Մամուլի տեսություն 24.08.2022
Իրանի նավթի նախարարը հայտարարել է, որ 13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում գազի կոնդենսատի վաճառքի ծավալն աճել է 34 անգամ:
Վաթան Էմռուզ
Կրեմլում Ալեքսանդր Դուգինի ազդեցության և ուկրաինական պատերազմին աջակցության, ինչպես նաև Մոսկվա-Թեհրան ռազմավարական դաշինքի վրա նրա խիստ պնդման պատճառով, ինչի պատճառով սիոնիստներն ու Արևմուտքն ատում են նրան, վերջինիս աղջկա սպանությունից հետո, առաջին բոլոր հայացքներն ուղղվել են դեպի Ուկրաինա:
Անգամ ՌԴ ԱԳՆ-ն և հետախուզական կառույցներն են մեղադրնքի սլաքն ուղղել Ուկրաինայի հետախուզական կառույցների վրա։
Էթելաաթ օրաթերթ
CNN. Պարսից ծոցի արաբական երկրները ձգտում են բարելավել հարաբերություններն Իրանի հետ
Ամերիկյան CNN հեռուստաալիքը մի հաղորդմամբ անդրադարձել է Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու Պարսից ծոցի հարավային սահմանի արաբական կառավարությունների ջանքերին:
Հաղորդման մեջ ասվում է. «Պարսից ծոցի արաբները պրագմատիկ քաղաքականություն են որդեգրել Թեհրանի նկատմամբ և ամրապնդում են հարաբերություններն Իրանի հետ»
«Իրանի հետ լարվածության աճին զուգահեռ Պարսից ծոցի արաբական երկրները հասկացան, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում կամ չի կարող օգննել իրենց»,- ասվում է հաղորդման մեջ, հավելելով, որ ԱՄԷ-ն պատրաստվում է վերականգնել Իրանի եհտ բարձր մակարդակի դիվանագիտական հարաբերությունները:
Քեյհան օրաթերթ
Իրանի նավթի նախարար. 13-րդ կառավարության օրոք Իրանի գազի կոնդենսատի վաճառքի ծավալն աճել է 34 անգամ.
Իրանի նավթի նախարարը, հայտարարելով, որ Հարավային Փարսի 11-րդ փուլից գազի արդյունահանման 20-ամյա կողպեքն այս տարի կբացվի, հայտարարել է 13-րդ կառավարության աշխատանքի ըթնացքում գազի կոնդենսատի վաճառքի ծավալների 34 անգամ ավելացման մասին։
Sima-ին տված հարցազրույցում Ջավադ Օջին ասել է. «Մենք լավ հաճախորդներ ենք գտել Լատինական Ամերիկայում, Ասիայում և նույնիսկ Եվրոպայում: Մենք գնացինք աշխարհով մեկ՝ նավթ վաճառելու և լավ նոր հաճախորդներ գտանք, որ մեր նավթը համատեղելի է իրենց գործարանների հետ.Նավթի փոխանակումը հիմնական ապրանքների հետ, շարունակում է մնալ հում նավթի վաճառքի մեր մեթոդներից մեկը»։
Ջավադ Օջին նշել է, որ հում նավթի և գազային կոնդենսատի վաճառքի այլ ուղիներից է արտասահմանյան նավթավերամշակման գործարանների հայտնաբերումը և դրանց հզորության օգտագործումը Իրանի հում նավթի վերամշակման համար, հավելելով. «Ներկայումս Իրանի հում նավթի վաճառքի 80 տոկոսը կատարվում է կանխիկ և արտարժույթով: Մենք ամբողջությամբ ստացել ենք նավթի դիմաց վճարված գումարները, և այդ գործընթացը շարունակվում է»։
Էթեմադ օրաթերթ
Գերտերությունները փորձում են ներգրավել այլ երկրների մասնագետներին
Անդրադառնալով բռնատեր կառավարությունների կողմից երկրների հարստությունները թալանելու գաղութային քաղաքականությանը՝ Իրանի նախագահն ասել է. Նույն ամբարտավան հոսանքը, որը ժամանակին ոտնձգություն էր անում այլ ազգերի ռեսուրսների և հարստությունների դեմ, այսօր կենտրոնացել է այլ երկրների մասնագետներին ներգրավելու վրա»:
Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ մասնագետներին աջակցելը կառավարության և երկրի կառավարման համակարգի պարտականությունն է:
armenpress.am
ԳԴՀ-ն Կանադայի հետ պայմանավորվել է ջրածնային վառելիքի մատակարարումների շուրջ
Կանադան եւ Գերմանիան համաձայնագիր են ստորագրել, որը կոչված Է Բեռլինին կանադական ջրածնային վառելիքի մատակարարումների սկիզբ դնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԳԴՀ-ի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Ապագան ջրածնինն Է. մենք Կանադայի հետ ընդհանուր շուկա կստեղծենք մինչեւ 2025 թվականը: Ես ուրախ եմ այսօր կնքած համաձայնագրի համար: Խոսքը ներդրման եւ մատակարարումների շղթայի կառուցման մասին Է: Շնորհակալություն վարչապետ Ջասթին Թրյուդոյին. Կանադան ուժեղ գործընկեր Է ու մեծ բարեկամ»,- գրել Է Շոլցը սոցցանցում:
Իր հերթին Associated Press-ը հաղորդել Է, որ «ջրածնի առաջին մատակարարումներն սպասվում են արդեն երեք տարի հետո»:
Գործակալությունը ճշտում Է, որ կանադական ընկերությունը պլանավորում Է գործարանը կառուցել զրոյական մակարդակի արտանետումներով, որը կօգտագործի քամու Էներգիան արտահանման նպատակով ջրածնի ու ամոնիակի արտադրության համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
ԱՄՆ-ը եւ Իսրայելը քննարկել են համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը Վաշինգտոնում Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Էյալ Հուլատայի հետ քննարկել Է երկկողմ համագործակցության հարցերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդվում Է Սպիտակ տան մամուլի ծառայության՝ օգոստոսի 23-ին տարածված հայտարարության մեջ:
«Սալիվանն ընդգծել Է, որ (ԱՄՆ-ի) նախագահ (Ջո) Բայդենը հաստատակամորեն հանձնառու Է իր թշնամիներին դիմադարձելու եւ ցանկացած սպառնալիքից ինքնուրույն պաշտպանվելու՝ Իսրայելի ունակության պահպանմանն ու ամրապանդմանը»,- ասված Է հայտարարության մեջ: Սալիվանը եւ Հուլատան նաեւ քննարկել են մի քանի հարցեր, որոնք վերաբերում են Իրանին:
Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականը հավաստիացրել Է, որ Վաշինգտոնը Թեհրանի մոտ միջուկային զենքի հայտնվել թույլ չի տա: Բացի դանից, Սալիվանը նշել Է պաղեստինցիների կյանքի բարելավման հետագա քայերի անհրաժեշտությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
ՌԴ քննչական կոմիտեն չի բացառում, որ Դարյա Դուգինայի սպանությանը մասնակից կարող են լինել այլ անձինք ևս
Ռուսաստանի Դաշնության քննիչները չեն բացառում, որ լրագրող Դարյա Դուգինայի սպանությանը կարող են մասնակից լինել այլ անձինք, բացի ուկրաինուհի Նատալյա Վովկից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն:
«Հետաքննությունը նախատեսում է Նատալյա Վովկի նկատմամբ հետախուզում հայտարարել։ Պարզվում են նշված հանցագործության կատարմանը մասնակից այլ անձինք»,- տեղեկացրել են ՌԴ քննչական կոմիտեից:
ՌԴ քննչական կոմիտեն հաստատել է, որ այդ հանցագործության կատարմանը մասնակից է եղել ուկրաինուհի Նատալյա Վովկը, ով Դուգինային հետևելու համար բնակարան է վարձակալել այն տանը, որտեղ ապրել է սպանվածը:
«Այդ բնակարանում կատարվում է խուզարկություն ՝ հետաքննության համար կարևոր նշանակություն ունեցող առարկաներ հայտնաբերելու նպատակով։ Նաև հայտնաբերվել է ավտոտնակը, որը վարձակալել է Վովկը, այնտեղ նույնպես խուզարկություն է կատարվում», - հայտնել են ՌԴ ՔԿ-ից:
panorama.am
Թուրքիայում հայտարարել են, որ Ռուսաստանը պետք է Ղրիմը վերադարձնի Ուկրաինային
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հայտարարել է, որ Ղրիմի վերադարձն Ուկրաինային, Անկարայի դիրքորոշման համաձայն, պետք է լինի Մոսկվայի և Կիևի միջև ցանկացած համաձայնագրի մաս։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել 2014 թվականից ի վեր։ Ղրիմը Ուկրաինայի մասն է, դա պետք է հիմք լինի ցանկացած համաձայնագրի կնքման համար», - ասել է Քալինը CNN-ին տված հարցազրույցում։
Ղրիմը դարձել է ռուսական շրջան 2014 թվականի մարտին այնտեղ անցկացված հանրաքվեից հետո, որի ժամանակ Ղրիմի Հանրապետության ընտրողների 96,77%-ը և Սևաստոպոլում՝ 95,6%-ը կողմ են արտահայտվել Ռուսաստանին միանալուն։ Ուկրաինան դեռ Ղրիմը համարում է իր սեփական, բայց ժամանակավորապես օկուպացված տարածք։
Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը լիովին համապատասխան, քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը «վերջնականապես փակված է»։
panorama.am
Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը կոչ է արել Անկարային օգնել վերադարձնել ռազմագերիներին
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը Անկարային կոչ է արել աջակցել ուկրաինացի ռազմագերիների վերադարձին, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Anadolu-ին։
«Այս թեման մշտապես գտնվում է Ուկրաինայի օրակարգում»,- դեսպանի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Դիվանագետը կոչ է արել Թուրքիային աջակցել ուկրաինացի զինվորականներին գերությունից վերադարձնելու հարցում՝ հիշելով անցյալում Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի աջակցությամբ Ղրիմի թաթարների մեջլիսի երկու ներկայացուցիչների հաջող ազատ արձակումը։
Բոդնարը նաև ընդգծել է Ուկրաինային ՆԱՏՕ-ի ժամանակակից, բարձր ճշգրտության և արդյունավետ զենքի և զինամթերքի մատակարարումն արագացնելու անհրաժեշտությունը։ Ուկրաինացի դիվանագետը նշել է, որ երկրի բնակիչների 72%-ն աջակցել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելուն, ուստի նրանք մտադիր չեն շեղվել այս ճանապարհից։
panorama.am
Եվրոպայում գազի գինը մարտի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է 2800 դոլարը
Եվրոպայում գազի գինը մարտից ի վեր առաջին անգամ գերազանցել է 2800 դոլարը հազար խմ-ի համար։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
Այսպես, սեպտեմբերյան ֆյուչերսների բացմանը (ըստ եվրոպական խոշորագույն հանգույցի TTF-ի ինդեքսի) սակարկվում էր 2766,5 դոլարով՝ նախորդ առևտրային օրվա հաշվարկային գնին ավելանալով ինը տոկոսով (2538,8 դոլար): Իսկ հետո դրանք արդեն աճել են 12,7 տոկոսով՝ հասնելով 2862 դոլարի:
Օգոստոսի 19-ի երեկոյան «Գազպրոմը» հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք» գազատարը կդադարեցվի երեք օրով (օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը) Պորտովայայի կոմպրեսորային կայանի միակ գործող գազի պոմպակայանի պլանային սպասարկման համար։ Այս ֆոնին ֆյուչերսները բարձրացել են գրեթե ութ տոկոսով՝ հատելով 2700 դոլարի նշաձողը։