2022-2023 Դպրոցական տարեմուտը Թեհրանի հայոց դպրոցներում
Սեպտեմբեր 24, 2022 13:14 Asia/Tehran
Այսօր առավոտյան համայն Իրանում մեկնարկել է 2022-2023 տարեշրջանի դպրոցական տարեմուտը: Թեհրանի հայոց թեմում այսօր առավոտյան տարեմուտի առիթով երկու հայոց ազգային դպրոցներ «Սողոմոնյան» տղայոց միջնակարգ և «Հ.Թովմասյան»աղջկանց միջնակարգ դպրոցներ այցելեցին Իսլ.խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը,Թ.Հ.Թ.Թեմական խորհրդի և Կրթական խորհուրդների ներկայացուցիչները:
Դպրոցներում Տ. Սարգիս քհնյ Խոսրովյանը ընթերցեց Թ.Հ.Թեմի առաջնորդ Տ.Սեպուհ Արք.Սարգսյանի հղած ուղերձը: