Մեկնաբանություն-ԻԻՀ գերագույն առաջնորդը նշել է, որ Իրանն ունի լուսավոր հորիզոն
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը վերջին 4 տասնամյակում Իրանի առաջընթացները համարել է աշխարհի մասին հեղափոխության վերլուծության հավաստիքը՝ Արևմուտքի վերլուծության դիմաց։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի առավոտյան գիտական էլիտայի հարյուրավոր երիտասարդ ներկայացուցիչների և երիրտասարդ գիտնականների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ վերջին չորս տասնամյակներում համալսարանական էլիտաները մեծ պատիվ են բերել Իրանին, ասել է․-«Բոլորը, հատկապես երկրի պաշտոնյաներն ու ամենաազդեցիկ դեմքերը գիտական էլիտայի ներկայացուցիչներին պետք է համարեն երկրի կարևորագույն արժեքներից մեկը և աջակցեն նրանց, իսկ էլիտայի ներկայացուցիչները պետք է իրենց անհատական կարողություններն ու ունակությունները դարձնեն երկրի առաջընթացի կապիտալը»։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը գիտական էլիտայի ներկայացուցիչների և գիտնականների՝ երկրին պատիվ բերած հաջողությունները բնութագրելիս անդրադարձել է ցողունային բջիջների և կենդանիների կլոնավորման ոլորտներում Ռոյան գիտահետազոտական ինստիտուտի հետազոտություններին ու ձեռքբերումներին, կենսաքիմիական ոլորտում գրանցված առաջընթացին, արբանյակների տիեզերք արձակմանը , միջուկային արդյունաբերության ոլորտում հիմնարար ձեռքբերումներին, բարդ պատվաստանյութերի, ներառյալ կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությանը, և հրթիռների ու ԱԹՍ-ների արդյունաբերության ոլորտում ապշեցուցիչ զարգացումներին:
Իսլամական հեղափոխությունից հետո Իրանը կարողացավ շարժվել կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ, և այժմ որոշ տնտեսական ցուցանիշներ, ինչպիսիք են համախառն ներքին արդյունքի աճը և արդյունաբերական, միջուկային, ավիատիեզերական և գիտական զարգացումները, որոնք բոլորը ձեռք են բերվել պատժամիջոցների պայմաններում վկայում ենթշնամիների դիմաց Իսլամական Իրանի հաղթանակի մասին։
Իրանի Իսլամական Հանրապետության ամենապանծալի քայլերից է երկրի ակտիվ ներկայությունը գիտական ասպարեզներում: Միջազգային գիտական շրջանակների զեկույցի համաձայն՝ Իրանում գիտական առաջընթացի արագությունը 11 անգամ գերազանցում է աշխարհում գիտության աճի միջին արագությանը։
Ցողունային բջիջների տեխնոլոգիայի և հետազոտությունների ոլորտում Իրանը աշխարհի լավագույն 10 երկրների շարքում է, և իրանցի հետազոտողները մեծ առաջընթաց են գրանցել այս ոլորտում։ Նրանց հաջողվել է օգտագործել ցողունային բջիջները նույնիսկ ուղեղի և ոսկորների փոխպատվաստման, մաշկի և վնասված սրտի հյուսվածքների վերականգնման համար։ Իսկ Սպահանի Ռոյան գիտահետազոտական ինստիտուտում ցողունային բջիջների կլոնավորում է իրականացվել։
Միջուկային տեխնոլոգիան, որպես հիմնական ու առանցքային տեխնոլոգիաներից մեկը, որը մեծ դեր ունի նոր տեխնոլոգիաների ընդլայնման և նոր ճյուղերի զարգացման գործում, գտնվում է Իսլամական Հանրապետության ուշադրության կենտրոնում: Վերջին տարիներին Իրանի միջուկային գիտնականներին հաջողվել է արտադրել մեծ սպառում ունեցող բազմատեսակ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են երկրի գիտահետազոտական կենտրոններին։ Օրինակ, իրանցի գիտնականները քաղցկեղի ախտորոշման և բուժման ոլորտում կարևոր բացահայտումներ են արել, որոնք կմտնեն կլինիկական փորձարկման փուլ։ Իրանն այս ոլորտում աշխարհի լավագույն 5 երկրների շարքում է։
Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին չորս տասնամյակում մեծ հաջողությունների է հասել նաև տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում։ Վերջին մի քանի տարիներին արբանյակակիրների և տեղական արբանյակների արձակումը տիեզերական ոլորտում այս մեծ առաջընթացի խորհրդանիշն է: Այժմ Իրանն աշխարհի այն 10 երկրների շարքում է, որոնք ունեն արբանյակային տեխնոլոգիաների ամբողջական ցիկլը։
Անշուշտ, այս բոլորը վերջին 4 տասնամյակների ընթացքում Իրանի գիտական և արդյունաբերական առաջընթացի միայն մի մասն են, որոնք հակառակ թշնամիների պնդումներին ու քարոզչությանը, լուսավոր հեռանկար են ուրվագծում Իսլամական Իրանի ժողովրդի համար: