Մամուլի տեսություն 01.09.2022
Քանի որ Արևմուտքն ուկրաինական պատերազմի պատճառով չի կարողանում լուծել էներգետիկ ճգնաժամը, Եվրոպան դիմել է Իրանին՝ միջնորդելու այդ հարցում:
Քեյհան օրաթերթ
Եվրոպան դիմել է Իրանին
Էմանուել Մակրոնը, որի ղեկավարած երկիրը եվրոպական այլ կառավարությունների հետ միասին հայտնվել է պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի մեջ, Իրանի նախագահին խնդրել է միջնորդել Եվրոպայի և Ռուսաստանի միջև՝ պատերազմը դադարեցնելու համար: Այս առնչությամբ, ԻԻՀ ԱԳ նախարարը Մոսկվա է մեկնել խաղաղության նախաձեռնությամբ և կարևոր ուղերձով։
Մոսկվա մեկնելուց առաջ, Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ այցի հիմնական նպատակն է փորձել լուծել ուկրաինական ճգնաժամը՝ հիմնվելով Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքի վրա:
Նա հավելել է. «Որոշ եվրոպական երկրներ Իրանին խնդրել են օգնել ուկրաինայի ճգնաժամի լուծման հյարցում, վերադառնալ բանակցություններին սեղանի շուրջ և դադարեցնել պատերազմը։ Ուստի, ուղևորության գլխավոր նպատակներից է նպաստել Ուկրաինայում տիրող ճգնաժամի ավարտին»:
Էթելաաթ օրաթորթ
Բայդենը պաշտոնապես առաջադրվել է 2024 թվականի ԱՄՆ ընտրությունների համար
Միացյալ Նահանգների Դաշնային ընտրական հանձնաժողովը գրանցել է Ջո Բայդենի անունը 2024 թվականի նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակում:
Հանձնաժողովի տվյալներով՝ 79-ամյա Բայդենը պաշտոնապես գրանցվել է վերընտրվելու համար։ Հատկանշական է, որ հարցումների համաձայն՝ Բայդենի ժողովրդականությունը կտրուկ նվազել է:
Վաթան ԷՄռուզ օրաթերթ
Բացահայտվել է Կանադայի և Բրիտանիայի դերակատարությունն աղջիկների թրաֆիքինգի և ԻԼԻՊ-ի անդամներին հավաքագրելու գործում
Բրիտանական լրատվամիջոցները բացահայտել են, որ կառավարությունը տեղյակ է եղել աղջիկներին Սիրիա տեղափոխելու նպատակով ԻԼԻՊ-ի հետ Կանադայի հետախուզության աշխատակցի համագործակցության մասին:
TART կայքի փոխանցմամբ՝ Կանադայի հետախուզության աշխատակիցը Բրիտանիայում ծնված Շամիմա Բեգումին ևս 2 ուսանող աղջիկների մաքսանենգ ճանապարհով Սիրիա է տեղափոխել՝ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը միանալու համար։
Հղումա նելով բրիտանական լրատվամիջոցներին, այդ թվում՝ «Գարդիան» թերթին, կայքը, գրել է, որ Լոնդոնն ու Օտտավան դավադրություն են կազմակերպել՝ թաքցնելու այս դեռահաս աղջիկներին մաքսանենգ ճանապարհով երկրից դուսր բերելու և ԻԼԻՊ-ին միանալու փաստը։
Իրան օարթերթ
Թուրքիայում ընտրություններին ընդառաջ, Էրդողանին անհրաժեշտ է, որպեսզի Սիրիայի ճգնաժամը լուծվի
Թեև Թուրքիայում շարունակում են քննարկել Սիրիայի հետ սահմանային գոտում 30 կիլոմետր խորության վրա «անվտանգ գոտի» ստեղծելու հարցը, դրա բարձր արժեըն Էրդողանին ստիպել է ընգտրել Դամասկոսի հետ մերձենալու ճանապարհը, որպեսզի բացի սահմանների անվտանգության և սիրիացի փախստականների խնդրի լուծումը, ստանա այն ընտրողների ձայները, որոնք դեմ են Սիրիայում Անկարայի ներկայոթյանը: Դա նաև նրան կօգնի Մոսկվայի հետ հարաբերություններում հասնել ցանկալի տնտեսական և ռազմական ձեռքբերումների։
armenpress.am
ՀՀ-ն չունի ուղղակի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու միջազգային- իրավական պարտավորություն. դատախազության պարզաբանումը
Դատախազությունը անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու առաջարկի վերաբերյալ արված որոշ մեկնաբանություններին: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե արդյոք Հայաստանը, որպես ԵԽ անդամ, մահապատժի բացարձակ արգելք սահմանելու պարտավորություն չի ստանձնել, ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, մասնավորապես, նշեցին, որ հիշյալ ոլորտում Եվրոպայի խորհրդի առջև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները արտացոլված են երկու փաստաթղթերում՝ մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 6-րդ արձանագրությունում և ցանկացած հանգամանքներում մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 13-րդ արձանագրությունում:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 6-րդ արձանագրության 1-ին հոդվածով ԵԽ անդամ պետությունները պարտավորվում են մահապատժի չդատապարտել և մահապատիժ չկիրառել իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց նկատմամբ, սակայն նույն պայմանագրի 2-րդ հոդվածով սահմանված է բացառություն, որի համաձայն՝ պետությունները կարող են մահապատիժ սահմանել այն արարքների համար, որոնք կատարվել են պատերազմի կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի պայմաններում: Սույն պայմանագիրը ստորագրել և վավերացրել են ԵԽ անդամ բոլոր պետությունները (բացառությամբ ԵԽ նախկին անդամ ՌԴ-ի, որը ստորագրել էր պայմանագիրը 16.04.1997թ.-ին, սակայն չէր վավերացրել այն):
2001 թվականի հունվարի 25-ին և վավերացրել 2003 թվականի սեպտեմբերի 29-ին: Սակայն հարկ է արձանագրել, որ սույն պայմանագրով ՀՀ ստանձնած պարտավորությունները ըստ էության խոչընդոտ չեն հանդիսանա պատերազմական իրավիճակներում կատարված որոշակի հանցագործությունների դեպքում մահապատիժ սահմանելու համար»,- նշեցին դատախազությունից:
Ինչ վերաբերվում է ցանկացած հանգամանքներում մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 13-րդ արձանագրության (ընդունվել է Վիլնյուսում 03.05.2002թ.), ապա Դատախազությունից ասացին, որ սույն պայմանագրի 1-ին հոդվածով ԵԽ անդամ պետությունները պարտավորվում են ցանկացած պայմաններում մահապատժի չդատապարտել և մահապատիժ չկիրառել իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց նկատմամբ:
«Սույն պայմանագիրը ստորագրել և վավերացրել են ԵԽ անդամ բոլոր պետությունները՝ բացառությամբ ՀՀ-ի, որը ստորագրել է 19.05.2006թ., սակայն չի վավերացրել և Ադրբեջանի, որը ընդհանրապես չի ստորագրել այս պայմանագիրը:
Հետևաբար, նշված պայմանագրի ստորագրված, սակայն վավերացված չլինելու պայմաններում ՀՀ-ն չունի ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն՝ մահապատժի բացարձակ արգելք սահմանելու»,- նշեցին դատախազության հանրային կապերի բաժնից:
Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել էր պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել:
armenpress.am
Բորելը ողջունել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է օգոստոսի 31-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։
«Կարևոր է շարունակել խաղաղության համաձայնագրի հարցում առաջընթաց գրանցելու աշխատանքը և ջանքերը մարդասիրական և կապի ոլորտներում։ ԵՄ-ն շարունակում է լիարժեքորեն ներգրավված լինել՝ հանուն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկասի»,- ասվում է գրառման մեջ։
Օգոստոսի 31-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին: Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին:
armenpress.am
ԵՄ – Ուկրաինա Ասոցիացիայի խորհրդի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Բրյուսելում
Ուկրաինա Ասոցիացիայի խորհրդի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Բրյուսելում, դրան կմասնակցեն Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը եւ ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ԵՄ-ի Խորհրդի՝ սեպտեմբերի 1-ին տարածված հայտարարության մեջ: «ԵՄ – Ուկրաինա Ասոցիացիայի խորհրդի ութերորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Բրյուսելում՝ Ուկրաինայի կառավարության ղեկավար Դենիս Շմիգալի նախագահությամբ: Եվրոպայի պատվիրակությունը կգլխավորի Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը»,- նշված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panorama.am
Մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում ռուսական շուկան լքել է 3000 արտասահմանյան ընկերություն
2022 թվականի մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում 3000 օտարերկրյա ընկերություններ լքել են ռուսական շուկան կամ դադարեցրել են իրենց գործունեությունը երկրում։ Այդ մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով Աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության (Ռոստրուդ) տվյալներին։
Նշվում է, որ մարտին 39 հազար մարդ եղել է պարապուրդում՝ նրանք աշխատավարձ են ստացել, բայց չեն աշխատել։ Հուլիսին նման 125,5 հազար մարդ է եղել։
Մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում 527 արտասահմանյան ընկերություններ ընդհանրապես դադարեցրել են իրենց գործունեությունը։
FBK-ի իրավական առաջատար խորհրդական Անաստասիա Շաշկովան ասել է, որ արտասահմանյան ընկերությունները հեռանալիս ստիպում են աշխատակիցներին ինքնակամ հրաժարական տալ, նույնիսկ երբ նրանք չեն ցանկանում: Իրավապաշտպանի խոսքով, ձեռնարկությունը փակելու համար շատ ժամանակ և ռեսուրսներ են պահանջվում, ուստի գործատուները ճնշում են բանվորներին։
panorama.am
Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է ճգնաժամի պատճառով «ռազմական տնտեսության» անցնելու մասին
Էներգետիկ ճգնաժամը ստիպել է Ֆինլանդիային ապրել «ռազմական տնտեսության» պայմաններում, հայտարարել է երկրի վարչապետ Սաննա Մարինը, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Yle-ին։
«Մենք ապրում ենք կարծես ռազմական տնտեսության պայմաններում։ Դա նորմալ տնտեսական իրավիճակ չէ»,- ասել է Մարինը։
Քաղաքական գործիչը նշել է ներկայիս էներգետիկ ճգնաժամի աննախադեպ բնույթը և ընդգծել, որ այն լուծելու համար անհրաժեշտ են բացառիկ միջոցներ։ Միաժամանակ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Եվրահանձնաժողովը կօգնի կարգավորել ստեղծված իրավիճակը։
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրներն ուժեղացրել են պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա։ Գերմանիան և ԵՄ այլ երկրներ համատեղ պատժամիջոցների վեց փաթեթ են ընդունել, ներառյալ ածխի և նավթի էմբարգոները: Մատակարարման շղթաների խաթարումը բարձրացրել է վառելիքի և սննդամթերքի գները Եվրոպայում և ԱՄՆ-ում:
panorama.am
Ռուսաստանցիների կեսն ակնկալում է, որ առաջիկա ամիսներին սննդի և հագուստի ծախսերը կավելանան
Ռուսաստանցիների կեսը (50%) ակնկալում է, որ առաջիկա մի քանի ամիսներին սննդի և հագուստի ծախսերը կավելանան: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով TeDo-ի վերլուծաբանների տվյալներին։
Հարցվածների մեկ երրորդը (33%) կարծում է, որ մոտ ապագայում կբարձրանան տան և վերանորոգման համար նախատեսված ապրանքների գները, իսկ 30%-ը նշել է, որ ակնկալում է հագուստի և կոշիկի վրա ծախսերի աճ: Ռուսաստանցիների 27%-ը նշել է, որ գեղեցկության և առողջության հետ կապված ծառայությունների վրա իրենց ծախսերը կավելանան մի քանի ամսվա ընթացքում, 19%-ն էլ նշել է, որ սպասում է էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի ծախսերի ավելացում:
Փորձագետները համակարծիք են եղել, որ գները կարող են աճել ռուբլու թուլացման և մի շարք կատեգորիաներում արտասահմանյան ապրանքների պակասի պատճառով։ Այնուամենայնիվ, պարենային հատվածում իրավիճակն ավելի դրական է կանխատեսվում, քանի որ 2022 թվականին հիմնական մշակաբույսերի լավ բերքը կարող է դանդաղեցնել պարենային ապրանքների գների աճի տեմպերը։
Շուկայի որոշ մասնակիցներ կիսվել են, որ առաջիկա ամիսներին գների աճ չեն ակնկալում։ Բացի այդ, որոշ ապրանքախմբերի գներն այժմ համեմատելի են 2022 թվականի սկզբի հետ։ Այնուամենայնիվ, որոշ վերլուծաբաններ նշում են, որ որոշակի կատեգորիաներում ծախսերի կրճատումը պայմանավորված է ոչ թե հարմարավետ գների մակարդակով, այլ այն հանգամանքով, որ սպառողները չեն ցանկանում ընթացիկ գներով ապրանք գնել: