Մեկնաբանություն- Ձախողվել է «Իրանի կործանմանն ուղղված» ամերիկյան նախագիծը
Իրանի հետախուզության նախարարությունը և ԻՀՊԿ-ի հետախուզության կազմակերպությունը համատեղ հայտարարություն են տարածել,որում ընդգծել են, որ փաստաթղթերը ցույց են տալիս ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական կազմակերպությունը, հետադեմ միջնորդ խմբերի աջակցությամբծրագրել էր անկարգություններ հրահրել և հիմք ստեղծելել Իրանի վրա արտաքին ճնշման ուժեղացման համար։
Ըստ առկա տեղեկատվության՝ ԿՀՎ-ն սերտ համագործակցություն է ունեցել Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայության, սիոնիստական արտաքին հետախուզության ծառայության (Մոսադ) և Սաուդյան Արաբիայի արտաքին հետախուզության ծառայության և մի շարք այլ երկրների հետ։
Իրանում վերջին մի քանի շաբաթների զարգացումներն ու անկարգությունները ցույց են տալիս որ թշնամիները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, օգտագործում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են մարդու իրավունքները և կանանց իրավունքները՝ որպես առիթ իրանական հասարակության մեջ տարաձայնություններ սերմանելու , ճեղքվածք առաջացնելու համար։ Լրատվամիջոցների և որոշ ամերիկյան վերլուծական կենտրոնների ծրագրերի ուսումնասիրությունը հաստատում է, որ այս երկրի իշխանությունը նախագծված պլանով փորձում էր Իրանում դժգոհություններ առաջացնել։
Իրանի հետախուզական ծառայության վերջին հայտարարության մեջ նշված է, որ արևմտյան և սիոնիստական հետախուզական ծառայությունները «համակցված պատերազմի մարզիչների պատրաստման» դասընթացներ են կազմակերպել նախապես նշանակված զգալի թվով տարրերի համար և նրանց հանձնարարվել է իրենց սովորածը փոխանցել ուրիշներին և դրանց հիման վրա գործել կազմակերպված ձևով: Այս դասընթացների նախաձեռնողը ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունն է, որն օգտագործում է ԿՀՎ-ն և ոչ կառավարական հաստատություններն ու ուղեղային կենտրոնները դրանք իրականացնելու համար։
Իրանում քաոս ստեղծելու համար թշնամիների հետախուզական ծառայությունների տեղաշարժերի ևս մեկ հիմնական առանցքը տարբեր խմբերի այդ թվում ուսուցիչների, աշխատավորների և ուսանողների վրա ազդելու փորձերն են, որը եղել է կեղծ և աղտոտված խմբերի և ղեկավարների ստեղծման միջոցով՝ այդ դասակարգի չարաշահման համար:
Թվիթերի մոնիտորինգի համաձայն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Թվիթերում կեղծ ինքնությամբ ավելի քան 50 հազար նոր պարսկախոս օգտատեր է ստեղծվել, որոնք աշխատել են Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։
Հանրային ընկալման ստեղծման գործում լրտեսական սարքերի դերի վերլուծության բնագավառում Բրիտանացի փորձագետ Քիթ Կլարենբերգը «Cridel» լրատվական-վերլուծական կայքի հոդվածում գրել է.«Պենտագոնի վարձկան հոգեբանների «առանցքային ռազմավարությունը, կեղծ լրատվամիջոցների գործարկումը և ուղղորդումն է պարսկերեն լեզվով բովանդակություն արտադրելու համար: Այս հակաիրանական գործողությունները տեղի են ունենում այնպիսի հայտնի հարթակներում, ինչպիսիք են «Twitter», «Facebook», «Instagram», «YouTube» և «Telegram» սոցցանցերը:
Չնայած ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան, եբրայական և արաբական առանցքի թշնամիների այս գործողություններին և քաղաքական, տնտեսական և լրատվական ճնշումներին, Իրանի ժողովրդի և հետախուզական հանրության զգոնության հետևանքով, այս անգամ ևս դա թշնամիներին խանգարել է հասնել իրենց նպատակներին։
Իրանի հետախուզության նախարարությունը և Պահապանների կորպուսի հատախուզական կազմակեպությունն ընդգծել են. «Իրանի ոչնչացման նախագիծը» խայտառակ ձախողում է կրել, նույն նախագիծը, որը նրանք նախկինում գործադրել էին Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Եմենում և Լիբիայում, բայց ուժեղ Իրանում այն ձախողվեց»: