Մեկնաբանություն - Շարունակվում են ջանքերը ղարաբաղյան խաղաղության վերջնական փաստաթղթի ստորագրման ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i185364-Մեկնաբանություն_Շարունակվում_են_ջանքերը_ղարաբաղյան_խաղաղության_վերջնական_փաստաթղթի_ստորագրման_ուղղությամբ
Հոկտեմբերի 24-ին Թբիլիսիի օդանավակայանում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2022 14:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Շարունակվում են ջանքերը ղարաբաղյան խաղաղության վերջնական փաստաթղթի ստորագրման ուղղությամբ

Հոկտեմբերի 24-ին Թբիլիսիի օդանավակայանում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած այցից հետո Բաքվի կառավարության օրակարգում դրվեց Ադրբեջանի Հանրապետության նախագահի այցը Թբիլիսի։  Հայաստանի վարչապետի` Վրաստան կատարած վերջին այցի ընթացքում երկու երկրների պաշտոնյաների ներկայությամբ  տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան սահմանին կաուցված նոր ճանապարհային կամրջի բացման պաշտոնական արարողությունը:Կամուրջն արդեն սպասարկում է երկու երկրների քաղաքացիներին  և այն պետք է օգտագործվի տարածաշրջանի և աշխարհի երկրների կողմից՝ որպես իրանական տրանսպորտային միջոցների հիմնական երթուղիներից մեկը դեպի Հայաստան, Վրաստան, Ռուսաստան և Եվրոպա։

Չնայած Բաքու-Թբիլիսի հարաբերություններում առկա պոտենցիալ սպառնալիքներին, Ադրբեջանի Հանրապետությունը և Վրաստանը միմյանց հետ աճող հարաբերություններ ունեն, և ամեն տարի Թուրքիայի ռազմական աջակցությամբ՝ որպես Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ակտիվ անդամ, համատեղ վարժանքներ են անցկացնում Վրաստանում։ Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւս մեկ անգամ հայտարարել է  Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ Թբիլիսիում Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է.« Ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո հիմա եկել է խաղաղության պայմանագիրը ստորագրելու ժամանակը»։

Ադրբեջանի նախագահի հայտարարություններն այն պատճառով արժանի են ուշադրության, որ մինչ այս Բաքվի և Երևանի իշխանությունները պարտավորվել էին, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունները և կողմերի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը կլինեն առանց որևէ նախապայմանի։ Փաստորեն, մինչև ղարաբաղյան կարգավորման բանակցությունների մեկնարկը հայկական կողմին հինգ սկզբունք ներկայացնելով, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները փորձում են իրենց պայմանները պարտադրել հայկական կողմին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության պաշտոնյաները նույնպես Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաներին են ներկայացրել վեց սկզբունքներ և դեռ սպասում են Ադրբեջանի կառավարության արձագանքին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին հրավիրել է խաղաղության եռակողմ հանդիպման։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է.«Մոսկվան անհանգստացած է Անդրկովկասում արագացող միտումներով, որտեղ Արևմուտքը փորձում է փոխանցել առճակատման ծրագրերը, որոնք ընթանում են Ուկրաինայում»:

Մոսկվայի իշխանությունների մտահոգությունը կովկասյան տարածաշրջանի երկրների գործերին օտարերկրյա կառավարությունների միջամտության վերաբերյալ ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի ռազմական կազմակերպությունն իրենց ռազմական գործունեությունը տարբեր ձևերով կենտրոնացրել են  Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Ակնհայտ է, որ համատեղ զորավարժությունների անցկացումն ու նոր ռազմական զինատեսակներ թողնելը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ՆԱՏՕ-ի ռազմական կազմակերպության քաղաքականություններից մեկն է Ռուսաստանին և այս տարածաշրջանի այլ անկախ երկրներին ճնշելու համար։

Բացի Ռուսաստանի մտահոգություններից՝ կապված արեւմտյան կառավարությունների արկածախնդրության հետ, որը տեղի է ունենում Հարավային Կովկասի տարածաշրջանում Սիոնիստական ​​ռասիստական ​​ռեժիմի և արևմուտքի հետ կապված որոշ քաղաքական գործիչների օգնությամբ և համագործակցությամբ, թվում է, որ Մոսկվայի իշխանությունները ձգտում են չեզոքացնել Կովկասյան տարածաշրջանում ցանկացած խաղաղության համաձայնագիր, որը ստորագրվում է օտարերկրացիների օգնությամբ։