Մեկնաբանություն-Լավրովի նախազգուշացումը Եվրոպայի ռազմավարական անկախության կորստի մասին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵՄ-ը կորցրել է իր անկախությունը և մեծ կորուստներ է կրել։
Լավրովը հայտարարել է.«Անգլո-սաքսոնները, գնալով Ռուսաստանին վերացնելու ճանապարհով, հասել են արևմտյան երկրների, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անվերապահ հնազանդությանը, որն այսօր կորցրել է իր անկախության ռազմավարական ուղին»։
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարելով, որ ԱՊՀ երկրներից և ոչ մեկը պաշտպանված չէ ԱՄՆ-ի ղեկավարությամբ Արևմուտքի միջամտությունից, հավելեց.«Դա երևում է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության լկտի գործողություններից»։
Ռուսաստանի ԱԳ նախարարի կոշտ քննադատությունը Վաշինգտոնի նկատմամբ եվրոպացիների մոտեցման և ռազմավարական անկախության կորստի վերաբերյալ իմաստ է ստանում՝ հաշվի առնելով Եվրոպայի և ԱՄՆ-ի մերձեցումը վերականգնելու ամերիկյան լայնածավալ ջանքերը: Ջո Բայդենի պաշտոնը ստանձնելուց հետո նա սկսեց ջանքեր գործադրել՝ վերականգնելու անդրատլանտյան դաշինքը, որը վնասվել էր Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ։ Այս ջանքերը կրկնապատկվել են 2022 թվականի փետրվարի վերջին Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո։ Օգտագործելով ռուսաֆոբիայի ֆենոմենը՝ Բայդենը կարողացել է իրեն ուղեկից դարձնել եվրոպական երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի դեմ միասնական ճակատ ստեղծելու համար։ Կա նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով դեմ է ռուսական էներգետիկ էմբարգոյին և դրա զոհը համարում է եվրոպացիներին։
Եվրոպական երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, պատժամիջոցների արշավ են սկսել Ռուսաստանի դեմ։ Այս երկրները մի քանի պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ, ինչը ուկրաինական ճգնաժամի հետ մեկտեղ արագացրել է Եվրոպայում գնաճը և առաջացրել մատակարարման խաթարում և էներգակիրների գների աճ աշխարհում։ Հետագա փուլերում փորձեցին էմբարգո դնել Ռուսաստանի էներգետիկայի վրա։ Ռուսաստանի էներգետիկ հատվածի էմբարգոն իրականացվել է եվրոպական իշխանությունների կողմից և ԱՄՆ-ի ցուցումով ու պահանջով՝ դադարեցնելով նավթի գնումը և կրճատելով այս երկրից գազի գնումը։ Հետևելով Վաշինգտոնին՝ այս երկրները հաշվի չառնելով Ռուսաստանի դեմ նավթի և գազի էմբարգոյի հետևանքները քայլեր ձեռնարկեցին այս ոլորտում, որն արժանացել է Մոսկվայի հակազդեցությանը և հանգեցրել է դեպի Եվրոպա նավթի և գազի արտահանման կրճատման և վերջնականապես դադարեցման։
Տնտեսական փորձագետները կարծում են, որ ուկրաինական պատերազմի տնտեսական հետևանքները արևմտյան երկրների վրա երկարաժամկետ կլինեն և կշարունակվեն ավելի քան 20 տարի։ Իրավիճակը Եվրոպայում փաստացի արդյունք է այս երկրների՝ Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային աջակցելու ամերիկյան քաղաքականության հետ ասոցացման։
Եվրոպայի քաղաքացիները վճարում են այս ասոցիացիայի գինը բարեկեցության կտրուկ նվազմամբ, ինչպես նաև ծանր գնաճով և տնտեսական ու սոցիալական ճգնաժամերով։ Էներգակիրների, հատկապես գազի սղության պատճառով գազի հետ կապված բոլոր ապրանքների, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի գինը կտրուկ թանկացել է: 2022 թվականի ձմռանը սպասվում է սոցիալական ծառայությունների նվազում, էներգետիկ ճգնաժամ, վառելիքի ու պարենային ապրանքների գների աճ, աննախադեպ գնաճ։
Ռուսական իշխանություններն ընդգծում են, որ Եվրոպայում գազի պաշարների կրճատմամբ գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի գինը կբարձրանա մինչև 5000 եվրո, ինչը եվրոպական երկրների տնտեսության համար կնմանի երկրաշարժի։
Իրականում դա եվրոպացիների՝ ԱՄՆ-ի ցանկություններին ու նպատակներին հետեւելու արդյունքն է։ Այժմ Եվրամիությունը, որը Վաշինգտոնի հետ միասին իր վրա է վերցրել Ուկրաինային զենք մատակարարելու ծախսերը, ուշադրություն չդարձնելով իրենց երկարաժամկետ շահերին, կռվում են Ռուսաստանի դեմ՝ չհասկանալով, որ այս ճանապարհն ի վերջո կհանգեցնի Եվրոպայի տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության սաստիկ թուլացմանը, և միայն ԱՄՆ կհաղթի այս խաղում։