնվազն առաջիկա 2 տասնամյակների ընթացքում տնտեսության շարժիչ շարժիչը լինելու է նավթը։ Այսօր նավթն ու նավթամթերքը ապահովում են աշխարհի էներգետիկ կարիքների ավելի քան 65%-ը։

Սա է պատճառը, որ համաշխարհային խոշոր տերությունները տարբեր  միջոցներով փորձում են վերահսկել կամ գոնե ազդել համաշխարհային շուկաներում հանածո էներգիայի պաշարների և դրա փոխանակման մեխանիզմի վրա։

Էներգետիկ անվտանգությունը համաշխարհային քաղաքականության ռազմավարական խնդիրներից է, որին հատուկ ուշադրություն են դարձնում բոլոր երկրները։ Իրանը գտնվում է «Ռազմավարական էներգետիկ էլիպս»  տարածաշրջանի կենտրոնում, որը կենսական դեր է խաղում աշխարհում նավթի և գազի արդյունահանման և փոխանցման գործում, այնպես, որ այն գործում է որպես աշխարհի «սիրտը»:

 

armenpress.am

Թալիբները Փանջշերում գրոհել են ընդդիմության ուժերի վրա. կան սպանվածներ

  «Թալիբան» շարժման ուժերը օգոստոսի լույս 23-ի գիշերը գրոհել են Փանջշերում Ազգային դիմադրության ճակատի հակաթալիբյան ստորաբաժանման վրա. կան սպանվածներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

«Անցած գիշեր թալիբները գրոհել են Փանջշերի նահանգի Հինջ շրջանի Ազգային դիմադրության ճակատի (ԱԴՃ) ուժերի վրա, որի հետեւանքով թալիբների ութ զինյալ սպանվել Է, երեքը՝ վիրավորվել»,-օգոստոսի 23-ին հաղորդել Է Aamaj News լրատվական գործակալությունը:

Դրա հետ մեկտեղ ԱԴՃ-ի կորուստների մասին չի հաղորդվում: Նշվում Է, որ թալիբների գրոհները ձեռնարկվել են այն բանի համար, որպեսզի վերցնեն թալիբների նախորդ մարտական բախումների ընթացքում 20 զոհվածների մարմինները, որոնք մի քանի օր մարտի դաշտում են մնացել Հինջի շրջանի լեռներում:

Թալիբներն առայժմ չեն մեկնաբանել տեղի ունեցածը: Մարտական գործողությունների ակտիվացումն սկսվել Է այն բանից հետո, երբ անցած շաբաթ թալիբների գերագույն առաջնորդ մոլլա Հայբաթուլլա Ախունձադի հրամանով մոլլա Աբդուլ Քայյում Զաքիրը թալիբների կազմավորումների հրամանատար Է նշանակվել Փանջշերում եւ Անդարաբում: Թալիբների գերագույն առաջնորդը նաեւ մոլլա Մուհամմադ Թայյաբ Հաքանիին նշանակել Է անվտանգության ուժերի հրամանատար, իսկ մոլլա Մասաֆիրը դարձել Է Փանջշերում թալիբների բանակային կորպուսի հրամանատար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն ամերիկացիներին հորդորել Է շտապ լքել Ուկրաինան

 ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը եւ Կիեւում Միացյալ Նահանգների դեսպանությունն ԱՄՆ-ի այն քաղաքացիներին, որոնք դեռեւս գտնվում են Ուկրաինայի տարածքում, կոչ են արել անհապաղ լքել երկիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 23-ին հաղորդել Է Associated Press (АР) գործակալությունը:

Դա, ինչպես հետեւում Է հաղորդագրությունից, կապված Է ռազմական գործողությունների հնարավոր ակտիվացման վերաբերյալ Պետդեպարտամենտի կողմից տարածված տեղեկատվության հետ: Ուկրաինայում մնացած ամերիկացիներին ուղղված Պետդեպարտամենտի հանձնարարականներում նկարագրվում Է նրանց գործողությունների կարգը պայթյունների ձայների կամ օդային տագնապի ազդանշանների դեպքում: Պետդեպարտամենտի հաղորդագրությունը հիմնված Է ամերիկյան հետախուզական ընկերության՝ օգոստոսի 22-ին գաղտնազերծված եզրակացությունների վրա, գրում Է Associated Press-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

Ճապոնիայում ՌԴ դեսպանը Տոկիոյին կոչ Է արել՝ դադարեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունների կազմաքանդումը

  Ճապոնիայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Գալուզինը հայտարարել Է, որ ՌԴ-ի վրա պատժամիջոցների ճնշումը շարունակելու Ճապոնիայի ուղեգիծն Էլ ավելի Է հեռացնում երկրների միջեւ նորմալ հարաբերությունները վերադարձնելու հեռանկարները եւ Տոկիոյին «սթափ ու ռեալիստական մոտեցման, ռուս-ճապոնական կապերի ապամոնտաժման դադարեցման» կոչ Է արել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ճապոնիայի ղեկավարությունը որոշել Է շարունակել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա. ոչ բարեկամական, անհեռատես եւ հակարդյունավետ քայլ»,-ասվում Է դիվանագետի հայտարարության մեջ, որը զետեղված Է սոցցանցերում դեսպանության Էջում: Գալուզինն ընդգծել Է, որ նման ուղեգիծը «Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի հետեւողականորեն իրականացվող հատուկ գործողության վրա ոչ մի կերպ չի ազդում, մեր երկրի տնտեսությունն այդ բոլոր սահմանափակումներին հետագայում եւս կդիմանա, իսկ ահա ռուս-ճապոնական հարաբերությունների նորմալ հուն վերադարձը, անպայմանորեն, Էլ ավելի Է հեռացնում»:

«Ճապոնական կողմին սթափ ու ռեալիստական մոտեցման, ռուս-ճապոնական կապերի ապամոնտաժումը դադարեցնելու» կոչ ենք անում, որը ոչ մի օգնուտ չի բերում հենց Ճապոնիային»,-հավելել Է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

Բուլղարիան կասեցրել է Ադրբեջանի հետ գազի մատակարարման շուրջ բանակցությունները

  Բուլղարիայի նոր ժամանակավոր կառավարությունը, որը ձևավորվել է օգոստոսի 2-ին նախկին վարչապետ Կիրիլ Պետկովի գլխավորած կառավարության հրաժարականից հետո, կասեցրել է գազի մատակարարման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ և այժմ վերանայում է նախորդ կառավարության օրոք ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նոր կառավարությունը չի բացառում, որ նոր երկարաժամկետ պայմանագիր կկնքի ռուսական «Գազպրոմի» հետ, գրում է BG News-ը։

Պետկովը, որը վարչապետ էր ընտրվել 2021-ի դեկտեմբերին, սկսել էր հետաքննել հնարավոր կոռուպցիոն համաձայնագրերը «Բուլգարգազի» և ռուսական «Գազպրոմի» միջև և պարզել, որ Բոյկո Բորիսովի ղեկավարած նախորդ կառավարությունը, իբր ավելի էժան ադրբեջանական գազի փոխարեն գերադասել է գնել ավելի թանկ ռուսականը։

Ադրբեջանի հետ գազի մատակարարման պայմանագիր Բուլղարիան կնքել էր դեռևս 2013-ին, սակայն, Հունաստան-Բուլղարիա գազամուղի կառուցման ձգձգման հետևանքով Հարավային գազային միջանցքը սկսել է գործել միայն 2020-ի ավարտին և Բուլղարիան Ադրբեջանից ստանում էր նախատեսված ծավալի միայն մեկ երրորդը։ Արդյունքում Սոֆիային տուգանք էր սպառնում պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար։

 

panorama.am

ՌԴ խաղաղապահ զորակազմ. Օգոստոսյան դեպքերի հետ կապված կատարվել են անհրաժեշտ եզրահանգումներ

ԱՀ ԱԺ խմբակցությունները հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետԱյսօր ՝օգոստոսի 23-ի առավոտյան, տեղի է ունեցել  ԱՀ խորհրդարանական 5 ուժերի ղեկավարների հանդիպումը ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հանդիպման շարժառիթը ՀՀ-ում ՌԴ դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի՝ վերջերս արված հայտարարությունն էր, ինչպես նաև օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական  խախտումն  ու անվտանգային հարցերը։Հանդիպման ընթացքում վերոնշյալ հարցերի շուրջ  ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատուների կողմից տրվել են պարզաբանումներ։ Մասնավորապես հղում կատարելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշվել է, որ նոր երթուղին  ունենալու է նույն միջանցքի իրավական կարգավիճակը, և պահպանվելու են բոլոր անվտանգային բաղադրիչները՝ սկսած 5 կմ-ոց անվտանգային գոտուց մինչև ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերի տեղակայում։Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ՌԴ խաղաղապահ  զորակազմի ղեկավար անձնակազմը նշել է, որ օգոստոսյան դեպքերի հետ կապված կատարել են անհրաժեշտ եզրահանգումներ, միաժամանակ  վստահեցրել են , որ լրացուցիչ  ջանքեր կգործադրեն՝ ապագայում նմանօրինակ խախտումները կանխելու և մեր բնակչության պատշաճ անվտանգությունը ապահովելու համար։Հ․ Գ․ Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներով  տարածվել է, որ ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունները դիմել են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ղեկավարությանը՝ հանդիպելու նպատակով։

 

panorama.am

Չավուշօղլու. «Հայաստանը թող չթաքնվի պատրվակների հետևում»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել թուրքական «Haber Global» լրատվամիջոցին։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել է նաև հայկական թեմային, գրում է Էրմենիհաբերը։

Նա նախ հիշեցրել է, որ հարաբերությունների կարգավորման բանագնացներ հանդիսացող Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն արդեն 4 անգամ հանդիպել են։ Նպատակը երկու երկրների միջև աստիճանաբար հարաբերությունների կարգավորումն է:

«Ադրբեջանի հաղթանակից հետո մենք նպատակ դրեցինք Հարավային Կովկասում մնայուն խաղաղություն հաստատել և այդ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում: Եղել են հանդիպումներ, վստահությունը մեծացնող այնպիսի քայլեր են արվել, ինչպիսիք են թռիչքների մեկնարկը, մեր օդային տարածքը բացելը, որոշ քայլեր են արվել առևտրի հետ կապված: Սահմանին համատեղ գործնական աշխատանքներ են տարվում՝ նպատակով, որ եթե ապագայում սահմանները բացվելու որոշում լինի, ապա դրանք պատրաստ լինեն»,- պատմել է Չավուշօղլուն։

Կարգավորման այդ գործընացը, սակայն, Թուրքիայի արտգործնախարարը հայ-ադրբեջանական թեմայից անջատ դիտարկելն իրատեսական չի համարում: Ինչու՞, որովհետև նրա համոզմամբ՝ Հարավային Կովկասում տևական խաղաղությունն իրականում կարող է հաստատվել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրվելիք համապարփակ խաղաղության պայմանագրով, որին էլ Անկարան աջակցում է:

«Մեկ էլ գիտեք Զանգեզուրի միջանցքը կա,- դժգոհել է Չավուշօղլուն,- սա ասելիս Հայաստանն անհանգստանում է: Եղբա՛յր, սրանք ձեր ստորագրած պայմանագրերում կան՝ եռակողմ պայմանագրի մեջ, որի մաս է նաև Ռուսաստանը: Դու այն ասա՝ իրականում տարածաշրջանում խաղաղություն ուզու՞մ ես, թե՝ ոչ»:

Շարունակելով իր դժգոհությունը թուրք նախարարը նշել է, որ պայմանագրի համաձայն ռուսական խաղաղապահ ուժերի՝ Լաչինի միջանցք մուտք գործելուց հետո  Հայաստանի ուժերը պիտի ամբողջովին դուրս գային այնտեղից, բայց այնտեղ դեռ հայ զինվորներ կան:Չավուշօղլուն նախորդ անգամվա պես կրկին շեշտել է, որ Հայաստանն այս ամենից պետք է դաս քաղի:

«Ադրբեջանն իր հողերում պետք է ամբողջապես հաստատի իր տիրապետությունը, այդ տարածքներում ապրող հայերին էլ ասում է՝ համեցեք, եկեք, վերադարձեք, ձեր բոլոր իրավունքներն իրացրեք։ Ադրբեջանը համապարփակ խաղաղության պայմանագիր է առաջարկել: Էլ ի՞նչ կարող է անել: Հայաստանն էլ ինչ-որ բաների հետևում թող չթաքնվի (նկատի ունի՝ պատրվակներ չբերի)՝ ասելով. «Սփյուռքը մեր վրա ճնշումներ է գործադրում, երկրի ներսում ծայրահեղականներ կան»:

Թուրք նախարարի դիտարկմամբ՝ իրականում հայկական սփյուռքի փոքրամասնությունն է ընդիմանում հարաբերությունները կարգավորմանը։

«Եկե՛ք Հարավային Կովկասը համագործակցության և խաղաղության տարածաշրջան դարձնենք: Թող բոլորը շահեն, ամենաշատն էլ Հայաստանը թող շահի»,- կոչով եզրափակել է իր ասելիքը Չավուշօղլուն։