Մեկնաբանություն - Բայդենը խոստովանել է Սիոնիստական ​​ռեժիմի կեղծ լինելու փաստը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i185424-Մեկնաբանություն_Բայդենը_խոստովանել_է_Սիոնիստական_ռեժիմի_կեղծ_լինելու_փաստը
ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է, որ եթե այս ռեժիմը չլիներ, ապա ԱՄՆ-ն ​​պետք է հորիներ այն։ Չորեքշաբթի օրն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սիոնիստական ​​ռեժիմի նախագահ Իսահակ Հերցոգի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Պարոն նախագահ, ես բազմիցս ընդգծել եմ, որ եթե Իսրայելը չլիներ, մենք պետք է հորինեինք այն »։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2022 14:17 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Բայդենը խոստովանել է  Սիոնիստական ​​ռեժիմի կեղծ լինելու  փաստը

ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է, որ եթե այս ռեժիմը չլիներ, ապա ԱՄՆ-ն ​​պետք է հորիներ այն։ Չորեքշաբթի օրն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սիոնիստական ​​ռեժիմի նախագահ Իսահակ Հերցոգի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Պարոն նախագահ, ես բազմիցս ընդգծել եմ, որ եթե Իսրայելը չլիներ, մենք պետք է հորինեինք այն »։

Հարկ է նշել,որ  Բայդենից բացի Հերցոգը հանդիպելու է նաև  ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների, և հրեական փոքրամասնության ներկայացուցիչների հետ: Սիոնիստական ​​ռեժիմի նախագահի հետ հանդիպում ունեցող ամերիկացի պաշտոնյաների այս մեծ թիվը վկայում է Վաշինգտոնի համար այս ռեժիմի կարևորության մասին: 

Սիոնիստական ​​ռեժիմի գոյության մասին Բայդենի խոսքերը, որտեղ առաջին անգամ նշվում է Իսրայելի կարևորությունը ԱՄՆ-ի համար, մի քանի կարևոր կետ է պարունակում: Նախ, Միացյալ Նահանգները վճռորոշ և առանցքային դեր է խաղացել Սիոնիստական ​​ռեժիմի ստեղծման գործում և կենսականորեն նպաստել է նրա գոյատևմանը: Երկրորդ հարցն այն է, որ Իսրայելի գոյությունն առանցքային նշանակություն ունի ԱՄՆ-ի շահերի համար, և Բայդենի հայտարարությունն այն մասին, որ եթե անգամ Սիոնիստական ​​ռեժիմը չլիներ, ԱՄՆ-ն այն կհորիներ, վկայում է այդ մասին: 

Միացյալ Նահանգները հարյուր միլիարդավոր դոլարների տնտեսական, ռազմական և սպառազինական օգնություն է տրամադրել Թել Ավիվին և նույնիսկ 1973 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած պատերազմում, երբ Իսրայելը մեծ դժվարության մեջ էր, օդային կամուրջ ստեղծելով,  ծանր տեխնիկա, այդ թվում տանկեր տեղափոխեց Թելավիվ, ինչը հսկայական ծախսերի պատճառով հակասում է ռազմական նորմերին: 

Վաշինգտոնի այս քայլը  վկայում է  Միացյալ Նահանգների տարածաշրջանային ռազմավարության մեջ Իսրայելի առկայության կարևորության մասին: Իրականում, ԱՄՆ-ի համար Սիոնիստական ​​ռեժիմի գործառույթը ճգնաժամ հարուցելն է, սպառազինությունների մրցավազքը, և արևմտյան Ասիայում մշտական ռազմական ներկայության համար պատրվակ ստեղծելը, քանի որ ԱՄՆ-ի համար ռազմավարական դաշնակցի առկայությունը կնպաստի Վաշինգտոնի նպատակների իրականացմանը: 

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որդեգրեց Սիոնիստական ​​ռեժիմին համակողմանի աջակցություն ցուցաբերելու քաղաքականություն և աննախադեպ քայլեր ձեռնարկեց Իսրայելին աջակցելու համար: Թրամփի կատարած քայլերից են՝ Ղոդսը,  որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը և 2017 թվականի դեկտեմբերին երկրի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելը։ Չնայած Թրամփի անօրինական գործողությանը, Ղոդսը համաշխարհային մասշտաբով չի ճանաչվում որպես Իսրայելի մայրաքաղաք։

Վաշինգտոնի և Թել Ավիվի հարաբերություններում կարևոր կետն այն է,որ Վաշինգտոնը աջակցում է Սիոնիստական ​​ռեժիմի հանցավոր գործողություններին ընդդեմ բռնահարված Պաղեստինի ժողովրդի: Միացյալ Նահանգները միշտ աջակցել է Իսրայելին միջազգային հարթակներում և բազմիցս արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Թել Ավիվի գործողությունների դեմ որևէ բանաձևի ընդունումը: Քաղաքագետ Շեբլի Թալհամին ասում է.-«Այս հակամարտության մեջ ԱՄՆ-ն երբեք որպես դիտորդ հանդես չի եկել: ԱՄՆ-ն  ​​ինքնին այս ուժերի անհավասարակշռության մի մասն է, որն անարդարացիորեն մի կողմին դարձնում է մյուս կողմի զոհը և ավելի ու ավելի հեռացնում խաղաղության  հասնելու ճանապարհը»: