Օգոստոս 23, 2022 19:17 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Դուգինի դստեր սպանությունը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև առճակատման սրացումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի ուղերձով ցավակցություն է հայտնել հայտնի ռուս տեսաբան Ալեքսանդր Դուգինի դստեր՝ Դարիա Դոգինայի ծնողներին։ Պուտինը դաժան ու ստոր ոճրագործություն է բնութագրել այդ սպանությունը և Դարիա Դուգինային բնութագրել է որպես խելացի, տաղանդավոր անձնավորության՝ իսկական ռուսական սրտով։

Մոսկվայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով Ալեքսանդր Դուգինի դստեր սպանությունից հետո, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն այս հանցագործության մեջ մեղադրեց ուկրաինացի գործակալներին և հայտարարեց, որ այդ հանցագործությունը ծրագրել և իրականացրել են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Ըստ այս ծառայության, այս հանցագործության հեղինակը Ուկրաինայի քաղաքացի է, ով այս ահաբեկչությունից հետո փախել է Էստոնիա։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է. «Եթե ապացուցվի Ուկրաինայի մասնակցությունը Դարիա Դուգինի սպանությանը, դա պետական ​​ահաբեկչության նշան է, որ իրականացվում է Կիևի կողմից»։

Ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակը դուսր է եկել մարտադաշտից և  տարածվել երկու երկրների քաղաքներում: Նպատակն է ֆիզիկապես հեռացնել այնպիսի ազդեցիկ դեմքերին, ինչպիսին Ալեքսանդր Դուգինն է, որպես եվրասիականության տեսության ստեղծող և Ռուսաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում ազդեցիկ մտածող:

Ռուսաստանցի տեսաբան Ալեքսանդր Դուգինի դեմ մահափորձի անհաջող փորձով Մոսկվայի և Կիևի հակամարտությունը թևակոխել է նոր և աննախադեպ փուլ, իհարկե, Ուկրաինան հերքել է  միջամտությունը Դուգինի դստեր սպանության մեջ: Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է. «Կարծում եմ՝ Դարիա Դոգինայի սպանությունը ցույց է տալիս հակամարտությունն ու պատերազմը Ռուսաստանի կառավարության տարբեր հոսանքների և խմբերի միջև։ Ռուսաստանի իշխանությունները Դուգինայի մահը կօգտագործեն հասարակության վրա «տեղեկատվական և գաղափարական ճնշումը» մեծացնելու համար»։

Որոշ արևմտյան վերլուծաբաններ Ալեքսանդր Դուգինին բնութագրել են որպես գրող, փիլիսոփա և գործիչ, ով մեծ ազդեցություն է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա և նրան անվանում են «Պուտինի մտածող ուղեղ»։ Դա պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները բացասական դիրքորոշում որդեգրեն Դուգինի նկատմամբ։ Այդպիսով և՛ Դուգինը, և՛ նրա դուստրը պատժամիջոցների են ենթարկվել Միացյալ Նահանգների կողմից: Բրիտանիան նաև պատժամիջոցներ է սահմանել Ալեքսանդր Դուգինի նկատմամբ 2022 թվականի հուլիսին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով:

Արևմուտքը փորձել է Դուգինին դիտարկել որպես Պուտինին խրախուսող՝ 2022 թվականի փետրվարի վերջից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու համար և դրանով իսկ նրան ներկայացնել որպես Կրեմլի կարևոր որոշումների պատվիրատու, հատկապես պատերազմի համատեքստում։ Մյուս կողմից, ոմանք կարծում են, որ նրա ազդեցության շրջանակը չափազանցված է։ Այսպիսով, չնայած Դուգինի կարևոր դերին Ռուսաստանի քաղաքական ասպարեզում և եվրասիականության տեսության ներկայացնելը, փաստն այն է, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա իրականում Մոսկվայի արձագանքն էր Արևմուտքի գործողություններին՝ խրախուսելով Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին և ռիսկեր ստեղծել Ռուսաստանի ազգային անվտանգության դեմ։

Ռուսաստանի այս գործողությունը տեղի ունեցավ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բացասական պատասխաններից հետո, Ռուսաստանի ողջամիտ խնդրանքներին՝ հրաժարվելու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից և ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումը 1997 թվականի սահմաններ, այսինքն՝ մինչև ՆԱՏՕ-ում Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների անդամակցության գործընթացի մեկնարկը։

 

Պիտակ