Մամուլի տեսություն 05.09.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i181220-Մամուլի_տեսություն_05.09.2022
Առանց գազի դաժան ձմեռվանից սարսափած եվրոպացիները դուրս են եկել փողոց՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի և Եվրամիության։
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Սեպտեմբեր 05, 2022 14:07 Asia/Tehran

Առանց գազի դաժան ձմեռվանից սարսափած եվրոպացիները դուրս են եկել փողոց՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի և Եվրամիության։

Քեյհան օրաթերթ

Արևմուտքում առանց գազի ձմռան վախից, մարդիկ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի և Եվրամիության

Քանի որ ակնհայտ են դառնում ուկրաինական պատերազմի խնդիրները, հատկապես Եվրոպայում պատերազմի հետևանքով առաջացած  գազային ճգնաժամը այն էլ ցուրտ ձմռան նախաշեմին, քաղաքական գործիչների նախազգուշացումներն այս կապակցությամբ  շատացել են։Երբեմն եվրոպացիների համբերությունը սպառվում է, և նրանք բողոքում են այս իրավիճակի դեմ։ Բացի գնաճից դժգոհությունից, նրանք ասում են, որ ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների  միջամտությունն Ուկրաինայի պատերազմին աղքատության և գնաճի պատճառ է դարձել։ Սա այն իրավիճակում, երբ ձմեռը դեռ չի եկել։ Ուկրաինայում 6 ամսից ավել շարունակվող պատերազմը ոչ միայն ազդել է ուկրաինացիների և ռուսների վրա: Իսկ պարենային և գազային ճգնաժամը լրջորեն ազդել է ամբողջ աշխարհի, հատկապես եվրոպացիների վրա։

 

Էթելաաթ օրաթերթ

Սիոնիստական ​​ռեժիմի կողմից նավթի և գազի գողությունը կանխելու նպատակով Լիբանանում ռազմածովային շարասյուն  է ստեղծվել

Տասնյակ նավակներ և  նավեր Լիբանանի Տրիպոլի նավահանգստից շարժվել են դեպի  Ալ-Նաղուրա օկուպացված Պաղեստինի հետ այս երկրի ծովային սահման՝ ընդգծելու լիբանանցիների ծովային հարստությունից օգտվելու անհրաժեշտությունը:

Ծովային նավերը սկսել են շարժվել Տրիպոլիի Ալ-Աբդա Ալ-Ակարի և Կորնիշ նավահանգիստներից և հասել Ալ-Նաղուրա շրջան՝ Լիբանանի և օկուպացված Պաղեստինի ծովային սահմանին: Լիբանանցիներն այս ծովային երթն իրականացրին՝ հաջակցություն Միջերկրական ծովում Լիբանանի նավթի և գազի:

Այս ծովային երթի կազմակերպիչներից Ֆեյսալ Դերնիղեն ընդգծել է.<<Ծովային երթի անցկացումը մէ ուղերձ է Սիոնիստական ​​ռեժիմին, որ լիբանանցիները չեն հրաժարվի երկրի նավթից  և իրենց նավթագազային հարստությունը կարմիր գիծ են համարում>>։

 

Ջավան օրաթերթ

ԱՄՆ-ն  դեռևս դժգոհ է բանակցություննրից

Իրանը պատասխանել է ՀԳՀԾ-ի տեքստի նախագծին մի իրավիճակում, երբ ամերիկյան և եվրոպական կողմերը դեռևս չեն ցանկանում համաձայնվել այս առաջարկին, նույնիսկ ձևականորեն: Չնայած Պեկինն ու Մոսկվան ընդունելի են համարել Իրանի պատասխանը, սակայն ամերիկյան ներկայացուցիչը գաղտնի հանդիպում է կազմակերպել երկրի սենատորների հետ։

 

Իրան օրաթերթ

Ամերիկայի ցրված նահանգներ

The Economist ամսագիրը 2022 թվականի սեպտեմբերի 1-ին հոդվածում քննարկել և է ամերիկյան տարբեր նահանգների միջև աճող մասնատումն ու հակամարտությունները և գրել․ «Կուսակցական քաղաքականությունը դեմոկրատական ​​և հանրապետական ​​նահանգները դարձրել է «տարբեր պետություններ», որոնց անդամները չեն կարող համատեղ կառույց կազմել»։

Չնայած ԱՄՆ-ն ​​կոչվում է «Ամերիկայի Միացյալ Նահանգներ», սակայն աշխարհագրությունը և բնակչության մշակութային, էթնիկական և սոցիալական բազմազանությունը երբեք թույլ չեն տվել Միացյալ Նահանգների կառուցվածքի միասնությունն ու միասնականությունը։ Կենսաբազմազանությունը, ներգաղթյալների մեծ թիվը և տարբեր մտածելակերպ ունեցող փոքրամասնությունների առատությունը մեծ սոցիալական և մշակութային տարբերություն են ստեղծել Միացյալ Նահանգներում։ Կարելի է ասել, որ Ֆլորիդայում ապրող ամերիկացու գաղափարը ԱՄՆ-ի և նրա արժեքների մասին միանշանակ շատ տարբեր է Կալիֆոռնիայում կամ Տեխասում ապրող մեկ այլ ամերիկացու գաղափարից։

 

armenpress.am

Թուրքիայում վերջին 24 տարվա ընթացքում ամենաբարձր գնաճն է գրանցվել

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TUIK) հրապարակել է 2022թ.-օգոստոսի և տարեկան կտրվածքով գնաճի ցուցանիշները։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է artigercek.com-ը:

Հրապարակման համաձայն, եթե օգոստոսին ամսական կտրվածքով գնաճը կազմել է 1,46 տոկոս, ապա տարեկան կտրվածքով՝ 80,21 տոկոս։

Գրանցված գնաճը կազմում է վերջին 24 տարվա ամենաբարձր ցուցանիշը:

 

araratnews.am

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 

Հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև հայ֊ռուսական դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցեր։

news.am

Ռուսական նավթի գների շեմ մտցնելու գործընթացը բավական դժվար է լինելու. Ֆրանսիայի ֆինանսների նախարար

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո լը Մերը շաբաթ հայտարարել է, որ «Մեծ յոթնյակի» երկրների՝ ռուսական նավթի գների շեմ մտցնելու ջանքերի հաջողության համար կպահանջվեն պարտավորություններ ամբողջ միջազգային հանրության կողմից։

«Մեծ յոթնյակի» տնտեսական տերություններն ուրբաթ հայտարարել են, որ համաձայնեցրել են ռուսական նավթի գների շեմ մտցնելու պլանը։

Լը Մերը CNBC-ի հարցազրույցում ասել է, որ այդ քաղաքականությունը պետք է իրականացվի որպես «պատերազմի դեմ գլոբալ միջոց»։

«Մեծ յոթնյակը», որի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Ճապոնիան, դեռեւս չի կողմնորոշվել, թե ինչպես է իրականացվելու գների սահմանափակումը, եւ այդ գործընթացը, խոստովանել է լը Մերը, «բավական դժվար է լինելու»։

Բայց սպասվում է, որ այն պատրաստ կլինի մինչեւ դեկտեմբերի սկիզբ, երբ ուժի մեջ կմտնեն ԵՄ-ի պատժամիջոցները ռուսական նավթի ծովային ներմուծման նկատմամբ։

«Մենք գիտենք, որ մեզ հարկավոր է բոլոր 27 անդամ երկրների միասնությունը, եթե ցանկանում ենք կանաչ լույս ստանալ այդ սահմանափակումը մտցնելու համար»,- ասել է նա՝ նկատի ունենալով ԵՄ այն երկրներին, որոնք չեն մտնում G7-ի կազմի մեջ։

yerevan-times.com

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները խոսել են «Ակկույու» ԱԷԿ-ի կառուցման աշխատանքների ընթացքից

Ռուսաստանը եւ Թուրքիան կշարունակեն առաջին թուրքական ԱԷԿ-ի՝ «Ակկույու»-ի կառուցման աշխատանքները։ Այս մասին տեղեկացրել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակում, երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցից հետո։

«Նախագահ Էրդողանը եւ Ռուսաստանի նախագահ Պուտինը հաստատել են իրենց վճռականությունն այն հարցում, որպեսզի «Ակկույու» ատոմային էլեկտրակայանի կառուցումն իրականացվի պլանին հանմապատասխան»,- նշվել է Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում։Տեղեկացվել է նաեւ, որ Թուրքիայի նախագահն առաջարկել է միջնորդել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում։

Հիշեցնենք, որ Թուրքիայում առաջին՝ «Ակկույու» ատոմային էլեկտրակայանը պետք է սկսի աշխատել 2023 թվականին։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ռուսաստանն ընդհանուր առմամբ 22 մլրդ դոլար կներդնի «Ակկույու» ԱԷԿ-ի կառուցման համար։