Մեկնաբանություն-ԻԻՀ գերագույն առաջնորդը նշել է, որ Իրանն ունի լուսավոր հորիզոն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i184816-Մեկնաբանություն_ԻԻՀ_գերագույն_առաջնորդը_նշել_է_որ_Իրանն_ունի_լուսավոր_հորիզոն
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը վերջին 4 տասնամյակում Իրանի առաջընթացները համարել է աշխարհի մասին հեղափոխության վերլուծության հավաստիքը՝ Արևմուտքի վերլուծության դիմաց։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2022 07:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-ԻԻՀ գերագույն առաջնորդը նշել է, որ  Իրանն ունի լուսավոր հորիզոն

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը վերջին 4 տասնամյակում Իրանի առաջընթացները համարել է աշխարհի մասին հեղափոխության վերլուծության հավաստիքը՝ Արևմուտքի վերլուծության դիմաց։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին  չորեքշաբթի առավոտյան  գիտական էլիտայի հարյուրավոր երիտասարդ ներկայացուցիչների և երիրտասարդ գիտնականների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ վերջին չորս տասնամյակներում  համալսարանական էլիտաները մեծ պատիվ են բերել Իրանին, ասել է․-«Բոլորը, հատկապես երկրի պաշտոնյաներն ու  ամենաազդեցիկ դեմքերը գիտական էլիտայի ներկայացուցիչներին  պետք է համարեն երկրի կարևորագույն արժեքներից մեկը և աջակցեն նրանց, իսկ էլիտայի ներկայացուցիչները պետք է իրենց անհատական ​​կարողություններն ու ունակությունները դարձնեն  երկրի առաջընթացի կապիտալը»։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը գիտական էլիտայի ներկայացուցիչների և  գիտնականների՝  երկրին պատիվ բերած հաջողությունները բնութագրելիս անդրադարձել է  ցողունային բջիջների և  կենդանիների կլոնավորման ոլորտներում Ռոյան գիտահետազոտական ​​ինստիտուտի հետազոտություններին ու ձեռքբերումներին, կենսաքիմիական ոլորտում գրանցված առաջընթացին,  արբանյակների  տիեզերք արձակմանը , միջուկային արդյունաբերության ոլորտում հիմնարար ձեռքբերումներին, բարդ պատվաստանյութերի, ներառյալ կորոնավիրուսի պատվաստանյութի  արտադրությանը, և հրթիռների ու ԱԹՍ-ների արդյունաբերության  ոլորտում ապշեցուցիչ զարգացումներին:

Իսլամական հեղափոխությունից հետո Իրանը կարողացավ շարժվել կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ, և այժմ որոշ տնտեսական ցուցանիշներ, ինչպիսիք են համախառն ներքին արդյունքի աճը և արդյունաբերական, միջուկային, ավիատիեզերական և գիտական ​​զարգացումները, որոնք բոլորը ձեռք են բերվել  պատժամիջոցների պայմաններում վկայում ենթշնամիների դիմաց  Իսլամական Իրանի հաղթանակի մասին։

Իրանի Իսլամական Հանրապետության ամենապանծալի քայլերից է երկրի  ակտիվ ներկայությունը գիտական ​​ասպարեզներում: Միջազգային գիտական ​​շրջանակների զեկույցի համաձայն՝ Իրանում գիտական ​​առաջընթացի արագությունը 11 անգամ գերազանցում է աշխարհում գիտության աճի միջին արագությանը։

Ցողունային բջիջների տեխնոլոգիայի և հետազոտությունների ոլորտում Իրանը աշխարհի լավագույն 10 երկրների շարքում է, և իրանցի հետազոտողները մեծ  առաջընթաց են գրանցել այս ոլորտում։ Նրանց հաջողվել է օգտագործել ցողունային բջիջները նույնիսկ ուղեղի և ոսկորների փոխպատվաստման, մաշկի և վնասված սրտի հյուսվածքների վերականգնման համար։ Իսկ Սպահանի Ռոյան գիտահետազոտական ​​ինստիտուտում  ցողունային բջիջների կլոնավորում է իրականացվել։

Միջուկային տեխնոլոգիան, որպես հիմնական ու առանցքային տեխնոլոգիաներից մեկը, որը մեծ դեր ունի նոր տեխնոլոգիաների ընդլայնման և նոր ճյուղերի զարգացման գործում, գտնվում է Իսլամական Հանրապետության ուշադրության կենտրոնում: Վերջին տարիներին Իրանի միջուկային գիտնականներին հաջողվել է արտադրել մեծ սպառում ունեցող բազմատեսակ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են երկրի գիտահետազոտական ​​կենտրոններին։ Օրինակ, իրանցի գիտնականները քաղցկեղի ախտորոշման և բուժման ոլորտում կարևոր բացահայտումներ են արել, որոնք կմտնեն կլինիկական փորձարկման փուլ։ Իրանն այս ոլորտում աշխարհի լավագույն 5 երկրների շարքում է։

Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին չորս տասնամյակում մեծ հաջողությունների է հասել նաև տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում։ Վերջին մի քանի տարիներին արբանյակակիրների և տեղական արբանյակների արձակումը տիեզերական ոլորտում այս մեծ առաջընթացի խորհրդանիշն է: Այժմ Իրանն աշխարհի այն 10 երկրների շարքում է, որոնք ունեն արբանյակային տեխնոլոգիաների ամբողջական ցիկլը։

Անշուշտ, այս բոլորը  վերջին 4 տասնամյակների ընթացքում Իրանի գիտական ​​և արդյունաբերական առաջընթացի միայն մի մասն  են, որոնք հակառակ թշնամիների պնդումներին ու քարոզչությանը, լուսավոր հեռանկար են ուրվագծում  Իսլամական Իրանի ժողովրդի համար: