Մամուլի տեսություն 26.08.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i180430-Մամուլի_տեսություն_26.08.2022
Միայն անցած տարի ԱՄՆ-ում համացանց է ներբեռնվել անչափահասների նկատմամբ սեռական բռնության ավելի քան 45 միլիոն պատկեր և տեսանյութ: Երեխաների մի մասը եղել են 3 կամ 4 տարեկան:
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Օգոստոս 26, 2022 11:41 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 26.08.2022

Միայն անցած տարի ԱՄՆ-ում համացանց է ներբեռնվել անչափահասների նկատմամբ սեռական բռնության ավելի քան 45 միլիոն պատկեր և տեսանյութ: Երեխաների մի մասը եղել են 3 կամ 4 տարեկան:

Ջամե Ջամ օրաթերթ

The New York Times-ը հրապարակել է ԱՄՆ-ում անչափահասների նկատմամբ սեռական բռնության թմեյաով ցնցող փաստեր պարունակող հոդված 

Ըստ այդ հոդվածի՝ միայն անցած տարի ԱՄՆ-ում համացանց է ներբեռնվել անչափահասների նկատմամբ սեռական բռնության ավելի քան 45 միլիոն պատկեր և տեսանյութ: Երեխաների մի մասը եղել են 3 կամ 4 տարեկան:

Նշվում է, որ այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է:

New York Times-ի անցկացրած հետաքննությունը ցույց է տալիս, որ  պոռնոգրաֆիկ կայքերն օգտվում են օրենսդրական ոլորտում առկա թերություններից և նման գործողությունները զսպելու համար բավարար միջոցների բացակայությունից:

հարկ է նշել նաև, որ ըստ վիճակագրական տվյալների՝  ԱՄՆ-ում մինչև 12 տարեկան երեխաների մահվան առաջին պատճառը եղել է  հրազենային վիրավորումը:

 

Էթեմադ օրաթերթ

Բայդենը չի ընդունել Լապիդին

Սիոնիստական ​​լրատվամիջոցները հայտարարել են, որ Վիեննայում ըթնացող բանակցությունների ֆոնին,  Ջո Բայդենը հրաժարվել է հեռախոսազրույց ունենալ Յաբիր Լապիդի, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարարը կարող է չհանդիպել Բենի Գանցի հետ։

The Times of Israel-ը հաղորդում է, որ ի պատասխան Բայդենի հետ հրատապ հեռախոսազրույցի մասին Թել Ավիվի խնդրանքի, Վաշինգտոնը հայտարարել է, որ «ԱՄՆ նախագահը արձակուրդում է»:

 

Համշահրի օրաթերթ

Նոր համաձայնությո՞ւն

Անդրադառնալով Վիեննայի բանակցություններում առաջարկված  տեքստի վերաբերյալ  Իրանի և ԱՄՆ-ի պատասխաններին, բանակցություններում ռուսական կողմից ներկայացուցիչն ասել է . «Համբերատար լինենք»:

Նա հավելել է, որ բանակցությունների մասնակիցներն իրավունք ունեն փոփոխություններ պահանջել համաձայնագրի տեքստում։

 

Իրան օրաթերթ

Գանցի հերթական հակաիրանական անհիմն հայտարարությունը

Հակաիրանական պատժամիջոցների շուրջ բանակցությունների ֆոնին, ուրբաթ օրը, Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի նախարարը հերթական անգամ կրկնել է իր հակաիրանական հայտարարությունները:

Բենի Գանցն ասել է. «Մենք կընդլայնենք Իրանի դեմ համագործակցությունը օդում, ցամաքում, ծովում, տեղեկատվական և կիբեր տիրույթում և կհամոզվենք, որ Իրանը չի կարող միջուկային էներգիա ունենալ»:

Նա հավելել է.«Մենք շարունակում ենք խորացնել համագործակցությունը ԱՄՆ-ի զինված ուժերի հետ և ընդլայնել միջոցները տարածաշրջանում Իրանի դաշնակիցներին վնասելու համար»:

Սիոնիստական ​​ռեժիմի «Մոսադ» լրտեսական գործակալության ղեկավարը նույնպես մտահոգություն է հայտնել Իրանի հետ Արևմուտքի միջուկային համաձայնագրի ստորագրման կապակցությամբ և ասել. «Եթե Իրանի հետ մոտալուտ միջուկային համաձայնագիրը,  հաստատվի, դա «ռազմավարական աղետ» կլինի Թել Ավիվի համար»։

 

armenpress.am

Թուրքական «Baykar Makina » ընկերությունն անհնար է համարում ՌԴ-ին «Բայրաքթար» անօդաչուների վաճառքը

 Թուրքական «Baykar Makina» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը  BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում իրենց կողմից Ուկրաինային ցուցաբերված աջակցությանը, Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթար» անօդաչուների ՌԴ դեմ գործողություններում ակտիվ կիրառվելուն և մի շարք այլ հարցերի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հարցազրույցում Բայրաքթարը հայտարարել է, որ իրենք Ռուսաստանի Դաշնությանը «Բայրաքթար» անօդաչուների վաճառքը բացառում են:

 

armenpress.am

Մակրոնն օգտակար է համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը՝ պատրաստվող խմբագրությամբ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն այն տեսքով, որով դա պատրաստվում Է, օգտակար կլինի: Օգոստոսի 26-ին այս կարծիքն Է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Ալժիր կատարած այցի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ամենայն ուշադրությամբ ենք մոտենում Իրանի հետ հավասարակշռված համաձայնագրի ընդունանմանը»,- ասել Է Ֆրանսիայի ղեկավարը: Նա նշել Է, որ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) աշխատանքն այդ համաձայնագրի շուրջ «չպետք Է ենթարկվի քաղաքական ճնշման»: «Եթե համաձայնագիրը կնքվի առաջարկվող տեսքով, ապա այն օգտակար կլինի»,- կարծում Է Մակրոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Եվրասիական շուկան անփոխարինելի է Հայաստանի տնտեսության համար

 «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ը ներկայացրել է հերթական հետազոտությունը. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն առաջին վեց ամսում ավելացել է 10.5 տոկոսով, ինչն անսպասելի է, քանի որ միջազգային խոշորագույն վարկային կազմակերպությունները անցած տարվա վերջին և այս տարվա սկզբին կիսամյակի համար շատ ավելի ցածր ցուցանիշներ էին կանխատեսում:

«Արմենպրես»-ի  մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր ՀՆԱ-ն աճել է 8.5 տոկոսով, ինչը պատվավոր և մեծ թիվ է:

«Եվրասիական տնտեսական միության շուկան ամենանպաստավորն է Հայաստանի համար: Վերջին երեք տարում Հայաստանի համար ԵԱՏՄ դերը գնալով մեծացել է: Ճիշտ աշխատանքի և դիրքավորման պայմաններում մեր երկիրը կարող է էլ ավելի մեծացնել իր տնտեսական կապերը այս տարածքի հետ»,- ասաց նա:

Սաֆարյանը նշեց, որ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը ծնել է նաև զուգահեռ ընթացող պրոցեսներ, և դրանցից դրամատիկը աղքատության աճն է:

«Մենք տարվա վերջում ունենալու ենք ծայրահեղ աղքատության որոշ կրճատում, բայց համաշխարհային բանկը և մյուս կազմակերպությունները ահազանգում են, որ մենք երկնիշ տնտեսական աճի հետ տարվա վերջում ունենալու ենք նաև աղքատության աճ»,-ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ աղքատության ընդհանուր մակարդակը հանրապետությունում 27 տոկոսից կհասնի 48 տոկոսի:

«Ռուսաստանի հետ մեր առևտրատնտեսական համագործակցությունը խոշորագույն ներդրումն է մեր երկրի անվտանգության, ապահովության ամրապնդման մեջ: Եվրասիական շուկան անփոխարինելի է Հայաստանի տնտեսության համար, և մենք մեր ջանքերը պետք է մեծացնենք եվրասիական շուկայում»,- ասաց Արամ Սաֆարյանը:

Տնտեսական գիտությունների դոկտոր -պրոֆեսոր, «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի անդամ Թաթուլ Մանասերյանն իր խոսքում նշեց, որ Եվրասիական տնտեսական միությունը պատրաստի ապրանքների գծով Հայաստանին  ուղղակի թթվածին է տալիս: «Ռուսաստանը Հայաստանի հետ եղել և մնալու է արժանապատիվ և լուրջ գործընկեր առևտրատնտեսական կապերի գծով»,- հավելեց նա:

Անդրադառնալով տնտեսական սպառնալիքներին՝ Մանասերյանն ասաց, որ Բիշքեկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանը կարող է լուրջ մասնակցություն ունենալ այդ սպառնալիքնների կրճատման առումով` մասնավորապես պարենային անվտանգության ապահովման հարցում, տեղեկատվական անվտանգության ապահովման, ինտելեկտուալ և ֆինանսական անվտանգության ապահովման հարցերում:

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը նշեց, որ Եվրասիական տնտեսական միությունը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի տնտեսության աճի տեսանկյունից:

«Եթե 2020 թվականին մենք արտահանում էինք դեպի ԵԱՏՄ  մեր արտադրանքի 25 տոկոսը, ապա հիմա արտահանում ենք մեր ամբողջ արտադրանքի 30 տոկոսը»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում կա առևտրային հաշվեկշռի լուրջ ճեղքվածք:

«Անցյալ տարի ներմուծումը գերազանցում էր արտահանումը 1.7, այս տարի` 1.82 անգամ: Հայաստանում գործազրկությունը երկնիշ թիվ է կազմում: Լուրջ խնդիրներ կան նաև միգրացիայի առումով»- ընդգծեց բանախոսը: