Մակրոնը նախազգուշացրել է Եվրոպային սպասվող դաժան ձմեռվա կապակցությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ օրը հայտարարել է, որ առաջիկա ձմեռը եվրոպացիների համար ամենածանր ձմեռներից է լինելու: Նա ասել է.«Եվրոպան այս ձմռանը գազի մատակարարման հետ կապված բազմաթիվ դժվարությունների դիմաց է կանգնելու»:
Նա հավելել է.«Եվրոպան գազի գնման շուրջ ակտիվ բանակցություններ է վարում համադրված կլինի ասիական գործընկեր երկրների հետ»։
Եվրամիության ղեկավարները նույնպես ուրբաթ օրը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել են, որ աշխատում են միության անդամ երկրների էներգամատակարարման համակարգված քաղաքականության և էներգետիկ ճգնաժամը լուծելու ուղղությամբ, որն մտահոգում է եվրոպացրին և եվրոպական ակզմակերպություններին: Միևնույն ժամանակ, փաստերը ապացուցում են, որ այս հարցում եվրոպական երկրների միջև տարաձայնություններ կան:
2022 թվականի փետրվարի վերջին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, Եվրոպան ԱՄՆ-ի հետ միասին ամենախիստ պատժամիջոցները կիրառեց Ռուսաստանի դեմ։ Այս առումով, Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ պատժամիջոցները՝ ծովի միջոցով նավթի գնումը դադարեցնելու և այս երկրից գազի գնումը նվազեցնելու հարցը, առաջին անգամ առաջարկվել է Եվրոպայի պաշտոնատարների կողմից Ռուսաստանի դեմ Եվրոպայի պատժամիջոցների վեցերորդ փաթեթում և կիրառվել ԱՄՆ-ի գլխավորությամբ ու ցանկությամբ: Եվրոպայի պաշտոնատարները տնտեսական պատժամիջոցներ կիրառելով փորձեցին Ուկրաինայի պատերազմում ճնշում բանեցնել Ռուսաստանի վրա, սակայն այս քաղաքականությունը մինչ այժմ հակառակ արդյունքն է ունեցել։ և Մոսկվայի հակազդեցությունը, որ կրճատել ամ դադարեցրել է նավթի և գազի արտահանումը եվրոպական երկրներ, էներգետիկայի ոլորտում բարդ իրավիճակ է առաջացրել Եվրոպայում։
2023 թվականին Եվրոպայում էներգետիկ իրավիճակի վերաբերյալ կանխատեսումները դրական չեն: Էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավար Մարի Ուորլիքը չորեքշաբթի օրը զգուշացրել է, որ հաջորդ տարի Եվրոպային ավելի լուրջ էներգետիկ ճգնաժամ է սպասվում։ Նա ասել է.«Եվրամիությունը ներկայիս գազային ճգնաժամը հաղթահարելու համար ունի անդամ երկրների միասնականության կարիքը»:
Ավելի վաղ էներգետիկ միջազգային գործակալության եռամսյա զեկույցում նշվել էր, որ Եվրամիության երկրները ձմռան ամիսներին պետք է 13%-ով նվազեցնեն էներգիայի կիրառումը, եթե ամբողջությամբ դադարեցվի էներգակիրների ներկրումը Ռուսաստանից։ Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի վատթարացմանը զուգահեռ, Բրիտանիայի կառավարությունը ձմեռային սեզոնին էներգիայի մատակարարման հետ կապված ծրագիր է մշակել, ըստ որի կանխատեսվում է գազի բացակայության և ծայրահեղ ցրտի դեպքում չորս օրով անջատել էլեկտրականությունը։ .
Տնտեսական փորձագետները համոզված են, որ Եվրոպայի վրա Ուկրաինաի պատերազմի ազդեցությունն ու տնտեսական հետևանքները երկարաժամկետ կլինեն և կշարունակվեն ավելի քան 20 տարի։ Եվրոպայում տիրող իրավիճակը Ուկրաինային աջակցելու ԱՄՆ-ի քաղաքականության հարցում համակարծիք լինելու հետևանքն է: իսկ դրա համար վճարում են Եվրոպայի քաղաքացիները, կենսամակարդակի կտրուկ նվազմամբ, գնաճով և տնտեսական ու սոցիալական ճգնաժամերով։ Նրանց սպասվում է սոցիալական ծառայությունների նվազում, էներգետիկ ճգնաժամ, վառելիքի և պարենային ապրանքների գների բարձրացում, աննախադեպ գնաճ, և ծանր ձմեռ: