2022-2023 Դպրոցական տարեմուտը Թեհրանի հայոց դպրոցներում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i182708-2022_2023_Դպրոցական_տարեմուտը_Թեհրանի_հայոց_դպրոցներում
Այսօր առավոտյան համայն Իրանում մեկնարկել է 2022-2023 տարեշրջանի դպրոցական տարեմուտը: Թեհրանի հայոց թեմում այսօր առավոտյան տարեմուտի առիթով երկու հայոց ազգային դպրոցներ «Սողոմոնյան» տղայոց միջնակարգ և «Հ.Թովմասյան»աղջկանց միջնակարգ դպրոցներ այցելեցին Իսլ.խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը,Թ.Հ.Թ.Թեմական խորհրդի և Կրթական խորհուրդների ներկայացուցիչները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2022 13:14 Asia/Tehran

Այսօր առավոտյան համայն Իրանում մեկնարկել է 2022-2023 տարեշրջանի դպրոցական տարեմուտը: Թեհրանի հայոց թեմում այսօր առավոտյան տարեմուտի առիթով երկու հայոց ազգային դպրոցներ «Սողոմոնյան» տղայոց միջնակարգ և «Հ.Թովմասյան»աղջկանց միջնակարգ դպրոցներ այցելեցին Իսլ.խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը,Թ.Հ.Թ.Թեմական խորհրդի և Կրթական խորհուրդների ներկայացուցիչները:

Դպրոցներում Տ. Սարգիս քհնյ Խոսրովյանը  ընթերցեց Թ.Հ.Թեմի առաջնորդ  Տ.Սեպուհ Արք.Սարգսյանի հղած  ուղերձը: