Մեկնաբանություն- SICA-ի ղեկավարների հանդիպումն ավարտվեց վեց փաստաթղթերի ստորագրմամբ
(last modified Fri, 14 Oct 2022 07:56:26 GMT )
Հոկտեմբեր 14, 2022 11:26 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- SICA-ի ղեկավարների հանդիպումն ավարտվեց վեց փաստաթղթերի ստորագրմամբ

Աստանայում ավատվեց Ասիայի փոխգործակցության և վստահության ամրապնդման կազմակերպության՝ SICA-ի ղեկավարների հանդիպումը: Հանդիպման ավարտին ստորագրվեց վեց փաստաթուղթ:

Այս կապակցությամբ տարածած հայտարարության մեջ Կրեմլը նշել է. «SICA-ի ղեկավարները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հաստատել են համագործակցության 6 փաստաթուղթ»։

 Հանդիպման ավարտին ստորագրված ամենակարևոր փաստաթուղթն Աստանայի բանաձևն է: Ըստ այս բանաձևի, SICA-ն պատրաստվում է համաժողովից վերածվել կազմակերպության: Դա հնարավորություն կտա այս կառույցին մասնակցել միջազգային մասշտաբով  կարևոր և ազդեցիկ նախաձեռնությունների:

Աստանայի բանաձևում ներառված են տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ապահովման համար համագործակցության և ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային ռազմավարության իրականացման օպերատիվ ծրագրեր:

Աստանայի հանդիպման ժամանակ հաստատվել է Քուվեյթի անդամակցությունը, ընտրվել 2024 թվականին նիստի նախագահողն ինչպես նաև որոշում է  կայացվել անցկացնել Ղեկավարների խորհրդի և Նախարարների խորհրդի կանոնավոր նիստեր։ Բացի այդ, հաստատվել է նաեւ SICA հիմանդրամի կանոնադրությունը։

Ակնհայտ է, որ ասիական կազմակերպություններին Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի ներկայությունն ու մասնակցությունը կարևոր նշանակություն ունի, հաշվի առնելով աշխարհում ԱՄՆ-ի հաստատած միակողմանի համակարգի փլուզումը: Հետևաբար ամերիկյան ԶԼՄ-ներն ու  միջազգային սիոնիստական ​​շարժումը մշտապես  մտահոգություն են հայտնում նման քայլերի կապակցությամբ, քանի որ դրանք կասկածի տակ են դնում ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունը:

Որպես օրինակ՝ սիոնիստական  JPost  կայքի վերլուծաբանները Ղրղզստանում և Տաջիկստանում Շանհայի և SICA համագործակցության ղեկավարների հանդիպման մասին հոդվածում գրել էին. «Եթե ցանկանում եք տեսնել, թե ինչպիսին է լինելու աշխարհն առանց ամերիկյան ազդեցության, կարող եք Ղրղզստանում որպես դիտորդ մասնակցել ՇՀԿ  համաժողովին, իսկ շաբաթ օրը Տաջիկստանում ներկա գտնվել Ասիական փոխգործակցության և վստահության ամրապնդման համաժողովին»:

Ամերիկյան ու սիոնիստջական ԶԼՄ-նրեի մտահգությունները վկայում են, որ Սպիտակ Տանն անհանգստացած են ԱՄՆ-ի մեկուսացմամբ: Սիոնիստական վտանգավոր հոսանքը նույնպես ճգնաժամ է ապրում, քանի որ կորցնում է իր աջակցին:

Կասկած չկա, որ SICA անդամ երկրները, որոնք կազմում են Ասիական մայրցամաքի տարածքի 90%-ը և որտեղ բնակվում է աշխարհի բնակչության գրեթե կեսը, համագործակցում են այս միջազգային կազմակերպության շրջանակում։ SICA-ն, որը Քուվեյթի անդամակցությամբ ունի արդեն 28 անդամ, ներառում է կարևոր երկրներ, հատկապես Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։ Իսկ եթե այս համաժողովը վերածվի կազմակերպության, ինչպես ՇՀԿ-ն, ընթացիկ դարում կդառնա մեծ և ազդեցիկ կազմակերպություն՝ Ասիական մայրցամաքի և աշխարհի մակարդակով։