Մամուլի տեսություն 06.09.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i181274-Մամուլի_տեսություն_06.09.2022
Հարցումները ցույց են տալիս, որ արևմտյան լրատվամիջոցները վախենում են Հոսեյնի Արբաինից, որը համարվում է ամենամեծ երթը աշխարհում և փորձում են բացասական կերպով ներկայացնել այդ համերաշխությունը։
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Սեպտեմբեր 06, 2022 10:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06.09.2022

Հարցումները ցույց են տալիս, որ արևմտյան լրատվամիջոցները վախենում են Հոսեյնի Արբաինից, որը համարվում է ամենամեծ երթը աշխարհում և փորձում են բացասական կերպով ներկայացնել այդ համերաշխությունը։

Էթելաաթ օրաթերթ

Պուտինը չեղարկել է բոլոր իսլամական գրքերի թարգմանության արգելքը

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրով չեղարկել է իսլամական բոլոր գրքերի, այդ թվում՝  Սահիհ Բուխարիի թարգմանության, տպագրության և տարածման հարյուրամյա արգելքը։

Նոր հրամանագրով Պուտինը թույլատրել է Սահիհ Բուխարիի ռուսերեն թարգմանությունն ու տպագրությունը, ինչպես նաև անվճար տարածումը։ Սահիհ Բուխարին, որը ունի 97 հատոր և 3450 մաս, համարվում է սուննի կրոնական կարևոր գրքերից։ Նշենք, որ 1921 թվականին Խորհրդային Միության առաջնորդ Լենինը սև ցուցակում էր ներառել իսլամական գրքերի թարգմանությունը, տպագրությունն ու տարածումը։

 

Քեյհան օրաթերթ

Եվրոպայի տնտեսությունը սնանկանում է

Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի սրումը, բացի մայրցամաքի բնակչությանը ծանր և երբեմն աննախադեպ գնաճ պարտադրելուց և նրանց ապրելակերպը փոխելուց, նաև առաջացրել է սնանկության ալիք և խոշոր գործարանների փակում։

Այսօր Եվրոպան վճարում է իր ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների գինը, իսկ Չեխիայում ՆԱՏՕ-ի և արևմտյան առաջնորդների դեմ կազմակերպված ցույցերը այս վիճակի արդյունքն են:

 

Իրան օրաթերթ

Երկու ժողովուրդների միավորման ծրագիր

Արբայինի ուխտագնացությունը վերածվում է համաշխարհային իրադարձություն, որին աշխարհի մի շարք առաջատար լրատվական գործակալություններում հրապարակված բազմաթիվ նորությունների շարքում ներկա են մեծ թվով մարդիկ աշխարհից, նույնիսկ ոչ մուսուլմաններ:

Հարցումները ցույց են տալիս, որ Արբաինի իրադարձությունը հաճախ բացասաբար է ներկայացվում արևմտյան լրատվամիջոցներում (օրինակ՝ CNN, New York Times, Reuters, Euronews, Independent, BBC, Fox News, NBC, Daily Mail և Associated Press):

Այս լրատվամիջոցներից որոշները փորձում են Արբաինը ներկայացնել որպես վտանգավոր իրադարձություն, իսկ մյուսները միայն կենտրոնանում են իրադարձության մակերեսային կողմերի վրա, ինչպիսիք են ուխտավորներին անվճար սնունդ և խմիչքներ բաժանելը, ինչպես նաև հանգստանալու, լվացվելու և քնելու վայրեր տրամադրելը:  Մինչդեռ այս մեծ իրադարձությունն ունի այլ խորքային կողմեր, ինչպիսիք են ազգերի միջև խաղաղության և համերաշխության ուղերձը:

 

Ջավան օրաթերթ

Հաքերները վաճառքի են հանել 3 միլիոն իսրայելցիների տվյալները

«Եդիոտ Ահարոնոտ» թերթը գրել է, որ «Մոսադի» ղեկավար Դեյվիդ Բարնիայի անձնական տվյալները և նկարները հրապարակելուց մեկ օր անց, հաքերները  հայտարարել են Իսրայելի երեք միլիոն քաղաքացիների անձնական տվյալները վաճառելու  մասին։

Թերթը գրել է, որ հաքերային  խումբը, որն իրեն անվանում է  «Բարեգործ գող», ձեռք է բերել 3 միլիոն իսրայելցիների, այդ թվում՝  30,000 ուսանողների և ուսուցիչների տվյալները:

 

armenpress.am

Շոլցն առայժմ չի պատրաստվում հավանություն տալու Leopard 2 տանկերի առաքմանն Ուկրաինա. Welt

Գերմանիան հազիվ թե փոխի իր սկզբնական դիքորոշումը եւ համաձայնվի Ուկրաինա ուղարկելու Leopard 2 մարտական տանկեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 6-ին հաղորդել Է Die Welt թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ Ուկրաինայի կառավարական շրջանակներում:

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել Է, որ սեպտեմբերի 4-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը քննարկել է Leopard 2 տանկերի մատակարարումների հարցը:

Ինչպես այժմ գրում է Die Welt-ը, Գերմանիայի նախարարների կաբինետի ղեկավարն այդ թեմայով քննարկման ընթացքում կոնկրետ խոստումներ չի տվել:

Հրատարակության տվյալներով՝ նա «ոչ մի պատրաստակամություն չի ունեցել» փոխելու ներկայիս դիրքորոշումը եւ հավանություն տալու հարձակողական սպառազինության առաքմանը: Մինչդեռ, ինչպես նշում Է թերթը, Ուկրաինան իբր տակավին ապրիլից ունի Krauss-Maffei Wegmann (KMW) պաշտպանական կոնցեռնի առաջարկությունը հինգ ու կես տարվա ընթացքում 100 միավոր Leopard 2 գնելու վերաբերյալ: Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում Է 1,5 միլիարդ եվրո:

 

armenpress.am

Ուկրաինան ուժեղացնում է Բելառուսի եւ Ռուսաստանի հետ սահմանների պաշտպանությունը

 Ուկրաինան ուժեղացնում է մի շարք մարզերի սահմանների պաշտպանությունը, որոնք հարեւան են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 6-ին հայտնել Է Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն:

«Ուկրաինան ուժեղացնում Է Սումիի եւ Չեռնիգովի մարզերի սահմանների պաշտպանությունը: Վերջին ժամանակներս մենք արձանագրում ենք գնդակոծումների ավելացում Սումիի մարզում, բայց դրան նաեւ ավելանում Է Չեռնիգովշչինան: Ուկրաինայի պաշտպանության ուժերը եւ սահմանապահներն ուժեղացնում են այդ ուղղությունները»,- մեջբերում Է նրա խոսքը Ուկրաինայի ՈՒՆԻԱՆ գործակալությունը:

Բացի դրանից, Դեմչենկոյի խոսքով՝ համանման միջոցներ են ձեռնարկվում այն մարզերում, որոնք սահմանակից են Բելառուսի հետ: «Նաեւ սահմաններն ուժեղացվում են Բելառուսի Հանրապետության հետ, քանի որ այդ ուղղությունը «բավականաչափ կարեւոր Է», նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ -ը:

 

armenpress.am

Բայդենը չի կարծում, թե ՌԴ-ն անհրաժեշտ է ներառել ահաբեկչության հովանավոր երկրների ամերիկյան ցանկում

 ԱՄՆ-ի նախագահը բացասաբար Է պատասխանել այն հարցին, թե անհրաժեշտ Է համարում արդյոք Ռուսաստանը ներառել ահաբեկչության հովանավոր պետությունների ամերիկյան ցանկում: Նրա խոսքը սեպտեմբերի 5-ին իր Twitter-ում մեջբերում է Սպիտակ տանը Reuters գործակալության թղթակից Ջեֆ Մեյսոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այն հարցին, թե անհրաժեշտ Է արդյոք Ռուսաստանը դասել ահաբեկչության հովանավոր պետությունների թվին, Բայդենը պատասխանել է «ոչ»,- հայտնել է նա:

Հուլիսի 27-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատն ընդունել Է բանաձեւ, որը Պետդեպատամենտին կոչ Է անում Ռուսաստանը ճանաչել ահաբեկչության հովանավոր երկիր: Փաստաթղթում համապատասխան ոոշման համար առիթ են համարում իրադարձությունները Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում եւ Ուկրաինայում: Ռուսաստանը ցանկում ներառելու կոչով ավելի վաղ Վաշինգտոնին Է դիմել Կիեւը:

Հուլիսի 28-ին համանման փաստաթուղթ Ներկայացուցիչների պալատի քննարկմանը ներկայացնելու մատադրության մասին հայտարարել են մի խումբ կոնգրեսականներ երկու կուսակցություններից: Այդ ցանկում կարող են ներառվել այն պետությունները, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, «բազմիցս աջակցություն են ցույց տվել միջազգային ահաբեկչության ակտերին»: Միացյալ Նահանգների վարչակազմն ունի լայն լիազորություններ ցանկի ֆիգուրանտների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու առումով: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը կարող Է միջոցներ ձեռնարկել այն իրավական եւ ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ պետությունների դեմ, որոնք առեւտուր են անում ցանկում նշված երկրների հետ: Ներկայումս ցանկում հիշատակված են Իրանը, ԿԺԴՀ-ն, Կուբան եւ Սիրիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panorama.am

Լեհաստանը կդադարեցնի լեհական զլոտիի հետ ուկրաինական գրիվնայի փոխանակումը

Լեհաստանում կանխիկ գրիվնայի փոխանակումը զլոտիով դադարեցվել է: Սեպտեմբերի 9-ը տարադրամի փոխանակման վերջին օրն է: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ, այդ մասին հայտնել է Լեհաստանի Ազգային բանկը։

Ուկրաինայի Ազգային բանկը (NBU) և Լեհաստանի Ազգային բանկը (Narodowy Bank Polski) պայմանագիր են ստորագրել մարտի 18-ին, որով Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին հնարավորություն էր տրվում լեհական զլոտիներով փոխանակել ուկրաինական գրիվնան։

«Լեհաստանի Ազգային բանկը, համաձայնեցնելով Ուկրաինայի Ազգային բանկի հետ, հայտարարում է, որ ավարտվում է ուկրաինական գրիվնայի (UAH) փոխանակումը լեհական զլոտիի հետ, որը հասանելի է Լեհաստանի Հանրապետության տարածք ժամանող Ուկրաինայի քաղաքացիների կարիքների համար: Լեհական բանկի ստորաբաժանումների գնումների վերջին ժամկետը կլինի 2022 թվականի սեպտեմբերի 5-ից 9-ը ընկած շաբաթը»,-Լեհական «UNN»-ը մեջբերում է արել հաղորդագրության տեքստից։

 

panorama.am

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է էլիզաբեթ Թրասին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորընտիր վարչապետ էլիզաբեթ Թրասին:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոններում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ առաջիկա պատասխանատու առաքելության մեջ։

Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ, ինչպես նաև շնորհիվ Ձեր՝ պետական կառավարման հարուստ փորձի՝ Միացյալ Թագավորությունը կշարունակի զարգանալ և բարգավաճել՝ իր ծանրակշիռ ավանդը բերելով գլոբալ մարտահրավերների հաղթահարմանը։

Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաշերտ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը՝ խարսխված ժողովրդավարական արժեքների, գործնական շահերի և փոխադարձ հարգանքի վրա։

Այս առումով լիահույս եմ, որ Ձեր կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր խթան և որակ կստանան՝ ի շահ մեր երկրների բարգավաճման և մեր բարեկամ ժողովուրդների բարօրության։

Ձերդ գերազանցություն,

Հայաստանը, որպես ժողովրդավար երկիր, առանցքային տեղ է հատկացնում լայնածավալ բարեփոխումներին՝ միտված օրենքի գերակայության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը և այս համատեքստում բարձր է գնահատում Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ հասարակությանը։

Այս տարի հոբելյանական տարի է հայ-բրիտանական հարաբերություններում. մենք տոնում ենք երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը նոր հանգրվան է փոխհարաբերություններն արժևորելու և համագործակցության նոր հեռանկարներ ուրվագծելու համար։

Այս երեք տասնամյակների ընթացքում մեր երկրների միջև հարաբերությունները հետևողականորեն զարգացել են՝ ընդգրկելով քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական, կրթամշակութային կապերը և տնտեսական համագործակցությունը։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ երկկողմ հարաբերություններում դեռևս առկա է չիրացված ներուժ, ինչի վերհանման և իրագործման հարցում ակնկալում եմ սերտ համագործակցություն Միացյալ Թագավորության նոր կառավարության հետ՝ ուղղված հայ-բրիտանական օրակարգը նոր նախագծերով հարստացնելուն։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ ցանկանալով արգասաբեր աշխատանք, իսկ Միացյալ Թագավորության ժողովրդին՝ բարօրություն և հաջողություններ»: