Մամուլի տեսություն 03.09.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i181058-Մամուլի_տեսություն_03.09.2022
Իրանական այսօրվա թերթերն անդրադարձել են Եվրոպայի միջնորդությամբ կայացած՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, որը Փաշինյանը «բարդ» է որակել։
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Սեպտեմբեր 03, 2022 12:48 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03.09.2022

Իրանական այսօրվա թերթերն անդրադարձել են Եվրոպայի միջնորդությամբ կայացած՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, որը Փաշինյանը «բարդ» է որակել։

Քեյհան օարթերթ

Ամերիկացի գեներալ. Աֆղանստանում կառավարման արևմտյան մոդել կիրառելու փորձը սխալ էր

CENTCOM-ի նախկին ղեկավար, գեներալ Ֆրենկ Մաքքենզին հայտարարել; է «Աֆղանստանում կառավարման արևմտյան մոդել կիրառելու փորձը սխալ էր: Ես չգիտեմ՝ Աֆղանստանը կարո՞ղ է կառավարվել արևմտյան մոդելով, թե՝ ոչ, բայց ես գիտեմ, որ այդ երկիրն ավելի լավ է կառավարվում տեղական մոդելով: Մենք շատ քիչ ուշադրություն դարձրեցինք այս երկրի իրողություններին:

Այս խոստովանությունն արվել է մի քանի օր առաջ՝ Աֆղնաստանում ամերիկյան ներկայության 20 տարվա ավարտի առաջին տարելիցին:

Նա հավելել է, որ ԱՄՆ բոլոր չորս նախագահները՝ Բուշ կրտսերից մինչև Բայդենը, ձախողվեցին Աֆղանստանում. թե՛ քաղաքական, թե՛ ռազմական ոլորտներում։ Սա ամերիկյան պաշտոնյաների ամենամեծ և կարևոր խոստովանություններից մեկն է  արտաքին քաղաքականության ոլորտում իրենց ձախողման մասին։

 

Էթելաաթ օրաթերթ

Հայաստանի ու Ադրբջանի ղեկավարները Եվրոպայի միջնորդությամբ հանդիպել են՝ քննարկելու ԼՂ հարցը

Նշելով, որ Ադրբեջանի նախագահի հետ բարդ հանդիպում է  ունեցել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որ այս հանդիպման ընթացքում ընդունված որոշումները աշխատանքային բնույթ են կրել։

Հայաստանի վարչապետը հավելել է. «Ուզում եմ ասել, որ մեր նպատակները պետք է անփոփոխ մնան, Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, և մեզ անհրաժեշտ է հաստատակամություն»։ Նրա խոսքով՝ բոլորը պետք է հասկանան, որ այս հարցի հնարավոր լուծումները պարզ չեն։

 

Վաթան էմռուզ օրաթերթ

ԱՄՆ տարբեր նահանգներում գործում են տարբեր օրենքներ

ԱՄՆ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների միջև քաղաքական տարաձայնությունների ֆոնին, Economist ամսագիրը գրել է, որ ամերիկյան յուրաքանչյուր նահանգ տարբեր օրենքներ է կիրառում, ինչը դաշնային կառավարությանը կանգնեցրել է լուրջ մարտահրավերների առաջ։

Ամսագիրը գրում է. «Օրինակ՝ այս տարվա օգոստոսի 25-ին Կալիֆորնիա նահանգում ընդունվել է օրենք, որով 2035 թվականից արգելվում  է բենզինով մեքենաների վաճառքը, ինչը լրջորեն կանդրադառնա ամերիկյան ավտոմոբիլային արդյունաբերության վրա։ 

Իսկ Տեխաս նահանգը ընդունել է հղիության արհեստական ​​ընդհատման օրենքը, ըստ որի՝ ցանկացած ոք, ով դա կանի առանց օրինական թույլտվության, կդատապարտվի 99 տարվա ազատազրկման։

 

Իրան օրաթերթ

Տարածաշրջանի անվտանգությունը ԻԻՀ ՀՕՊ ուժերի  կարմիր գիծն է

Իրանի հարավարևելյան ՀՕՊ ստորաբաժանման փոխհրամանատար,  բրիգադային գեներալ Նասրալլահ Հուշմենդը, անդրադառնալով ՀՕՊ ուժերի կարևորությանն ասել է. «Տարածաշրջանի և երկրի անվտանգությունը մեր կարմիր գիծն է և մենք այս առումով թշնամու հետ գործ չունենք»։

Նա հավելել է. «ՀՕՊ-ը լիովին պատրաստված ուժ է, և եթե հակառակորդը ցանկանա հատել մեր կարմիր գիծը, կստանա կոշտ և ատամ կոտրիչ պատասխան»:

 

armenpress.am

Պեկինը լիովին վստահ է ռուս-չինական հարաբերությունների ապագայի հարցում

 Պեկինը լիովին վստահ է ռուս-չինական հարաբերությունների ապագայի հարցում, որոնք կշարունակեն զարգանալ բարձր մակարդակով` ապահովելով երկու պետությունների հիմնական շահերը պաշտպանելու ամուր երաշխիք։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, այս մասին նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ի-ն՝ Չինաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Դենիսովի հետ հանդիպման ժամանակ:

Չինաստանում ՌԴ դեսպանատանը նշել են, որ հանդիպումն անցել է ջերմ ու բարեկամական մթնոլորտում։

«Միջազգային հարաբերությունների խորը վերակառուցման և էվոլյուցիայի պայմաններում Չինաստանն ու Ռուսաստանը ավելի ուժեղ են զգացել երկու երկրների բարիդրացիության կարևոր ձեռքբերումները: Մենք լիակատար վստահություն ունենք չին-ռուսական հարաբերությունների ապագայի նկատմամբ»,- ասել է Վան Ին՝ հավելելով, որ երկու երկրների հարաբերությունները դիմակայել են միջազգային բարդ իրավիճակի փորձությանը և միշտ պահպանել են իրենց կենսունակությունը։

Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները, անկասկած, կշարունակեն զարգանալ բարձր մակարդակով:

Վան Ին բարձր է գնահատել Դենիսովի աշխատանքը՝ որպես Չինաստանում Ռուսաստանի դեսպան՝ նրան անվանելով «չինական ժողովրդի իսկական բարեկամ»։

Ռուսաստանի դեսպանն իր հերթին ասել է, որ աշխատելով Չինաստանում շուրջ 20 տարի, ինքը ականատես է եղել երկրի մեծ ձեռքբերումներին տարբեր առումներով և կարծում է, որ Չինաստանն ապագայում էլ ավելի նշանակալի հաջողությունների կհասնի։

 

 

armenpress.am

Զինված անձինք Եթովպիայում սպանել են ավելի քան 40 մարդու

Եթովպիայի Օրոմիա շրջանում զինված անձինք սպանել են առնվազն 42 մարդու:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

 Նշվում է, որ այս մասին ասել են երկու բնակիչներ, ովքեր դիերը թաղել են քաղաքային գերեզմանատանը:

Զինված խմբի կողմից տեղի բնակիչների դեմ հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին մայրաքաղաք Ադիս Աբեբայից 370 կմ դեպի արևմուտք:

Բնակիչների խոսքով՝  զոհերը բոլորը եղել են օրոմոսներ: Եթովպիայի երկու խոշորագույն էթնիկ խմբերի՝ Օրոմոյի և Ամհարայի միջև բախումները վերջին ամիսներին աճում են:

 

armenpress.am

Հունաստանի Կրետե կղզում 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանում սեպտեմբերի 3-ին 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում  կատարելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներին:

Կենտրոնից հայտնել են, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կրետե կղզում, երկրի մակերևույթից 2 կմ  խորության վրա:

 

panorama.am

Պուտինն ու Էրդողանը քննարկել են բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:  Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:Օգոստոսի 5-ին Սոչիում կայացած բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ Հաստատվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի խթանման մտադրությունը։Անդրադարձ է եղել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Էրդողանը նշել է Ռուսաստանի կառուցողական դերը Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի առաքելության կազմակերպման գործում։

Հեռախոսազրույցի ընթացքում դիտարկվել է հուլիսի 22-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահի միջնորդությամբ կնքված «հացահատիկի գործարքի» իրականացման ընթացքը։Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին։

 

panorama.am

ՄԱԿ-ն ակտիվ կապի մեջ է ԱՄՆ-ի հետ՝ Լավրովի պատվիրակության համար վիզաների հարցում

ՄԱԿ-ն ակտիվորեն կապի մեջ է ԱՄՆ-ի հետ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի պատվիրակության համար մուտքի արտոնագրերի հարցով։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին ասել են համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունից։Խոսքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի նստաշրջանին  արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի մասնակցության մասին է։

«ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայանալիք միջոցառումների պատվիրակությունների համար վիզաների հարցերով մենք ակտիվորեն համագործակցում ենք ԱՄՆ առաքելության հետ և կապի մեջ ենք ԱՄՆ առաքելության հետ կոնկրետ դեպքերով», - ՏԱՍՍ-ին հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչը  նամակ էր հղել համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Դրանում ասվում է, որ Լավրովի պատվիրակության մուտքի փաստաթղթերի հետ կապված բարդ իրավիճակը նկատվում է արդեն մի քանի ամիս։ Նա խնդրել է՝ փոխանցել ԱՄՆ իշխանություններին, որ նրանք պետք է հնարավորինս արագ տրամադրեն հայցվող վիզաները։

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը։ Դրան ավանդաբար մասնակցում են պետությունների ղեկավարներ ու նախարարներ։ Լավրովի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 24-ին։

 

panorama.am

ԱՄՆ-ն վիզա չի տրամադրել ՌԴ պատվիրակությանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար ռուսական պատվիրակության 56 անդամներից ոչ ոք չի ստացել ԱՄՆ վիզա, այդ թվում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը կանցկացվի սեպտեմբերի 20-ից 26-ը և ներառում է բոլոր պատվիրակությունների լիաժամկետ մասնակցությունը: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Սեպտեմբերի 1-ի դրությամբ հիմնական թիմի և նախնական թիմի 56 անդամներից և ոչ մեկը մուտքի վիզա չէր ստացել Միացյալ Նահանգներ: Նման իրավիճակ է մեր նախարարի թռիչքն ուղեկցող լրագրողների և անձնակազմի անդամների հետ»,- նշված է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի նամակում։

Նա խնդրել է, որ ԱՄՆ իշխանություններին կոչ անեն, որ վիզաներ տրամադրեն ռուս պատվիրակներին և ուղեկցող անձանց, այդ թվում՝ ռուս լրագրողներին, որոնք պետք է Նյու Յորքում լուսաբանեն ՌԴ արտգործնախարարի այցը։