Մեկնաբանություն- Ինչո՞ւ է ԱՄՆ-ը հովանավորում Իրանում տեղի ունեցող անկարգությունները
Սպիտակ տան խոսնակ Քարին Ժան Պիեռը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կենտրոնացած է Իրանում անկարգությունների վրա և չնայած Բայդենի վարչակազմը դիվանագիտությունը համարում է միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու լավագույն միջոցը, Վաշինգտոնն այժմ կենտրոնացած է անկարգությունները հովանավորելու վրա:
Վերջին մեկ ամսվա ընթացքում Իրանի որոշ նահանգներում տեղի են ունեցել անկարգություններ, որոնց աջակցել են որոշ օտար երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը և եվրոպական մի շարք երկրներ: Ամերիկացի պաշտոնյաները հստակորեն հայտարարել են Իրանում անկարգություններին աջակցելու մասին: Սպիտակ տան խոսնակից բացի, ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը նույնպես խոստովանել է, որ Բայդենի վարչակազմի ուշադրության կենտրոնում Իրանում տիրող անկարգություններն են և Թեհրանին մեղադրել է համաձայնության գալու հարցում պատրաստ չլինելու մեջ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես պաշտպանել է Իրանում անկարգությունների շարունակությունը և հայտարարել. «Մենք կանգնած ենք Իրանի խիզախ քաղաքացիների և կանանց կողքին»։ Հիմնական հարցն այն է, թե ինչու են ամերիկացիները բացահայտորեն աջակցում Իրանում տեղի ունեցող անկարգություններին:

Թվում է, թե Իրանում տեղի ունեցող անկարգությունների նկատմամբ Վաշինգտոնի բացահայտ աջակցության առաջին պատճառն այն է, որ ԱՄՆ-ը վերջին տարիներին բազմաթիվ ջանքեր է գործադրել Իրանում քաղաքական համակարգը տապալելու համար, սակայն այդ ջանքերը հաջողությամբ չեն պսակվել։ ԱՄՆ-ի նախկին իշխանության առավելագույն ճնշման քաղաքականությունը տարվում էր Իսլամական Հանրապետությունը տապալելու նպատակով, և նույնիսկ ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի տեսնելու իր 40-ամյակը։ Առավելագույն ճնշման քաղաքականության տապալմամբ ամերիկացիները հույսը դրել էին Իրանում դժգոհության սրման և անկարգությունների վրա։ Ներկայիս, թեև ամերիկացիները լավ գիտեն, որ այս անկարգությունները չեն հանգեցնի Իրանի Իսլամական Հանրապետության տապալմանը և համեմատելի չեն այն խռովությունների հետ, որոնց միջով անցել էր Իրանը, սակայն նրանք աջակցում են դրան, որպեսզի խռովությունները չդադարեն և շարունակվեն երկար ժամանակ: Վաշինգտոնի ընկալումն այն է, որ անկարգությունների շարունակությունը կարող է հիմք հանդիսանալ Իրանի Իսլամական Հանրապետության թուլացման և ներքին հարցերով զբաղվելու համար, քանի որ հեղափոխության գերագույն առաջնորդը վերջերս իր ելույթներում հայտարարեց, որ թշնամու նպատակը կառավարությանն ու պաշտոնյաներին ներքին անկարգություններով զբաղեցնելն է:

Իրանում տեղի ունեցող անկարգություններին ԱՄՆ-ի աջակցության երկրորդ պատճառը Սիոնիստական ռեժիմի և Սաուդյան վարչակազմի գոհունակությունն ապահովելն է: Թել Ավիվը և Ռիադը կարծում են, որ ԱՄՆ-ի նոր կառավարությունը ճնշում չի գործադրել Իրանի Իսլամական Հանրապետության վրա, ինչպես այդ երկրի նախկին կառավարությունը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ։ Թեև Վաշինգտոնի, Ռիադի և Թել Ավիվի միջև հեռավորության շատ այլ պատճառներ կան, ԱՄՆ-ի դեմոկրատական վարչակազմն այժմ փորձում է Կոնգրեսի միջնստաշրջանային ընտրությունների շեմին, մեծացնել արտաքին հովանավորությունը դեմոկրատների նկատմամբ՝ աջակցելով Իրանում անկարգությունները, ինչին աջակցում են նաև Ռիադը և Թել Ավիվը:
Երրորդ և ամենակարևոր պատճառը կապված է միջուկային բանակցությունների հետ։ Միջուկային բանակցությունները դադարեցվել են սեպտեմբերի սկզբին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հակազդեց Իրանի պահանջներին, ներառյալ մշտական երաշխիքը և ՄԱԳԱՏԷ-ում լրացուցիչ արձանագրությունների հարցի փակվելը։ Անցած շաբաթներին, հետևելով Իրանի պահանջները բավարարելու անհրաժեշտության մասին պնդմանը, նշաններ կային, որ համաձայնությունը շուտով կկայանա, սակայն անկարգությունները Սպիտակ տանը հույս ներշնչեցին, որ նոր պատժամիջոցներ սահմանելով և խռովարարներին աջակցելով, կարող են մեղմացնել Իրանի պահանջները:
Ռիչարդ Նեֆյուի նման մարդկանց խոստովանությամբ, որը պատժամիջոցային քաղաքականության ճարտարապետներից է, պատժամիջոցները բանակցություններում Արևմտյան կողմերի սակարկության առիթ հանդիսանալու համար պետք է հանրային դժգոհություններ հրահրել, սպառնալ համակարգի տապալմամբ և այդպիսով փոխել իշխանավորների հաշվարկները և ճնշման տակ դնել նրանց:
Փաստորեն, ամերիկացիները մտադիր են Իրանում անկարգություններին աջակցելով և սոցիալական ճնշումը շարունակելով, ԻԻՀ պաշտոնատարներին պարտադրել ընդունել միջուկային համաձայնությունը, հատկապես առանց լրացուցիչ արձանագրությունների հետ կապված հարցերի կարգավորման: