Աստանայում ԱՊՀ-ի վարչապետների խորհրդի նիստի արդյունքում ստորագրվել է 13 փաստաթուղթ
Ղազախստանի մայրաքաղաքում ԱՊՀ-ի երկրների վարչապետների խորհրդի նիստի ընթացքում ստորագրվել է համագործակցության 13 փաստաթուղթ:
Աստանայի հանդիպման ընթացքում բարձրացված կարևորագույն հարցերից մեկը Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրն է և տասը կետից բաղկացած Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Նիստում ԱՊՀ երկրների պաշտոնյաները քննարկել են այնպիսի կարևոր հարցեր, որոնք կարևոր են տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրի համար:
Ռուսաստանի նախագահական պալատը մի հաղորդագրությամբ հայտարարել է. «Հարավային Կովկասի տարածաշրջանում առևտրի, տնտեսական ու տրանսպորտային հարաբերությունների ընդլայնումը կքննարկվի Սոչիի գագաթնաժողովում նոյեմբերի 1-ին»:
Հոկտեմբերի 28-ին, ՀԱՊԿ կազմակերպության վարչապետների խորհրդի արտահերթ նիստի ընթացքում ունեցած ելույթում շեշտելով, որ Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի հարավային Կովկասի տարածաշրջանում կայունություն հաստատվի, Վլադիմիր Պուտինը հայտարարել էր.«Մոսկվան աշխատում է կարգավորել Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 28-ին Աստանայի գագաթնաժողովի ժամանակ ասել է.«Երևանը պատրաստ է Ռուսաստանի առաջարկած սկզբունքների համաձայն հարաբերություններ հաստատել Բաքվի հետ»:
Նիկոլ Փաշինյանը հավելել է.«Հայաստանը համաձայնել է Ռուսաստանի առաջարկած սկզբունքներին և պատրաստ է Սոչիում երեք երկրների ղեկավարների նիստում ընդգծել Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատումը»:
Հայաստանի վարչապետի այս հայտարարությունը հնչում է մի իրավիճակում, երբ վերջին ամիսներին Իլհամ Ալիև կառավարության պաշտոնյաները ծավալուն քարոզչություն էին իրականացնում այն մասին, թե Հայաստանից միջանցք են ստանալու իրենց դաշնակիցների, հատկապես՝ Իսրայելի ռասիստական ռեժիմի և Թուրքիայի օգնությամբ: Ադրբեջանի նախագահի այս ծավալուն, սակայն անհիմն քարոզչություններով հանդերձ Հայաստանը հայտարարել է.«Ադրբեջանի հետ չի քննարկել միջանցք տրամադրելու հարցը չի քննարկվել և ապագայում ևս չի քննարկվելու»:
Բաքվի և Անկարայի պաշտոնյաները, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տարածաշրջանի ԶԼՄ-ների միջոցով ծավալուն քարոզչություն իրականացնելով, որոշ լուրեր տարածեցին: Սակայն կարճ ժամանակ անց, Արաքսի հյուսիսից տարածված այդ լուրերին սկսեցին հավատալ որոշ օտարամետ հոսանքներ, ինչպես թրքամետները և միջազգային սիոնիզմի կողմնակիցները: Բաքվում համոզված են, որ Իսրայելի ռասիստական ռեժիմի կողքին գտնվող ցանկացած քաղաքական գործչի իշխանությունը հավերժ երաշխավորված է: Այդ պատճառով, Բաքվի իշխանությունները, հատկապես Իլհամ Ալիևը, փորձեցին իրենց ներկայացնել որպես Սիոնիստական ռեժիմի մշտական դաշնակից: Սակայնվերջին տասնամյակների փորձն ապացուցել է, որ ոչ մի քաղաքական գործիչ չի կարող ղեկավարել իր երկրում, առանց իր երկրի ժողովրդի օգնության:
Ընդհանուր հանրագումարի բերելով Աստանայում գումարված ԱՊՀ վարչապետների եզրափակիչ նիստը, պետք է ասել .«Առանցքային հարցերը ավելի կարևոր են եղել Աստանայի նիստի հիմնական հարցերի համեմատությամբ: Քանի որ բանախոսների մեծ մասը արտահայտվել է իր երկրին առնչվող կարևոր հարցերի մասին: Այս թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները, որոնք ապացուցեցին թե ցանկանում են կարգավորվի հարավային Կովակասի ճգնաժամը»: