Մամուլի տեսություն 02.09.2022
Ուկրաինայի շուրջ Մոսկվա-ԵՄ լարվածության ֆոնին, ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դադարեցրել է «Հյուսիսային հոսք 1» գազատարով գազի արտահանումը Եվրոպա։
Համշահրի օրաթերթ
Կիմ Չեն Ընի քույրը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հիվանդ է և ունի բարձր ջերմություն
Վերջին շաբաթներին լուրեր են շրջանառվում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հիվանդ լինելու մասին։ Պետական Rodong Sinmun թերթը գրել է, որ քովիդի դեմ պայքարող առանջնորդն ունի բարձր ջերմություն:
Պարբերականը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը վարակվել է կորոնավիորւսով՝ շփվելով վիրուսակիր աշխատակիցների հետ:
Թերթը գրել է, որ Կիմ Չեն Ընը վարակվել է Հյուսիսային Կորեայի արտակարգ իրավիճակների կանխարգելման շտաբ կատարած այցի ժամանակ, քանի որ աշխատակիցներից մի քանիսը վարակված են եղել կոկորանվիրուսով:
Fox News-ի փոխանցմամբ՝ այս լուրը հաստատում է լուրերը, որ Կիմ Չեն Ընը հիվանդ է։ Այս ամսվա սկզբին Հյուսիսային Կորեայի առաջնորդին մոտ կանգնած մի քանի անձինք նույնպես հայտարարել էին, որ նա հիվանդ է։
Էթեմադ օրաթերթ
Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կենտրոնակայանի վրա
NTV-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել այն ժամանակ, երբ ընթանում էր ֆեդերացիայի ղեկավարների հանդիպումը։
Այս հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել: Ոստիկանությունը ձերբակալել է երկու կասկածյալների։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել է. «Շենքի ուղղությամբ արձակվել է 11 փամփուշտ: Դրանցից 5-ն արձակվել են նիստերի դահլիճի ու ֆեդերացիայի ղեկավարի աշխատասենյակի ուղղությամբ»։ Նրա խոսքով՝ հարձակվողների վիճակը եղել է անկառավարելի:
Photomac կայքի հաղորդմամբ՝ փամփուշտներից մեկն անցել է Մյունխենի «Բավարիայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Համիտ Ալթինթոփի գլխավերևով: Նա այժմ բարձր պաշտոն է զբաղեցնում Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայում։
Mellit թերթին տված հարցազրույցում ֆուտբոլիստն ասել է.«Հենց լսեցինք կրակոցի ձայնը, անմիջապես պառկեցինք գետնին։ Խորհրդի անդամները կարծում էին, որ ես վիրավորված եմ»:
Ջամե Ջամ օրաթերթ
Կանաչ մայրցամաքը գազային շոկի է ենթակվել
Ուկրաինայի շուրջ Մոսկվա-ԵՄ լարվածության ֆոնին, ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դադարեցրել է «Հյուսիսային հոսք 1» գազատարով գազի արտահանումը Եվրոպա։
Reuters-ը զգուշացրել է, որ «Հյուսիսային հոսք» գազատարով Եվրոպա գազի արտահանումը դադարեցնելու Ռուսաստանի որոշումը կուժեղացնի Մոսկվայի և Բրյուսելի միջև տնտեսական պայքարը և կսրի էներգետիկ ճգնաժամը:
«Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք»-ով գազի արտահանումը Եվրոպա դադարեցվել է տեխնիկական սպասարկման աշխատանքների պատճառով։
Իրան օրաթերթ
Դեպի Թուրքիա Իրանի արտահանման ծավալն աճել է 56 տոկոսով
Թուրքիայի հետ Իրանի առևտուրն աճել է 443 մլն դոլարովԼ
Ընթացիկ տարվա 7 ամիսներին Իրանի արտահանումը Թուրքիա աճել է 56%-ով, իկազմելով 443 մլն դոլարԼ
Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության արժեքը, որը 2021 թվականի հունվարից հուլիս ամիսներին կազմել է 2,877 միլիարդ դոլար, այս տարվա նույն ժամանակահատվածում աճել է մինչև 3,847 միլիարդ դոլար։
armenpress.am
Թրամփը կարող է 2024 թվականին կրկին իր թեկնածությունն առաջադրել ԱԱՆ-ի նախագահի պաշտոնին. Sky
Միացյալ Նահագների նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը կարող Է 2024 թվականին կրկին մասնակցել ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Sky News հեռուստաալիքին հայտնել Է նրա նախկին օգնական եւ փեսա Ջարեդ Քուշները:
«Նա իրոք մտածում Է այդ մասին (2024 թվականին իր թեկնածությունն առաջադրելու նախագահի պաշտոնի համար – ծանոթ. խմբ.): Նա չի կարող նայել, թե ինչ Է կատարվում երկրում,- ասել Է Քուշները:- Նրա օրոք տնտեսությունը գերազանց վիճակում Էր, նա փակել Էր COVID-19-ից հետո առաջացած տնտեսական ճեղքվածքը»:
Քուշները խոստովանել Է, որ Թրամփն արդեն իր հետ խոսել Է առաջիկա ընտրությունների մասին ու, թեեւ միանշանակ պատասխան չի տվել առաջիկա նախագահական ընտրարշավին մասնակցելու մասին, նշել Է, որ «Թրամփի հարցում դժվար Է որեւիցե բան բացառելը, քանի որ նա շատ ճկուն մտածող Է»:
Ավելի վաղ նախկին նախագահի շրջապատում հայտնել են, որ նա արդեն աշնանը կարող Է հայտարարել պետության ղեկավարի պաշտոնի համար վերստին պայքարի մեջ մտնելու մտադրության մասին: Վերջին հարցումների համաձայն՝ Թրամփին նախագահի թեկնածու Է տեսնում հանրապետականների գրեթե 60 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն խանգարում են համաշխարհային շուկայում պարենամթերքի գների նվազմանը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը բարեխղճորեն կկատարի Աֆրիկա եւ Մերձավոր Արեւելք պարենամթերքի մատակարարումների իր պարտավորությունները, չնայած ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը չեն ցանկանում վերացնել ռուսական արտահանման սահմանափակումները եւ դրանով իսկ խանգարում են պարենամթերքի գների նվազմանը համաշխարհային շուկայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Կինշչակը:
«Չնայած Արեւմուտքի անօրինական սահմանափակումներին, Ռուսաստանը կատարում Է եւ բարեխղճորեն կատարելու Է Աֆրիկա ու Մերձավոր Արեւելք պարենամթերքի մատակարարումների՝ իր ստանձնած պարտավորությունները»,-ասել Է Կինշչակը:
Սակայն, նրա խոսքով, իրադրության լիակատար նորմալացման համար անհրաժեշտ Է վերացնել ռուսական արտահանման տրանսպորտային եւ ապահովագրական բոլոր սահմանափակուսները եւ ապահովել վճարումների ազատ անցկացումը:
«Իսկ առայժմ ամերիկացիները եւ եվրոպացիները դա անել չեն ցանկանում՝ խոչընդոտելով գլոբալ պարենային շուկայի հագեցմանը եւ գների նվազմանը: Դրա հետ մեկտեղ շարունակում են հանրային տարածությունում պտտել այն ֆեյքը, թե Ռուսաստանը «համաշխարհային սով» Է հրահարում»,-ընդգծել Է նա:
Հուլիսի 22-ին Ստամբուլում տեղի Է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում արտահանման համար ռուսական ապրանքների մատակարարումների սահմանափակումները վերացնելու եւ Ռուսաստանին ուկրաինական հացահատիկի արտահանման գործում աջակցելու շուրջ: Գործարքը, որն ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում Է Սեւ ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի եւ պարարտանյութերի արտահանում երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Մինչեւ տարեվերջ զանգվածային անկարգություններ կարող են տեղի ունենալ 101 երկրներում. Bloomberg
Աշխարհի 101 երկրներում զանգվածային անկարգությունների առաջացման ռիսկն աճում է 2022 թվականի երրորդ եռամսյակում: Սեպտեմբերի 2-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Verisk Maplecroft խորհրդատվական ընկերության՝ իր մոտ առկա զեկույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փորձագետների եզրակացությունների համաձայն՝ 198 երկրներից 101-ում արձանագրվել Է հասարակական հուզումների առաջացման ռիսկերի մեծացում, ինչն ամենաբարձր եռամսյակային աճն Է 2016 թվականին համապատասխան հաշվարկներ սկսելու պահից: Միեւնույն ժամանակ 42 պետություններում ռիսկը նվազել է:
Ինչպես նշում Է Bloomberg-ը, անկարգությունների համար նախադրյալներն աճում են Եվրամիության երկրներում Էներգակիրների գների բարձրացման ֆոնին:
Զարգացող երկրներում հասարակական դժգոհությունը բացատրվում Է սննդամթերքի թանկացմամբ եւ գլոբալ պարենային ճգնաժամի հետ կապված անհանգստություններով: Նաեւ ընդգծվում Է, որ առաջիկա ամիսներին ռիսկերը կաճեն: Սպասվում է, որ աշնան եւ ձմռան շրջաններում Եվրոպայի երկրներում կսաստկանա Էներգետիկ ճգնաժամը եւ կթանկանա ապրուստի արժեքը:
Երաշտը եւ ջրի պակասը շատ երկրներում կհանգեցնեն պարենի գների աճի, ինչը կարող Է տեղային բողոքներ հարուցել առավել տուժած շրջաններում: Հասարակական հուզումների առաջացման՝ մեծացած ռիսկով երկրների ցանկ են մտել, մասնավորապես, Գերմանիան, Կիպրոսը, Նորվեգիան, Լեհաստանը եւ Ուկրաինան: 2023 թվականին ռիսկերի աճ Է կանխատեսվում, բացի այլ երկրներից, Գերմանիայում, Նիդեռլանդներում եւ Շվեյցարիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panorama.am
ԱՀԿ-ի նախկին ղեկավարի տեղակալ. Ուկրաինայում հակամարտության ձգձգումը համաշխարհային ճգնաժամ կառաջացնի
Ուկրաինայում հակամարտության ձգձգումն անխուսափելիորեն կխորացնի աշխարհում էներգառեսուրսների և պարենի դեֆիցիտը, իսկ հետո համաշխարհային տնտեսական ճգնաժամ կառաջացնի ոչ պակաս մասշտաբներով, քան 2008 թվականին։ Ուրբաթ հայտարարել է ԱՀԿ-ի ղեկավարի նախկին տեղակալ Ի Սյաոչժուն, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ներկայումս համաշխարհային տնտեսությունն արդեն ստագֆլյացիոն (մակրոտնտեսական տերմին՝ ցույց տալու այն իրավիճակը, որտեղ տնտեսական անկումը և տնտեսության խաթարված վիճակը ուղեկցվում են գնաճով՝ ինֆլյացիայով-խմբ.) միտումի մեջ է՝ բարձր գնաճով, բարձր պարտքով, բարձր տոկոսադրույքներով և ցածր աճով», - ասել է նա։
«Բոլոր երկրները, և հատկապես խոշոր տերությունները, պետք է հրաժարվեն սառը պատերազմի և «զրոյական գումարով խաղի» մտածելակերպից, և ուժեղացնելով բազմակողմ համագործակցությունը G20-ի և Բրետտոն Վուդսի համակարգի շրջանակներում՝ ավելի շատ կամուրջներ կառուցեն, որպեսզի նորից վերամիավորվեն արդեն լրջորեն պառակտված և մասնատված աշխարհը»,- նշել է նա։
panorama.am
Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1208-ի
Պակիստանում ջրհեղեղներն արդեն 1208 մարդու կյանք են խլել: Վիճակագրական տվյալները հայտնում է Dawn թերթը՝ վկայակոչելով Աղետների կառավարման ազգային մարմնին։ Լուրին անդրադարձած «Ինտերֆաքսը» տեղեկացնում է, որ վիրավոր է համարվում 6082 մարդ։
Վերջին 24 ժամում զոհերի թիվն ավելացել է 19-ով:
Երկրի հյուսիսից հարավ շարժվող ջրհեղեղներից ընդհանուր առմամբ տուժել է 33 միլիոն մարդ, մոտ 1 միլիոն տուն ավերվել կամ հեղեղվել է։
Առողջապահության ոլորտի պաշտոնյաները նախազգուշացնում են տուժած տարածքներում ծանր հիվանդությունների՝ ներառյալ մաշկի և աղիքային վարակների բռնկման մասին:
panorama.am
Ուկրաինայի զինված ուժերն այս պահին շարունակում են առաջխաղացումը, սակայն զգալի կորուստներ են կրում. Շոյգու
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Կիևի հակահարձակման նպատակը Արևմուտքում պատրանք ստեղծելն է, որ Ուկրաինան ի վիճակի է դիմակայել Ռուսաստանին։ «ՌԻԱ Նովոստին» գրում է, որ այդ կարծիքը նա հայտնել է ռազմական գերատեսչությունում կայացած կոնֆերանսի ժամանակ։
«Ես ընդգծում եմ, որ այս գործողությունը ծրագրվել է Զելենսկու գրասենյակում՝ արևմտյան կուրատորների մոտ Ուկրաինայի զինված ուժերի հարձակողական գործողություն իրականացնելու ունակության պատրանք ստեղծելու նպատակով»,-ասել է պաշտոնյան։
Շոյգուն նաև նշել է, որ այժմ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը Նիկոլաև-Կրիվոյ Ռոգ և այլ ուղղություններով, սակայն զգալի կորուստներ են կրում։