Մեկնաբանություն- ՀՀ ՍյՈւնիքի մարզը գրավելու Թուրքիայի պնդման կուլիսներում
«Թուրքական միջանցքի» հարցն արծարծելով, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն մտադիր են տարաձայնություններ սերմանել ՇՀԿ անդամ երկրների միջև:
«Թուրքական միջանցքի» հարցը բարձրացրել է Թուրքիան և դրա համար անհրաժեշտ է գրավել Հայաստանի Սյունիքի մարզի մի կարևոր հատված: Սյունիքը չափազանց կարևոր է Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի համար: Եվ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն, տեղյակ լինելով այդ մասին և բարձրացնելով «Թուրքական միջանցքի» հարցը, մտադիր են տարաձայնություններ սերմանել ՇՀԿ անդամ երկրների միջև:
Առաջին փուլում, ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ի գլխավորությամբ, նպատակ ունի այս միջանցքը վերցնելով կտրել Հյուսիս-Հարավ միջանցքի կապը, որը հնարավորություն է տալիս Հնդկական օվկիանոսի ավազանից բեռները տեղափոխել Ռուսաստան և Հյուսիսային Եվրոպա: Իսկ ՆԱՏՕ-ին Ադրբեջանի արագ անդամակցությունը հնարավորություն կտա դաշինքին տեղակայվել Իրանի և Ռուսաստանի սահմաններին:
Հաջորդ քայլով ՆԱՏՕ-ն մտադիր է Թուրքիայի միջոցով «Թուրքական միջանցքի» միացնել Ղրղզստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը և այդպիսով հասնել Չինաստանի Սինցզյան նահանգի սահմանների մոտ, որտեղ գտնվում են անջատողական ույղուրները:
Փաստորեն, այս տարածքները գրավելու ՆԱՏՕ-ի ջանքերն ուղղված են նախ Արևելյան բլոկի անդամ երկրների միջև հաղորդակցությունը կտրելուն և մյուս կողմից թյուրքական ազգերի համագործակցությունը խթանելով Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի քայքայմանն ու Հայաստանին «կուլ տալուն», ինչին օգնելու է նախկին լրագրող և ՀՀ ներկա վարչապետ Նիկոլ Փաշինմյանը: Ուստի Նենսի Փելոսիի Հայաստան կատարած վերջին այցն ուղղված էր Փաշինյանի իշխանությունը պահպանելուն, սակայն դեմ էր Հայաստանի և այդ երկրի ժողովրդի շահերին:
Բացի այդ, Սյունիքի մարզն ունի միջանցքներ, որոնք կենսակլան նշանակություն ունեն Ռուսաստանի ու Չինաստանի համար: Չինաստանն իր ծովային փոխադրումների 80 տոկոսն իրականացնում է Հնդկական օվկիանոսում գտնվող Մալակկայի նեղուցով, որը շատ նեղ է: Չինաստանն ունի մեկ այլ ջրային ուղի, որը գտնվում է Հարավչինական ծովում և անցնելով Թայվանի ափերից, շարունակվում է դեպի Հարավային Կորեա և Ճապոնիա: Եվ եթե Թայվանը գրավվի, ՆԱՏՕ-ն հեշտությամբ կկտրի այս երկու ջրային ուղիները:
Հետևաբար, Մետաքսի ճանապարհը կենսական նշանակություն ունի Չինաստանի համար, և բացի այդ, մինչ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ճանապարհներն ու կապերը լիովին հաստատված են, «Թուրքական միջանցքի» գործարկամամբ, ՇՀԿ անդամ երկրների միջև կապերը կդադարեն:
Հեղինակ՝ Կովկասի հարցերով փորձագետ Սիավաշ Սոլեյմանի
Աղբյուր՝ Tarabar News