Մամուլի տեսություն 25.08.2022
Մեկնարկել են Իրանի բանակի ԱԹՍ-ների 1401թ. համատեղ զորավարժությունները:
Քեյհան օարթերթ
Մեկնարկել են Իրանի բանակի ԱԹՍ-ների 1401թ. համատեղ զորավարժությունները
Բանակի 1401թ. ԱԹՍ-ների համատեղ զորավարժության երկրորդ օրը. ԻԻՀ-ի բանակի մարտական, կործանարար և հետախուզական ԱԹՍ-ները թռիչք են իրականացրել առաքելությունն իրականացնելու համար։
Չորեքշաբթի օրը, ամբողջ երկրում սկսվել են ԻԻՀ-ի բանակի 1401թ. ԱԹՍ-ների համատեղ զորավարժությունները։
Երկօրյա զորավարժություններին մասնակցում են ավելի քան 150 անօդաչու թռչող սարքեր, Պարսից Ծոցի և Օման ծովի տաք ջրերից մինչև երկրի արևելյան, արևմտյան, հյուսիսային և կենտրոնական տարածաշրջաններից։
Բանակի մարտական, կործանրար և հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքն իրականացվել է երկրի տարբեր հատվածներից՝ Պարսից ծոցի և Օման ծովի տաք ջրերից հարավից դեպի արևելք, արևմուտք, հյուսիս և երկրի կենտրոն, որոնք մարտական առաջադանքներ են կատարել ԻԻՀ-ի բանակի 1401թ. ԱԹՍ-ների համատեղ զորավարժությունների ընդհանուր տարածքում և սահմանամերձ շրջաններում:
Համշահրի օրաթերթ
Իրանն ու հարևաններն՝ ավելի մոտ իրար
Քուվեյթի և ԱՄԷ-ի դեսպանների վերադարձը Թեհրան վկայում է, որ ԻԻՀ 13-րդ կառավարությունը հաջողությամբ իրականացրևել է տարածաշրջանային դիվանագիտության խթանման քաղաքականությունը:
Մոտ 7 տարի տևած սառը հարաբերություններից հետո Քուվեյթի դեսպանի Թեհրան վերադառնալուց հետո Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես հայտարարել է, առաջիկայում իր դեսպանին Թեհրան գործուղելու մասին։
Իրանի 13-րդ կառավարության արտաքին քաղաքականությունը, որը հատուկ առաջնահերթություն է տալիս տարածաշրջանային հարաբերությունների ընդլայնմանը, նպաստել է Պարսից ծոցի երկրների հետ Իրանի մերձեցմանը. Քաղաքականություն, որի արդյուքնում մեծ ձեռքբերումներ են գրանցվել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում:
Քեյհան օրաթերթ
Գերմանացի քաղաքական գործիչը խորհուրդ է տվել լոգանքի փոխարեն սրբիչով մաքրվել
Ուկրաինայի պատերազմից 182 օր անց, դրա տնտեսական և քաղաքական ազդեցությունը չսահմանափակվեց միայն Արևելյան Եվրոպայով և արագ տարածվեց աշխարհի մեծ մասում, հատկապես Եվրոպայում և ԱՄՆ-ում քաղաքացիները սուպերմարկետներից գնումներ կատարելիս նրանք զգացին այդ հետևանքների ծանրությունը:
ԱՄՆ-ում տնտեսությունը կանգնած է գնաճի և տնտեսական լճացման խնդիրների առջև։ Այս երկրի կենտրոնական բանկի ղեկավարի խոսքով՝ գնաճն այս օրերին դարձել է ամերիկացիների հիմնական մտահոգությունը։
Եվրոպայում իրավիճակը շատ ավելի վատ է: Փորձագետները կանխատեսում են, որ եթե առաջիկա ձմռանը եղանակը շատ ցրտի, Եվրոպայում գազի գինը կհասնի 5000 դոլարի 1000 խմ-ի համար։ Այս կապակցությամբ Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ նահանգի վարչապետ Վինֆրիդ Կիրխմանը, ով հանդիսանում է այս երկրի «Կանաչների կուսակցության» անդամ, քաղաքացիներին հորդորել է խնայել էներգիան և կանոնավոր ցնցուղ ընդունելու փոխարեն և մաքրվել սրբիչով.
Ջավան օրաթերթ
Աշխարհի կործանումն ատոմային ռումբով
Բորիս Ջոնսոնը կրկին մեկնել է: Այս քայլը համահունչ է ԱՄՆ-ի քաղաքականությանը և դեմ՝ Եվրոպային: Եվրոպական երկրները փորձում են լուծել իրենց խնդիրները Ռուսաստանի հետ մինչև ձմեռ:
Էմանուել Մակրոնը երեկ հայտարարել է. «Ֆրանսիան գտնվում է խնդիրների գագաթնակետին: Մեզ սպասվում է դաժան ձմեռ և անկայունության նոր ժամանակաշրջան, որը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ և Ռուսաստանի հարձակմամբ Ուկրաինայի վրա»:
Ջոնսոնի Կիև գնալուց ավելի կարևոր են նրա պոտենցիալ իրավահաջորդի՝ Մեծ Բրիտանիայի ներկայիս արտգործնախարար Լիզ Թրուսի մեկնաբանությունները: Երբ նրան հարցրել են, թե ինչպես է վերաբերվում «միջուկային կոճակը սեղմելու և աշխարհը կործանելու հարցին», նա ասել է. «Ես պատրաստ եմ: Սա Մեծ Բրիտանիայի վարչապետի կարեւոր պարտականությունն է»։
armenpress.am
ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի համագործակցությունն Արկտիկայում մարտահրավեր է ՆԱՏՕ-ի արժեքներին եւ շահերին. Ստոլտենբերգ
Ռուսաստանի եւ Չինաստանի համագործակցությունն Արկտիկայում երկու երկրների ռազմավարական գործընկերության շրջանակներում մարտահրավեր Է նետում ՆԱՏՕ-ի արժեքներին եւ շահերին: Այս կարծիքն Է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն օգոստոսի 25-ին կանադական The Globe and Mail թերթում հրապարակված հոդվածում, տեղեկանում Է «Արմենպրես»-ը:
«Ընթացիկ տարում ավելի վաղ Պեկինը եւ Մոսկվան պարտավորվել են ակտիվացնել գործնական համագործակցությունն Արկտիկայում՝ ռազմավարական գործընկերության շրջանակներում, ինչը մարտահրավեր Է նետում մեր արժեքներին եւ շահերին»,- նշել Է դաշինքի գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ Չինաստանն «ընդլայնում Է իր ներկայությունը» տարածաշրջանում՝ իրեն անվանելով «մերձարկտիկական պետություն»: Նաեւ, նշել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Պեկինը պլանավորում Է ստեղծել «Մետաքսի բեւեռային ճանապարհ», որը Չինաստանն Արկտիկայով կմիացնի Եվրոպային:
«Նա (Չինաստանը – ծանոթ. խմբ.) օպերատիվ կերպով ամրապնդում Է իր ռազմածովային ուժերը, պլանավորում Է կառուցել աշխարհում ամենամեծ սառցահատը: Չինաստանը նաեւ տասնյակ միլիարդավոր դոլարներ Է ներդնում տարածաշրջանի Էներգետիկայի, ենթակառուցվածքային եւ հետազոտական նախագծերում»,- նշել Է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:
Մոսկվայի եւ Պեկինի քաղաքականության մեջ Արկտիկայի դերի մեծացման ֆոնին ՆԱՏՕ-ն «ընդլայնում Է իր ներկայությունը» Ծայր Հյուսիսում, իսկ դաշինքի երկրներն անցկացնում են զորավարժություններ եւ ներդրումներ կատարում հակաօդային պաշտպանության եւ ծովային տեխնիկայի բնագավառներում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ դաշինքը պատրաստ Է «գործելու ցանկացած պայմաններում եւ սպառնալիքներից պաշտպանելու դաշնակիցների տարածքի յուրաքանչյուր դյույմը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Ֆրանսիան հաղթահարել Է գազապահեստարանների լցվածության 90 տոկոսի նշագիծը
Օգոստոսի 25-ի առավոտվա տվյալներով, Ֆրանսիան գազի պաշարները, որոնք նախատեսված են առաջիկա ձմռան համար, հասցրել Է 90,06 տոկոսի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Lе Figaro թերթը՝ վկայակոչելով Agregated Gas Storage Inventory (AGSI) եվրոպական հարթակը:
Այդպիսով, նշում Է հրատարակությունը, երկիրը մոտենում Է նոյեմբեր ամսին 100 տոկոսի հասնելու՝ կառավարության կողմից դրված նպատակին՝ Էլեկտրամատակարարման հնարավոր դժվարություններին դիմանալու համար, որոնք Եվրոպայում կապում են Ուկրաինայի իրադարձությունների հետ: Նախօրյակին Ֆրանսիայի Էներգետիկայի կարգավորման կոմիտեի ղեկավար Էմանուել Վարգոնը հայտարարել Է, որ գազապահեստարանների լցվածության հետ կապված իրադրությունը Ֆրանսիայում ավելի լավ Է, քան մյուս եվրոպական երկրներում:
«Մեր նպատակը լցվածությունը մինչեւ ձմեռ 100 տոկոսի հասցնելն Է: Մենք միանգամայն վստահ ենք, որ կհասնենք դրան»,-ասել Է Վարգոնը՝ հանդես գալով BFMTV հեռուստաալիքի եթերում: Lе Figaro-ն պարզաբանում Է, որ հայտարարության համար հիմնավորումը, թե գազի պաշարների հետ կապված Ֆրանսիայի վիճակն ավելի լավ Է, քան մյուսներինը, այն Է, որ Փարիզը հույս ունի մինչեւ ձմեռ առավելագույն չափով լցնել պահեստարանները, ինչպես նաեւ Հավրի լողացող թերմինալը, որը կսկսի գործել հաջորդ տարի՝ ապահովելու գազամատակարարման հետ կապված հետագա հնարավոր խնդիրներին պատրաստականությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին, թվային օրակարգի և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունենալու օգոստոսի 26-ին:
panorama.am
Մեկնարկում են Թուրքիայի Ֆինլանդիայի ու Շվեդիայի միջև բանակցությունները
Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միջև ստորագրված եռակողմ հուշագրի շրջանակներում ստեղծված մշտական համատեղ մեխանիզմի առաջին նիստը տեղի է ունենալու օգոստոսի 26-ին Ֆինլանդիայում, գրում է Էրմենիհաբերը։
Մշտական համատեղ մեխանիզմի թուրքական պատվիրակությունը կգլխավորեն Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը և փոխարտգործնախարար Սեդաթ Ունալը։Նիստին քննարկվելու է 10 կետանոց համատեղ հայտարարությունը, որը ստորագրվել էր հունիսի 28-ին Թուրքիայի ու սկանդինավյան երկու երկրների միջև:
Մասնավորապես քննարկվելու է հայտարարության որոշ կետերի վերանայման հարցը: Խոսքն առաջին հերթին այն կետի մասին է, որով Շվեդիան ու Ֆինլանդիան Թուրքիայի կողմից հետապնդվող անձնանց պետք է արտահանձնեին թուրքական կողմին:
Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած բանակցություններից հետո Թուրքիան համաձայնել է աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ առաջ քաշելով մի շարք պահանջներ:
panorama.am
Նիդեռլանդներում ֆերմերներին կարգելվի երաշտի ժամանակ օգտագործել գետի ջուրը
Նիդեռլանդների հարավ-արևելքում գտնվող Լիմբուրգ գավառի ֆերմերներին կարգելվի օգտագործել գետի ջուրն իրենց տնտեսություններում՝ շարունակվող երաշտի պատճառով, «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնում է Նիդեռլանդների հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան (NOS):
Նշվում է, որ ուրբաթ՝ օգոստոսի 26-ին, ժամը 12.00-ից Լիմբուրգի հյուսիսային և կենտրոնական հատվածներում ֆերմերների համար կգործի ջրի օգտագործման արգելքը։
Հայտնել են, որ Լիմբուրգում արդեն տարբեր միջոցներ են ձեռնարկվել՝ գետերի և առուների ջրի մակարդակը պահպանելու համար, բայց միևնույն ժամանակ նշում են, որ հյուսիսային և կենտրոնական Լիմբուրգի ջրային մարմինները դժվար ժամանակներ են ապրում։
Նոր արգելքի օգնությամբ տեղական իշխանությունները հույս ունեն կանխել գետերի ջրի մակարդակի նվազումն ու դրանց չորացումը։
panorama.am
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում
Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսված է օգոստոսի 31-ին Բրյուսելում։
Այս մասին գրում է «Նովոստի Արմենիա»-ն՝ վկայկաոչելով կառավարության տեղեկատվության ու հանրային կապերի վարչության բաժնի ղեկավար Արմեն Խաչատրյանի հայտնած տեղեկությունը։Նշենք, որ հայկական կողմը հանդիպման մասին հայտնեց ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկությունը հրապարակվելուց հետո միայն։
Նույն ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ օգոստոսի 29-ին Մոսկվայում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման պետական հանձնաժողովների երկրորդ նիստը: