Մամուլի տեսություն 29.08.2022
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարն ընդունելով Իրանի միջուկային ծրագրի առաջընթացն ասել է. «Իրանը հասել է անշրջելի գիտելիքների և կարողությունների»։
Քեյհան օրաթերթ
Պայթյունի և քաոսի կանխատեսում եվրոպական մայրաքաղաքներում
Ամերիկյան և եվրոպական խոշոր լրատվամիջոցները համակարծիք են, որ առաջիկա ամիսներին էներգետիկ ճգնաժամը կսրվի, ինչն անկայունություն և քաոս կառաջացնի որոշ երկրներում և նույնիսկ կարող է հանգեցնել նույնիսկ կառավարությունների տապալմանը։
The New York Times թերթը գրել է. «Դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարման նվազումը մտահոգություն է առաջացրել: Քանի որ ձմեռը մոտ է, չի բացառվում, որ Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցնի գազի արտահանումը դեպի Եվրամիություն։ Ռուսաստանից դեպի Եվրամիություն գազի արտահանման ծավալը զգալիորեն կրճատվել է, իսկ գներն աճել են։ Եվրոպական էներգակիրների շուկայում գներն արագ աճում են։ Բնական գազի գինը մեկ տարի առաջվա համեմատ աճել է 10 անգամ։ Էլեկտրաէներգիայի գինը կրկնապատկվել է։
Էթելաաթ օրաթերթ
Իսրայելի պատերազմի նախարար. Իրանը հասել է անդառնալի գիտելիքների և կարողությունների
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Բենի Գանցն իր ելույթում խոստովանել է Իրանի միջուկային ծրագրի առաջընթացը։ Նա ասել է.«Իրանը հասել է գիտելիքի, ենթակառուցվածքների և կարողությունների, որոնց մեծ մասն անշրջելի է»:
Նշելով, որ Իրանը միջուկային զենք կարող է ձեռք բերել մինչև 2031 թվականը, երբ կավարտվի ՀԳՀԾ-ն, նա հավելել է. «Համաձայնագիրը պարունակում է մի քանի խնդրահարույց կետեր, և անհրաժեշտ է բարելավել այն»։
Վաթան էմռուզ օրաթերթ
Գաղութարարի գազային մուրացկանությունը
Ֆրանսիայի նախագահին Ալժիրում դիմավորել են «Գնա, կորիր» կարգախոսով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին 5 տարվա ընթացքում երկրորդ անգամ այցելել է Ալժիր։ Ալժիր կատարած այս վիճահարույց այցի ժամանակ նա հանդիպել է քաղաքացիների հետ: Սոցիալական ցանցերում հրապարակված այս այցի տեսանյութում մարդիկ Մակրոնին ողջունում են «Գնա կորիր, կեցցե Ալժիրը» կարգախոսով։ Ֆրանսիայի նկատմամբ Հյուսիսային Աֆրիկայի, հատկապես Ալժիրի և Թունիսի բնակիչների ատելությունը բխում է այդ երկրի գաղութատիրական քաղաքականությունից։ Ալժիրի փորձագետներն ու ժողովուրդը կարծում են, որ կրկին մտնելով երկրի տնտեսական և քաղաքական դաշտ, ֆրանսիացիները մտադիր են տիրանալ երկրի բնական ռեսուրսներին, այդ թվում՝ գազին:
Իրան օրաթերթ
Պատժամիջոցների պայմաններում Իրանն ունի մեկ միլիարդ դոլարի գյուղմթերք արտահանման ներուժ
Իրանն ունի բազմազան կլիման, ինչը լավ պայմաններ է ապահովում տարբեր տեսակի մրգերի աճեցման համար։ Ճիշտ ծրագրման և սպառման շուկաների բացահայտման դեպքում դա կարող է օգնել երկրի արտարժույթի ավելացմանը:
Այն իրավիճակում, երբ երկիրը շեշտը կարևորում է ոչ նավթային արտահանման և նավթի արտահանումից կախվածության նվազեցումը, հատկապես կարևոր է դառնում ֆերմերների համար մրգի արտահանման վրա կենտրոնանալը և երկրի համար արժույթ ներգրավելը։ Մրգերի արտահանումն ունի բազմաթիվ առավելություններ, որոնցից ամենագլխավորներից է արժույթի ներգրավումը և տնտեսության զարգացումը։ Միջազգային շուկայում իրանական արտադրանքի ճանաչումը կմեծացնի արտադրողների միջև մրցակցությունը՝ ավելի որակյալ ապրանքներ մատակարարելու համար:
news.am
Յոթ երկրներ հետ են կանչել Կոսովոյի ճանաչումը. Վուչիչ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ յոթ երկրներ նոտա են հղել՝ Կոսովոյի Հանրապետության անկախության ճանաչումը չեղյալ համարելու համար։ Նրա խոսքով՝ դրանք կհրապարակվեն, եթե Պրիշտինան միջազգային կազմակերպություններին անդամակցելու նոր հայտեր ներկայացնի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս պահին իմ եւ արտաքին գործերի նախարարի սեյֆում ճանաչման հետկանչման վերաբերյալ 7 փաստաթուղթ կա։ Մենք աշխատել ենք եւ հաջողություն ենք գրանցել, այդպիսի փաստաթղթերի թիվը չորսից յոթի է հասել»,- ազգին ուղղված հեռուստաուղերձում ասել է պարոն Վուչիչը։
Ալեքսանդր Վուչիչը հավելել է, որ այդ փաստաթղթերը կհրապարակվեն, եթե Կոսովոն տարբեր միջազգային կազմակերպություններին անդամակցելու նոր հայտեր ներկայացնի։
Մայիսին պարոն Վուչիչը հայտարարել էր, որ Սերբիան պայմանավորվել է չորս երկրներից Կոսովոյի անկախության ճանաչումը հետ կանչելու մասին։ Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Կոսովոն դիմել էր Եվրախորհրդին անդամակցության համար։
Կոսովոյի անկախությունը ճանաչել է մոտ 100 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու ԵՄ մի շարք երկրներ։ Ռուսաստանը տարածաշրջանի անկախությունը չի ճանաչում, գրում է «Կոմերսանտ»-ը։
armenpress.am
Ֆրանսիան շնորհավորել է Ֆիլիպ Ռիքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու առթիվ
ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը շնորհավորել է Ֆիլիպ Ռիքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու առիթով:
«Շնորհավորում ենք Ֆիլիպ Ռիքերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու կապակցությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված հրապարակման մեջ:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է որպես Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական։ Այս պաշտոնում Ռիքերը կատարելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթներն ու հանդես գալու որպես Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող։
araratnews.am
«Տրամադրված ենք օգնել Երևանին՝ պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման գործում». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հրապարակել Հայ-ռուսական դաշնակցային ու համագործակցության պայմանագրի 25-ամյակի կապակցությամբ։
«Այսօր նշվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը, որը մեծապես սահմանել է մեր միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները: Փաստաթուղթը կարևոր հանգրվան է դարձել երկկողմ գործընկերությունը իրական դաշնակցային մակարդակի բարձրացնելու ճանապարհին։
Անցած ժամանակահատվածը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Մոսկվայի և Երևանի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման, Հարավային Կովկասում կայունության ամրապնդման նպատակներին: Մենք հաջողությամբ առաջ ենք ընթանում համագործակցության լայն սպեկտրով, լցնում ենք այն կոնկրետ բովանդակությամբ, բարձրացնում փոխգործակցության արդյունավետությունը։
Երկկողմ ներուժի զարգացման համար որոշիչ նշանակություն ունեն Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարության կանոնավոր հավատարմագրային շփումները, որոնք թույլ են տալիս ոչ միայն լուծել հրատապ հարցերը, այլև համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային առանցքային խնդիրների շուրջ: Ռուսաստանի նախագահ Վ. Վ. Պուտինի և Հայաստանի վարչապետ Ն. Վ. Փաշինյանի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է 2022թ. ապրիլի 19-20-ին Հայաստանի կառավարության ղեկավարի՝ Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում, հաստատվել է 1997թ. պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա միջպետական հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու մտադրությունը:
civic.am
Ֆինլանդիայում զորավարժություններ են սկսվում՝ Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի զինվորականների մասնակցությամբՖինլանդիայում սկսվում են Vigilant Knife միջազգային զորավարժությունները, որոնց կմասնակցեն Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի զինծառայողները։ Զորավարժությունները տեղի կունենան օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը Ռովանիեմի և Ռովայարվի հյուսիսային շրջաններում, «Ռոսբալտի» փոխանցմամբ՝ հաղորդում են Ֆինլանդիայի պաշտպանության ուժերը: Շվեդիայից զորավարժություններին կմասնակցի մոտ 880 մարդ, Մեծ Բրիտանիայից՝ մոտ 80 մարդ, ասվում է հաղորդագրության մեջ։ Ֆինլանդիայից մասնակցում են Պաշտպանության ուժերի մինչև 200 զինծառայողներ և մոտ 1,3 հազար ժամկետայիններ ու պահեստազորայիններ։ Ինչպես նշվում է, զորավարժությունների նպատակն է բարձրացնել մարտավարական և տեխնիկական օպերատիվ համատեղելիությունը, ինչպես նաև բարելավել շվեդական բանակի ուժերին Հյուսիսային Ֆինլանդիայում ընդունելու և ընդունող երկրին աջակցություն կազմակերպելու կարողությունները։ Ֆինն զինվորականները հայտնում են, որ զորավարժությունները մտնում են ցամաքային զորքերի ուսուցման պլանի մեջ, որը հաստատվել է 2022 թվականի ամռանը։
araratnews.am
Թուրքիան հինգ անգամ կբարձրացնի Բոսֆորով նավերի անցման արժեքը
Թուրքիայի իշխանությունները ծրագրում են 2022 թվականի հոկտեմբերի 7-ից հինգ անգամ բարձրացնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով առևտրային նավերի անցման արժեքը։ Այս մասին հայտնում է Takvim թերթը՝ վկայակոչելով հանրապետության տրանսպորտի նախարարության աղբյուրները։
Նշվում է, որ այս քայլով ապրանքների տարանցումից ստացվող տարեկան եկամուտը 40 մլն դոլարից կհասցվի 200 մլն դոլարի։ Վճարներից ստացված գումարը ծախսվում է արտակարգ իրավիճակների դեպքում բուժօգնության և տարհանման, ինչպես նաև փարոսների շահագործումն ապահովելու համար։ Այս ամենը նախատեսված է 1936 թվականի Մոնտրիոյի կոնվենցիայի դրույթներով, որոնք ապահովում են նեղուցների ներկա կարգավիճակը։